Նոր Կտակարան 2023
Հուլիսի 17-23-ը: Գործք Առաքելոց 10-15. «Աստուծոյ խօսքն աճում էր եւ շատանում»


«Հուլիսի 17-23-ը: Գործք Առաքելոց 10–15. «Աստուծոյ խօսքն աճում էր եւ շատանում», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հուլիսի 17-23-ը: Գործք Առաքելոց 10-15», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան. 2023

Նկար
Պետրոսը խոսում է Կոռնելիոսի հետ

Հուլիսի 17-23-ը

Գործք Առաքելոց 10-15

«Աստուծոյ խօսքն աճում էր եւ շատանում»

Ուշադիր կարդացեք Գործք Առաքելոց 10–15-ը՝ ժամանակ տրամադրելով, որ Հոգին ձեզ մտքեր և զգացումներ հուշի: Այս գլուխներում ի՞նչ կա ձեզ համար սովորելու:

Գրի առեք ձեր տպավորությունները

Իր մահկանացու ծառայության ընթացքում Հիսուս Քրիստոսը հաճախ վիճարկում էր մարդկանց վաղեմի ավանդույթներն ու համոզմունքները: Սա չդադարեց այն բանից հետո, երբ Նա համբարձվեց երկինք, քանի որ Նա շարունակեց առաջնորդել Իր Եկեղեցին հայտնությամբ: Օրինակ՝ Հիսուսի կյանքի օրոք Նրա աշակերտները քարոզեցին ավետարանը միայն ընկերակից հրեաներին: Բայց շուտով՝ Փրկիչի մահից հետո, երբ Պետրոսը դարձավ Եկեղեցու մարգարեն երկրի վրա, Հիսուս Քրիստոսը հայտնեց Պետրոսին, որ ճիշտ ժամանակն էր ավետարանը քարոզելու ոչ հրեաներին: Ավետարանը հեթանոսների հետ կիսելու գաղափարը այսօր զարմանալի չի թվում, ուստի այս պատմության մեջ ո՞րն է դասը մեզ համար: Թերևս դասերից մեկն այն է, որ ինչպես հին, այնպես էլ ժամանակակից Եկեղեցում սիրառատ Փրկիչն առաջնորդում է Իր ընտրյալ ղեկավարներին (տես Ամոս 3.7, Վարդապետություն և Ուխտեր 1.38): Շարունակվող հայտնությունը Հիսուս Քրիստոսի ճշմարիտ և կենդանի Եկեղեցու կարևորագույն հատկանիշն է: Պետրոսի նման մենք պետք է պատրաստակամ ընդունենք շարունակվող հայտնությունը և ապրենք «Աստծոյ ամեն խոսքովը» (Ղուկաս 4.4), ներառյալ «այն ամենը, ինչ [Նա] հայտնել է, այն ամենը, ինչ Նա այժմ է հայտնում, և շատ մեծ ու կարևոր բաներ», որոնք Նա դեռ կհայտնի «Աստծո Արքայության վերաբերյալ» (Հավատո Հանգանակ 1.9):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Գործք 10

«Աստված աչառ չէ»

Սերունդներ շարունակ հրեաները հավատացել էին, որ «Աբրահամի սերունդ» կամ Աբրահամի անմիջական հետնորդ լինելը նշանակում էր, որ անձնավորությունը ընդունված և ընտրված էր Աստծո կողմից (տես Ղուկաս 3.8): Ցանկացած մարդու նրանք համարում էին «անմաքուր» հեթանոս, ով չէր ընդունվում Աստծո կողմից: Գործք Առաքելոց 10-ում ի՞նչ ուսուցանեց Տերը Պետրոսին այն մասին, թե ով «է ընդունվում նրա մոտ»:(Գործք Առաքելոց 10.35) Ի՞նչ ապացույց եք գտնում այս գլխում, որ Կոռնելիոսիկյանքն ընդունելի էր Տիրոջ համար: Խորհեք, թե ինչ է նշանակում հետևյալ արտահայտությունը՝ «Աստված աչառ չէ» (հատված 34, տես նաև 1 Նեփի 17.35): Ինչո՞ւ է կարևոր, որ դուք իմանաք այս ճշմարտությունը։

Հրեաների նման, ովքեր վերևից էին նայում նրանց, ովքեր Աբրահամի սերնդից չէին, արդյո՞ք դուք երբևէ անբարյացակամ կամ անհիմն ենթադրություններ եք անում որևէ մեկի մասին, ով տարբերվում է ձեզանից: Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այս միտումը: Հետաքրքիր կլինի մի հասարակ վարժություն փորձել հաջորդ մի քանի օրերի ընթացքում. երբ շփվում եք որևէ մեկի հետ, փորձեք մտածել. «Այս մարդը Աստծո զավակն է»: Երբ անեք դա, ի՞նչ փոփոխություններ կնկատեք ձեր մտածելակերպի մեջ և ուրիշների հետ փոխհարաբերվելիս:

Տես նաև Ա Թագավորաց 16.7, 2 Նեփի 26.13, 33, Ռասսել Մ. Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 92–95, “Peter’s Revelation to Take the Gospel to the Gentiles” (video), ChurchofJesusChrist.org:

Գործք Առաքելոց 10, 11.1–18, 15

Երկնային Հայրն ուսուցանում է ինձ տող առ տող՝ հայտնության միջոցով

Երբ Պետրոսը տեսավ տեսիլքը, որը նկարագրված է Գործք Առաքելոց 10-ում, նա սկզբում ջանաց հասկանալ այն, և «զարմացած էր իր մտքումը, թէ ինչ պիտի [նշանակի այն]» (հատված 17): Սակայն Տերը Պետրոսին տվեց ավելի մեծ հասկացողություն, երբ Պետրոսը փնտրեց այն: Երբ կարդաք Գործք 10-ը, 11-ը, և 15-ը, ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Պետրոսի հասկացողությունը իր տեսիլքի վերաբերյալ խորանում ժամանակի ընթացքում: Ինչպե՞ս եք փնտրել և ստացել ավելի մեծ հասկացողություն Աստծուց, երբ հարցեր եք ունեցել:

Գործք Առաքելոց 10-ը, 11-ը և 15-ը պատմում են դեպքերի մասին, որոնց ժամանակ Տերն ուղղորդեց Իր ծառաներին հայտնության միջոցով: Երբ կարդում եք այս գլուխները, գրի առեք այն, ինչ դուք կիմանաք հայտնության վերաբերյալ: Ինչպե՞ս է Հոգին խոսում մեզ հետ:

Տես նաև Ավետարանի թեմաներ, «Հայտնություն», topics.ChurchofJesusChrist.org, Քվենտին Լ. Քուք, Մարգարեներին տրված շարունակական հայտնության օրհնությունը և անձնական հայտնությունն առաջնորդում են մեր կյանքը», Լիահոնա, մայիս 2020, 96–100, “The Jerusalem Conference” (video), ChurchofJesusChrist.org:

Գործք Առաքելոց 11.26

Ես քրիստոնյա եմ, որովհետև հավատում և հետևում եմ Հիսուս Քրիստոսին

Ի՞նչն է կարևոր այն մարդու համար, որը կոչվում է քրիստոնյա (տես Գործք Առաքելոց 11.26): Ձեզ համար ի՞նչ է նշանակում լինել քրիստոնյա։ Քննարկեք անունների կարևորությունը: Օրինակ՝ ձեզ համար ի՞նչ է նշանակում ձեր ազգանունը: Ինչու՞ է Եկեղեցու անունը կարևոր ձեզ համար (տես Վարդապետություն և Ուխտեր 115.4): Ձեզ համար ի՞նչ է նշանակում ուխտով ձեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը (տես Վարդապետություն և Ուխտեր 20.77):

Տես նաև Մոսիա 5.7–15, Ալմա 46.13–15, 3 Նեփի 27.3–8, Ռասսել Մ. Նելսոն, «Եկեղեցու ճիշտ անունը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 87–90:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Գործք Առաքելոց 10.17, 20։Երբևէ ունեցե՞լ ենք հոգևոր փորձառություններ, իսկ հետո կասկածներ ունեցել նրա վերաբերյալ, ինչ զգացել կամ իմացել եք: Ի՞նչ խորհուրդ կարող ենք տալ միմյանց, որը կօգներ մեզ հաղթահարել մեր կասկածները: (Տես Նիլ Լ. Անդերսեն, «Կարևոր հոգևոր հիշողություններ», Լիահոնա, մայիս 2020, 18–22:)

Գործք Առաքելոց 10․34–35Ինչպես կարող եք ուսուցանել ձեր ընտանիքին, որ «Աստուած աչառ չէ»: (Գործք Առաքելոց 10.34) Կարող եք ցուցադրել տարբեր ծագման և մշակույթների մարդկանց նկարներ, մինչ ձեր ընտանիքը կարդում է այս հատվածները: Այս հատվածների ճշմարտություններն ինչպե՞ս պետք է ազդեն մեր գործողությունների վրա (տես օրինակ՝ «I’ll Walk with You» [Children’s Songbook, 140–41]):

Գործք Առաքելոց 12․1–17Ձեր ընտանիքը կարող է բեմադրել Պետրոսին բանտ նետելու պատմությունը, և ինչպես են Եկեղեցու անդամները հավաքվել և աղոթել նրա համար: Ե՞րբ ենք մենք օրհնվել աղոթքով: Կա՞ մեկը, ում համար ոգեշնչված ենք զգում աղոթել, օրինակ՝ Եկեղեցու ղեկավարի կամ սիրելի մարդու համար: Ի՞նչ է նշանակում «անդադար» աղոթել: (Գործք Առաքելոց 12.5, տես նաև Ալմա 34.27)

Նկար
Պետրոսը ազատվում է բանտից

Պետրոսը ազատվում է բանտից, Ա. Լ. Նոակես

Գործք Առաքելոց 14Երբ միասին կարդում եք այս գլուխը, ընտանիքի որոշ անդամներ կարող են նշել օրհնությունները, որոնք եկել են աշակերտներին և Եկեղեցուն: Ընտանիքի մյուս անդամները կարող են նշել, որ աշակերտները հանդիպեցին հակառակության կամ փորձությունների։ Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ դժվար բաներ պատահեն արդարակյաց մարդկանց:

Գործք 15.1–21Այս հատվածները նկարագրում են Եկեղեցում առկա տարաձայնությունը այն մասին, թե արդյոք նորադարձները պետք է պահպանեին Մովսեսի օրենքը՝ ներառյալ թլպատությունը: Ի՞նչ արեցին առաքյալները այս անհամաձայնության վերաբերյալ: Ի՞նչ կարող ենք սովորել այս օրինակից այն մասին, թե ինչպես են Եկեղեցու ղեկավարները ղեկավարում Եկեղեցու աշխատանքը:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «I’ll Walk with You», Children’s Songbook, 140–41

Բարելավենք մեր ուսուցումը

Նկարեք մի նկար: Նկարները կարող են օգնել ընտանիքի անդամներին պատկերացնել սուրբգրային ուսմունքներն ու պատմությունները: Առաջարկեք ընտանիքի անդամներին նկարել ձեր կարդացածը, օրինակ Պետրոսի տեսիլքի վերաբերյալ նկարներ Գործք առաքելոց 10-ից:

Նկար
Պետրոսը և Կոռնելիոսը

Պետրոսի և Կոռնելիոսի փորձառությունները ցույց են տալիս, որ «Աստուած աչառ չէ» (Գործք Առաքելոց 10.34