2021
Տաճարային երաշխավորագրի նոր համակարգ
Նոյեմբեր 2021


Տաճարային երաշխավորագրի նոր համակարգ

2021 թվականի հոկտեմբերի 25-ից սկսած, ընտրված ցցերի ղեկավարները տաճարային երաշխավորագրեր կտրամադրեն (բացառությամբ կենդանի արարողությունների երաշխավորագրերի)՝ օգտագործելով Ղեկավարի և գործավարի ռեսուրսները (LCR)՝ երաշխավորագրերը տպելու համար: Քահանայության ղեկավարները կարող են թվային ստորագրություն կիրառել այս երաշխավորագրերի վրա, կամ նրանք կարող են ստորագրել երաշխավորագիրը, ինչպես դա արվում է ներկայումս:

Թվային ստորագրությունների օգտագործումը տաճարային երաշխավորագրեր տալու ամենաանվտանգ մեթոդն է, և հնարավորության դեպքում պետք է օգտագործել թվային ստորագրությունները: Եկեղեցու ղեկավարները ակնկալում են, որ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 13-ը Եկեղեցու բոլոր միավորները կօգտագործեն LCR- ը:

Բացի այդ, երաշխավորագրի տեսքը, որի օգնությամբ օժտում չստացած անդամները մասնակցում են փոխարինող մկրտությունների և հաստատումների, թարմացվել է։ «Սահմանափակ օգտագործման երաշխավորագիր» անվանումն այլևս չի օգտագործվի:

Այն անդամները, որոնց տրվել է ավելի հին ոճի (տեսքի) երաշխավորագիր, կարող են շարունակել օգտագործել այդ երաշխավորագիրը մինչև դրա ժամկետը լրանալը: