Վարդապետություն և Ուխտեր 2021
Հոկտեմբեր 25-31 Վարդապետություն և Ուխտեր 124-125. «Տուն իմ անվան համար»


Հոկտեմբեր 25-31 Վարդապետություն և Ուխտեր 124-125. «Տուն իմ անվան համար», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հոկտեմբեր 25-31 Վարդապետություն և Ուխտեր 124-125, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2021

Նկար
Նավու

Գեղեցիկ Նավուն Լարրի Վինբորգ

Հոկտեմբեր 25-31

Վարդապետություն և Ուխտեր 124-125

«Տուն իմ անվան համար»

Ի՞նչ ճշմարտություններ պետք է սովորեն երեխաները Վարդապետություն և Ուխտեր 124-25 բաժիններից: Խորհեք այս հարցի շուրջ, երբ ուսումնասիրեք այս շաբաթ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցուցադրեք ձեր տանն ամենամոտ գտնվող տաճարի նկարը: Հարցրեք երեխաներին՝ նրանք ինչ գիտեն տաճարների մասին: Խնդրեք նրանց իրենց նկարածով կիսվել դասարանի հետ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 124․15, 20

Հիսուսը երջանիկ է, երբ ես փորձում եմ բարին գործել:

Հայտնությունում, որը գրանցված է բաժին 124-ում, Տերն արտահատում է Իր հավանությունը Հայրում Սմիթի և Ջորջ Միլլերի հանդեպ, որովհետև նրանք ձգտում էին հետևել Իրեն: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ Տերը գոհ է, երբ նրանք փորձում են բարիք գործել:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին մտածել այն բարի գործերի մասին, որ իրենք կարող են կատարել: Ցույց տվեք նկարներ, որպեսզի գաղափարներ տաք նրանց (դուք կարող եք գտնել դրանք Ավետարանի պատկերագրքում կամ Եկեղեցու ամսագրերում): Խնդրեք երեխաներին նշել այդ բարի գործերը: Երեխաների հետ կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 124.15 հատվածը, և խնդրեք նրանց ուշադրություն դարձնել, թե Տերն ի՞նչ զգաց, երբ Հայրում Սմիթն ընտրեց բարիք գործել: Ի՞նչ է զգում Հիսուսը, երբ մենք փորձում ենք բարի գործեր անել:

  • Տվեք երեխաներին թղթե սրտիկներ և խնդրեք նրանց նկարել իրենց՝ բարի գործեր կատարելիս: Խնդրեք նրանց իրենց նկարածով կիսվել դասարանի հետ: Ինչպիսի՞ զգացումներ ենք ունենում, երբ որևէ բարիք ենք գործում: Վկայեք, որ Հիսուսը երջանիկ է, երբ մենք փորձում ենք ճիշտը գործել:

  • Երգեք մի երգ բարիք գործելու մասին, որը Հիսուսն է կամենում, որ մենք անենք, ինչպես օրինակ՝ “Jesus Wants Me for a Sunbeam” (Children’s Songbook, 60–61):

Վարդապետություն և Ուխտեր 124․28-29, 39

Հիսուսը պատվիրում է Իր ժողովրդին տաճարներ կառուցել:

Իր զավակների համար տաճարներ կառուցելը միշտ Երկնային Հոր ծրագրի մասն է կազմել: Հասկանալով սա, ձեր ուսուցանած երեխաները ավելի մեծ ակնածանք կզգան տաճարի հանդեպ:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին հասկանալ, որ երբ Սրբերը նոր տուն գտան Նավույում, Տերը նրանց պատվիրեց տաճար կառուցել (տես «Գլուխ 50. Վարդապետություն և Ուխտեր», Վարդապետություն և Ուխտեր պատմություններ, 183–84, կամ համապատասխան տեսաֆիլմը ChurchofJesusChrist.org): Հրավիրեք երեխաներին ձևացնել՝ իբրև տաճար են կառուցում:

  • Երեխաների հետ կարդացեք հետևյալ արտահայտությունը. «Իմ սուրբ տունը, որն իմ ժողովրդին միշտ պատվիրվել է կառուցել իմ սուրբ անվան համար» (Վարդապետություն և Ուխտեր 124.39): Թող երեխաները պահեն հնադարյան տաճարի մի նկար (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 52 կամ այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը) և ձեր տարածաշրջանի տաճարի մի նկար: Բացատրեք, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը միշտ պատվիրել են Իրենց ժողովրդին տաճարներ կառուցել` ինչպես հին ժամանակներում, այնպես էլ՝ մեր օրերում: Կիսվեք խոսքերով և արտահայտություններով Վարդապետություն և Ուխտեր 124․28-29 հատվածներից` օգնելով երեխաներին հասկանալ, թե ինչու է Տերն ուզում, որ մենք տաճարներ կառուցենք:

  • Խնդրեք երեխաներին լրացնել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի օգնենք նրանց հասկանալ, որ մենք Աստծո ժողովուրդն ենք, և Աստծո ժողովրդին միշտ պատվիրվել է տաճարներ կառուցել:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 124․12-21

Տերը գոհ է, երբ ես հավատարիմ եմ:

Տերը 124 բաժնում գովաբանում է մի քանի Սրբերի` իրենց հավատարմության համար: Նրա խոսքերը կարող են օգնել երեխաներին գտնել հատկանիշներ, որոնք նրանք պետք է զարգացնեն։

Հնարավոր վարժություններ

  • Փնտրեք մի քանի լավ հատկանիշներ, որոնք նշվում են Վարդապետություն և Ուխտեր 124․12-21-ում, և գրեք դրանք գրատախտակին՝ Փրկիչի նկարի շուրջը: Խնդրեք երեխաներին ուսումնասիրել 12–21 հատվածները և ուշադրություն դարձնել հետևյալ խոսքերին: Օգնեք նրանց հասկանալ այն բառերը, որոնք գուցե անծանոթ են իրենց: Համաձայն այս հատվածների, ինչպե՞ս է Տերը վերաբերվում այն մարդկանց, ովքեր զարգացնում են այդ հատկանիշները:

Վարդապետություն և Ուխտեր 124.28-30, 38-41

Հիսուսը պատվիրում է Իր ժողովրդին տաճարներ կառուցել:

Երեխաները, ում դուք ուսուցանում եք, շուտով բավականին կմեծանան` տաճար գնալու և տաճարային արարողությունների մասնակցելու համար: Դուք ի՞նչ կարող եք անել, որ օգնեք նրանց նախապատրաստվել:

Հնարավոր վարժություններ

  • Ծածկեք տաճարի նկարը կամ պատկերը: Հրավիրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 124․38-41 հատվածների հուշումները այն մասին, թե ինչ կա նկարում: Թույլ տվեք երեխաներին վերցնել ծածկոցը նկարից և քննարկել, թե ինչ են այդ հատվածներն ուսուցանում այն մասին, թե ինչու է Տերը կամենում, որ մենք տաճարներ կառուցենք:

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 124․28-30 հատվածները և փնտրել պատճառները, որոնք Տերը տվեց Ջոզեֆ Սմիթին` Նավուի Տաճարը կառուցելու համար: Կիսվեք ձեր զգացումներով տաճարի վերաբերյալ և փորձառություններով, որ դուք գուցե ունեցել եք մահացածների համար մկրտություններ կատարելիս: Օգնեք երեխաներին որոշել, թե որքան ժամանակ պետք կլինի, մինչև իրենք բավականաչափ մեծ լինեն` տաճարում մահացածների համար մկրտություններ կատարելու համար:

  • Եթե դուք տաճարային երաշխավորագիր ունեք, ցույց տվեք երեխաներին կամ հրավիրեք ծխի երիտասարդներին ցույց տալ երեխաներին իրենց երաշխավորագիրը: Պատմեք երեխաներին, թե ինչու է տաճարային երաշխավորագիրը կարևոր և ինչ պետք է անենք` այն ձեռք բերելու համար: Քաջալերեք նրանց սկսել պատրաստվել այժմ` իրենց անձնական երաշխավորագիրը ձեռք բերելու համար:

    Նկար
    Ջոզեֆ Սմիթը տղամարդկանց հետ, ովքեր կառուցում են Նավուի տաճարը

    Ջոզեֆ Սմիթը Նավուի Տաճարում, Գերի Ի․ Սմիթ

Վարդապետություն և Ուխտեր 124․91-92

Հայրապետական օրհնությունը կարող է ինձ տալ ոգեշնչող առաջնորդություն:

Եթե դուք ստացել եք հայրապետական օրհնություն, վերանայեք այն, նախքան երեխաներին այդ օրհնությունների մասին ուսուցանելը: Ինչո՞ւ եք շնորհակալ ձեր հայրապետական օրհնության համար։ Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին պատրաստվել` իրենց երաշխավորագիրը ստանալու համար:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներից մեկին հրավիրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 124․91-92 և խնդրեք դասարանին լսել, թե ինչ կոչ է անում Տերը Հայրում Սմիթին։ Ի՞նչ գիտեն երեխաները հայրապետական օրհնության մասին: Եթե դուք ստացել եք հայրապետական օրհնություն, ցույց տվեք երեխաներին, թե ինչպիսի տեսք ունի այն: (Հիշեք, որ ձեր հայրապետական օրհնության առանձնահատուկ բովանդակությունը սրբազան է:) Բացատրեք, որ հայրապետական օրհնությունները հատուկ օրհնություններ են, որոնք մենք ստանում ենք հայրապետից: Այդ օրհնությունները կարող են օգնել մեզ սովորել ավելի շատ բան մեր մասին, ինչպես նաև, թե ինչ է Երկնային Հայրը կամենում, որ մենք անենք:

  • Հրավիրեք ձեր կողմից ուսուցանվող երեխաների ծնողներից մեկին, քրոջը կամ էլ եղբորը, որ կիսվեն դասարանի հետ, թե ինչու են իրենք երախտապարտ իրենց հայրապետական օրհնության համար: Խնդրեք նրանց կիսվել, թե ինչպես որոշեցին, որ կամենում են ստանալ իրենց օրհնությունը: Բերեք ձեր վկայությունը հայրապետական օրհնությունների մասին:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին կիսվել ընտանիքի որևէ անդամի հետ մի բանով, որ իրենք սովորել են տաճարների մասին, և թե ինչու են ցանկանում մի օր գնալ տաճար:

Բարելավել մեր ուսուցումը

Երեխաները կարող են ճանաչել Հոգու ազդեցությունը։ Ուսուցանեք երեխաներին, որ խաղաղության, սիրո և ջերմության զգացումները, որ նրանք ունենում են Հիսուս Քրիստոսի կամ Նրա ավետարանի մասին խոսելիս կամ երգելիս, գալիս են Սուրբ Հոգուց: Այս զգացումները կարող են կառուցել նրանց վկայությունները: