Վարդապետություն և Ուխտեր 2021
Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը Վարդապետություն և Ուխտեր 109-110. «Այն Քո տունն է` Քո սրբության վայրը»


Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը Վարդապետություն և Ուխտեր 109-110. «Այն Քո տունն է` Քո սրբության վայրը» Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը Վարդապետություն և Ուխտեր 109-110. Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2021

Նկար
Կիրթլենդի տաճարը

Կիրթլենդի տաճարը, Ջոն ՄակՆոոթըն

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը

Վարդապետություն և Ուխտեր 109-110

«Այն Քո տունն է` Քո սրբության վայրը»

Երբ երեխաների հետ մտքում աղոթքով ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 109–10 բաժինները, Հոգին գուցե գաղափարներ տա ձեզ, թե ինչպես ուսուցանեք նրանց:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք նկարներ, որոնք կարող են օգնել երեխաներին հիշել և կիսվել ինչ-որ բանով, որ իրենք սովորել են Վարդապետություն և Ուխտեր 109-10-ում գտնվող սկզբունքների կամ իրադարձությունների մասին: Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի ամբողջ էջի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկից:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 109․12-13, 110․1-7

Տաճարը Տիրոջ տունն է:

Խորհեք, թե ինչպես օգնեք երեխաներին ակնածանք զգալ Տիրոջ տան հանդեպ և անհամբեր սպասել այն օրվան, երբ իրենք կարող են մտնել «[Նրա սրբության վայրը]» (Վարդապետություն և Ուխտեր 109․13):

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին պատմել ձեզ ինչ-որ բան, որը նրանք սիրում են իրենց ընտանիքների հետ կապված: Ցույց տվեք երեխաներին Կիրթլենդի Տաճարի մի նկար և օգտագործեք Վարդապետություն և Ուխտեր 109.12–13, 110.1–7-ը՝ պատմելով նրանց այն օրվա մասին, երբ տաճարը նվիրագործվեց և դարձավ Տիրոջ տունը (տես նաև «Գլուխ 39. Կիրթլենդի Տաճարը նվիրագործված է», Վարդապետություն և Ուխտեր պատմություններ, 154): Որպեսզի ցույց տաք, որ տաճարը Տիրոջ տունն է, կարդացեք հետևյալը Ջոզեֆ Սմիթի հղած նվիրագործման աղոթքից. «Այն Քո տունն է, Քո սրբության վայրը» (Վարդապետություն և Ուխտեր 109․13-ը): Խնդրեք երեխաներին պատմել ձեզ տաճարի վերաբերյալ ինչ-որ բան, որը նրանք սիրում են:

  • Երեխաներին ցուցադրեք տաճարի մի նկար կամ խնդրեք նրանց նկարել տաճար: Երեխաների հետ երգեք մի երգ տաճարի մասին, օրինակ՝ “I Love to See the Temple” (Children’s Songbook, 95): Երեխաներին հրավիրեք բարձր պահել իրենց նկարներն ամեն անգամ, երբ երգեն «տաճար» բառը: Նրանց համար ընդգծեք այլ խոսքեր, որոնք ուսուցանում են մեզ ինչ-որ կարևոր բան տաճարի մասին: Պատմեք երեխաներին, թե ինչ եք զգում տաճարի հանդեպ և ինչպես եք իմանում, որ այն Տիրոջ տունն է:

Վարդապետություն և Ուխտեր 110

Քահանայության բանալիներն անհրաժեշտ են Աստծո աշխատանքը Եկեղեցում այսօր իրականացնելու համար:

Կիրթլենդի Տաճարը կարևոր է Եկեղեցու պատմության մեջ: Հիսուս Քրիստոսը հայտնվեց այնտեղ՝ հնադարյան մարգարեների հետ միասին: Այդ մարգարեները Ջոզեֆ Սմիթին հանձնեցին քահանայության բանալիները, որոնք անհրաժեշտ են Աստծո վերջին օրերի աշխատանքը կատարելու համար:

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը կամ «Գլուխ 40. Տեսիլքներ Կիրթլենդի Տաճարում» (Վարդապետություններ և Ուխտեր , պատմություններ, 155–57 էջերը) և պատմեք երեխաներին երկնային էակների մասին, ովքեր այցելեցին տաճար: Վարդապետություն և Ուխտեր 110-ից կիսվեք արտահատություններով, որոնք օգնում են ձեզ և երեխաներին հասկանալ այդ իրադարձությունների սրբազան լինելը:

  • Ցույց տվեք երեխաներին որոշ բանալիներ և խոսեք այն մասին, թե ինչ են անում բանալիները: Թող երեխաները հերթով վերցնեն բանալիները և ձևացնեն, թե բացում են փակ դուռը: Երբ նրանք անում են այդ, բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը ստացավ քահանայության բանալիները Կիրթլենդի Տաճարում: Այդ բանալիները բացում են զորություն և օրհնություններ, որպեսզի մենք կարողանանք կատարել Աստծո աշխատանքն Իր Եկեղեցում, ինչպես օրինակ՝ կիսվել ավետարանով և կատարել տաճարային աշխատանք:

  • Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ բանալիները, որոնք Եղիան հանձնեց Ջոզեֆ Սմիթին, միասին երգեք մի երգ Եղիայի կամ ընտանեկան պատմության մասին, ինչպես օրինակ` “Truth from Elijah” (Children’s Songbook, 90–91): Պատմեք մի փորձառության մասին, որն օգնել է ձեր սիրտը դարձնել դեպի ձեր նախնիները։ Խնդրեք երեխաներին կիսվել որևէ բանով, որն իրենք գիտեն որևէ տատիկի կամ պապիկի կամ մեկ ուրիշ նախնու մասին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 109, 110.1–10

Տաճարը Տիրոջ տունն է:

Տիրոջ տան հանդեպ ձեր սիրո մասին ինչպե՞ս կկիսվեք երեխաների հետ: Մտածեք, թե ինչպես կոգեշնչեք նրանց ընդունել Երեց Քվենթին Լ. Քուքի մարտակոչը «մեզանից յուրաքանչյուրի համար, ուր էլ որ ապրելիս լինենք, տեսնենք մեզ տաճարում» («Տեսեք ձեզ տաճարում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 98):

Հնարավոր վարժություններ

  • Ընտրեք հատվածներ բաժին 109-ից կամ 110-ից, որոնք զգում եք, որ կարևորում են տաճարային օրհնությունները (մի քանիսը առաջարկվում են այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ, հետևիր ինձ. Անհատների կամ ընտանիքների համար): Գրատախտակին գրեք այդ օրհնությունները և հրավիրեք երեխաներին փնտրել հատվածները, որոնք դուք ընտրել եք այդ օրհնությունները գտնելու համար: Ինչպե՞ս կարող ենք բացատրել ինչ-որ մեկին, թե ինչու է տաճարը կարևոր մեզ համար:

  • Հրավիրեք երեխաներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 110․1-10 հատվածները և խնդրեք նրանց կիսվել ինչ-որ բանով, որ նրանք սովորել են Հիսուս Քրիստոսի կամ տաճարի մասին այդ հատվածներից: Հրավիրեք երեխաներին նկարել իրենց և Փրկիչին տաճարում:

  • Խնդրեք երեխաներին պատկերացնել, որ մի ընկեր փորձում է գտնել իրենց տունը: Ինչպե՞ս կարող ենք օգնել մեր ընկերոջն իմանալ, թե որ տունն է մերը: Ինչպե՞ս ենք իմանում, որ տաճարը Տիրոջ տունն է: Կարդացեք երեխաների հետ Վարդապետություն և Ուխտեր 109.12–13 հատվածը, և հարցրեք նրանց, թե ինչպես են իմանում, որ տաճարը Տիրոջ տունն է: Ցույց տվեք տաճարների նկարներ և թող երեխաները կիսվեն Տիրոջ տան հանդեպ իրենց զգացմունքներով:

  • Երգեք երեխաների հետ «Աստծո Հոգին» (Հիմներ, էջ 28), և պատմեք նրանց, որ այն երգվել է Կիրթլենդի տաճարի նվիրագործման ժամանակ, իսկ այսօր` տաճարների նվիրագործման ժամանակ: Ինչո՞ւ էր դա լավ երգ Կիրթլենդի Տաճարի նվիրագործման համար:

    Նկար
    Կիրթլենդի տաճարի ներսի մասը

    Կիրթլենդի Տաճարի յուրաքանչյուր ծայրում կան ամբիոններ քահանայություն կրողների համար:

Վարդապետություն և Ուխտեր 110․11-16

Քահանայության բանալիներն անհրաժեշտ են Աստծո աշխատանքը Եկեղեցում այսօր իրականացնելու համար:

Երեց Գարի Ի. Սթիվենսոնն ասել է.«Երկնային Հոր բոլոր զավակները դուրս էին մնացել Հիսուս Քրիստոսի ավետարանի փրկիչ արարողություններից, մինչև մի աստվածային վերականգնում իրականացվեց [Մովսեսի, Եղիասի և Եղիայի կողմից]» («Որտե՞ղ են քահանայության բանալիները և իշխանությունը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 30):

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 110.11–16 հատվածները և գտնել երեք հնադարյան մարգարեների անունները, ովքեր հայտվեցին Կիրթլենդի Տաճարում: Ապա օգնեք նրանց գտնել բառեր այդ հատվածներում, որոնք նկարագրում են, թե յուրաքանչյուր մարգարե ինչ «կատարեց» կամ տվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին։ Դուք կարող եք գտնել օգտակար նկարագրություն «Գլուխ 40. Տեսիլքներ Կիրթլենդի Տաճարում» (Վարդապետություն և Ուխտեր պատմություններ, գրքում 156–57 էջերում):

  • Կիսվեք քահանայության բանալիների Ռասսել Մ․ Նելսոնի այս նկարագրությամբ. «Ձեր գրպանում գուցե լինի ձեր տան կամ մեքենայի բանալին: Քահանայության բանալիները մյուս կողմից, անշոշափելի են և անտեսանելի: Դրանք «միացնում» են քահանայության իշխանությունը» «Քահանայության անձնական պատասխանատվությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2003, 45-46): Որպեսզի պարզաբանեք քահանայության բանալիների կարևորությունը, երեխաների հետ քննարկեք տան կամ մեքենայի բանալին կորցնելու խնդիրները: Ինչպե՞ս է դա նման քահանայության բանալիները կորցնելու խնդիրներին: Օգնեք երեխաներին հասկանալ, թե ով է կրում քահանայության բանալիներն այսօր, և ինչպես են այդ բանալիներն օգտագործվում՝ բացելու օրհնությունները Աստծո բոլոր զավակների համար (տես «Քահանայության բանալիներ», Հավատքին հավատարիմ, 126–27):

  • Որպեսզի շարունակեք բացատրել Կիրթլենդի Տաճարում վերականգնված բանալիները, ցույց տվեք “By the Hand of Elijah the Prophet” տեսաֆիլմը (ChurchofJesusChrist.org-ում): Քննարկեք, թե ինչ կարող ենք անել, որ Եղիայի բանալիների միջոցով հնարավոր դարձած աշխատանքին մասնակցենք: Կամ ցույց տվեք “Gatherers in the Kingdom” տեսաֆիլմը (ChurchofJesusChrist.org) և խոսեք, թե ինչպես կարող ենք օգնել Երկնային Հոր զավակներին հավաքվել Նրա մոտ:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին օգտագործել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, կամ մի նկար, որ նրանք նկարել են դասի ժամանակ` իրենց ընտանիքին այսօր ինչ-որ բան ուսուցանելու համար տաճարների կամ քահանայության բանալիների մասին:

Բարելավել մեր ուսուցումը

Ստեղծեք սիրալիր, ակնածալի մթնոլորտ: «Ձեր օրինակը հզոր ազդեցություն ունի [երեխաների] տրամադրվածության վրա: … Ձեր խոսքերով և գործողություններով ցույց տվեք նրանց, որ սիրում եք ավետարանը, և որ հոգ եք տանում նրանց հոգևոր աճի համար» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 15):