Սեմինարիա
3 Նեփի 13–14․ Քրիստոսի ուսմունքները


«3 Նեփի 13–14․ Քրիստոսի ուսմունքները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 13–14», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 13–14

Քրիստոսի ուսմունքները

Նկար
Քրիստոսը ժպտում է մարդկանց հնագույն Ամերիկաներում

Պատկերացրեք, թե ինչ պետք է զգացած լինեին Լիառատ երկրի մարդիկ՝ լսելով հարություն առած Փրկչի ուսմունքը։ Մենք օրհնված ենք, որ Նրա ուղերձի մի մասն արձանագրված ունենք 3 Նեփի 13–14 գլուխներում։ Այդ գլուխներում ներկայացված են այն սկզբունքները, որոնք այսօր նույնքան կարևոր են, որքան այն մարդկանց համար, որոնք ներկա էին, երբ Նա հռչակում էր դրանք։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ բացահայտել սկզբունքներ Փրկչի ուսմունքներից և տեսնել դրանց կարևորությունը ձեր այսօրվա կյանքում։

Օգնեք ուսանողներին բացահայտել վարդապետությունն ու սկզբունքները։ Ուսանողների համար օգտակար կլինի, եթե ավետարանի վարդապետությունն ու սկզբունքները բացահայտել սովորելու ընթացքում շարունակեն կիրառել դրանք գործնականում։ Փնտրեք սուրբ գրությունների հատվածներ, որոնցում ուսուցանվում են բազմաթիվ սկզբունքներ և ժամանակ տվեք ուսանողներին որոնելու այդ ճշմարտությունները։ Օգնեք ուսանողներին հստակ արտահայտել իրենց գտած ճշմարտությունները։

Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին փնտրել և պատրաստվել՝ դասի ընթացքում կիսվելու սուրբ գրությունների իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ գտած պատճառահետևանքային պնդումներով։ Այդ պնդումներում կարող են օգտագործվել եթե և ապա բառերը, կամ հատվածը կարող է պարզապես նկարագրել, թե որ ընտրություններն ինչ արդյունքների հանգեցրին։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ի՞նչ խորհուրդ կտայիք։

Կարող եք որևէ ուսանողի առաջարկել դասարանին համառոտ բացատրել կամ նկարագրել իր զարգացրած որևէ հմտություն։ Կամ կարող եք առաջարկել բոլոր ուսանողներին մեկ րոպեի ընթացքում դասընկերոջը նկարագրել իրենց հմտությունը։

Մտածեք, թե փորձի միջոցով ինչ հմտություն եք զարգացրել։ Դա կարող է լինել սպորտային հմտություն, հոբբի կամ դպրոցի որևէ առարկայի, ինչպես նաև մեքենա վարելու, որևէ հատուկ ուտեստ պատրաստելու կամ տնային կենդանուն խնամելու հմտություն։

Պատկերացրեք, որ ձեր հմտությունն ինչ-որ մեկին համառոտ բացատրելուց հետո նրա մոտ հետաքրքրություն առաջացավ փորձելու այն։

Մտածեք, թե ձեր փորձից ինչ մեկ խորհուրդ կտայիք նրան։ Դա կարող է լինել այնպիսի խորհուրդ, որը հասկանալու համար նրանք այլ հանգամանքներում բավական ժամանակ կծախսեին, կամ դա կարող է օգնել նրանց խուսափել որևէ տարածված սխալից, որը մարդիկ սովորաբար թույլ են տալիս ձեր հմտությունը սովորելու ընթացքում։

Ձեր խորհուրդն ամփոփեք պատճառահետևաքնային պարզ պնդումով։ (օրինակ՝ եթե երկար տարածություն վազելու հմտություն ունեք, կարող եք ասել․ «եթե բավարար քանակով ջուր խմեք, ձեր մկաններն ավելի արագ կվերականգնվեն»)։

Մի քանի ուսանողի կարող եք առաջարկել դասարանի հետ կիսվել իրենց պատճառահետևանքային պնդմամբ։

Ճիշտ այնպես, ինչպես ձեր գիտելիքն ու խորհուրդը կարող են օգնել ձեր հմտությունը սովորող ինչ-որ մեկին հաջողության հասնել և խուսափել անհարկի սխալներից, այնպես էլ Հիսուս Քրիստոսի խորհուրդը կարող է օրհնել ձեզ և պաշտպանել սխալներից։

Այսօր դուք կունենաք 3 Նեփի 13–14 գլուխներն ուսումնասիրելու օրհնությունը, որը նաև Մատթեոս 5–7 գլուխներում ներկայացված Փրկչի անզուգական քարոզի շարունակությունն է։ Հիսուսը շարունակում էր ուսուցանել բարձրագույն օրենքը, որն օգնում է մեզ պատրաստվել Աստծո ներկայությամբ ապրելուն (տե՛ս Վարդապետություն և Ուխտեր 88.21–22)։ Նրա խորհուրդն ուսումնասիրելիս փնտրեք, թե Նրա ուսմունքները որքանով են կարևոր ձեզ հանդիպած իրավիճակների համար։ Հաճախ ընդհատեք և խորհեք ձեր բացահայտած սկզբունքների շուրջ, ապա գրի առեք, թե Նրա ուսուցանած ճշմարտություններին հետևելն ինչպես կպատրաստի ձեզ վերադառնալու Նրա ներկայությունը։

Պատճառահետևանքային պնդումներ սուրբ գրություններում

Տիրոջ ուսմունքներն ուսումնասիրելու արդյունավետ եղանակներից մեկը պատճառահետևանքային կապեր փնտրելն է։ Հաճախ այդ պնդումները սկսվում են եթե բառով։ Այդ պնդումները կարող են օգնել ձեզ հստակորեն տեսնել, թե որ ընտրություններն ինչ արդյունքների են հանգեցնում։ Պատճառահետևանքային (կամ պայմանական) պնդումների մասին խոսելիս Յոթանասունից երեց Քևին Ս. Համիլտոնը հայտարարել է․

Տերը նույնպես գործում է պայմանների միջոցով՝ հավատքի պայմաններ, արդարության պայմաններ, ապաշխարության պայմաններ: Աստծո պայմանական պնդումների բազմաթիվ օրինակներ կան, օրինակ՝ …

«Եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, [ապա] նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ» (Մորոնի 10.4)։ …

«Եթէ իմ պատուիրանքները պահէք, [ապա] իմ սէրի մէջը կ’կենաք» (Հովհաննես 15.10) (Քևին Ս. Համիլտոն, «Այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ», Լիահոնա, մայիս 2022 թ․, 50, փակագծերը և շեշտերը վերցված են բնօրինակից)։

Երեց Համիլտոնի օրինակում նկատեք, որ եթե բառը գալիս է մեզնից պահանջվող գործողություններից առաջ։ Մեր գործողությունների հետևանքները կամ արդյունքները նկարագրվում են հետո։

Երբ Հիսուս Քրիստոսը Լիառատ երկրում ուսուցանում էր մարդկանց, Նրա ուսուցանած կարևոր սկզբունքներից մի քանիսը ներկայացված էին որպես պատճառահետևանքային կապեր, որոնք ներառում էին եթե բառը։ Օրինակ՝ կարդացեք 3 Նեփի 13.14–15 հատվածները և յուրաքանչյուր հատվածում նշեք եթե բառը։

Նկատեք, որ երեց Համիլտոնի օրինակում նա յուրաքանչյուր պնդման մեջ զետեղել է ապա բառը, որպեսզի ընդգծի մեր ընտրությունների արդյունքները։ Կարող եք ապա բառը գրել ձեր սուրբ գրությունների հատվածներ 14–15-ում, որտեղ որ դրանք ըստ ձեզ կհամապատասխանեն։

Կամավորներին առաջարկեք գրատախտակին գրել իրենց հատվածում գտած պատճառահետևանքային պնդումները։ Այդպես կարող են ճշմարտությունների ցանկ կազմել, որին դասի ընթացքում ուսանողներն այլ ճշմարտություններ կավելացնեն։

Վերաձևակերպեք Փրկչի ուսմունքները որպես պատճառահետևանքային պնդումներ

Հիսուսի ուսմունքներից որոշները չեն ներառում եթե բառը։ Սակայն Սուրբ Հոգուց ստացած ուշադրությամբ և օգնությամբ կարող եք նկատել այն պատճառահետևանքային կապերը, որոնք հստակեցնում են Նրա ուսուցանած սկզբունքները։ Կարդացեք հետևյալ հատվածներից առնվազն երեքը և յուրաքանչյուր հատվածի համար գրեք պարզ պատճառահետևանքային պնդում, որն արտահայտում է Փրկչի խորհուրդը։

Կարող եք Նրա ուսուցանածը վերաձևակերպել որպես «եթե-ապա» պնդում։ Օրինակ՝ 3 Նեփի 13.1–4 հատվածներն ուսումնասիրելուց հետո մեկը կարող է գրել․ «Եթե աղքատներին օգնելու մեր դրդապատճառը քրիստոսանման է, ապա մեր պարգևը կգա Երկնային Հորից»։ Այս հատվածից կարող ենք սովորել, որ արդար գործերի մեր դրդապատճառները կարևոր են մեր Երկնային Հոր համար, և Նա սիրում է օրհնել նրանց, ովքեր ավելի են նմանվում Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։

Ուսանողները կարող են այս վարժությունը կատարել փոքր խմբերով, և յուրաքանչյուրը կարող է այլ հատված ուսումնասիրել ու կիսվել իր ստեղծած պնդումներով։ Կարող եք ցուցադրել բոլոր այս տարբերակները կամ կարող եք սահմանափակել դրանք նրանցով, որոնց կարիքն, ըստ ձեզ, ձեր ուսանողներն ամենաշատն ունեն։

Մի քանի ուսանողի առաջարկեք իրենց պատճառահետևանքային պնդումներն ավելացնել գրատախտակին և տվեք հետևյալ հարցերի նման հարցեր՝ օգնելու նրանց տեսնել, թե Փրկչի ուսմունքները որքանո՞վ են կարևոր այսօրվա աշխարհում։

Կարող եք օգնել ուսանողներին տեսնել կարևորությունը մեկ այլ եղանակով՝ առաջարկելով նրանց աշխատել փոքր խմբերով և մտածել իրավիճակների մասին, որոնցում գրատախտակի առանձին սկզբունքները կարող են երիտասարդներին օգնել որոշակի հանգամանքներում, օրինակ՝ 1) տանը, 2) դպրոցում կամ 3) իրենց ապագա չափահաս կյանքում։ Բավարար ժամանակ հատկացնելուց հետո խմբերին առաջարկեք հարևան խմբի հետ կիսվել իրենց գաղափարներով։

  • Ըստ ձեզ՝ Փրկիչն ինչո՞ւ է ցանկանում, որ մարդիկ մեր օրերում իմանան այն, ինչ Նա ուսուցանում է այդ գլուխներում։ Ըստ ձեզ՝ Նրա ո՞ր ուսմունքներն են ամենից անհրաժեշտ մեր օրերում։

  • Այդ գլուխների հիման վրա ձեր ստեղծած պատճառահետևանքային սկզբունքներից մեկն ինչպե՞ս կարող է դեռահասը կիրառել տանը, դպրոցում, իր ապագա չափահաս կյանքում։ Դա ինչպե՞ս կարող է օգնել նրան։

    Կարող եք կիսվել, թե երբ եք այս գլուխներում Փրկչի ուսուցանած սկզբունքներից մեկին ուշադրություն դարձրել, և ինչպես է դա օրհնել ձեր կյանքը։

    Հետո կարող եք ուսանողներին ժամանակ տալ՝ խորհելու և գրելու իրենց մտքերը հետևյալի մասին․

  • Այս գլուխներում ներկայացված Փրկչի ուսմունքներից որո՞նք են լավագույնս վերաբերում ձեր կյանքում ձեզ հանդիպած որևէ իրավիճակի։ Ըստ ձեզ՝ ինչպե՞ս կցանկանար Նա, որ օգտագործեիք Իր տված խորհուրդը։