Սեմինարիա
Հելաման 13, Մաս 2․ «Ապաշխարել և փրկվել»


«Հելաման 13, Մաս 2․ «Ապաշխարել և փրկվել», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Հելաման 13, Մաս 2», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Հելաման 13, Մաս 2

«Ապաշխարել և փրկվել»

Նկար
երիտասարդ տղան ծնկի իջած աղոթում է

Ի՞նչ եք կարծում, մարդկանց մեծ մասն ապաշխարությունը տեսնում է որպես Աստծո պարգև, թե՞ որպես պատիժ։ Ինչո՞ւ։ Սամուել Լամանացին այնքան շատ էր սիրում նույնիսկ ամբարիշտ նեփիացիներին, որ վտանգում էր իր կյանքը՝ ուսուցանելով նրանց, որ ապաշխարությունը Հիսուս Քրիստոսի պարգևն է, որը տանում է երջանկության և փրկության։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ հաղթահարել ցանկացած բան, որը խոչընդոտում է ապաշխարությանը։

Ճիշտ ճանապարհը

Նկար
լեռնային լճի լուսանկար

Պատկերացրեք, որ մի քանի ընկեր փորձում են բարձրլեռնային մի լիճ գտնել, որի մասին լսել են, բայց երբեք չեն այցելել այդ վայրը։ Ամայի վայրերով ճամփորդելիս նրանք մի մարդու են հանդիպում, որն ասում է, որ երկար տարիներ ապրել է այդ տարածքում։ Նա նախազգուշացնում է, որ նրանց ընտրած ճանապարհը չի տանում դեպի այդ լիճը և տեղ-տեղ վտանգավոր է։ Նա խորհուրդ է տալիս շրջվել ու գնալ մեկ այլ ճանապարհով, որով անվտանգ կհասնեն այնտեղ։

  • Ի՞նչ պատճառներով ընկերները միգուցե չլսեն այդ մարդուն։

Պատմության մարդու նման մարգարեները երբեմն կարող են նախազգուշացնել մեզ, թե որ ընտրությունները չեն տանի դեպի երջանկություն, չեն ապահովի առաջընթաց և վերադարձ Երկնային Հոր մոտ։ Նրանք կարող են ապաշխարելու և մեր կյանքը փոխելու կոչ անել մեզ։

  • Ի՞նչ պատճառներով մենք կարող ենք չապաշխարել։

Նախորդ դասում Սամուել Լամանացու՝ նեփիացիներին տված ուսմունքների միջոցով իմացաք, որ Տերը ողորմածությամբ զգուշացնում է մարդկանց մեղքի հետևանքների մասին և ներում է նրանց, ովքեր ապաշխարում են։ Սակայն նույնիսկ այս ճշմարտությունը հասկանալու պարագայում մենք ոչ միշտ ենք ապաշխարում։ Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք Տիրոջ օգնությունը՝ իմանալու, թե ինչպես հաղթահարել ձեր ապաշխարության ճանապարհին հանդիպող խոչընդոտները։

Մեղքի հետևանքները

Կարդացեք Հելաման 13.21–23 հատվածները և փնտրեք, թե որ մոտեցումների ու արարքների համար էր Սամուելը մարդկանց ասում, որ անհրաժեշտ է ապաշխարել։ Օգտակար կլինի իմանալ, որ անեծքը «դատաստաններ է բերում, որոնց հետևանքները որևէ երևույթի, մարդու կամ մարդկանց վրա առաջին հերթին ոչ արդարակյաց լինելու պատճառով են» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Անեծք, անեծքներ», scriptures.ChurchofJesusChrist.org)։

  • Հարստություններից բացի՝ ի՞նչ այլ բաներով կարող ենք գայթակղվել ու «դնել [մեր] սրտերը դրանց վրա», և դրանք «միշտ հիշել» ավելի, քան Տիրոջը։

24–30 հատվածներում Սամուելը նույնպես նախազգուշացնում էր մարդկանց մարգարեներին մերժելու մասին։

Կարդացեք Հելաման 13.31–38 հատվածները և ձեր բառերով ավարտեք հետևյալ սկզբունքը․ Եթե մենք պարբերաբար մերժենք մարգարեների ապաշխարելու հրավերները …

Խորհեք, թե ինչ եք հասկանում այս սկզբունքի մասին և ինչ փորձառություններ եք ունեցել կամ տեսել, որոնք հաստատում են, որ այն ճիշտ է։

Աստծո պարգև

Ինչպես Սամուելն էր վկայում նեփիացիներին, «ոչինչ չի կարող փրկել [մեզ] …, բացի ապաշխարությունից և հավատքից առ Տեր Հիսուս Քրիստոսը» (Հելաման 13.6)։ Մեզ համար կատարած Փրկչի Քավության շնորհիվ «եթե [մենք] կամենանք ապաշխարել ու վերադառնալ դեպի Տերը՝ [մեր] Աստվածը, [Նա] մեկդի կդարձնի [Իր] բարկությունը» (Հելաման 13.11

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը կարդալիս փնտրեք նրա ուսուցանած ճշմարտությունները, որոնք կարող են օգնել մեզ հաղթահարել ապաշխարելու խոչընդոտները։

Շատ մարդիկ ապաշխարությունը դիտարկում են որպես պատիժ, մի բան, որից պետք է խուսափել՝ բացառությամբ առավել լուրջ հանգամանքների: Սակայն պատժի ենթարկվելու այս զգացումն առաջացնում է սատանան: Նա փորձում է խանգարել մեզ ապավինել Հիսուս Քրիստոսին, որը կանգնած է գրկաբաց՝ հուսալով և ցանկանալով բժշկել, ներել, մաքրել, զորացնել, մաքրագործել ու սրբացնել մեզ։ …

Ոչինչ ավելի ազատագրական, ավելի ազնվացնող կամ ավելի կարևոր չէ մեր անհատական առաջընթացի համար, քան կանոնավոր, ամենօրյա կենտրոնացումն ապաշխարության վրա: Ապաշխարությունը մեկ իրադարձություն չէ, այն գործընթաց է։ Այն երջանկության և խաղաղ մտքի բանալին է։ Զուգորդվելով հավատքի հետ՝ ապաշխարությունը հնարավորություն է տալիս օգտվել Հիսուս Քրիստոսի Քավության զորությունից: …

Երբ ընտրում ենք ապաշխարությունը, մենք ընտրում ենք փոխվելը։ Մենք թույլ ենք տալիս Փրկչին՝ վերափոխելու և դարձնելու մեզ այն անձնավորությունը, որը մեր ներուժի լավագույն իրագործումն է: Մենք որոշում ենք հոգևորապես աճել և ստանալ ուրախություն՝ փրկագնման ուրախությունը Նրանում։ Երբ ընտրում ենք ապաշխարել, մենք որոշում ենք նմանվել Հիսուս Քրիստոսին։ (Ռասսել Մ․ Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019 թ․, 67)

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Նախագահ Նելսոնի խոսքերն ինչպե՞ս կարող են օգնել հաղթահարել ապաշխարության ճանապարհին հանդիպող խոչընդոտները։

    • Նախագահ Նելսոնի նշած ո՞ր արդյունքները կցանկանայիք ամենաշատը ստանալ ապաշխարությունից։ Ինչո՞ւ։

    • Ի՞նչ է ուսուցանել նախագահ Նելսոնը Փրկչի մասին, որը կարող է օգնել երկմտող մարդուն ապաշխարել։

Ապաշխարություն

Կարող են ապաշխարության այլ խոչընդոտներ լինել, որոնց նախագահ Նելսոնը չի անդրադարձել, կամ մեզ գուցե լրացուցիչ օգնություն կամ պատասխաններ անհրաժեշտ լինեն։ Մի քանի րոպե ուսումնասիրեք ապաշխարության պարգևը՝ փնտրելով այն հարցերի պատասխանները, որոնք գուցե ունեք կամ ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ հաղթահարել ապաշխարության ճանապարհին ձեզ հանդիպող խոչընդոտները։ Հետևյալ աղբյուրները կարող են օգնել․ «Ապաշխարել, Ապաշխարություն» Սուրբ գրքերի ուղեցույցում, «Ապաշխարություն» Աստվածաշնչի բառարանում և «Հիսուս Քրիստոսը կօգնի Ձեզ» հոդվածը Երիտասարդներին զորացնելու համար․ Ընտրություն կատարելու ուղեցույց գրքույկում (2022)։

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ի՞նչ սովորեցիք, որն օգտակար էր ձեզ համար։

    • Փրկիչն ինչպե՞ս կարող է օգնել մեզ ապաշխարության ողջ ընթացքում։

Կարդացեք նախագահ Նելսոնի հետևյալ հրավերը․

Աղոթքով ձգտեք հասկանալ, թե ինչն է կանգնած ձեր ապաշխարության ճանապարհին։ Բացահայտեք, թե ինչն է հետ պահում ձեզ ապաշխարելուց։ Իսկ հետո՝ փոխվեք։ Ապաշխարեք։ Մենք բոլորս կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել, քան երբևէ: (Ռասսել Մ․ Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019 թ․, 68)

Որոշ ժամանակ խորհեք, աղոթեք և գրեք, թե ըստ ձեզ, Երկնային Հայրն ինչ կցանականար, որ անեիք ապաշխարելու համար։