Սեմինարիա
Մորմոնի Գիրք. Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկի նախաբան


«Մորմոնի Գիրք. Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկի նախաբան», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Նախաբան», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Նկար
Կինը ժպտում է

Մորմոնի Գիրք. Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկի նախաբան

Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների նպատակն է օգնել երիտասարդներին և չափահաս երիտասարդներին խորացնել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը, արժանի լինել տաճարային օրհնություններին, պատրաստվել և պատրաստել իրենց ընտանիքների անդամներին և ուրիշներին հավերժական կյանքին՝ իրենց Երկնային Հոր հետ:

Այս ձեռնարկի դասերը և այլ նյութեր կօգնեն ձեզ հասնել այդ նպատակին: Նրանք կարող են օգնել ձեզ կենտրոնանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա և կիրառել Քրիստոսանման ուսմունքների սկզբունքները:

Ուսուցմանը պատրաստվելու ձեր գործիքները

Սուրբ գրություններ

Այս ձեռնարկի դասերը ոգեշնչված ուսուցչի կարիք ունեն, որը մշտապես ուսումնասիրում է սուրբ գրությունները և փնտրում է Սուրբ Հոգու ընկերակցությունը: Եկ, հետևիր ինձ ձեռնարկի սուրբ գրությունների հատվածները կօգնեն ձեզ պատրաստվել ուսուցանել ուսանողներին: Եթե դուք մշտապես ուսումնասիրեք սուրբ գրությունները, կարող եք վստահ լինել, որ Երկնային Հայրը կոգեշնչի ձեզ Իր Հոգու միջոցով հարմարեցնել այս նյութերը ձեր ուսանողների կարիքներին:

Շաբաթական ակնարկներ

Այս ձեռնարկը կազմված է Եկ, հետևիր ինձ ձեռնարկի շաբաթական սուրբ գրությունների հատվածների համաձայն: Յուրաքանչյուր հատվածի համար այս ձեռնարկը տրամադրում է շաբաթական ակնարկ, որին հետևում է հինգ դաս: Շաբաթական ակնարկը տրամադրում է դասին հատուկ տեղեկատվություն, որը կօգնի ձեզ պատրաստվել ուսուցման գործընթացին։ Այն ներառում է․

  • Դասի նպատակներ

  • Ուսանողի նախապատրաստման գաղափարներ

  • Առարկայական դասերի ցանկ, օժանդակ նյութեր, պատկերներ, տեսանյութեր կամ այլ նյութեր, որոնք պետք է նախօրոք պատրաստվեն:

  • Առցանց ուսուցման առաջարկ (եթե բովանդակությունը հասանելի է Ավետարանի գրադարանի հավելվածի կամ ChurchofJesusChrist.org կայքում գտնվող առցանց Ավետարանի գրադարանի միջոցով)

Շաբաթական ակնարկի վերանայումը յուրաքանչյուր շաբաթվա սկզբում կարող է ձեզ օգնել որոշել, թե որ դասերը ուսուցանել և որ նյութերը հավաքել կամ նախօրոք պատրաստել:

Գտեք շաբաթական ակնարկներ հաջորդ շաբաթվա համար: Ի՞նչ տեղեկություն կա այստեղ, որը օգտակար կլինի նախօրոք իմանալ: Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս տեղեկությունը ուսուցմանը պատրաստվելիս:

Ուսուցման խորհուրդներ

Ուսուցման խորհուրդները բացատրում են նախընտրելի ուսուցման մեթոդները և սկզբունքները, որոնք կարող են օգնել ձեզ զարգանալ որպես ուսուցիչ: Յուրաքանչյուր դաս պարունակում է ուսուցման խորհուրդ, որը հաջորդում է դասի նախաբանին: Դուք կարող եք գտնել լրացուցիչ ուսուցման մեթոդներ և սկզբունքներ ուսուցչի զարգացման հմտությունների գրադարանում ChurchofJesusChrist.org կայքում: Երբ զգաք, որ պատրաստ եք, ուսուցանելիս փորձեք կիրառել այդ խորհուրդները: Դուք կնկատեք, թե ինչպես եք բարելավում ուսուցանելու ձեր կարողությունը:

Կրկնեք հաջորդ դասի ուսուցման խորհուրդը: Ինչպե՞ս կարող եք փորձել կիրառել այս առաջարկը դասի ժամանակ:

Ուսուցման հրահանգներ

Ուսուցման հրահանգների նպատակն է օգնել ձեզ պատրասվել ուսուցմանը: Այդ հրահանգները կօգնեն ձեզ իմանալ, թե ինչպես օգտագործել դասի մեջ տեղ գտած ուսումնական վարժությունները: Դրանք կարող են բացատրել դասի վարժությունների նպատակները կամ առաջարկել, թե ինչպես հարմարեցնել դասի բովանդակությունը ուսանողների կարիքներին: Այդ առաջարկները կարող են ներառել այլընտրանքային մոտեցումներ, հարցեր կամ վարժություններ, որոնք օգնում են ձեզ հարմարեցնել բովանդակությունը և վարժությունները՝ ըստ անհրաժեշտության:

Վերանայեք մոտակա դասի ուսուցման հրահանգներից մի քանիսը: Ի՞նչ հարմարեցումներ կարող եք կատարել այդ հրահանգների համաձայն:

Ուսանողի նախապատրաստում

Յուրաքանչյուր դաս ներառում է առաջարկ, որն ուսանողներին օգնում է իրենց մտքերն ու սրտերը նախապատրաստել ուսումնառության փորձառությանը: Շաբաթվա յուրաքանչյուր ակնարկ պարունակում է ուսանողի պատրաստվածության գաղափարներ այդ շաբաթվա հինգ դասերի համար: Դուք կարող եք վերանայել այս գաղափարները շաբաթվա սկզբին և աղոթքով որոշել, թե որ գաղափարները լավագույնս կօգնեն ձեր ուսանողներին: Կարիք չկա, որ դուք օգտագործեք ուսանողների նախապատրաստման բոլոր առաջարկները: Կարող եք հարմարեցնել դրանք կամ ստեղծել ձեր սեփական գաղափարները: Այդ առաջարկներից շատերը տրվելու են ուսանողներին ուսումնառության փորձառությունից մեկ օր առաջ:

Կրկնեք հաջորդ դասի ուսանողի նախապատրաստման բաժինը և մտածեք՝ արդյոք պետք է օգտագործել, հարմարեցնել այն, թե ոչ: Եթե դուք որոշեք առաջարկել ձեր ուսանողներին պատրաստվել, ինչպե՞ս կկիսվեք այդ գաղափարով նրանց հետ: Դուք կարող եք կիսվել բառերով, ցուցադրել այն նախորդ դասի վերջում, ուղարկել էլեկտրոնային փոստով կամ հաղորդագրություններ ուղարկող հավելվածով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Դասի այս բաժինը ներառում է հնարավոր մոտեցումներ ուսուցման փորձառությանը: Ձեզանից չի պահանջվում օգտագործել բոլոր առաջարկվող ուսումնական վարժությունները ձեր ուսուցանած դասերում: Որպեսզի ձեր ուսանողները ստանան լավագույն հնարավոր փորձառությունը, որպես ուղեցույց պետք է օգտագործեք այս բաժնի բովանդակությունը: Եթե դուք սկսնակ ուսուցիչ եք, կարող եք սկսել՝ ուշադիր հետևելով առաջարկվող ուսումնական վարժություններին: Որպես ուսուցիչ կատարելագործվելով՝ դուք ավելի լավ կկարողանաք հարմարեցնել այս ձեռնարկի բովանդակությունը, որպեսզի լավագույնս բավարարեք ձեր ուսանողների կարիքները:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Դասերից շատերը պարունակում են «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժինը, որը գտնվում է դասի վերջում: Այդ բաժինը ներառում է լրացուցիչ տեղեկություններ, որոնք կօգնեն ուսանողներին ավելի խոր ուսումնասիրել դասը: Դուք կարող եք գտնել հնարավոր պատասխաններ ուսանողների հարցերին, կամ գտնել Եկեղեցու ղեկավարների հայտարարություններ, որոնք կարող եք ընդգրկել դասի մեջ: Այս բաժինը մատչելի է միայն Ավետարանի գրադարան հավելվածի կամ ChurchofJesusChrist.org կայքում գտնվող առցանց Ավետարանի գրադարանի միջոցով: Այս բաժնի տեղեկությունների մեծ մասը ներառված է առցանց սեմինարիայի դասացուցակում և ուսանողի ձեռնարկում («Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ» խորագրով) և հասանելի է Ավետարանի գրադարան հավելվածի կամ առցանց Ավետարանի գրադարանի միջոցով: «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժինը չկա ոչ ուսուցչի, ոչ էլ ուսանողի ձեռնարկի PDF տարբերակում:

Տեսեք, թե արդյոք ձեր հաջորդ դասն ունի «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժին: Արդյո՞ք այնտեղ կան հարցեր, պատասխաններ կամ Եկեղեցու ղեկավարների հայտարարություններ, որոնք կարող են օգտակար լինել ուսանողների համար:

Օժանդակ ուսումնական վարժություններ

Դասի վերջում գտնվող այս բաժինը պարունակում է լրացուցիչ գաղափարներ ուսումնական փորձառության վերաբերյալ: Ուսումնական օժանդակ վարժություններ կան միայն ուսուցչի ձեռնարկում և մատչելի են միայն Ավետարանի գրադարան հավելվածի կամ ChurchofJesusChrist.org կայքում գտնվող առցանց Ավետարանի գրադարանի միջոցով: Այս բաժինը չկա ոչ ուսուցչի, ոչ էլ ուսանողի ձեռնարկի PDF տարբերակում:

Եթե ձեր հաջորդ դասը ներառում է «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժինը, կրկնեք այդ վարժությունները: Արդյոք կա՞ն այլ դասեր, որոնք կարող են օգտակար լինել ուսանողների համար՝ հիմնական դասի վարժություններից բացի:

Վարդապետության սերտում

Ձեր կարևոր առաջնահերթություններից մեկը պետք է լինի օգնել ուսանողներին հասնել վարդապետության սերտման արդյունքների: Այդ արդյունքներն օգնում են ուսանողներին.

  • Սովորել և կիրառել աստվածային սկզբունքներ՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու համար։

  • Յուրացնել սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածները և Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունը, որոնք դրանք ուսուցանում են:

Դա նշանակում է, որ յուրացնելով սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածները և դրանց ուսուցանած Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունը, ուսանողները․

  • կիմանան և կհասկանան վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներում ուսուցանվող վարդապետությունը։

  • հստակ կբացատրեն վարդապետությունը՝ օգտագործելով համապատասխան վարդապետության սերտման սուրբ գրության հատվածները։

  • կկիրառեն Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունը և «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի սկզբունքները իրենց ամենօրյա ընտրություններում և վարդապետական, հանրային և պատմական խնդիրներին ու հարցերին պատասխանելիս, նաև

  • կհիշեն և կգտնեն սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածները և անգիր կսովորեն սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները:

Սկզբում սա կարող է չափազանց դժվար թվալ, բայց դուք կարող եք վստահ լինել, որ այս ձեռնարկը կօգնի ձեզ օգնել ուսանողներին յուրացնել վարդապետության սերտումը: Այս ձեռնարկի հինգ դասերից յուրաքանչյուրում դուք կգտնեք մի դաս, որը կօգնի ուսանողներին հասնել այդ արդյունքներին: Այդ դասերը կամ վարդապետության սերտման հատվածների դասեր են, կամ էլ վարդապետության սերտման կրկնության դասեր են:

Վարդապետության սերտման հատվածների դասեր

Վարդապետության սերտման հատվածների դասերը և դրանց նախորդող համատեքստային դասերը շատ կարևոր են: Դրանցից յուրաքանչյուրը պետք է ուսուցանվի տարվա ընթացքում, այդ թվում այն դասերը, որոնք դուք բաց եք թողել, երբ սեմինարիա չէր անցկացվում: Այդ դասերն են.

  • Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մասեր 1, 2, 3 և 4։

  • Համատեքստային դասեր, որոնք նախորդում են վարդապետության սերտման հատվածների բոլոր 24 դասերին:

  • Վարդապետության սերտման հատվածների բոլոր 24 դասերը (օրինակ՝ «Վարդապետության սերտում. 1 Նեփի 3․7» կամ «Վարդապետության սերտում. 2 Նեփի 2․25»)։

Վարդապետության սերտման հատվածների դասերը օգնում են ուսանողներին․

  • անգիր սովորել հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը

  • բացատրել վարդապետությունը

  • փորձել կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և հատվածում ուսուցանվող վարդապետությունը:

Վարդապետության սերտման կրկնության դասեր

Վարդապետության սերտման կրկնության դասերը հնարավորություն են տալիս կրկնել (իսկ որոշ դեպքերում ծանոթանալ) վարդապետության սերտման որոշ հատվածներին և հասնել վարդապետության սերտման արդյունքների: Վարդապետության սերտման կրկնության դասերը ընտրովի են: Եթե ուսանողները բաց են թողել վարդապետության սերտման հատվածների որևէ դաս, դուք կարող եք ուսուցանել բաց թողնված դասը՝ վարդապետության սերտման կրկնության դասի փոխարեն:

Ուսանողներին օգնելու մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես «Վարդապետության սերտում» ուսուցումը ChurchofJesusChrist.org։

Օգնեք ուսանողներին գնահատել իրենց գիտելիքները

Գնահատումը ուսուցման գործընթացի կարևոր մասն է: Դադար տալու և խորհելու հնարավորությունները կարող են դրական փորձառություն լինել ուսանողների համար և մղել նրանց շարունակել աճել և զարգանալ՝ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու համար: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը առաջարկում է հետևյալ իմաստուն խորհուրդը.

«Հիշեք, որ ուսանողը տարա չէ, որը պիտի լցվի, ուսանողը կրակ է, որը պետք է բոցավառել»

Հրեշտակներ և հիացում» [Եկեղեցու Կրթական Համակարգի ուսուցողական հեռարձակում], հունիսի 12, 2019, broadcasts.ChurchofJesusChrist.org):

Ուսանողներին իրենց գիտելիքները գնահատելու հնարավորություններ տրամադրելը Երեց Հոլլանդի խորհուրդը կատարելու ճանապարհներից է: Գնահատելով իրենց գիտելիքները՝ ուսանողները ավելի ակտիվորեն են ընդգրկվում ուսումնական գործընթացում և ավելի մեծ պատասխանատվություն են զգում իրենց գիտելիքների համար: Այս դասացուցակի մեջ կան մի քանի ուսումնական փորձառություններ, որոնց նպատակն է ուսանողներին հնարավորություն ընձեռել խորհել իրենց սովորածի շուրջ, նաև՝ ինչպես են իրենք աճում՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ:

«Գնահատեք ձեր գիտելիքները» դասեր

Այս ձեռնարկը ներառում է մի քանի «Գնահատեք ձեր գիտելիքները» դասեր: Այդ դասերը ուսանողներին հնարավորություններ են ընձեռում բացատրել Մորմոնի Գրքի հիմնական վարդապետությունը, խորհել իրենց մոտեցումների և ցանկությունների շուրջ և կիսվել, թե ինչ առաջընթաց են ունեցել՝ իրենց վարքագիծը զարգացնելու և Հիսուս Քրիստոսի ավելի նվիրյալ աշակերտ դառնալու համար: Այդ դասերը կարող են ուսանողներին օգնել ուրախանալ իրենց աճով և բացահայտել ապագա զարգացման ոլորտները:

Գիտելիքների գնահատման կրկնության դասեր

Ամեն կիսամյակի վերջում դուք պետք է ուսանողների համար կազմակերպեք գիտելիքների գնահատում, որպեսզի նրանք կարողանան գնահատել վարդապետության սերտման արդյունքներին հասնելու իրենց կարողությունը: Գիտելիքների գնահատման կրկնության դասերը պետք է ուսուցանվեն դասի ընթացքում՝ գնահատումը կատարելուց առաջ: Գիտելիքների գնահատման կրկնության դասերը գտնվում են այս ձեռնարկի հավելվածում: Այս դասերը ներառում են կրկնության վարժություններ, որոնք օգնում են ուսանողներին կրկնել վարդապետությունը և դասընթացի առաջին կամ երկրորդ կեսերում սովորած վարդապետության սերտման հատվածների սուրբ գրություների հղումներն ու հիմնական արտահայտությունները: Այդ դասերը նաև օգնում են ուսանողներին կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Գիտելիքների գնահատում

Գիտելիքների գնահատումը դասընթացի առաջին և երկրորդ կեսերի համար կենտրոնանում է վարդապետության սերտման վրա և ընդգրկված է ձեռնարկի հավելվածում: Ուսանողները կարող են գնահատել իրենց գիտելիքները դասի ընթացքում և այնուհետև ուղղումներ կատարել ուսուցիչների կամ դասընկերների օգնությամբ: Սեմինարիայի այս դասընթացի համար կրեդիտ ստանալու համար ուսանողները պետք է 75 տոկոս կամ ավելի բարձր միավորներ հավաքեն՝ յուրաքանչյուր գիտելիքների գնահատման համար: Ուսանողները կարող են վերահանձնել գնահատումներն այնքան անգամ, որքան անհրաժեշտ է:

Եթե ցանկանում եք լրացուցիչ տեղեկություն ստանալ, թե ինչպես այս ձեռնարկի միջոցով ուսանողներին օգնել գնահատել իրենց գիտելիքները, կարող եք օգտվել «Գնահատման ուսուցում» բաժնից՝ ChurchofJesusChrist.org կայքում։

Առցանց սեմինարիայի ուսուցիչներ

Եթե դուք առցանց սեմինարիայի ուսուցիչ եք, ձեզ համար օգտակար կլինի այս ձեռնարկի բովանդակությունը: Չնայած այս ձեռնարկի և առցանց սեմինարիայի ուսումնական ծրագրի դասերի բովանդակությունը հիմնականում նույնն է, ձեռնարկում դուք կարող են գտնել նաև ուսուցման հրահանգներ և լրացուցիչ ուսումնական վարժություններ: Այդ նյութերը կարող են օգնել ձեզ պատասխանել ուսանողների հարցերին, հարմարեցնել առցանց ուսումնական ծրագրի բովանդակությունը և պատրաստվել դեմ առ դեմ դասերին (թե կենդանի, թե վիրտուալ):

Այս ձեռնարկից և առցանց սեմինարիայի ուսումնական ծրագրից բացի կա լրացուցիչ նյութ, որը կարող է օգնել ձեզ ուսուցանել առցանց սեմինարիայում: Առցանց սեմինարիայի ուսումնական ծրագրի յուրաքանչյուր շաբաթը ներառում է չտպագրված էջ ուսուցիչների համար, որը կոչվում է «Առաջարկներ առցանց ուսուցիչների համար»: Այս էջը ներառում է տարբեր առաջարկներ, որոնք ձեզ կօգնեն առցանց ուսումնական փորձառությունը ավելի իմաստալից դարձնել ուսանողների համար: Այդ առաջարկներն են.

  • Առցանց ուսուցման խորհուրդներ

  • Դասի նպատակներ

  • Ուսանողի նախապատրաստման գաղափարներ

  • Առցանց ուսուցման առաջարկներ

  • Առցանց բովանդակության հարմարեցման առաջարկներ

Առցանց սեմինարիայի ուսումնական ծրագիրը կարող եք հարմարեցնել ուսանողների կարիքներին: Դուք կարող եք խմբագրել և փոխել առցանց սեմինարիայի ուսումնական ծրագրի էջերից յուրաքանչյուրը: Առցանց ուսումնական ծրագրի հարմարեցումներից մի քանիսն են.

  • փոխել դասի վարժությունը՝ այն ուսանողների համար ավելի հարմար և հետաքրքիր դարձնելու նպատակով,

  • ջնջել այն բովանդակությունը, որը կարող է չափազանց դժվար լինել ուսանողների համար,

  • փոխարինել բովանդակությունը տեսանյութով, որտեղ դուք կամ որևէ մեկը կարող է վկայել սուրբ գրությունների սկզբունքի կամ վարդապետության մասին կամ կիսվել անձնական փորձառությամբ, նաև

  • փոխարինել մեջբերումը վերջերս ուսուցանված կամ ավելի հասկանալի մեջբերումով:

Առցանց սեմինարիայի ուսուցիչները կարող են հարմարեցնել առցանց սեմինարիայի ուսումնական ծրագրի մի քանի դասեր՝ տեղական ուղեցույցների համաձայն:

Տնային ուսուցման սեմինարիայի ուսուցիչներ

Եթե դուք տնային ուսուցման սեմինարիայի ուսուցիչ եք, ուսանողներին կարող է անհրաժեշտ լինել սեմինարիայի ուսանողի ձեռնարկի օրինակը կամ նրանք կարող են օգտվել Ավետարանի գրադարանի հավելվածից կամ ChurchofJesusChrist.org կայքում գտնվող առցանց Ավետարանի գրադարանից: Դուք պետք է տեղեկացնեք ուսանողներին, թե որ դասերը նրանք պետք է ուսումնասիրեն տանը, իսկ որոնք դուք կուսումնասիրեք միասին՝ վիրտուալ կամ կենդանի եղանակով: Ուսանողի ձեռնարկի դասերը համապատասխանում են ուսուցչի ձեռնարկի նույն դասերին:

Երբ որոշեք, թե որ դասերն եք ուսուցանելու դեմ առ դեմ, մտածեք, թե որ դասերը հատկապես արդյունավետ կլինեն խմբով անցկացնելու դեպքում: Կարող եք ուսանողներին հրավերներ ուղարկել, որպեսզի նրանք պատրաստվեն դասի: Դասի սկզբում ընդգրկված ուսանողի նախապատրաստման առաջարկները ձեզ կարող են որոշ գաղափարներ տալ, թե դա ինչպես կարելի է անել: Դեմ առ դեմ դասերի ուսուցման փորձառությունները ծրագրելիս կրկնեք վարդապետության սերտման հատվածների վերջերս ուսումնասիրած հղումներն ու հիմնական արտահայտությունները:

Ուսանողները պետք է կատարեն ուսանողի ձեռնարկից համարակալված հանձնարարությունները և դրանք ձեզ ներկայացնեն առնվազն շաբաթը մեկ անգամ: Ուսանողները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային փոստով, հաղորդագրություններ ուղարկող հավելվածով) կամ իրենց ուսումնական օրագրում: Եթե ուսանողները ներկայացնում են իրենց աշխատանքները օրագրերում, նրանք պետք է ունենան երկու օրագիր, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան մեկը թողնել ձեզ մոտ և շարունակել աշխատել մյուսում՝ փոխանակելով օրագրերը ձեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ:

Երբ վերանայեք ուսանողների աշխատանքը, տրամադրեք որոշակի և բովանդակալից արձագանքներ: Քաջալերեք ուսանողներին և օգնեք նրանց աճել իրենց ուսման մեջ: Դուք կարող եք նաև օգնել նրանց՝ շաբաթվա ընթացքում նրանց հետ շփվելու ուղիներ գտնելով: Օրինակ՝ եթե դուք ուսումնասիրում եք այս ձեռնարկի դասերը այն ժամանակ, երբ ուսանողները կատարում են նույն դասերը տանը, կարող եք ուսանողների հետ կիսվել հարցով, տեսանյութով կամ այլ նյութով այս ձեռնարկից էլեկտրոնային փոստի, զրուցարանի կամ այլ միջոցների օգնությամբ: Կարող եք նաև քաջալերել միասնությունը և օգնել նրանց զգալ իրենց պատկանելությունը դասարանին , երբ նրանք իրենց համադասարանցիների հետ ուսումնասիրում են ավետարանը: