Նոր Կտակարան 2023
Հունիսի 12-18-ը: Ղուկաս 22, Հովհաննես 18. «Ոչ թե իմ, այլ քո կամքը կատարվի»


«Հունիսի 12-18-ը: Ղուկաս 22, Հովհաննես 18. «Ոչ թե իմ, այլ քո կամքը կատարվի», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հունիսի 12-18-ը: Ղուկաս 22-17, Հովհաննես 18», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Նկար
Քրիստոսն ու աշակերտները Գեթսեմանիում

Գեթսեմանիի այգին, Դերեկ Հեգստեդ

Հունիսի 12-18-ը

Ղուկաս 22, Հովհաննես 18

«Ոչ թե իմ, այլ քո կամքը կատարվի»

Այս շաբաթ ժամանակ տրամադրեք և կարդացեք Ղուկաս 22 և Հովհաննես 18 գլուխները: Խորհեք և աղոթեք այն մասին, ինչ կարդում եք։ Դա կարող է Հոգուն հնարավորություն տալ վկայելու ձեր սրտին, որ սուրբ գրությունները ճշմարիտ են:

Գրի առեք տպավորությունները

Միայն երեք մահկանացու էին վկա Գեթսեմանիի պարտեզում Հիսուս Քրիստոսի տառապանքներին, իսկ նրանք ժամանակի մեծ մասը քնած էին: Այդ պարտեզում, իսկ ավելի ուշ խաչի վրա Հիսուսն Իր վրա վերցրեց մեղքերը, ցավերը և տառապանքները այն բոլոր մարդկանց, որոնք երբևէ ապրել էին, չնայած գրեթե ոչ ոք այդ ժամանակ տեղյակ չէր, թե ինչ էր կատարվում: Սակայն այն ժամանակ հավերժության ամենակարևոր իրադարձությունները տեղի էին ունենում առանց աշխարհիկ ուշադրության: Բայց Հայր Աստվածը գիտեր: Նա լսեց Իր հավատարիմ Որդու աղերսը. «Հայր, եթե կամիս այս բաժակը անցրու ինձանից. Սակայն ոչ թե իմ կամքը՝ բայց քո կամքը լինի: Եվ հրեշտակ երևեցավ նորան երկնքիցը, և զորացնում էր նորան» (Ղուկաս 22.42–43): Չնայած մենք ֆիզիկապես ներկա չէինք անձնազոհության և հնազանդության այս արարքին, բայց մենք բոլորս էլ վկա ենք Հիսուս Քրիստոսի Քավությանը: Ամեն անգամ, երբ մենք ապաշխարում ենք և ներում ստանում, և ամեն անգամ, երբ զգում ենք Փրկիչի ամրացնող զորությունը, մենք կարող ենք վկայել այն մասին, ինչ պատահել է Գեթսեմանիի պարտեզում:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ղուկաս 22.31–34, 54-62, Հովհաննես 18.17–27

Դարձը շարունակական գործընթաց է

Մտածեք այն փորձառությունների մասին, որոնք Պետրոսն ունեցավ Փրկիչի հետ. հրաշքները, որոնց ականատեսը եղավ և վարդապետությունը, որը սովորեց: Այդ դեպքում ինչո՞ւ Փրկիչն ասաց Պետրոսին. «Դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր»:(Ղուկաս 22.32, շեղագիրն ավելացված է)։ Երբ խորհեք սրա շուրջ, մտածեք, թե երեց Դեյվիդ Ա. Բեդնարը ինչ է ուսուցանել վկայություն ունենալու և իսկական դարձի գալու միջև եղած տարբերության մասին (տես «Դարձ դեպի Տերը», Լիահոնա, նոյեմբեր 2012, 106-9)։

Երբ կարդաք Պետրոսի փորձառությունների մասին Ղուկաս 22.31–34, 54–62-ում (տես նաև Հովհաննես 18.17–27), մտածեք ձեր սեփական դարձի մասին: Դուք երբևէ զգացե՞լ եք այնքան նվիրված, որ Պետրոսի նման «պատրաստ [լինեիք Փրկիչի], հետ բանտը և մահն էլ գնալու»: (Ղուկաս 22.33) Ինչու են երբեմն այդ զգացմունքները մարում: Ամենօրյա հնարավորություններ կան կամ հերքելու կամ վկայելու Փրկիչի մասին. ի՞նչ կանեք դուք՝ Նրա ամենօրյա վկան լինելու համար: Ուրիշ ի՞նչ դասեր կարող եք սովորել Պետրոսի փորձառությունից:

Մինչ շարունակում եք կարդալ Նոր Կտակարանը, հետևեք Պետրոսի շարունակական դարձի ապացույցներին: Նաև նշեք, թե նա ինչպես է ընդունել «եղբայրներիդ հաստատիր» Տիրոջ հանձնարարությունը (Ղուկաս 22.32, տես Գործք 3–4):

Sես նաև Մարկոս 14.27–31:

Ղուկաս 22․39-46

Փրկիչը ինձ համար տառապեց Գեթսեմանիում

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հրավիրել է մեզ «ժամանակ տրամադրել Փրկիչի և Նրա քավիչ զոհաբերության մասին սովորելու համար» (Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը» Լիահոնա, մայիս 2017, 40):

Մտածեք, թե ինչ կարող եք անել՝ Նախագահ Նելսոնի հրավերն ընդունելու համար: Կարող եք սկսել՝ աղոթքով խորհելով Գեթսեմանիում Փրկիչի տառապանքների մասին, ինչպես նկարագրված է այս հատվածներում և գրի առնել տպավորություններն ու հարցերը, որոնք գալիս են ձեր միտքը:

Փրկիչի և Նրա Քավության մասին ավելի խորը ուսումնասիրության համար փորձեք ուսումնասիրել այլ սուրբ գրություններ, որպեսզի պատասխանեք նմանատիպ հարցերին.

Երբ սովորեք, թե ինչ պատահեց Գեթսեմանիում, հետաքրքիր կլինի իմանալ, որ Գեթսեմանին ձիթենիների այգի էր, որտեղ կար նաև ձիթապտղի մամլիչ, որն օգտագործում էին ձիթապտուղը ճզմելու և ձեթ քամելու համար, իսկ վերջինս օգտագործում էին լուսավորության, սննդի և բուժման համար (տես Ղուկաս 10.34): Ձիթապտղի յուղի արդյունահանման գործընթացն ինչպե՞ս կարող է խորհրդանշել այն, ինչ Փրկիչն արեց մեզ համար Գեթսեմանիում: Որոշ գաղափարների համար տես երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի ուղերձը ««Իմ սիրո մեջ հաստատու՜ն մնացեք»» (Լիահոնա, նոյեմբեր 2016, 50–51):

Տես նաև՝ Մատթեոս 26.36-46, Մարկոս 14.32-42։

Հովհաննես 18.28–38

Փրկիչի «թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ»

Որպես քաղաքական առաջնորդ՝ Պոնտացի Պիղատոսը ծանոթ էր այս աշխարհի զորությանն ու թագավորություններին: Բայց Հիսուսը խոսեց շատ տարբերվող՝ մեկ այլ տեսակի թագավորության մասին։ Անդրադառնալով Փրկիչի կյանքի մասին ձեր կարդացած նյութին, ի՞նչ ապացույց եք տեսնում, որ Նրա «թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ»: (Հովհաննես 18․36) Ձեզ համար ինչո՞ւ է կարևոր իմանալ դա: Ուրիշ ի՞նչ է ձեզ համար առանձնանում Պիղատոսին ուղղված Հիսուսի խոսքերից:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ղուկաս 22․31-32Ի՞նչ կարող էր Պետրոսը զգալ՝ իմանալով, որ Հիսուսն աղոթել է իր և իր հավատքի համար։ Ո՞ւմ համար կարող ենք աղոթել, որ «[նրա] հաւատքը չ’պակասի» (հատված 32):

Ղուկաս 22.39–46Գեթսեմանիում Փրկիչի տառապանքների մասին սովորելը կարող է սուրբ փորձառություն լինել ձեր ընտանիքի համար: Մտածեք, թե ինչ կարող եք անել՝ ակնածանքի ու պաշտամունքի ոգի ստեղծելու համար, երբ ուսումնասիրում եք Ղուկաս 22.39–46: Դուք կարող եք միասին նվագել կամ երգել Փրկիչի մասին ձեր ընտանիքի սիրելի օրհներգերը կամ մանկական երգերը: Կարող եք դիտել թեմային վերաբերող արվեստի գործեր կամ տեսանյութ՝ «Փրկիչը տառապում է Գեթսեմանիում» (ChurchofJesusChrist.org): Երբ կարդում եք հատվածները, ընտանիքի անդամները կարող են կիսվել հատվածներով, որոնք հատկապես կարևոր են իրենց համար, գուցե մի հատված, որն օգնում է նրանց զգալ Փրկիչի սերը (Տես նաև Մատթեոս 26.36–46, Մարկոս 14.32–42): Կարող եք նաև հրավիրել նրանց կիսվել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին իրենց վկայություններով:

Ղուկաս 22.42Ընտանիքի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ սովորել են ասել. «Ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի»։

Ղուկաս 24.50-51, Հովհաննես 18.10-11Այս հատվածներից ի՞նչ ենք սովորում Հիսուսի մասին:

Նկար
Քրիստոսը բուժում է ծառայի ականջը

Թող տուէք մինչ այս, Ուոլթեր Ռեյն

Հովհաննես 18.37-38Ինչպե՞ս կպատասխանեինք Պիղատոսի հարցին՝ «Ի՞նչ է ճշմարտութիւնը» (հատված 38): Որոշ գաղափարների համար տես Հովհաննես 8.32, Վարդապետություն և Ուխտեր 84.45, 93.23–28 և «Oh Say, What Is Truth?», Hymns, no. 272.

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ «Ես մնում եմ զարմացած», Օրհներգ, հմր. 22։

Բարելավենք անհատական ուսումնասիրությունը

Ուսումնասիրեք վերջին օրերի մարգարեների և առաքյալների խոսքերը: Կարդացեք, թե վերջին օրերի մարգարեներն ու առաքյալներն ինչ են ուսուցանել այն ճշմարտությունների մասին, որոնք դուք գտնում եք սուրբ գրություններում: Օրինակ՝ վերջին գերագույն համաժողովի Լիահոնայի թողարկման մեջ կարող եք փնտրել թեմատիկ ցուցիչը «Քավություն» բառի համար (տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,21):

Նկար
Քրիստոսը Գեթսեմանիում

Ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու, Ուոլթեր Ռեյն