Սեմինարիա
Վարդապետության սերտում․ 3 Նեփի 12.48. «Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»


«Վարդապետության սերտում․ 3 Նեփի 12.48. «Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. 3 Նեփի 12.48», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. 3 Նեփի 12.48

«Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»

Նկար
երիտասարդ կինը խորհում է

3 Նեփի 12 գլուխն ուսումնասիրելիս իմացաք Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր նման կատարյալ դառնալու մասին։ Այս դասը կօգնի ձեզ մտապահել 3 Նեփի 12.48 հատվածի վարդապետության սերտման հղումն ու հիմնական սուրբգրային արտահայտությունը, բացատրել այս հատվածի վարդապետությունը և իրական կյանքի իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

Ստեղծեք ակտիվ ուսումնական միջավայր: Դասերը պատրաստելիս և ուսանողների հետ շփվելիս փնտրեք ձևեր, որոնցով կխթանեք ուսանողների ակտիվ մասնակցությունը։ Օրինակ՝ կարող եք առաջարկել ուսանողներին գրել գրատախտակին, սովորածը ներկայացնել դասարանին կամ ընտրեք ուսումնասիրության այլ տարբերակներ։ Դա կօգնի ներգրավել ուսանողներին ուսման գործընթացում և կօգնի նրանց ավելի մոտենալ Փրկչին:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին նախքան դասին գալը անգիր անել 3 Նեփի 12.48 հատվածը։ Կարող եք առաջարկել նրանց մինչև դասը սկսվելը մյուս դասարանցիների առաջ անձամբ, հաղորդագրության տեսքով կամ այլ կերպ անգիր ասել սուրբ գրությունը։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս դասը նախատեսված է անցկացնել «3 Նեփի 12.17–48» հատվածների ուսումնասիրման համար նախատեսված դասից հետո, որը վարդապետության սերտման 3 Նեփի 12.48 հատվածի ուսումնասիրման համատեքստային դասն է: Եթե վարդապետության սերտման այս դասն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Բացատրեք և մտապահեք

Նախորդ դասի ընթացքում սովորեցիք հետևյալ ճշմարտությունը․ Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ մենք դառնանք կատարյալ, ինչպես Նա է և մեր Հայրը Երկնքում։

Պատկերացրեք, որ մի ընկեր ունեք, որը հավատում է, թե Աստված մեզնից չունի այլ ակնկալիքներ, բացի սիրալիր և ուրիշների հանդեպ հարգալից լինելը։

  • Ինչպե՞ս կբացատրեք 3 Նեփի 12.48 հատվածն այնպես, որ այն նպաստի ձեր ընկերոջ հասկացողությունը խորացնելուն։

Կարող եք ուսանողներին ժամանակ հատկացնել, որպեսզի գրեն նախորդ հարցի իրենց պատասխանները։ Երբ ավարտեն, մի քանի կամավորի առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց գրածով, դերախաղով ներկայացնել զրույցը կամ իրենց պատասխանով կիսվել դասընկերոջ հետ։ Ուսանողների պատասխանելու ընթացքում համոզվեք, որ նրանք հասկանում են, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ակնկալում են, որ մենք ձգտենք Նրանց նմանվել, որ կատարելությունը հնարավոր է միայն Փրկչի օգնությամբ, և որ Հիսուս Քրիստոսի Քավությամբ կատարելությունը ապագայի հնարավորություն է՝ անկախ մեր մեղքերից ու սխալներից։

3 Նեփի 12.48 հատվածի հիմնական սուրբգրային արտահայտությունն է․ «Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։ Օգտագործեք հետևյալ մեթոդը կամ ձեր ընտրությամբ մեկ այլ մեթոդ, որը կօգնի ձեզ մտապահել սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը։

Ընտրեք ցանկացած մեթոդ, որով կօգնեք ուսանողներին մտապահել այս հատվածի հիմնական արտահայտությունն ու հղումը։ Հետևյալ վարժությունը դա անելու եղանակներից մեկն է․

Վարժության համար յուրաքանչյուր ուսանողի տվեք կես թուղթ և խրախուսեք նրանց թղթի տարբեր անկյուններում պատահական հերթականությամբ գրել արտահայտությունը։ Իրենց թղթի վրա գրելուց հետո ուսանողները կարող են փոխանակվել թղթերով և կրկնել վարժությունը։

Թղթի կենտրոնում գրեք «3 Նեփի 12.48»։ Էջի մի անկյունում գրեք «Եղեք կատարյալ»։ Մյուս անկյունում գրեք «ճիշտ ինչպես ես»։ Մեկ այլ անկյունում գրեք «կամ ձեր Հայրը, որ երկնքում է»։ Վերջին անկյունում գրեք «կատարյալ է»։ Փորձեք մտապահել սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը, որի համար մատիտով կամ մատով ճիշտ հերթականությամբ հպեք յուրաքանչյուր արտահայտությանը՝ սկսելով կենտրոնում գրված հղումից։ Օգտակար կլինի, եթե բառերին հպելիս ուսանողները բարձրաձայն ասեն դրանք։ Այսպես մի քանի անգամ կրկնելուց հետո փորձեք անգիր կրկնել հղումը և ամբողջ արտահայտությունը։

Գործնական կիրառում

Դասարանը բաժանեք երեք ուսանողից բաղկացած խմբերի: Ուսանողներից յուրաքանչյուրին առաջարկեք ընտրել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից մեկը (տե՛ս Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ [2023], «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ», պարբերություններ 5–12)։ Ուսանողներին խնդրեք արագ վերանայել սկզբունքը, ապա բացատրել այն իրենց խմբերին։

Օգտագործեք հետևյալ սցենարը, որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել 3 Նեփի 12.48 հատվածում ուսուցանվող Փրկչի ուսմունքները և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

Կարող եք հանգիստ փոխել սցենարի անվանումը կամ հենց սցենարը՝ հարմարեցնելու այն ձեր ուսանողների կարիքներին։

Ջոնը երիտասարդ տղա է, որը հավատում է Աստծուն։ Սակայն կան ավետարանի որոշ կողմեր, որոնց մասին մտածելը նրան դուր չի գալիս։ Դրանցից մեկը կատարյալ դառնալու Փրկչի հորդորն է։ Նա փորձել է փոփոխություններ անել ու ավելի քրիստոսանման դառնալ, բայց նրան չի հաջողվել։ Ջոնին թվում է, որ արդեն ձախողել է, և որ կատարելությունն իր համար անհնար բան է։

Ուսումնասիրության այս վարժություններն ավելի բազմազան դարձնելու համար դասարանով ուսումնասիրեք այս դասի «Գործեք հավատքով» բաժինը և փոքր խմբերով կամ զույգերով՝ մյուս հատվածները։ Հետո ուսանողները կարող են անհատապես պատասխանել վերջին հարցին։

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության տեսանկյունից

Վարդապետության սերտման հիմնական փաստաթուղթն ուսուցանում է, որ դժվարին խնդրի բախվելիս մենք կարող ենք «վերաձևակերպել հարցը» (հարցն այլ տեսանկյունից տեսնելու համար) և գաղափարները տեսնել ըստ Տիրոջ ճշմարտության չափանիշի, այլ ոչ թե ընդունելով աշխարհի եզրահանգումները կամ ենթադրությունները» (էջ 3)։ Հետևյալ հարցերը կարող են օգնել այդ գործընթացում։

  • Ըստ ձեզ՝ Տերն ինչպե՞ս է տեսնում կատարելությունն՝ ի տարբերություն աշխարհի։

  • Փրկության ծրագրի և Հիսուս Քրիստոսի Քավության մեր իմացությունը ինչպե՞ս է օգնում մեզ ավելի լավ հասկանալ այն, ինչ Փրկիչն ուսուցանում է 3 Նեփի 12.48 հատվածում։

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

  • Ինչպե՞ս կարող եք 3 Նեփի 12.48 հատվածից սովորածն օգտագործել Ջոնի՝ կատարյալ լինելու մտահոգության համար։

Կարող եք ուսանողներին առաջարկել որոնել սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների խոսքեր, որոնք կարող են օգնել Ջոնին ավելի լավ հասկանալ 3 Նեփի 12.48 հատվածում ուսուցանվող Փրկչի ուսմունքը։ Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան, կարող եք առաջարկել ստորև բերված սուրբ գրություններից մի քանիսը։

«Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում կան նաև համաժողովի ելույթներ, որոնք կարող են օգտակար լինել։

  • Ձեր գտած գաղափարներն ինչպե՞ս կարող են օգնել Ջոնին լուծել իր մտահոգությունը։

Գործեք հավատքով

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–7-ը Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում և փնտրեք, թե ինչ կարող է անել Ջոնը հավատքով գործելու համար։

  • Ըստ ձեզ՝ այս ուսմունքներից որո՞նք կարող են օգնել Ջոնին։ Ինչո՞ւ։

  • Ինչի՞ համար կարող է աղոթել Ջոնը, որը կարող է օգնել նրան իր իրավիճակում։

  • Ի՞նչ կառաջարկեիք Ջոնին անել «հավատքով ապրելու համար», մինչև նա ավելի խորությամբ հասկանա կատարյալ դառնալու իր ներուժը։

    Կարող եք ուսանողներին առաջարկել իրենց օրագրում անհատապես պատասխանել հետևյալ հարցին:

  • 3 Նեփի 12.48 հատվածում կատարելության մասին սովորածն ինչպե՞ս կարող է ազդել ձեր զգացողությունների և գործողությունների վրա։

Վարդապետության սերտման կրկնություն

Կարող եք գրատախտակին մի թուղթ նկարել և կենտրոնում գրել 3 Նեփի 12.48 սուրբ գրության հղումը, իսկ յուրաքանչյուր անկյունում՝ արտահայտությունները, ինչպես այս դասի «Բացատրեք և մտապահեք» վերնագրով մտապահելու վարժությունն է։ Արտահայտություններից յուրաքանչյուրը մատնանշեք ճիշտ հերթականությամբ և հանձնարարեք ուսանողներին միաձայն կրկնել արտահայտությունները։ Ջնջեք մեկ արտահայտություն և կրկնեք վարժությունը։ Շարունակեք ջնջել և կրկնել այնքան, մինչև բոլոր արտահայտությունները և սուրբ գրության հղումն ամբողջությամբ ջնջվեն։