2021
Եկեղեցին տրամադրում է օգնություն և մխիթարություն
Նոյեմբեր 2021


Եկեղեցին տրամադրում է օգնություն և մխիթարություն

Ճգնաժամի ժամանակ և աշխարհի ցանկացած վայրում, որտեղ օգնության կարիք կա, Եկեղեցին շարունակում է անել հնարավոր ամեն ինչ՝ օգնություն և մխիթարություն առաջարկելու համար, հաճախ համագործակցելով այլ բարեգործական կազմակերպությունների և ոչ կառավարական գործակալությունների հետ: Անցած վեց ամիսների ընթացքում Վերջին Օրերի Սրբերի բարեգործական կազմակերպությունը (Եկեղեցու մարդասիրական կազմակերպությունը) աջակցություն է ցուցաբերել, որպեսզի.

  • Թույլ տա շահույթ չհետապնդող կազմակերպությանը հոսող ջուր ապահովել Նյու Մեխիկոյի Նավահո Նեյշնի, Արիզոնայի և Յուտայի (ԱՄՆ) հեռավոր շրջաններում գտնվող տներում:

  • Բաժանի մոտ 2 միլիարդ չափաբաժնի COVID-19 պատվաստանյութ՝ 121 երկրներում և տարածքներում գտնվող ռիսկային խմբերի բնակիչներին:

  • Օգնություն տրամադրի Սուդանում ապրող եթովպացի փախստականներին և Սուդանի հեղեղից տուժած գյուղերին։ Աջակցություն և օգնություն տրամադրի գյուղացիներին՝ վերականգնվել ջրհեղեղից հետո, սնունդ ապահովել իրենց և մյուսների համար, ինչպես նաև օգնի ընտանիքներին դառնալ ինքնապահով՝ զարգացնելով սեփական բիզնեսը:

  • Միացյալ Նահանգների գրեթե 190 բարեգործական կազմակերպությունների միջոցով օգնի 9,000 փախստականների և ներգաղթյալների՝ առաջարկելով մի շարք դրամաշնորհներ՝ ընդհանուրը 5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով։

  • Շարունակի ուսուցում և համակարգիչներ տրամադրել Ֆրանսիական Պոլինեզիայի կույր և տեսողական խնդիրներ ունեցող անհատներին:

  • Համագործակցի այլ կրոնական և համայնքային կազմակերպությունների հետ՝ օգնելով ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի փոխանցումների կենտրոնում գտնվող ներգաղթյալ ընտանիքներին:

  • Աջակցի Պարագվայում համաճարակի դեմ պայքարի 20 ծրագրի:

  • Օգնություն տրամադրի Հայիթիի ավերիչ երկրաշարժից տուժածներին՝ օգտագործման հանձնելով Եկեղեցու շենքերը որպես ապաստարաններ, ինչպես նաև Եկեղեցու կողմից ապահովելով սնունդ, ջուր և այլ պաշարներ:

  • Արձագանքի Քաթարում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում ապրող աֆղան փախստականների կարևոր կարիքներին:

Եկեղեցին նաև օգնություն է տրամադրել Սենթ Վինսենթ և Գրենադիններ Կարիբյան կղզիներում՝ այդ տարածքում հրաբխի ակտիվության ընթացքում: Կազմակերպել է կամավորներին՝ մաքրման և վերականգնման գործում օգնելու համար, երբ փոթորիկը հարվածել է Մեքսիկական ծոցի ափին և Լուիզիանային (ԱՄՆ) և օգնություն է ցուցաբերել, երբ ջրհեղեղը ավերածություններ առաջացրեց Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի և Շվեյցարիայի որոշ մասերում: