Սեմինարիա
Հելաման 14․ Փրկչի նշանները


«Հելաման 14․ Փրկչի նշանները», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Հելաման 14», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Հելաման 14

Փրկչի նշանները

Նկար
երիտասարդ տղան ուսումնասիրում է սուրբ գրությունները

Երկնային Հայրը մարգարեներին ուղարկում է, որպեսզի նրանք օգնեն Իր զավակներին հավատալ Իր սիրելի Որդուն, այդպես էր, օրինակ, երբ Նա պատվիրեց Սամուել Լամանացուն քարոզել նեփիացիներին։ Իր մարգարեություններում Սամուելը խոսում էր այն նշանների մասին, որոնք ազդարարելու էին Հիսուս Քրիստոսի ծնունդն ու մահը։ Այս դասը կօգի ձեզ ամրապնդել Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը՝ Աստծո կողմից մեզ տրված նշանները հասկանալու միջոցով

Հայտարարություններ

Մտածեք, թե ձեր կյանքում ինչ իրադարձություններ կան, որոնք այնքան կարևոր են, որ դրանց մասին նախօրոք կհայտնեք ընկերներին ու ընտանիքի անդամներին։ Շատ մշակույթներում կրթությունն ավարտելու, ամուսնության, հոբելյանական տարեդարձների ու այլ իրադարձությունների մասին պաշտոնական ազդագրեր են պատրաստվում և ուղարկվում շաբաթներ կամ ամիսներ առաջ։

  • Մարդիկ ի՞նչ պատճառներով են այդ ազդագրերը իրադարձության օրվանից առաջ ուղարկում։

  • Ո՞ր իրադարձություններն է ընտրել Երկնային Հայրը, որպեսզի դրանց մասին նախապես ազդարարի Իր մարգարեների միջոցով։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ են այդ իրադարձությունները այնքան կարևոր, որ պետք է հայտարարվեն։

Սամուել Լամանացու մարգարեությունների միջոցով Աստված նեփիացիներին ազդարարեց ապագայի կարևոր իրադարձությունների և դրանց ուղեկցող նշանների մասին։

Կարդացեք Հելաման 14.12 հատվածները և փնտրեք, թե ինչու Աստված պատվիրեց Սամուելին մարգարեանալ այդ նշանների մասին։

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել, այն է, որ Աստծո տված նշաններն իմանալը կարող է ամրապնդել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս։

Ըստ ձեզ՝ ինչպե՞ս կազդեին ձեզ վրա Հիսուս Քրիստոսի ծնունդն ու մահն ազդարարող նշանները, որոնք տվել էր Սամուելը, եթե դրանց ականատեսը լինեիք։ Խորհեք, թե ինչ նշաններ կամ փորձառություններ է տվել ձեզ Աստված՝ հաստատելու Փրկչի հանդեպ ձեր հավատքը։ Դրանք կարող են Փրկչի Երկրորդ Գալստյանը նախորդող նշաններ լինել։

Փրկչի ծննդյան և մահվան նշանները

Նկար
պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալը․

    Հետևյալ մարգարեությունների օգնությամբ ստեղծեք Փրկչի ծննդյան և մահվան ազդագրեր Սամուելի ժամանակաշրջանի նեփիացիների համար։ Ձգտեք պատկերել Փրկչի ծննդյան ուրախությունը և Նրա մահվան ծանրությունը։ Ներառեք նաև, թե մարդիկ ինչու պետք է պատրաստվեն այդ գալիք իրադարձություններին։

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ըստ ձեզ՝ Փրկչի ծնունդն ու մահը ինչո՞ւ ազդարարվեց լույս և խավար խորհրդանշող նշաններով։

  • Այդ նշանները տեսնելը ինչպե՞ս ամրապնդեց նեփիացիների հավատքը Փրկչի հանդեպ։

Երկրորդ Գալուստի նշանները

Նկար
Երկրորդ Գալուստը

Ինչպես որ Երկնային Հայրը նշանների օգնությամբ հնագույն նեփիացիներին պատրաստեց Իր որդու գալստյանը, այնպես էլ մեր օրերում է նշանների օգնությամբ Նա օգնում մեզ պատրաստվել Իր Որդու Երկրորդ Գալստյանը։

Որպեսզի ծանոթանաք Երկրորդ Գալստյանը նախորդող նշաններին կամ հիշեք դրանք, կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները և համապատասխանեցրեք դրանք նշանի նկարագրությանը։ Եթե ցանկանաք ավելի շատ նշաններ ուսումնասիրել, Սուրբ գրքերի ուղեցույցում կարդացեք «Ժամանակների նշանները» հոդվածը (scriptures.ChurchofJesusChrist.org

Ճիշտ պատասխանները դասի վերջում են։

  1. 1 Նեփի 14.14

  1. Բոլոր ազգերի մարդիկ կբերվեն Աստծո տաճարի մոտ

  1. 2 Նեփի 3.6, 11, 15

  1. Հովսեփի ժառանգը (Ջոզեֆ Սմիթը) կստեղծի Աստծո խոսքը (Մորմոնի Գիրքը)

  1. Եսայիա 2.2–3

  1. Ավետարանը կքարոզվի ամբողջ աշխարհում

  1. Մատթեոս 24.14

  1. Տիրոջ ժողովուրդը կսփռվի ամբողջ աշխարհում և կօրհնվի Աստծո զորությամբ

  1. Բ Տիմոթեոս 3.1–7

  1. Մարդիկ եսասեր և մեղսավոր կլինեն ու կհեռանան Աստծուց

  1. Պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երկուսին.

    • Ինչպե՞ս եք տեսել Փրկչի Երկրորդ Գալստյան նշաններից մի քանիսի իրականացումը։

    Նախքան հետևյալ հարցին պատասխանելը խորհեք, թե Փրկչի հանդեպ ձեր հավատքի վրա ինչպես են ազդել Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին, մարգարե Ջոզեֆ Սմիթը, Մորմոնի Գիրքը, միսիոներական աշխատանքը և տաճարները։

    • Այս նշանների իրականացումն ինչպե՞ս է ազդել Փրկչի հանդեպ ձեր հավատքի վրա։

    • Ըստ Հելաման 14.13, 28–29 հատվածների՝ ինչո՞ւ է մեզ համար այդքան կարևոր Քրիստոսին հավատալը։

    • Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքն ինչպե՞ս է օրհնություն եղել ձեզ համար։

Առաջիկա դասերի ընթացքում 3 Նեփի 1–10 հատվածներն ուսումնասիրելիս կկարդաք Փրկչի ծննդյան և մահվան այն նշանների իրականացման մասին, որոնք տվել էր Սամուելը։ Սամուելի ժամանակաշրջանի մարդիկ, որոնք հավատում էին մարգարեություններին և պատրաստվել էին Քրիստոսի գալստյանը, շատ տարբեր փորձառություններ ունեցան՝ ի տարբերություն այն մարդկանց, որոնք չէին հավատում և չէին պատրաստվել։

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք Փրկչի հանդեպ ձեր հավատքի և այն փորձառությունների մասին, որոնք բերել են ձեզ այդ հավատքին։ Կարող եք ներառել նաև, թե ինչպես կարող եք ամրապնդել այդ հավատքը (օրինակ՝ շարունակելով ուսումնասիրել Մորմոնի Գիրքը կամ այցելելով տաճար)։

Համապատասխանեցման վարժության պատասխաններ․ 1-դ, 2-բ, 3-ա, 4-գ, 5-ե