2021
Բարու աշխարհասփյուռ ազդեցությունը
Նոյեմբեր 2021


Բարու աշխարհասփյուռ ազդեցությունը

Մինչ մարգարեներն ու առաքյալները շարունակում են իրենց սպասավորությունը, բարու համար նրանց ազդեցությունը օրհնում է շատ կյանքեր և խթանում սպասավորության, համագործակցության և հույսի աշխարհասփյուռ ոգին: Ստորև թվարկվում են վերջին վեց ամսվա ընթացքում այդ սպասավորության որոշ կարևոր իրադարձություններ:

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը սոցիալական լրտավամիջոցներում գրառում է կատարել վիճաբանությունները դադարեցնելու անհրաժեշտության և ընկերության, հարգանքի և համագործակցության արժեքի մասին:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը միացավ միջազգային տեսահամաժողովին, որը հեռարձակվում էր Վինձորից (Անգլիա)։ Համաժողովի խոսնակները քննարկեցին փախստականների ճամբարներում գտնվող միլիոնավոր մարդկանց հոգեկան և հուզական առողջությունը: Երեց Հոլանդը կոչ արեց աջակցել փախստականներին՝ թույլ տալով նրանց արտահայտել «այն կրոնական հավատքը, որը նրանց շնորհում է իրենց ինքնությունը»: Քույր Շերոն Յուբենկը՝ Սփոփող միության գերագույն նախագահության առաջին խորհրդականը և Վերջին Օրերի Սրբերի բարեգործական կազմակերպության նախագահը, նույնպես մասնակցեց համաժողովին:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքը ելույթ ունեցավ ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Նոտր Դամ համալսարանում տեղի ունեցած միջկրոնական համագործակցության խորհրդում: Երեց Քուքը գագաթնաժողովի մասնակիցներին մարտահրավեր նետեց «կանգնել որպես հավատքի և միասնության փարոս մի աշխարհում, որը հաճախ արժեզրկում է այդ երկուսը»:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդը ելույթ ունեցավ Իտալիայի Բոլոնիա քաղաքում անցկացվող G20 միջկրոնական ֆորումի ժամանակ: (G20-ի երկրներն ունեն աշխարհի 20 խոշորագույն տնտեսությունները): «Երբ կրոնին տրվում է ծաղկելու ազատություն, հավատացյալներն ամենուր կատարում են պարզ և երբեմն հերոսական ծառայություններ», - ասել է Երեց Ռասբանդը: Նույն ֆորումում քույր Յուբենկը խոսեց մանկական աղքատության վրա սովի և թերսնման հետևանքների մասին: «Փոփոխությունը կարող է իրականացվել միայն վստահության անձնական հարաբերությունների միջոցով», - ասել է նա:

Հաիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսը հոգևոր հավաքի ժամանակ խոսեց Կարիբյան երկրների ֆրանսախոս անդամների հետ՝ հիշեցնելով նրանց, որ «հավատքի շնորհիվ մենք ստանում ենք Աստծո զորությունը մեր կյանքում»: Ռեյնա Ի․ Աբուրտոն՝ Սփոփող միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը, միացավ հոգևոր հավաքին և հեռավար ելույթ ունեցավ անդամների համար՝ ղեկավարների ժողովների և ցցի համաժողովների ժամանակ: «Մենք կարող ենք ամուր կանգնել, - ասաց նա, - նույնիսկ եթե քամիներ գան, և երկիրը ցնցվի մեր շուրջը»: Երեց Սոարեսը հոգևոր հավաքի ժամանակ զրուցեց նաև Կարիբյան երկրների երիտասարդների հետ՝ հիշեցնելով նրանց, որ «մեզ անհրաժեշտ է Սուրբ Հոգու ազդեցությունը մեր կյանքում»: