Նոր Կտակարան 2023
Հուլիսի 17-23-ը: Գործք Առաքելոց 10-15. «Աստուծոյ խօսքն աճում էր եւ շատանում»


«Հուլիսի 17-23-ը: Գործք Առաքելոց 10–15․ «Աստուծոյ խօսքն աճում էր եւ շատանում», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հուլիսի 17-23-ը: Գործք Առաքելոց 10-15», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
Պետրոսը խոսում էր Կոռնելիոսի հետ

Հուլիսի 17-23-ը

Գործք Առաքելոց 10-15

«Աստուծոյ խօսքն աճում էր եւ շատանում»

Աղոթքով ուսումնասիրեք Գործք Առաքելոց 10–15-ը և մտածեք ձեր դասարանի երեխաների մասին: Ի՞նչ եք գտնում այս գլուխներում, որոնք ոգեշնչվում եք ուսուցանել երեխաներին։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի օգնեք երեխաներին կիսվել նրանով, ինչ սովորում և զգում են, կարող եք խնդրել նրանց պատմել, թե ինչ են անում, որպեսզի ցույց տան, որ հավատում են Հիսուս Քրիստոսին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Գործք Առաքելոց 10․34–35

Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին

Մի հիմնարար ճշմարտություն, որը նույնիսկ փոքր երեխաները կարող են հասկանալ, այն է, որ բոլորը Աստծո զավակներն են, և Նա սիրում է Իր բոլոր զավակներին:

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք «Քրիստոսը և երեխաները ամբողջ աշխարհից» նկարը (Ավետարանի պատկերագիրք, էջ 116), մինչ կարդում եք Գործք Առաքելոց 10․34–35-ը։ Բացատրեք, որ Պետրոսի ժամանակ մարդիկ հավատում էին, որ ավետարանը ոչ բոլորի համար էր։ Սակայն Պետրոսը սովորեց, որ Աստված սիրում է Իր բոլոր զավակներին և ցանկանում է, որ նրանք բոլորը սովորեն ավետարանը։

  • Երեխաներին խնդրեք նկարել իրենց նկարները: Երբ նրանք կիսվում են իրենց նկարներով, խոսեք այն մասին, ինչը ձեզ դուր է գալիս յուրաքանչյուր երեխայի մեջ: Կիսվեք ձեր վկայությամբ, որ Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին և յուրաքանչյուրին, անկախ նրանից, թե ինչ տեսք ունեն կամ որտեղից են:

  • Երեխաների հետ մի երգ երգեք ուրիշներին սիրելու մասին, ինչպես օրինակ. «I’ll Walk with You» (Children’s Songbook, 140–41)։ Հրավիրեք երեխաներին կիսվել այլ եղանակներով, որոնցով կարող են սեր ցուցաբերել բոլորի հանդեպ՝ ինչպես Հիսուսը։

  • Մեկ առ մեկ մատնանշեք յուրաքանչյուր երեխայի և ասացեք․ «Երկնային Հայրը սիրում է [անունը]»: Երեխաներին խնդրեք հերթով մատնացույց անել մեկը մյուսին և ասել այդ արտահայտությունը։

Գործք Առաքելոց 11.26

Ես քրիստոնյա եմ, որովհետև հավատում ու հետևում եմ Հիսուս Քրիստոսին

Ինչպե՞ս կօգնեք երեխաներին սովորել, թե ինչ է նշանակում լինել Քրիստոնյա:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Գործք Առաքելոց 11.26-ը երեխաների համար և հրավիրեք նրանց ոտքի կանգնել ամեն անգամ, երբ լսեն, թե ինչպես եք ասում քրիստոնյա բառը: Խնդրեք նրանց մտածել, թե ըստ իրենց, ինչ է նշանակում քրիստոնյա։ Բացատրեք, որ նա, ով հավատում և հետևում է Հիսուս Քրիստոսին, կոչվում է քրիստոնյա, այնպես որ մենք քրիստոնյա ենք։

  • Երեխաների հետ որևէ երգ երգեք Հիսուս Քրիստոսին հետևելու մասին, օրինակ՝ «The Church of Jesus Christ» (Children’s Songbook, 77)։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մենք Հիսուս Քրիստոսի հետևորդներն ենք և պատկանում ենք Նրա Եկեղեցուն: Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ կարող են անել՝ Հիսուսին տանը, դպրոցում և այլ վայրերում հետևելու համար:

Նկար
կինը և աղջիկը աղոթելիս

Երկնային Հայրը սիրում է մեզ և կպատասխանի մեր աղոթքներին։

Գործք Առաքելոց 12․1–17

Երկնային Հայրը լսում ու պատասխանում է աղոթքներին

Հրեշտակի օգնությամբ բանտից ազատվելու Պետրոսի պատմությունը զորեղ կերպով ուսուցանում է, որ Երկնային Հայրը պատասխանում է աղոթքներին:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին հրավիրեք դերախաղով ցուցադրել բանտից ազատվելու Պետրոսի պատմությունը Գործք Առաքելոց 12․1–17-ում, մինչ դուք ամփոփում եք այն։ Երկնային Հայրն ինչպե՞ս պատասխանեց նրանց աղոթքներին, ովքեր աղոթում էին Պետրոսի համար։

  • Երեխաների հետ աղոթքի մասին երգ երգեք, օրինակ՝ We Bow Our Heads (Children’s Songbook,25), և խոսքերին համապատասխան շարժումներ հնարեք, որոնք կօգնեն երեխաներին սովորել, թե ինչպես աղոթել։ Հրավիրեք երեխաներին կիսվել այն ամենի օրինակներով, որոնց համար կարող են շնորհակալություն հայտնել Երկնային Հորը, և այն ամենի, ինչի համար կարող են խնդրել Նրան իրենց աղոթքում։

  • Ցույց տվեք աղոթող մարդկանց նկարներ (տես օրինակ, Ավետարանի պատկերագիրք, հմր.111-12), միաժամանակ պատմելով ձեր փորձառության մասին, երբ Երկնային Հայրը պատասխանել է ձեր աղոթքներին։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Գործք Առաքելոց 10․34–35, 15․6–11

«Աստված աչառ չէ»

Երեխաները, ում դուք ուսուցանում եք, պետք է հասկանան, որ Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին, անկախ նրանից, թե ինչ տեսք ունեն, որտեղից են կամ ինչ ընտրություններ են կատարում:

Հնարավոր վարժություններ

  • Հարցրեք երեխաներին, թե արդյոք կարող են բնութագրել մարդուն, միայն նայելով նրան կամ կռահելով, թե որտեղից է նա։ Համաձայն Գործք Առաքելոց 10․35-ի, ինչպե՞ս է Աստված որոշում, թե արդյոք մարդը «ընդունելի է նորան»։

  • Երեխաների հետ միասին կարդացեք Գործք Առաքելոց 10․34–35, 15․6–11։ Բացատրեք, որ Պետրոսի ժամանակ հրեաները հավատում էին, որ Աստված չի ընդունում այն մարդկանց, ովքեր հրեա չէին (այդ մարդիկ կոչվում էին հեթանոսներ)։ Բայց Աստված ուսուցանեց Պետրոսին, որ Աստված սիրում է Իր բոլոր զավակներին՝ և՛ հրեաներին, և՛ հեթանոսներին: Միասին երգեք «Աստծո զավակն եմ» (Հիմներ և մանկական երգեր, 58)։ Խնդրեք երեխաներին օգտագործել միմյանց անունները Ես կամ ինձ բառերի փոխարեն։

  • Հրավիրեք երեխաներին կիսվել նրանով, թե ինչ յուրահատկություն ունի մեկ ուրիշը դասարանում։ Բացատրեք, որ «Աստված աչառ չէ» արտահայտությունը նշանակում է, որ Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին, և քանի որ Նա սիրում է նրանց, ցանկանում է, որ Իր բոլոր զավակները լսեն ավետարանի մասին։

Գործք Առաքելոց 11.26

Քրիստոնյան այն մարդն է, ով հավատում և հետևում է Հիսուս Քրիստոսին

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ իրենց խոսքերով և գործողություններով ցույց են տալիս, որ քրիստոնյա են։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Գործք Առաքելոց 11․26, 3 Նեփի 27․3–8, և Վարդապետություն և Ուխտեր 115․4։ Գրատախտակին գրեք քրիստոնյա և ընդգծեք այն մասը, որն ասում է «Քրիստոս»։ Խնդրեք երեխաներին կիսվել, թե ըստ իրենց, ինչ է նշանակում քրիստոնյա։

  • Խնդրեք երեխաներին կիսվել տարբեր խմբերի անուններով, որոնց մեջ իրենք ընդգրկված են, օրինակ՝ իրենց ընտանիքի կամ ազգի: Խնդրեք նրանց թվարկել, թե ինչու են երախտապարտ, որ Քրիստոնյա են և պատկանում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ ուրիշներին, որ քրիստոնյա ենք։

  • Ցուցադրեք մի քանի առարկա կամ նկարներ, որոնք ներկայացնում են ճշմարտությունները, որոնք հատուկ են Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն, օրինակ՝ քահանայության վերականգնումը պատկերող նկար (տես Ավետարանի պատկերագիրք, հմր. 93–94)։ Երեխաներից մեկին խնդրեք ընտրել մի առարկա կամ նկար և նկարագրել, թե ինչու է այն օրհնություն մեր Եկեղեցում։ Բացատրեք, որ թեև աշխարհում քրիստոնյաները պատկանում են տարբեր եկեղեցիների, մենք պատկանում ենք նույն եկեղեցուն, որը Հիսուս Քրիստոսը հիմնեց երկրի վրա։

  • Ցուցադրեք «True Christianity» տեսանյութը (ChurchofJesusChrist.org կայք): Հրավիրեք երեխաներին գրել կամ նկարել, թե ինչ կարող են անել ճշմարիտ քրիստոնյա լինելու համար:

Գործք Առաքելոց 12․1–17

Եթե հավատքով աղոթեմ, Երկնային Հայրը կպատասխանի

Մտածեք այն ժամանակների մասին, երբ Երկնային Հայրը պատասխանել է ձեր աղոթքներին։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել այդ փորձառությունները, որպեսզի ուսուցանեք երեխաներին, որ Երկնային Հայրը կլսի և կպատասխանի նրանց աղոթքներին Իր ձևով և Իր ժամանակին:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին հրավիրեք դերախաղով ցուցադրել հրեշտակի կողմից Պետրոսին բանտից ազատելու պատմությունը, իսկ մյուս երեխան թող կարդա Գործք Առաքելոց 12․1–17 հատվածների պատմությունը։

  • Հարցրեք երեխաներին, թե, իրենց կարծիքով, ինչ է նշանակում «անդադար աղոթք»-ը (Գործք Առաքելոց 12․5)։ Ինչպե՞ս էին պատասխան ստանում մարդկանց աղոթքները: Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց փորձառություններով, երբ Երկնային Հայրը պատասխանել է անձնական կամ ընտանեկան աղոթքին: Կարող եք կիսվել նաև մի փորձառությամբ, երբ Նա պատասխանել է ձեր աղոթքին: Դուք կարող եք ներառել փորձառություններ, որոնց ժամանակ պատասխանը եկել է անսպասելի ձևով: Վկայեք, որ Աստված սիրում է մեզ, և Նա կպատասխանի մեր աղոթքներին՝ մեզ համար ամենալավ եղանակով և ժամանակին:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին պատրաստել մի բան, որը կհիշեցնի այսօրվա սովորածի մասին, օրինակ՝ աղոթքի հիշեցում:

Բարելավել մեր ուսուցումը

Վկայեք խոստացված օրհնությունների մասին։ Երբ դուք Երեխաների միության անդամներին որոշակի սկզբունքով ապրելու հրավեր հղեք, կիսվեք, թե ինչ է Աստված խոստացել նրանց, ովքեր ապրում են այդ սկզբունքով: Օրինակ՝ դուք կարող եք վկայություն բերել այն օրհնությունների մասին, որոնք ստացել եք հավատքով աղոթելիս: