Նոր Կտակարան 2023
Հունիսի 12-18-ը: Ղուկաս 22, Հովհաննես 18․ «Ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի»


«Հունիսի 12-18-ը: Ղուկաս 22, Հովհաննես 18․ «Ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հունիսի 12-18-ը: Ղուկաս 22, Հովհաննես 18», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար 2023

Նկար
Քրիստոսը և աշակերտները Գեթսեմանիում

Գեթսեմանիի պուրակ, Դերեկ Հեգստեդ

Հունիսի 12-18-ը:

Ղուկաս 22, Հովհաննես 18

«Ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի»

Երեխաների հետ ուսումնասիրելով Ղուկաս 22 և Հովհաննես 18 հատվածները, նրանք հնարավորություն կունենան խորացնել իրենց սերը Հիսուս Քրիստոսի և Նրա հանդեպ ունեցած հավատքի նկատմամբ: Աղոթքով մտածեք, թե ինչպես եք դա անելու:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք այս գլուխների իրադարձությունների նկարները, օրինակ՝ Քրիստոսը Գեթսեմանիում (Ավետարանի պատկերագիրք, էջ. 56) և Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար նյութի նկարները։ Հրավիրեք երեխաներին պատմել, թե ինչ է տեղի ունենում նկարներում:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Ղուկաս 22․39-46

Հիսուսը տառապել է ինձ համար, քանի որ Նա սիրում է ինձ

Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին զգալ Հիսուսի սերն իրենց հանդեպ, երբ քննարկեք Գեթսեմանիում Նրա տանջանքների մասին պատմությունը:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին պատմեք Ղուկաս 22.41-46 հատվածների պատմությունը (գուցե օգտագործելով «Գլուխ 51. Հիսուսը տառապում է Գեթսեմանի այգում» Նոր Կտակարանի պատմություններում 129-32, կամ դիտեք համապատասխան տեսանյութերը ChurchofJesusChrist.org կայքում): Բացատրեք, որ Հիսուսը զգացել է այն ողջ ցավն ու տխրությունը, որ յուրաքանչյուր ոք երբևէ զգացել է: Հարցրեք երեխաներին, թե ինչը կարող է ստիպել մարդուն տխուր, վիրավորված կամ վրդովված զգալ: Վկայեք, որ Հիսուսը կօգնի մեզ ավելի լավ զգալ, երբ նման զգացումներ ունենանք։

  • Իրար փոխանցեք Գեթսեմանիում Փրկիչի նկարը (օրինակ՝ այս շաբաթվա համառոտ շարադրանք բաժնում՝ Եկ, հետևեք ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից): Երբ երեխաներից որևէ մեկը պահում է նկարը, ասեք. «Հիսուսը տառապեց, քանի որ սիրում է [երեխայի անունը]»: Հրավիրեք երեխաներին կրկնել այդ խոսքերը ձեզ հետ:

  • Երեխաների հետ որևէ երգ երգեք մեր հանդեպ Հիսուսի սիրո մասին, օրինակ՝ «Երբ կարդում եմ Հիսուսի մասին» (Մանկական երգեր, 60): Օգնեք նրանց մտածել, թե ինչպես են զգացել Հիսուսի սերը:

Ղուկաս 22․41–43

Ես կարող եմ աղոթել, երբ օգնության կարիք ունեմ

Երբ Հիսուսը աղոթեց Գեթսեմանիում, մի հրեշտակ եկավ Նրան ուժ տալու համար: Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ, որ նրանք նույնպես կարող են աղոթել Երկնային Հորը ուժ ստանալու համար:

Հնարավոր վարժություններ

  • Ամփոփեք Ղուկաս 22.41-43 հատվածները։ Կիսվեք մի փորձառությամբ, որի ընթացքում դուք աղոթել եք օգնության համար, և Երկնային Հայրը զորացրել է ձեզ Սուրբ Հոգու միջոցով կամ ուղարկել է մեկին, որ օգնի ձեզ։

  • Ուղղանկյունաձև կտրած թղթերի վրա գրեք որոշ բաներ, որոնք մենք կարող ենք ասել աղոթքի ժամանակ, օրինակ՝ «Երկնային Հայր», «Շնորհակալ եմ քեզ», «Ես խնդրում եմ քեզ» և «Հիսուս Քրիստոսի անունով, ամեն»: Այդ թղթերը խառը հերթականությամբ դասավորեք հատակին և օգնեք երեխաներին դրանք դասավորել այն հերթականությամբ, որով մենք ասում ենք աղոթքի ժամանակ: Ինչի՞ համար մենք կարող ենք շնորհակալություն ասել Երկնային Հորը։ Ուրիշ ի՞նչ կարող ենք ասել նրան։ Վկայեք, որ երեխաները կարող են աղոթել Երկնային Հորը ամենուր և ցանկացած ժամանակ:

Նկար
Քրիստոսը Գեթսեմանիում աղոթելիս

Քրիստոսը աղոթում է Գեթսեմանիի այգում, Հերման Քլեմենտս

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Ղուկաս 22․39-46

Գեթսեմանիում Հիսուս Քրիստոսն Իր վրա վերցրեց իմ մեղքն ու ցավը

Իմանալով այն մասին, թե Հիսուսն ինչ է արել մեզ համար Գեթսեմանիում, երեխաները կարող են ապաշխարել իրենց մեղքերից ու դառնալ դեպի Փրկիչը` դժվարին փորձությունների հանդիպելիս:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Ղուկաս 22․39-46՝ ուշադրություն դարձնելով այն բառերին կամ արտահայտություններին, որոնք նկարագրում են, թե ինչ զգաց Հիսուսը Գեթսեմանիում: Ի՞նչ էր տեղի ունենում Հիսուսի հետ, որի պատճառով Նա այդպես էր զգում Իրեն (տես Վարդապետություն և Ուխտեր 19.16–19): Երեխաներին հնարավորություն տվեք կիսվել Հիսուսի և մեզ համար կատարած Նրա զոհաբերության մասին իրենց զգացումներով:

  • Հրավիրեք երեխաներին կիսվել այն մասին, երբ տխուր են եղել կամ ցավ են զգացել: Հարցրեք երեխաներին, արդյոք ճանաչում են մեկին, ով զգացել է նույնը: Հրավիրեք նրանց կարդալ Ալմա 12.11-12: Ի՞նչ են մեզ սովորեցնում այս հատվածները Հիսուս Քրիստոսի և հանուն մեզ կրած Նրա տառապանքների մասին:

  • Երեխաներից մեկին տվեք մի բարակ ձող, որն ավելի երկար է, քան դասարանի դռան լայնությունը, և խնդրեք նրան պահել այն հորիզոնական դիրքով ու փորձել անցնել դռնով: Բացատրեք, որ ձողը ներկայացնում է մեր մեղքերը, որոնք թույլ չեն տալիս մեզ մտնել Աստծո արքայությունը: Հեռացրեք ձողը, որպեսզի ցույց տաք, որ Հիսուսն Իր վրա վերցրեց մեր մեղքերը, որպեսզի երբ ապաշխարենք, կարողանանք ներում ստանալ:

Ղուկաս 22․39–44

Ես կարող եմ հետևել Հիսուսի օրինակին` հնազանդ լինելով Երկնային Հորը

Հիսուսը հնազանդություն ցույց տվեց Հորը, երբ Նա ասաց. «Ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի» (Ղուկաս 22.42): Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին սովորել Հիսուսի օրինակից:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաների մտապահել «Ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի» (Ղուկաս 22.42) արտահայտությունն ու քննարկեք, թե ինչ է դա նշանակում: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հնազանդվենք Երկնային Հոր կամքին:

  • Օգնեք երեխաներին պարզել որոշ պատճառներ, համաձայն որոնց, երբեմն դժվար է անել այն, ինչ Երկնային Հայրն ուզում է մեզանից: Ի՞նչ օրհնություններ ենք ստացել Երկնային Հորը հնազանդվելով, նույնիսկ երբ դա դժվար է եղել:

Ղուկաս 22.50-51

Հիսուսը սիրում էր Իր թշնամիներին

Սովորել, թե ինչպես լինել խաղաղարար, հեշտ չէ, հատկապես, երբ ուրիշները բարեհաճ չեն մեր հանդեպ: Ղուկաս 22.50–51 հատվածների պատմությունը ինչպե՞ս կարող է ոգեշնչել այն երեխաներին, որոնց դուք սովորեցնում եք, լինել բարի բոլոր հանգամանքներում:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Ղուկաս 22․50-51։ Հիսուս Քրիստոսի մասին ի՞նչ ենք սովորում այս պատմությունից: Շաբաթվա ընթացքում խնդրեք երեխաների ծնողներին ձեզ պատմել այն ժամանակների մասին, երբ իրենց երեխաները բարի են եղել, նույնիսկ, երբ դա դժվար էր: Այդ պատմություններով կիսվեք դասարանի հետ։ (Հիշեցրեք երեխաներին, որ բարի լինել չի նշանակում թույլ տալ ուրիշներին վիրավորել իրենց. նրանք պետք է խոսեն իրենց ծնողների կամ վստահելի մեծահասակների հետ, եթե ինչ -որ մեկը նրանց վիրավորում է։)

  • Երգեք որևէ երգ բարի լինելու մասին, օրինակ՝ «Բարին ինձնից պիտ գա» (Մանկական երգեր, 63): Ի՞նչ է ուսուցանում այս երգը բարության մասին: Ինչպե՞ս կարող ենք բարի լինել ուրիշների նկատմամբ, ինչպես Փրկիչն էր անում:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին Փրկիչի մասին իրենց վկայություններով կիսվել իրենց ընտանիքների հետ: Նրանք կարող են նաև խնդրել իրենց ընտանիքի անդամներին կիսվել Փրկիչի մասին իրենց վկայություններով:

Բարելավենք մեր ուսուցումը

Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց գիտելիքով։ «Խնդրեք [երեխաներին] կիսվել ձեզ հետ իրենց մտքերով, զգացումներով և փորձառություններով, կապված սկզբունքների հետ, որոնք ուսուցանում եք: Դուք կտեսնեք, որ նրանց ունեցած գաղափարները պարզ են, մաքուր և զորավոր» (Ուսուցանել Փրկիչի ձևով26