Վարդապետություն և Ուխտեր 2021
Հոկտեմբեր 18-24 Վարդապետություն և Ուխտեր 121-123. «Ո՜վ Աստված, որտե՞ղ ես դու»


Հոկտեմբեր 18-24 Վարդապետություն և Ուխտեր 121-123. «Ո՜վ Աստված, որտե՞ղ ես դու» Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հոկտեմբեր 18-24 Վարդապետություն և Ուխտեր 121-123», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2021

Նկար
Լիբերթիի բանտը

Լիբերթիի բանտը, գարուն, Ալ Ռաունդս

Հոկտեմբեր 18-24

Վարդապետություն և Ուխտեր 121-123

«Ո՜վ Աստված, որտե՞ղ ես դու»

Երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 121-23-ը, մտածեք, թե ձեր դասարանի երեխաներն արդեն ինչ գիտեն: Աղոթեք, որ իմանաք, թե ինչպես կառուցեք նրանց գիտելիքների վրա:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Եթե դուք խրախուսել եք երեխաներին կիսվել ինչ-որ բանով, որը նրանք սովորել են դասարանում անցած շաբաթ իրենց ընտանիքների հետ, ժամանակ տվեք կիսվել իրենց փորձառություններով:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 121․7-8, 122․7

Ինչպե՞ս կարող են դժվարին ժամանակները մեր օգտի համար լինել։

Ջոզեֆ Սմիթին ուղղված Տիրոջ խոսքերը Լիբերթիի բանտում հնարավորություն են տալիս օգնել երեխաներին ընդունել, որ երբեմն կյանքը դժվար է, բայց Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են օգնել մեզ:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին լսել «խաղաղություն» բառը, երբ նրանց հետ կիսվեք «Գլուխ 46. Ջոզեֆ Սմիթը Լիբերթիի բանտում» (Վարդապետություն և Ուխտերի պատմություններ, 172–74) կամ Վարդապետություն և Ուխտեր 121․7–8-ը: Օգնեք երեխաներին մտածել, թե ինչպես կարող ենք վստահել Տիրոջը, ինչպես Ջոզեֆը, որպեսզի խաղաղություն զգանք: Բացատրեք, որ չնայած Ջոզեֆը դժվարություններ կրեց, Տերը նրա հետ էր:

  • Օգնեք երեխաներին հասկանալ, որ մեր փորձությունները «կլինեն [մեր] օգտի համար» (Վարդապետություն և Ուխտեր 122․7), խոսեք նրանց հետ այն մասին, թե ինչպես են մեր մկաններն աճում, երբ ծանր իրեր ենք տանում: Թող նրանք ձևացնեն, որ ծանր առարկա են բարձրացնում կամ կատարում են ծանր աշխատանք: Բացատրեք, որ դժվար ժամանակներով անցնելով՝ մեր հոգիներն աճում են, եթե մենք դիմում ենք Տիրոջը օգնության համար: Կիսվեք մի քանի օրինակներով, որոնց հետառնչություն կունենան ձեր ուսուցանած երեխաները: Հրավիրեք նրանց կրկնել ձեզ հետ՝ «Բոլոր այս բաները … կլինեն [մեր] օգտի համար»:

Վարդապետություն և Ուխտեր 122․8

Հիսուս Քրիստոսը գիտի, թե ես ինչ եմ զգում:

Լիբերթիի բանտում Հիսուս Քրիստոսն ասաց Ջոզեֆ Սմիթին, որ Ինքը ցած էր իջել բոլոր բաներից ներքև (տես Վարդապետություն և Ուխտեր 122․8): Սա նշանակում է, որ Նա գիտի, թե մենք ինչով ենք անցնում, և մենք կարող ենք դիմել Նրան:

Հնարավոր վարժություններ

  • Որպեսզի օգնեք երեխաներին սովորել դիմել Քրիստոսին, երբ նրանք դժվար փորձությունների միջով են անցնում, խնդրեք նրանց ցույց տալ, , թե նրանց դեմքերն ինչպիսի տեսք ունեն, երբ տխուր են, վիրավորված կամ վախեցած: Ո՞վ կարող է օգնել մեզ, երբ մենք այդպես ենք զգում: Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 122․8-ը և բացատրեք, որ սա նշանակում է, որ Հիսուս Քրիստոսը գիտի, թե մենք ինչ ենք զգում, և Նա կարող է օգնել մեզ:

  • Միասին երգեք «Jesus Once Was a Little Child» (Երեխաների երգարան, 55), և վկայեք, որ Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ, որովհետև Նա գիտի, թե մենք ինչ ենք զգում:

    Նկար
    Հիսուսը Գեթսեմանիում, հողի վրա

    Հիսուսը հասկանում է մեր տառապանքը։ «Սակայն ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու», Ուոլթեր Ռեյն

Վարդապետություն և Ուխտեր 123․17

Աստված ցանկանում է, որ ես ուրախությամբ անեմ, ինչ կարող եմ։

Չնայած Ջոզեֆ Սմիթը բանտում էր, և Սրբերը վտարվել էին իրենց տներից, նա քաջալերեց Սրբերին, «ուրախությամբ անել ամեն բան, որ մեր ուժերի սահմաններում է»։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 123.17-ը և hրավիրեք նրանց կանգնել և ծափահարել, երբ լսեն «ուրախությամբ» բառը: Հրավիրեք նրանց ձևացնել, որ ուրախությամբ կատարում են ծառայության տարբեր գործողություններ:

  • Միասին երգեք մի երգ ուրախ ծառայության մասին, օրինակ՝ «Երբ մենք օգնում ենք» (Երեխաների երգարան,198)։ Օգնեք երեխաներին մտածել ուղիներ, որոնցով նրանք կարող են ծառայել իրենց ընտանիքին և ընկերներին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 121․7-9, 122․7-9

Իմ փորձությունները կարող են լինել իմ օգտի համար:

Երբ նա աղոթեց սփոփանքի համար, Տերը նրան ասաց. «այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար» (Վարդապետություն և Ուխտեր 122․7): Այս ճշմարտությունը կարող է օրհնել երեխաներին, երբ նրանք դիմակայեն իրենց փորձություններին:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչ գիտեն բանտում Ջոզեֆ Սմիթի փորձառության մասին և Սրբերի մասին, ում բռնի վտարեցին Միսսուրիից (տես գլուխներ 45–47-ը Վարդապետություն և Ուխտերի պատմություններ, 167–75): Հարցրեք երեխաներին, թե իրենք ինչպե՞ս կզգային, եթե լինեին Ջոզեֆ Սմիթի կամ Սրբերից մեկի փոխարեն այդ ժամանակ: Երեխաների հետ կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121․ 7-9, 122.7-9 հատվածները, և խնդրեք նրանց գտնել Տիրոջ ասած որևէ խոսք, որը նրանց խաղաղություն կբերեր: Ինչպե՞ս կարող են մեր դժվար փորձությունները «լինել [մեր] օգտի համար»։

  • Խնդրեք երկու երեխաների բռնել մի պարանի երկու ծայրերից, որը կարելի է ձգել ողջ սենյակի երկարությամբ: Խնդրեք երեխաներից մեկին սեղմել որևէ կետ պարանի վրա: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121. 7-8-ը և բացատրեք, որ պարանը ներկայացնում է հավերժության տարիները, իսկ փոքր սեղմած կետը նման է երկրի վրա մեր ապրած տարիներին: Ի՞նչ է նշանակում, որ մեր փորձությունները երկրի վրա «միայն մի փոքր պահ են»:

  • Օգնեք երեխաներին պատկերացնել, թե ինչ կզգային, անցկացնելով չորս ամիս Լիբերթիի բանտի նման մի տեղում: Ինչի՞ն ամենից շատ կկարոտենք: Ինչպե՞ս կանցկացնեինք մեր ժամանակը։ Ի՞նչ սովորեց Ջոզեֆ Սմիթը Վարդապետություն և Ուխտեր 121.7-9, 122.7–9 բաժիններից, որն օգնեց նրան դիմանալ այդ փորձությանը: Խրախուսեք երեխաներին մի նամակ գրել մեկին, ով դժվար ժամանակ է ապրում, և առաջարկեք, որ իրենց նամակում օգտագործեն որևէ բան Վարդապետություն և Ուխտեր 121.7–9-ից, 122.7–9-ից:

Վարդապետություն և Ուխտեր 121․34-46

Մենք պետք է լինենք արդարակյաց, որպեսզի ունենանք «երկնքի զորությունները»:

Օգնեք ձեր ուսուցանած երեխաներին, ընդունել, որ մենք կարող ենք ունենալ Աստծո զորությունը մեր կյանքում, միայն եթե մենք արդար լինենք:

Հնարավոր վարժություններ

  • Գծեք մի գիծ՝ մեկ ծայրում բարձր զորություն բառերով, իսկ մյուս ծայրում՝ ցածր զորություն: Մի սլաք գծեք, որն ուղղված է դեպի գծի մեջտեղը: Ընտրեք մի քանի բառեր կամ արտահայտություններ Վարդապետություն և Ուխտեր 121․34-46-ից, որոնք ուսուցանում են, թե ինչպես ենք մենք նվազեցնում կամ մեծացնում երկնային զորությունը մեր կյանքում (ինչպես օրինակ՝ «մեր մեղքերը ծածկելը», «հպարտությունը», «նրբանկատությունը» և «սերը»): Հրավիրեք երեխաներին հերթով մի բառ վերցնել, որոշելով՝ արդյո՞ք բառը տանում է դեպի զորության նվազեցման, թե՞ մեծացման, և սլաքը համապատասխանաբար շարժեք: Խոսեք երեխաների հետ իրենց իմացած մարդկանց մասին, ովքեր լավ ազդեցություն են ունեցել ուրիշների վրա, որովհետև նրանք հետևում են այս հատվածներում գտնվող Տիրոջ խորհրդին:

  • Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121․41–42, 45-ը, և խնդրեք երեխաներին թվել այդ հատվածներում գտնվող այն հատկանիշները, որոնք Տերը կամենում է, որ մենք ունենանք: Օգնեք նրանց նկարագրել այն բառերը, որոնք իրենք չեն հասկանում: Հանձնարարեք յուրաքանչյուր երեխայի մեկ հատկանիշ և օգնեք նրանց մտածել մի ձև, որ կարողանան ցույց տալ այն: Երբ բոլորը կիսվեն, խնդրեք նրանց կարդալ հատվածներ 45–46-ը և թվեք այն օրհնությունները, որոնք իրենք կստանան, եթե նրանք զարգացնեն այդ հատկանիշները:

  • Կարդացեք միասին Վարդապետություն և Ուխտեր 121․46 հատվածի առաջին տողը: Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին լինել մեր «մշտական ուղեկիցը»։ Երգեք միասին «Սուրբ Հոգին» երգը (Երեխաների երգարան, էջ 105) կամ ընտրեք մեկ այլ երգ Սուրբ Հոգու պարգևի մասին: Երգն ի՞նչ է ուսուցանում մեզ այն մասին, թե ինչո՞ւ ենք կամենում, որ Սուրբ Հոգին լինի մեր մշտական ուղեկիցը:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին մտածել մեկի մասին, ով անցնում է դժվարին ժամանակի միջով։ Օգնեք նրանց գտնել մի բան, որը սովորեց Ջոզեֆ Սմիթը Լիբերթիի բանտում, որով իրենք կարող են կիսվել այդ անձի հետ:

Բարելավել մեր ուսուցումը

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը «Ծնողներն ավետարանի ամենակարևոր ուսուցիչներն են իրենց երեխաների համար. նրանցն է և՛ հիմնական պատասխանատվությունը, և՛ ամենամեծ զորությունը՝ իրենց երեխաների վրա ներգործելու համար (տես Երկրորդ Օրինաց 6.6–7): Երբ երեխաներին ուսուցանում եք Եկեղեցում, աղոթքով որոնեք եղանակներ, թե ինչպես աջակցել նրանց ծնողներին իրենց կարևոր դերում» («Ուսուցանել Փրկիչի ձևով»,25):