Վարդապետություն և Ուխտեր 2021
Հոկտեմբերի 4-10-ը Վարդապետություն և Ուխտեր 111–114. «Ես կպատվիրեմ բոլոր բաները ձեր բարիքի համար»


Հոկտեմբերի 4-10-ը Վարդապետություն և Ուխտեր 111-114. «Ես կպատվիրեմ բոլոր բաները ձեր բարիքի համար», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հոկտեմբերի 4-10-ը Վարդապետություն և Ուխտեր 111-114, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2021

Նկար
Ջոզեֆ Սմիթը քարոզելիս

Հոկտեմբերի 4-10-ը

Վարդապետություն և Ուխտեր 111-114

«Ես կպատվիրեմ բոլոր բաները ձեր բարիքի համար»

Քույր Շերիլ Ա. Էսփլինը` Երեխաների միության Գերագույն Նախագահության նախկին խորհրդականը, ուսուցանել է, որ մենք պետք է «[օգնենք]» մեր երեխաներին ընդունել վարդապետությունը իրենց սրտերում այնպես, որ այն … արտացոլվի նրանց վարքագծում և վերաբերմունքում իրենց ողջ կյանքում» («Ուսուցանել մեր երեխաներին հասկանալ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 10):

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի խրախուսեք երեխաներին կիսվել, բերեք մի քանի առարկաներ, որոնք կապված են նախորդ դասից որևէ բանի հետ: Թող խոսեն այն մասին, թե յուրաքանչյուր առարկա ինչ է հիշեցնում իրենց:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 111․2, 10-11

Աստծո բաները կարող են գանձ լինել ինձ համար:

Երբ երեխաները մտածեն գանձ բառի մասին, նրանք գուցե պատկերացնեն բաներ, որոնք տարբեր են Վարդապետություն և Ուխտեր 111.2, 10-ում նշված գանձերից: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց սովորել գանձի պես պահել Տիրոջ բաները:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին նկարել՝ ինչ գալիս է իրենց միտքը, երբ լսում են գանձբառը: Հակադրեք այն բաները, որոնք աշխարհն է տեսնում՝ որպես գանձ, այն բաների հետ, որ Տերն է գանձ համարում (տես Վարդապետություն և Ուխտեր 111.2, 10–11), օրինակ` Իր ժողովուրդը, իմաստությունը, արդարակեցությունը և լավ ընտրությունների կատարումը:

  • Օգնեք երեխաներին լրացնել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը: Հիսուս Քրիստոսի մասին ի՞նչ ենք սովորում այն բաներից, որոնք Նա գանձի պես է պահում: Ինչպե՞ս կարող ենք ավելի նմանվել Նրան։

Վարդապետություն և Ուխտեր 112․10

Տերը կառաջնորդի ինձ ձեռքս բռնած և կպատասխանի իմ աղոթքներին:

Վարդապետություն և Ուխտեր 112.10 հատվածը կարող է օգնել ձեր կողմից ուսուցանվող երեխաներին հավատք կառուցել, որ Հիսուս Քրիստոսը կառաջնորդի և կուղեկցի իրենց ողջ կյանքի ընթացքում:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին մտածել իրավիճակների մասին, երբ կարևոր է բռնել ընտանիքի որևէ անդամի ձեռքը, ինչպես, երբ փողոցով են անցնում կամ մխիթարություն են տալիս: Նրանք գուցե բավականություն զգան մի քանի օրինակների դերակատարումից, որոնցով կիսվել են: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 112.10: Ինչո՞ւ ենք կամենում, որ Տերը «[մեզ] առաջնորդի մեր ձեռքից բռնած»:

  • Կապեք երեխաներից մեկի աչքերը և խնդրեք նրան քայլել սենյակով ուրիշ երեխայի առաջնորդությամբ` նրա ձեռքից բռնած: Պատմեք մի փորձառության մասին, երբ զգացել եք, որ Տերը ձեր ձեռքից բռնած առաջնորդել է ձեզ:

    Նկար
    Հիսուսը մի տղայի և նրա մոր հետ

    Վեր կաց և քայլիր, Սայմոն Դյուվեյ

Վարդապետություն և Ուխտեր 112․11։

Հիսուսը կամենում է, որ ես սիրեմ բոլորին։

Օգնեք երեխաներին հասկանալ, որ Փրկիչը կամենում է, որ մենք սիրենք բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր գուցե բարությամբ չեն վերաբերվում մեզ:

Հնարավոր վարժություններ

  • Երբ կիսվեք «Գլուխ 41-ից. Անախորժություն Կիրթլենդում» (Վարդապետություն և Ուխտեր Պատմություններ, 158–60), խնդրեք երեխաներին ձեռքերով սրտի ձև ցույց տալ, երբ լսեն մեկի մասին, ով ինչ-որ բան ճիշտ է անում: Օգնեք երեխաներին հասկանալ, որ Փրկիչը կամենում է, որ մենք սիրենք բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր գուցե բարությամբ չեն վերաբերվում մեզ:

  • Գրատախտակին նկարեք տխուր դեմք և հարցրեք երեխաներին, թե ինչպես կարող ենք սեր ցույց տալ նրանց հանդեպ, ովքեր դժբախտ են (տես Վարդապետություն և Ուխտեր 112.11): Երբ երեխաները կիսվեն գաղափարներով, վերագծեք տխուր դեմքը` դարձնելով այն երջանիկ: Կիսվեք ձեր վկայությամբ այն ուժի վերաբերյալ, որը գալիս է ուրիշներին սիրելուց: Միասին երգեք սիրո մասին մի երգ, օրինակ՝ «Հիսուսն ասաց` սիրեք բոլորին» (Երեխաների երգարան, 61):

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 112․10

Ես կարող եմ լինել խոնարհ և որոնել Աստծո առաջնորդությունը:

Երկնային Հայրն ուզում է, որ խոնարհ լինենք, որպեսզի Նա մեզ առաջնորդի: Օգնեք երեխաներին հասկանալ, թե նրանք ինչպես կարող են համեստ լինել Աստծո առջև` աղոթելով Նրան և ընդունելով Նրա խորհուրդը:

Հնարավոր վարժություններ

  • Հարցրեք երեխաներին, թե ինչ է նշանակում լինել խոնարհ: (Նրանք կարող են կարդալ «Համեստություն» վերնագիրը Հավատքին Հավատարիմ տեղեկատուի մեջ [էջեր 86–87] անհրաժեշտության դեպքում): Օգնեք նրանց մտածել «խոնարհ» բառին վերաբերող խոսքեր և արտահայտություններ և հրավիրեք նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 112.10-ը, փոխարինելով այդ հատվածի խոսքերից կամ արտահայտություններից մեկը «խոնարհ» բառով: Ինչո՞ւ է Երկնային Հայրը կամենում, որ մենք խոնարհ լինենք: Ավելի շատ բան սովորելու համար երեխաները կարող են կարդալ լրացուցիչ սուրբ գրություններ, որոնք նշված են «Խոնարհ, Համեստություն» վերնագրի տակ՝ Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org):

  • Գրեք Վարդապետություն և Ուխտեր 112․10 հատվածի բառերը գրատախտակին և խնդրեք երեխաներին դրանք բարձրաձայն կարդալ: Հրավիրեք մի երեխայի ընդգծել օրհնությունները նրանց համար, ովքեր այս հատվածում նշված են որպես խոնարհ: Խրախուսեք երեխաներին պատմել մի ժամանակի մասին, երբ նրանք խոնարհությամբ որոնեցին Տիրոջ օգնությունը և առաջնորդվեցին Նրա կողմից, ինչպես օրինակ, երբ նրանք ստացան իրենց աղոթքների պատասխանը:

Վարդապետություն և Ուխտեր 112․11։

Հիսուսը կամենում է, որ ես սիրեմ բոլորին։

Հիսուս Քրիստոսը բոլորին սիրելու կատարյալ օրինակ էր, նույնիսկ նրանց, ովքեր դաժան վարվեցին Իր հետ: Ջոզեֆ Սմիթը նույնպես ստիպված էր դիմանալ նրանց հալածանքին, ովքեր իր ընկերներն էին: Օգնեք երեխաներին սովորել, որ մենք կարող ենք սիրել ուրիշներին` ինչպես Փրկիչը և Ջոզեֆ Սմիթը:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին հերթով կարդալ «Գլուխ 41-ը. Անախորժություն Կիրթլենդում )» (Վարդապետություն և Ուխտեր Պատմություններ, 158–60)։ Այդ պատմվածքում ո՞վ Կիրթլենդում ավելի վատթարացրեց խնդիրները: Ո՞վ էր փորձում դրանք լավացնել: Հրավիրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 112․11-ը և խոսել այն մասին, թե ինչու է կարևոր սիրել բոլորին:

  • Ինչո՞ւ է կարևոր սիրել մարդկանց, ովքեր տարբեր են մեզանից: Երկնային Հայրն ինչո՞ւ է մեզ տարբերություններ տվել: Ինչպե՞ս կարող ենք «թույլ տալ, որ [մեր] սերն առատանա բոլորի հանդեպ», նույնիսկ նրանց, ովքեր մեզանից տարբեր են: Երեխաների հետ մի երգ երգեք` ուրիշներին սիրելու մասին, ինչպես օրինակ. «Ես կքայլեմ քեզ հետ» (Երեխաների երգարան, 140–41)։

  • Օգնեք երեխաներին մտածել օրինակներ, երբ Փրկիչը սիրեց նրանց, ովքեր դաժան վարվեցին Իր հետ (օրինակ, տես Ղուկաս 23.34):

Վարդապետություն և Ուխտեր 112․12-15, 26

Նրանք, ովքեր իսկապես դարձի են եկել, սկսում են ճանաչել Հիսուս Քրիստոսին:

Դարձը դեպի Հիսուս Քրիստոս կյանքի տևողությամբ գործընթաց է, և այն ավելի շատ բան է ներառում, քան ուղղակի «[ձևացնելը]», որ գիտեն [Նրա] անունը» (Վարդապետություն և Ուխտեր 112․26): Օգնեք երեխաներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում իսկապես ճանաչել Փրկիչին:

Հնարավոր վարժություններ

  • Պատմեք երեխաներին, որ 1837 թվականին Առաքյալներից մի քանիսը դեմ էին դուրս եկել Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Ինչո՞ւ է կարևոր հետևել մարգարեին (տես հատված 15): Օգնեք երեխաներին կազմել Տիրոջ հանձնարարությունների ցուցակը Թոմաս Բ. Մարշին` Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահին (տես Վարդապետություն և Ուխտեր 112․12-15): Օգտագործեք ցուցակը՝ քննարկելով, թե ինչպես կարող ենք ավելի շուտ դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը:

  • Հարցրեք երեխաներին, թե ըստ իրենց, ինչ է նշանակում ձևացնել, որ ճանաչում են Հիսուս Քրիստոսին, բայց իրականում չեն ճանաչում Նրան (տես Վարդապետություն և Ուխտեր 112: 26): Ի՞նչ է 14-րդ հատվածն ուսուցանում մեզ անել` Նրան ավելի լավ ճանաչելու համար: Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում «վերցնել [մեր] խաչը» (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 16.25–26 [Աստվածաշնչի հավելվածում]) կամ «արածեցնել [Նրա] ոչխարները»:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին ամփոփել դասարանում այսօրվա սովորածը: Օգնեք նրանց մի երկտող պատրաստել կամ նկար նկարել, որը կհիշեցնի նրանց իրենց սովորածի մասին, որպեսզի կարողանան կիսվել դրանով իրենց ընտանիքների հետ:

Բարելավել մեր ուսուցումը

Երեխաները հետաքրքրասեր են և սովորում են շատ եղանակներով: Երեխաներին դուր է գալիս սովորել նոր ու զանազան փորձառությունների միջոցով: Կիրառեք այնպիսի գործնական աշխատանքներ, որոնք կօգնեն նրանց շարժվել, օգտագործել իրենց բոլոր զգայարանները, հետազոտել և փորձել նոր բաներ: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 25-26:)