2021
Նոր տաճարների առաջընթացը շարունակվում է
Նոյեմբեր 2021


Նոր տաճարների առաջընթացը շարունակվում է

Բնակավայրերի համավարակի պայմանների բարելավմանը զուգահեռ, տաճարները և դրանց առնչվող բաց դռները և նվիրագործումները կրկին սկսել են առաջ շարժվել: Շարունակվում է տաճարների փուլային վերաբացումը, որը անհրաժեշտության դեպքում ճշգրտվում է ըստ տեղական պայմանների:

Կանադայի Վինիփեգ (Մանիտոբա) տաճարի բաց դռների օրերը շարունակվում են, որը կնվիրագործվի 2021 թվականի հոկտեմբերի 31-ին, իսկ ԱՄՆ-ի Պոկատելո Այդահո տաճարը կնվիրագործվի 2021 թվականի նոյեմբերի 7-ին:

Մեսա Արիզոնա նոր տաճարի այցելուների կենտրոնը նվիրագործվել է 2021 թվականի օգոստոսին, իսկ տաճարի բաց դռների օրերը կշարունակվեն հոկտեմբերի 16-ից նոյեմբերի 20-ը և տաճարի նվիրագործումը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին:

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Նավու տաճարի վերանորոգված պատմական թաղամասը նվիրագործվեց, որին հետագայում կավելանան բացման լրացուցիչ փուլեր:

ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում գտնվող տաճարի համար բաց դռների օր է նշանակված՝ նախքան 2022 թվականի հունիսի 19-ին դրա վերանվիրագործումը:

Այս տարվա մայիսին տաճարի կառուցման մասին հայտարարվեց Եֆրաիմ (Յուտա, ԱՄՆ) քաղաքում, և հիմնարկեք է արվել հետևյալ տաճարների համար․ Սալվադոր (Բրազիլիա), Նաիրոբի (Քենիա), Պնոմ Փեն (Կամբոջա), Նեյաֆու (Տոնգա), Թալահասի (Ֆլորիդա), Թուոլ (Յուտա), Սիրակուզա (Յուտա), Հելենա (Մոնտանա) և Փիթսբուրգ (Փենսիլվանիա, ԱՄՆ):

Գերագույն համաժողովից հետո, 2021 թվականի հոկտեմբերի 9-ին հիմնարկեք է արվել Կասպեր (Վայոմինգ, ԱՄՆ) տաճարի համար, իսկ 2021 թվականի հոկտեմբերի 30-ին՝ Պագո-Պագո (Ամերիկյան Սամոա) տաճարի համար։

Շարունակվում են վերանորոգվել Համիլթոն (Նոր Զելանդիա), Հոնկոնգ (Չինաստան), Տոկիո (Ճապոնիա), Կոլումբուս (Օհայո, ԱՄՆ), Մանթի (Սոլթ Լեյք Սիթի) և Սենթ Ջորջ (Յուտա, ԱՄՆ) տաճարները:

Շարունակվում են աշխարհով մեկ կառուցվել 40 լրացուցիչ տաճարներ: