Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 18. Հասկանալ վարդապետությունը


«Վարդապետության սերտման կրկնություն 18. Հասկանալ վարդապետությունը», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 18», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 18

Հասկանալ վարդապետությունը

Նկար
Քրիստոսն ուսուցանում է նեփիացիներին

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է՝ օգնել ձեզ ավելի լավ հասկանալ Փրկչի ուսմունքները։ Այս դասը հնարավորություն կտա ձեզ ավելի խորությամբ հասկանալ Մորմոնի Գրքի վարդապետության սերտման տարբեր հատվածներում ուսուցանվող ճշմարտությունները։

Ո՞վ եք դուք

Պատկերացրեք, որ ինչ-որ մեկը, որի հետ հենց նոր եք ծանոթացել, ցանկանում է ավելին իմանալ ձեր մասին։ Եթե նա հետևյալ մարդկանցից յուրաքանչյուրին խնդրեր մեկ նախադասությամբ ձեզ նկարագրող որևէ դրական բան գրել, ըստ ձեզ՝ ի՞նչ կգրեր յուրաքանչյուրը։

  1. Ձեր լավագույն ընկերը

  2. Ձեր ծնողը կամ խնամակալը

  3. Ձեր եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը

  • Ձեզ ճանաչող տարբեր մարդկանց հետ խոսելն ինչպե՞ս կարող է օգնել ինչ-որ մեկին ավելի լավ ճանաչել ձեզ։

Նմանապես վարդապետության սերտման բազմաթիվ հատվածներում ուսուցանվող ճշմարտությունների ուսումնասիրությունն ու համեմատությունը կարող է օգնել ձեզ լիարժեքորեն հասկանալ Փրկչին և Նրա վարդապետությունը, քան եթե հիմնվեք որևէ մեկ հատվածի վրա։

Ինչպես հասկանալ սուրբ գրությունները

Նկար
պատկերակ, գրառում
Նկար
պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալը․

    Կարդացեք վարդապետության սերտման Մորոնի 10.4–5 հատվածը և գրի առեք, թե ինչ եք սովորում դրանից։

    Հետո ուսումնասիրեք 2 Նեփի 28.30 և Եթեր 12.6 հատվածները։ Գրի առեք այն, ինչ հասկանում եք Մորոնի 10.4–5 հատվածներից յուրաքանչյուրից։ (Կարող եք այդ հատվածները խաչաձև հղումներով կապել միմյանց:)

Հասկանալ ավետարանական թեմաները

Նկար
Հիսուս Քրիստոսը Մորմոնի Գրքի տեսանյութերում
Նկար
պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալը․

    Սուրբ գրությունների տարբեր հատվածներն օգտագործելը կարող է օգտակար լինել, երբ ցանկանում եք ավելին իմանալ որևէ հատուկ թեմայի մասին։ Օրինակ՝ գուցե ցանկանում եք ավելին իմանալ Հիսուս Քրիստոսի մասին։ Հետևյալ աղյուսակից ընտրեք վարդապետության սերտման առնվազն երեք հատված, որոնք ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին։ Համեմատեք յուրաքանչյուր հատվածից Նրա մասին սովորածը։

Մորմոնի Գրքի Վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

Ալմա 7.11–13

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 34.9–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Անհրաժեշտ է, որ մի քավություն արվի, … մի անսահման և հավերժական զոհաբերություն»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 39.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»:

Սուրբ գրության հղումը

Ալմա 41.10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:

Սուրբ գրության հղումը

Հելաման 5.12

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 11.10–11

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 12.48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 27.20

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եկեք ինձ մոտ և մկրտվեք, … որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.6

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»:

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եթե մարդիկ գան ինձ մոտ, … այն ժամանակ նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։

Սուրբ գրության հղումը

Մորոնի 7.45–48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»

Սուրբ գրության հղումը

Մորոնի 10.4–5

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս … [և] Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:

  • Ձեր ընտրած յուրաքանչյուր հատված ինչպե՞ս է օգնում ձեզ ավելի լավ հասկանալ Փրկչին։

Ձեր ընտրությունը

  1. Կատարեք հետևյալը․

    Երկնային Հայրը սիրում է ձեզ և գիտի, թե ինչ է պետք ձեզ ձեր կյանքում այժմ և ապագայում։ Կարող եք աղոթքով խնդրել Նրան, որ օգնի ձեզ վերևի աղյուսակից ընտրել որևէ հատված կամ թեմա՝ ուսումնասիրության համար։ Կիրառեք հատվածները միմյանց կապելու և թեմատիկորեն ուսումնասիրելու այսօր փորձած հմտությունները և իմացեք ավելին ձեր ընտրած հատվածի կամ թեմայի մասին։ Հետևյալ քայլերը կարող են առաջնորդել ձեզ․

    1. Գտեք վարդապետության սերտման հատվածների և հիմնական սուրբգրային արտահայտությունների ամբողջական ցանկը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի (2023) վերջում։

    2. Ընտրեք և կարդացեք Մորմոնի Գրքի վարդապետության սերտման առնվազն երկու հատված, որոնք առնչվում են ուսումնասիրելու համար ձեր ընտրած հատվածին կամ թեմային։ Գրեք, թե յուրաքանչյուր հատված ինչպես է ընդլայնում ձեր ընտրած հատվածի կամ թեմայի մասին ձեր հասկացողությունը։

    3. Ընտրեք և կարդացեք վարդապետության սերտման առնվազն երկու լրացուցիչ հատված սուրբ գրությունների այլ դասերից, որոնք խորացնում են Մորմոնի Գրքից ձեր ընտրած հատվածի կամ թեմայի մասին ձեր հասկացողությունը։ Գրեք, թե յուրաքանչյուր հատված ինչպես է ընդլայնում Մորմոնի Գրքից ձեր ընտրած հատվածի կամ թեմայի մասին ձեր հասկացողությունը։

Խորհեք, թե տանը պարբերաբար կիրառելով այն, ինչ այսօր կիրառեցիք սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ, ինչպես կարող է օգնել ձեզ։