Սեմինարիա
3 Նեփի 12.1–16․ «Երանելի եք դուք»


«3 Նեփի 12.1–16․ «Երանելի եք դուք»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 12.1–16», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 12.1–16

«Երանելի եք դուք»

Նկար
Քրիստոսն ուսուցանում է Ամերիկա աշխարհամասում

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են օրհնել մեզ։ Մենք կարող ենք համոզված լինել, որ երբ հետևենք Նրանց խորհրդին, կստանանք Նրանց օրհնությունները Նրանց ժամանակին և Նրանց ձևով։ Նեփիացիներին ուսուցանելիս Հիսուսը հայտնեց շատ օրհնությունների մասին, որոնք կարող ենք ստանալ։ Այս դասը կարող է օգնել ձեզ պատրաստվել Փրկչի նշած օրհնություններն ստանալուն, երբ ձգտեք հետևել Նրա խորհրդին։

Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնացեք որպես մեր օրհնությունների աղբյուր։ Սուրբ գրություններն ուսումնասիրելիս և խոստացված օրհնությունները քննարկելիս ընդգծեք, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն են այդ օրհնությունների աղբյուրը։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողների սրտերը 3 Նեփի գրքում հիշատակված Փրկչի քարոզն ուսումնասիրելուն պատրաստելու համար, որը շատ նման է Լեռան Քարոզին, կարող եք առաջարկել նրանց խորհել նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի (1876–1972) խոսքերի մասին։ Նա ասել է, որ Լեռան քարոզը «ամենահրաշալի [քարոզն] է, որ երբևէ քարոզվել է, որքանով որ գիտենք» (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ [2013], 234)։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Օրհնյալները

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել, թե ինչ է իսկապես նշանակում օրհնյալ լինելը, կարող եք գրատախտակին ամսագրի մի պարզ շապիկ նկարել։ Ամսագիրն անվանեք, օրինակ՝ Աշխարհիկ հաջողության ամսագիր և որպես հրատարակված համարի ընտրյալ հոդվածի վերնագիր գրեք «Տարվա հինգ ամենաերանելի մարդիկ»։

Ուսանողներին առաջարկեք գալ գրատախտակի մոտ և ամսագրի շապիկի նկարի վրա գրել մի քանի օրհնություն, որոնց ըստ նրանց կարող է անդրադարձ կատարել հոդվածը։

Գրատախտակի մյուս կողմում նկարեք ամսագրի նմանատիպ շապիկ նույն ընտրյալ հոդվածով՝ այս անգամ ամսագիրն անվանելով Լիահոնա։ Ուսանողներին առաջարկեք գրել մի քանի օրհնություն, որոնք ըստ նրանց կարող են քննարկվել Եկեղեցու ամսագրի հոդվածում։

  • Ըստ ձեզ՝ հոդվածն ի՞նչ հատուկ օրհնություններ կդիտարկի որպես այդ մարդկանց ընտրության չափանիշ։

Այժմ պատկերացրեք Լիահոնա ամսագրի նույն վերնագրով հոդվածը։

  • Ի՞նչ եք կարծում, հոդվածում ի՞նչ հատուկ օրհնությունների մասին կարող է խոսվել որպես ամենամեծ օրհնություններ, որոնք մարդը կարող է ունենալ։

  • Ըստ ձեզ՝ Փրկիչը և Նրա Եկեղեցին ինչո՞ւ են ուսուցանում մեզ ամենամեծ արժեքը տալ այլ օրհնությունների՝ ոչ նրանց, որոնք շատերն են աշխարհում փնտրում։

3 Նեփի 12–14 գլուխներում Հիսուս Քրիստոսը նեփիացիներին մի քարոզ է ուսուցանել, որը շատ նման է Նոր Կտակարանի Նրա Լեռան Քարոզին։ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը (1876–1972) ասել է, որ Լեռան քարոզը «ամենահրաշալի [քարոզն է], որ երբևէ քարոզվել է, որքանով որ մենք գիտենք» (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ [2013], 234

Այսօր Փրկչի քարոզի «Երանելիները» կոչվող մասն ուսումնասիրելիս հնարավորություն կունենաք իմանալու, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչ տարբեր եղանակներով են ցանկանում օրհնել ձեզ։ Նախագահ Հարոլդ Բ. Լին (1899–1973) Փրկչի «Երանելիները» քարոզն անվանել է «կատարյալ կյանքի սահմանդարություն» և բացատրել է, որ «Իր Լեռան Քարոզում Վարդապետը մեզ համար որոշակիորեն բացահայտել է Իր սեփական բնույթը, որը կատարյալ էր … և դրանով մեզ ծրագիր է տվել մեր սեփական կյանքի համար» (Որոշումներ հաջողակ կյանքի համար [1973], 56–57)։ Ուսումնասիրելիս խորհեք, թե այս քարոզում Քրիստոսի առաջարկած օրհնություններն ինչու են շատ ավելի արժեքավոր, քան աշխարհի կողմից մեզ առաջարկվող օրհնությունները։

Երանելիները Ամերիկա մայրցամաքներում

Կարդացեք 3 Նեփի 12.1–12 հատվածները և նշեք «երանելի» բառը և այդ հատվածներում Փրկչի նշած բոլոր օրհնությունները։ Նկատի ունեցեք, որ այդ հատվածներում «երանելի» բառը նշանակում է խիստ հաջողակ կամ սիրված Աստծո կողմից։

Կարող եք առաջարկել ուսանողներին հաշվել, թե քանի անգամ են նկատել «երանելի» բառը և կիսվել իրենց գտած օրհնություններով։

  • Այս հատվածներում Փրկչի նշած բոլոր օրհնություններն ի՞նչ են պատմում ձեզ Նրա և Նրա Հոր մասին։

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածից, հետևյալն է․ Երկնային Հայրը և Հիսուսը կօրհնեն մեզ, եթե ձգտենք հետևել Նրանց խորհրդին։

Կարդացեք 3 Նեփի 12.1–2 հատվածները և նշեք, թե ինչ է խնդրում Փրկիչը մեզ անել, եթե փնտրում ենք Իր և Իր Հոր՝ մեզ առաջարկած օրհնությունները։

Առաջարկեք ուսանողներին իրենց ուսումնասիրության օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին, այնուհետև առաջարկեք կամավորներին դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով: Ուսանողները կարող են կիսվել նաև դասընկերոջ հետ կամ փոքր խմբում։

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է Աստված օրհնում նրանց, որոնք «ուշք [են դարձնում] տասներկուսի խոսքերին, որոնց [Նա] ընտրել է» (3 Նեփի 12.1

  • Աստված ինչպե՞ս է օրհնել ձեզ կամ ձեր ճանաչած այլ մարդկանց՝ մարգարեների և առաքյալների խոսքերին ուշադրություն դարձնելու համար։

Եթե ժամանակը թույլ տա, առաջարկեք ուսանողներին փնտրել Առաջին նախագահության կամ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների գերագույն համաժողովի վերջին ելույթները և կիսվել, թե ինչ եղանակներ են գտել, որոնցով մենք օրհնվում ենք, երբ ուշադրություն ենք դարձնում հատուկ ուսմունքներին։

Փնտրեք օրհնություններ

Նախքան հետևյալ հատվածները ուսանողներին կարդալ հանձնարարելը կարող եք գրատախտակին երկու սյունակ նկարել և մի սյունակում նշել հատվածներում թվարկվող օրհնությունները, մյուսում՝ պատահական հերթականությամբ այդ օրհնություններին բերող գործողությունները կամ պայմանները։ Ուսանողներին առաջարկեք փորձել օրհնությունները համապատասխան գործողությունների կամ պայմանների հետ կապել։ Այնուհետև, նրանք կարող են ստուգել պատասխանները՝ օգտվելով 3 Նեփի 12.3–12 հատվածներից։

Կրկին կարդացեք 3 Նեփի 12.3–12 հատվածները՝ այս անգամ փնտրելով, թե Փրկիչը որ պայմանը որ օրհնությանն է վերագրում։ Կարող եք այդ պայմաններն օրհնություններից տարբերվող ձևով նշել, օրինակ՝ այլ գույնով կամ գունանշելու փոխարեն շրջանի մեջ վերցնելով։

Երանելիների մասին ուսուցանելու այլընտրանքային գաղափար է այս դասի «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում ներկայացված «Երանելիների աղյուսակ» վարժությունը։

Այս հատվածներից ընտրեք մեկ օրհնություն, որը ցանկանում եք ստանալ։ Նշեք այն գործողությունը կամ պայմանը, որը բերում է այդ օրհնությանը։ Ուսումնասիրեք այդ գործողությունը կամ պայմանը՝ օգտվելով առկա աղբյուրներից, օրինակ՝ Սուրբ գրքերի ուղեցույցից, Gospel Library հավելվածից, Թեմաների ուղեցույցից կամ էջատակի ծանոթագրություններից։

Կարող եք առաջարկել ուսանողներին շրջել դասարանում, գտնել այլ հատվածներ ուսումնասիրած դասընկերների և նրանց հետ կիսվել հետևյալ հարցերի իրենց պատասխաններով։

  • Ի՞նչ սովորեցիք այն մասին, թե ի՞նչ է պահանջվում նրանցից, ովքեր ցանկանում են ունենալ ձեր ուսումնասիրած օրհնությունը։

  • Փրկիչն ինչպե՞ս է ցույց տվել այդ գործողությունը կամ պայմանը։ Նրա օրինակն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող եք փնտրել այդ օրհնությունը։

Հիշեք, որ Երկնային Հայրը կօրհնի մեզ Իր ժամանակին և Իր ձևով, քանի որ Նա սիրում է մեզ (Տես Վարդապետություն և Ուխտեր 88.64։)

Եթե զգում եք, որ ուսանողները Տիրոջը և Նրա ժամանակին վստահելու համար լրացուցիչ քաջալերման կարիք ունեն, կարող եք կիսվել նաև «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում ներկայացված նախագահ Դալլին Հ. Օուքսի խոսքերով։

Այժմ, երբ բացահայտեցիք, թե որ օրհնությունն եք ցանկանում և ուսումնասիրեցիք ինչպես հրավիրել այն ձեր կյանք, կազմեք այդ օրհնությունը փնտրելու ծրագիր։ Հետևյալ հարցերը կարող են օգտակար լինել.

  • Ի՞նչ հստակ բաներ կարող եք անել՝ այդ օրհնությանը ձգտելու համար։

  • Ե՞րբ եք նախատեսում սկսել։

  • Ի՞նչ խոչընդոտներ կարող են հանդիպել ճանապարհին, և ինչպե՞ս կարող եք հաղթահարել դրանք։

Օգտակար կլինի, եթե կիսվեք, թե դուք ինչպես եք տեսել այդ օրհնություններից ցանկացածը ձեր կյանքում և բերեք վկայություն այն մասին, որ Փրկիչը ցանկանում է օրհնել մեզ։