Նոր Կտակարան 2023
Հուլիսի 24-30-ը: Գործք Առաքելոց 16–21. «Տերը կանչել է մեզ, որ ավետարանը քարոզենք»


«Հուլիսի 24-30-ը: Գործք Առաքելոց 16–21. «Տերը կանչել է մեզ, որ ավետարանը քարոզենք», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հուլիսի 24-30-ը: Գործք Առաքելոց 16-21», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան. 2023

Նկար
Պողոսը ուսուցանում է սարի վրա

Հուլիսի 24-30-ը

Գործք Առաքելոց 16-21

«Տերը կանչել է մեզ, որ ավետարանը քարոզենք»

Երբ կարդաք ավետարանը քարոզելու Պողոսի ջանքերի մասին, Հոգին կհուշի ձեզ մտքեր և զգացումներ: Գրանցեք այդ տպավորությունները և ծրագրեք գործել ըստ դրանց:

Գրի առեք ձեր տպավորությունները

Իր առաքյալներին ուղղված Տիրոջ վերջին խոսքերից էր հետևյալ պատվիրանը. «Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր և Որդու եւ Սուրբ Հօգու անունովը, սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի պահեն» (Մատթեոս 28.19–20): Չնայած Առաքյալները ամբողջությամբ չհասցրին դա անել բոլոր ազգերի համար, Գործք Առաքելոց 16–21-ը փաստորեն ցույց է տալիս, որ Պողոսը և նրա ընկերակիցները նշանակալի առաջընթացի հասան Եկեղեցու հաստատման գործում: Նրանք ուսուցանեցին, մկրտեցին և շնորհեցին Սուրբ Հոգու պարգևը: Նրանք գործեցին հրաշքներ, նույնիսկ՝ մեռածին հարություն տվեցին և կանխագուշակեցին Մեծ Ուրացումը (Գործք Առաքելոց 20.7–12, 28–31): Եվ այն աշխատանքը, որը նրանք սկսեցին, այսօր շարունակվում է ապրող առաքյալների հետ, ձեզ նման նվիրված աշակերտների հետ, ովքեր օգնում են կատարել Փրկիչի առաջադրանքը այն ուղիներով, որոնք Պողոսը երբևէ չէր էլ կարող պատկերացնել: Գուցե դուք տեղյակ եք մարդկանց մասին, ովքեր չեն ճանաչում իրենց Երկնային Հորը կամ Նրա ավետարանը: Գուցե դուք զգացել եք, որ ձեր «հոգին սաստիկ զայրանում էր [ձեզանում]», որպեսզի կիսվեք նրանց հետ նրանով, ինչ գիտեք Նրա մասին (Գործք Առաքելոց 17.16): Եթե ավետարանով կիսվելիս դուք հետևում եք Պողոսի համեստության և համարձակության օրինակին, գուցե գտնեք ինչ-որ մեկին «որի սիրտը Տէրը բաց[ել է]» (Գործք Առաքելոց 16.14):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Գործք Առաքելոց 16-21

Հոգին կառաջնորդի ինձ ավետարանով կիսվելու իմ ջանքերում

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է. «Ոչ ոք չի կարող քարոզել Ավետարանը առանց Սուրբ Հոգու» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 332): Երբ կարդաք Գործք Առաքելոց 16-21 գլուխները, մտածեք, թե մարգարեի հայտարարությունն ինչու է ճշմարիտ: Նշեք դեպքեր, երբ Հոգին օգնեց Պողոսին և նրա ուղեկիցներին: Նրանք ի՞նչ օրհնություններ ստացան, երբ հետևեցին Հոգուն: Ե՞րբ եք զգացել, որ Հոգին հուշել է ձեզ ավետարանով կիսվելու ձեր ջանքերում:

Գործք Առաքելոց 16-21

Ես կարող եմ հռչակել ավետարանը բոլոր հանգամանքներում

Երբ ավետարանը քարոզելու համար ձեզ բանտ են նետում, քարոզը դադարեցնելու պատճառը կարող է հասկանալի թվալ: Բայց Պողոսի և Շիղայի համար այն բանտապետին դարձի բերելու հնարավորություն դարձավ (տես Գործք Առաքելոց 16.16–34): Գործք Առաքելոցի 16–21-ի բոլոր հատվածներում փնտրեք բոլորի հետ իր վկայությամբ կիսվելու Պողոսի պատրաստակամության այլ օրինակներ: Ձեր կարծիքով, նա ինչո՞ւ էր այդքան համարձակ և աներկյուղ: Ի՞նչ եք սովորում Պողոսի օրինակից:

Ավետարանով կիսվելու մասին ավելի շատ ուղերձներ կան Գործք Առաքելոց 16–21 գլուխներում: Երբ ուսումնասիրում եք այս գլուխները, փնտրեք մի քանիսը, որոնք հատկապես կիրառելի են ձեզ համար:

Տես նաև Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Միսիոներական աշխատանք. կիսելով այն, ինչ կա Ձեր սրտում», Լիահոնա, մայիս 2019, 15–18։

Նկար
երեխային պահում են

Մեզանից յուրաքանչյուրը Աստծո զավակն է:

Գործք Առաքելոց 17․16–34

«Մենք Աստուծոյ ազգիցն ենք»

Աթենքում Պողոսը հանդիպեց տարբեր կարծիքներով և կրոնական տեսակետներով մարդկանց: Նրանք միշտ ձգտում էին «ինչ-որ նոր բան լսել» և այն, ինչ Պողոսն էր ներկայացնում, որոշակիորեն նոր էր նրանց համար (տես Գործք Առաքելոց 17.19–21): Նրանք երկրպագում էին շատ աստվածների, այդ թվում մեկին, ում կոչում էին «անծանոթ Աստված» (Գործք Առաքելոց 17.23), բայց նրանք հավատում էին, որ աստվածները զորություններ էին կամ ուժեր, ոչ թե ապրող, վայելչատես էակներ, և իհարկե, ոչ մեր Հայրը: Խորհեք, թե Պողոսն ինչ ասաց, որ օգնի նրանց ճանաչել Աստծուն: Ի՞նչ է նշանակում ձեզ համար լինել «Աստուծոյ ազգից»։ (Գործք Առաքելոց 17․29) Ձեր կարծիքով, Աստծո զավակը լինելով՝ ինչպե՞ս եք տարբերվում ուղղակի Նրա արարչագործություններից մեկը լինելուց: Հասկանալով այս ճշմարտությունը, դուք ինչպե՞ս եք տեսնում ինքներդ ձեզ և ուրիշներին:

Եթե դուք կանգնած լինեիք Պողոսի կողքին, երբ նա վկայում էր, ի՞նչ կասեիք հին հույներին մեր Երկնային Հոր մասին: Արդյո՞ք գիտեք որևէ մեկին, ով կարող է օգուտ քաղել ձեր վկայությունը լսելով:

Տես նաև Հռովմայեցիս 8.16, Ա Հովհաննես 5.2, «Մենք Աստծո ազգիցն ենք», (տեսաֆիլմ, LDS.org):

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Գործք Առաքելոց 16–21Գործք Առաքելոց 16–21 գլուխները խորապես հասկանալու համար կարող եք ուսումնասիրել քարտեզը այս համառոտ շարադրանքի վերջում՝ փնտրելով այն քաղաքները, որտեղ Պողոսը քարոզեց ավետարանը այս գլուխներում: Ի՞նչ միջոցներ ունենք այսօր, որպեսզի օգնենք ավետարանը հասցնել բոլոր ազգերին:

Որպեսզի ոգեշնչեք ձեր ընտանիքին կիսվել ավետարանով, կարող եք ցույց տալ տեսանյութերից մեկը կամ մի քանիսը Gospel Library հավելվածի «Sharing the Gospel» բաժնից:

Գործք Առաքելոց 17.10–12, 18.24–28Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ նմանվել այս սուրբ գրությունների Սրբերին: Ի՞նչ կարող է նշանակել «[ընդունել] խօսքը բոլոր յօժարութեամբ»: (Գործք Առաքելոց 17․11) Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի լինենք «զօրաւոր Գրքերովը»: (Գործք Առաքելոց 18․24)

Գործք Առաքելոց 19.1–7Այս հատվածները կարող են օգնել ձեր ընտանիքին քննարկել մկրտվելու և հաստատվելու կարևորությունը: Գործք Առաքելոց 19.1–7-ի ճշմարտությունները ավելի լավ հասկանալու համար կարող եք քննարկել որոշ բաներ, որոնք անօգուտ են առանց որևէ այլ բանի, ինչպես օրինակ՝ առանց մարտկոցի բջջային հեռախոսը: Կամ կիսվեք մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ խոսքերով․ «Ջրով մկրտությունը միայն մկրտության կեսն է, և ոչնչով օգտակար չէ առանց մյուս կեսի, այսինքն՝ Սուրբ Հոգով մկրտության» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ95): Ինչո՞ւ մկրտությունը «ոչնչով օգտակար չէ» առանց Սուրբ Հոգու պարգև ստանալու (տես 3 Նեփի 27.19–20, Մովսես 6.59–61):

Գործք Առաքելոց 10.41-20Երբ կարդաք Գործք Առաքելոց 19.18–20-ը, նկատի ունեցեք ունեցվածքի արժեքը, որից մարդիկ պատրաստ էին հրաժարվել՝ ավետարանն ընդունելու համար (տես հատված 19): Կա՞ն արդյոք աշխարհիկ այնպիսի հարստություններ կամ գործեր, որոնցից պետք է հրաժարվենք, որպեսզի ստանանք երկնային օրհնություններ:

Գործք Առաքելոց 20.32-35 Ե՞րբ է ձեր ընտանիքը զգացել Քրիստոսի այն ուսմունքը, որ «աւելի երանելի է տալը քան թէ առնելը»: (Գործք Առաքելոց 20․35) Կա՞ արդյոք ինչ-որ մեկը, ով կարող է օգուտ քաղել ձեր ընտանիքի կողմից մատուցվող ծառայությունից, ժամանակից կամ նվերներից: Ընտանիքով քննարկեք որոշ գաղափարներ և ծրագիր կազմեք որևէ մեկին ծառայելու համար: Մենք ի՞նչ ենք զգում, երբ ծառայում ենք ուրիշներին: Ինչո՞ւ է ավելի երանելի տալը, քան վերցնելը:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Երգի առաջարկ. «Զավակն եմ Աստծո», Հիմներ և մանկական երգեր, 58։

Բարելավենք անհատական ուսումնասիրությունը

Գրանցեք տպավորությունները «Երբ գրի եք առնում հոգևոր տպավորությունները, դուք ցույց եք տալիս Տիրոջը, որ գնահատում եք Նրա առաջնորդությունը, և Նա կօրհնի ձեզ ավելի հաճախակի հայտնություններով» («Ուսուցանել Փրկիչի ձևով»,12, տես նաև30):

Նկար
Պողոսի միսիոներական ճամփորդությունների քարտեզը

Պողոս առաքյալի միսիոներական ճամփորդությունները: