Վարդապետություն և Ուխտեր 2021
Հոկտեմբերի 11-17-ը Վարդապետություն և Ուխտեր 115-120. «Նրա զոհաբերությունն ինձ համար ավելի սրբազան կլինի, քան նրա աճը»


Հոկտեմբերի 11-17-ը Վարդապետություն և Ուխտեր 115-120․ «Նրա զոհաբերությունն ինձ համար ավելի սրբազան կլինի, քան նրա աճը», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

«Հոկտեմբերի 11-17-ը Վարդապետություն և Ուխտեր 115-120», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2021

Նկար
Ֆար Վեստ

Ֆար Վեստ, Ալ Ռաունդս

Հոկտեմբերի 11-17-ը

Վարդապետություն և Ուխտեր 115-120

«Նրա զոհաբերությունն ինձ համար ավելի սրբազան կլինի, քան նրա աճը»

Թույլ տվեք Հոգուն առաջնորդել ձեզ դեպի այն սկզբունքները, որոնց կարիքը երեխաներն ամենաշատն ունեն: Դուք կգտնեք օգտակար գաղափարներ ինչպես կրտսեր խմբի երեխաների, այնպես էլ ավագ խմբի երեխաների վարժություններում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Կարող եք նախօրոք խոսել երեխաներից մեկի ծնողների հետ և առաջարկել, որ երեխան դասարան գա պատրաստված` կիսվելու տանը սովորած որևէ բանով: Երեխան գուցե բավականություն զգա՝ դասարանում ղեկավարելով որևէ միջոցառում, որը նա արել է ընտանիքի անդամների հետ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 115․4-5

Ես պատկանում եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն:

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու մաս լինելու օրհնությունները:

Հնարավոր վարժություններ

  • Հարցրեք երեխաներին՝ արդյո՞ք որևէ մեկը կարող է ասել Եկեղեցու լրիվ անունը: Ցույց տվեք նրանց Եկեղեցու պատկերանշանը (Եկեղեցու հրատարակության կամ միսիոներական անվանանշանի վրա), գրեք անունը գրատախտակին կամ կարդացեք այն Վարդապետություն և Ուխտեր 115․4-ից: Խնդրեք երեխաներին կրկնել անունը ձեզ հետ, երբ մատնացույց անեք յուրաքանչյուր բառը: Ցույց տվեք անվան մեջ կարևոր բառերը և օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչու են այդ բառերը կարևոր (տես «Գլուխ 43. Հիսուս Քրիստոսն անվանակոչում է Իր Եկեղեցին», Վարդապետություն և Ուխտեր պատմություններ, 164):

  • Միասին երգեք «Հիսուս Քրիստոսի Եկեղեցին» երգը (Մանկական երգարանիցէջ 77), և կիսվեք երեխաների հետ, թե ինչ եք զգացել` լինելով Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ: Թող նրանք կիսվեն, թե ինչ են զգում Եկեղեցու հանդեպ:

  • Խնդրեք երեխաներին կանգնել, երբ կարդաք «վեր կացեք» բառերը Վարդապետություն և Ուխտեր 115․5-ում։ Հրավիրեք նրանց ձգել իրենց մատները արևի շողերի ճառագայթների նման, երբ կարդաք «շողացեք» բառը: Միասին մի երգ երգեք ուրիշներին լույս լինելու մասին, օրինակ՝ «Ես աստղի նման եմ» (Մանկական երգարան,163)։ Հիշեցրեք երեխաներին, որ մեր լույսը գալիս է Հիսուս Քրիստոսից և օգնեք նրանց մտածել ուղիներ, որոնցով կարող են «շողալ»:

Վարդապետություն և Ուխտեր 117․6

Հիսուս Քրիստոսն արարեց այս աշխարհը և այն ամենը, ինչ կա դրանում:

Որպեսզի խրախուսեր Վիլյամ Մարքսին և Նյուել Ք. Ուիթնիին զոհաբերել իրենց ունեցվածքը և տեղափոխվել Միսսուրի, Տերը հիշեցրեց նրանց, որ Ինքն էր արարել բոլոր բաները երկրի վրա: Երեխաներն ինչպե՞ս կարող են օրհնվել այս ճշմարտությունն իմանալով:

Հնարավոր վարժություններ

  • Բերեք կամ նկարեք ստեղծագործությունների նկարները Վարդապետություն և Ուխտեր 117․6-ից, որոնք Տերն ասաց, որ Ինքն էր ստեղծել (կամ հրավիրեք երեխաներին նկարել իրենց սեփական նկարները): Առաջարկեք երեխաներին վեր պահել կամ ցույց տալ նկարները, երբ կարդաք այդ հատվածը: Ասեք երեխաներին, թե ինչու է կարևոր ձեզ համար իմանալ, որ Հիսուս Քրիստոսն է ստեղծել այդ բաները:

  • Երեխաների հետ երգեք Աստծո ստեղծագործությունների մասին մի երգ, օրինակ՝ «Իմ Երկնային Հայրը սիրում է ինձ», (Երեխաների երգարան, 228–29): Թող երեխաները խոսեն Աստծո ստեղծած որոշ բաների մասին, որոնք օգնում են նրանց զգալ Նրա սերը:

Վարդապետություն և Ուխտեր 119-120

Տասանորդն օգնում է Եկեղեցուն կատարել Աստծո աշխատանքը:

Ձեր ուսուցանած երեխաներից շատերը, հավանաբար, շատ փոքր են փող վաստակելու և տասանորդ վճարելու համար, բայց լավ կլինի նրանք հասկանան, թե ինչպես է օգնում տասանորդը այն մեծ աշխատանքին, որ Եկեղեցին է անում ողջ աշխարհում:

Հնարավոր վարժություններ

  • Բացատրեք, թե ինչպես ենք տասանորդ վճարում, և ինչի վրա է այն օգտագործվում (տես «Գլուխ 44. Տասանորդ», Վարդապետություն և Ուխտեր պատմություններ, 165–66, կամ համապատասխան տեսաֆիլմը ChurchofJesusChrist.org-ում): Նկարեք 10 մետաղադրամ գրատախտակին և խնդրեք երեխաներին օգնել ձեզ հաշվել դրանք: Որոշեք, թե որքա՞ն տալ Տիրոջը տասանորդի համար:

  • Երգեք մի երգ տասանորդի մասին, ինչպես օրինակ՝ «Ես ուզում եմ Տիրոջը տալ իմ տասանորդը» (Երեխաների երգարան, 150), և ասեք երեխաներին, թե ինչու եք որոշում վճարել տասանորդ: Եթե հնարավոր է, կիսվեք մի անձնական պատմությամբ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 115․4-6

Ես կարող եմ օգնել ուրիշներին՝ գալ դեպի Քրիստոսը և գտնել ապահովություն։

Երեխաները, ում դուք ուսուցանում եք, հավանաբար գիտեն մարդկանց, ովքեր կրում են կյանքի փոթորիկների ազդեցությունը և կարիք ունեն ապաստանի (հատված 6), որը տրվում է Եկեղեցում: Մտածեք, թե ինչպես կարող եք ոգեշնչել երեխաներին «վեր կենալ և շողալ» (հատված 5) և կիսվել իրենց լույսով այդ մարդկանց հետ:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք լապտեր կամ արևի նկար, կամ որևէ այլ բան, որպեսզի ներկայացնեք Փրկիչի ավետարանի լույսը: Երբ հասնի լույսը բռնելու իրենց հերթը, հրավիրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 115․4–5-ը և անվանեք մի բան, որը նրանք կարող են անել, որ լույսի նման «շողան» մյուսների համար (տես 3 Նեփի 18.24):

  • Հրավիրեք երեխաներին նկարել մի նկար, որը կպատկերի Վարդապետություն և Ուխտեր 115․6-ը: Օրինակ՝ նրանք կարող են նկարել փոթորիկ, որի ընթացքում մարդիկ ապաստան են գտնում Եկեղեցու մի շենքում: Որո՞նք են այն մի քանի բաները, որոնք կարող է ներկայացնել փոթորիկը: Ինչպե՞ս է Եկեղեցին ապաստան ապահովում այդ բաներից:

Վարդապետություն և Ուխտեր 117

Իմ զոհաբերությունները սրբազան են Տիրոջ համար:

Բաժին 117-ում Տերը պատվիրում է Վիլյամ Մարքսին և Նյուել Ք․ Ուիթնիին զոհաբերել իրենց ունեցվածքը Կիրթլենդում՝ Միսսուրիում ավելի մեծ օրհնությունների համար: Նա նաև պատվեց Օլիվեր Գրանգերին նրա կատարած զոհաբերությունների համար: Ի՞նչ եք կարծում, ինչ կարող են երեխաները սովորել նրանց օրինակներից:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին պատկերացնել, որ իրենք Նյուել Ք. Ուիթնիի նման խանութի հաջողակ սեփականատեր էին Կիրթլենդում: Ի՞նչ կզգային, եթե Տերը խնդրեր նրանց թողնել իրենց խանութը և տեղափովել մի նոր վայր: Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 117.1–11-ը և խնդրեք նրանց կանգնեցնել ձեզ, երբ լսեն մի բան, որը կօգնի նրանց հավատք ունենալ՝ կատարելու զոհաբերություններ և հնազանդվելու Տիրոջը: Ի՞նչ ենք մենք զոհաբերում այսօր Տիրոջը հնազանդվելու համար:

  • Համառոտ պատմեք երեխաներին, թե Սրբերն ինչու էին ստիպված թողնել Կիրթլենդը, կամ թույլ տվեք երեխաներից մեկին անել այդ (տես «Գլուխ 41. Անախորժություն Կիրթլենդում», Վարդապետություն և Ուխտեր պատմություններ, 158–60): Բացատրեք, որ Տերը խնդրեց Օլիվեր Գրանգերին մնալ Կիրթլենդում և վճարել Եկեղեցու պարտքերը: Դա ինչո՞ւ էր դժվար գործ լինելու: Ի՞նչ է ասել Տերը Վարդապետություն և Ուխտեր 117․13-ում, որը կարող էր օգնել Օլիվերին կամ մեզանից յուրաքանչյուրին զոհաբերություններ կատարել` Տիրոջը հնազանդվելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 119-20

Տասանորդն օգնում է Եկեղեցուն կատարել Աստծո աշխատանքը:

Խորհեք, թե ինչպես օգնեք երեխաներին հասկանալ, թե նրանց վճարած նույնիսկ փոքր գումարներն ինչպե՞ս են օգնում Տիրոջ արքայության կառուցմանը (տես Հավատքին հավատարիմ, 180–82):

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին պատկերացնել, որ իրենց ընկերներից մեկը տեսնում է Եկեղեցու շենքը և հարցնում «Ինչպե՞ս է ձեր Եկեղեցին վճարում այդ շենքի համար»: Ինչպե՞ս կբացատրենք այդ ընկերոջը՝ ինչ է տասանորդը: Առաջարկեք, որ երեխաները դիմեն Վարդապետություն և Ուխտեր 119․4-ին, 120.1-ին, երբ մտածեն այդ հարցի շուրջ:

  • Օգնեք երեխաներին մտածել այն բաների մասին, ինչ Եկեղեցին կարողանում է անել տասանորդի շնորհիվ: Ինչպե՞ս են այդ բաներն օրհնում մեր կյանքը: Կիսվեք ձեր զգացումներով տասանորդի օրենքի վերաբերյալ, և թե ինչպես է այն օրհնել ձեզ:

    Նկար
    տղան տասանորդ է վճարում

    Տասանորդ վճարելով, մենք կարող ենք ցույց տալ մեր սերը Աստծո հանդեպ և օգնել Նրա աշխատանքին:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին նշել, թե նրանք ինչ զգացին իրենց սրտում կամ մտքում Երեխաների միության այսօրվա դասի ժամանակ: Խրախուսեք նրանց այդ զգացումներով և մտքերով կիսվել իրենց ընտանիքների հետ:

Բարելավել մեր ուսուցումը

Աջակցեք ծնողներին Գտեք եղանակներ՝ կիսվելու ծնողների հետ, թե ինչ են սովորում իրենց երեխաները Երեխաների Միությունում, և հարցրեք նրանց, թե ինչպես կարող եք դուք աջակցել նրանց ջանքերին՝ որպես ծնողներ (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 25):