2021
191-րդ կիսամյա գերագույն համաժողովի ամփոփում
Նոյեմբեր 2021


191-րդ կիսամյա գերագույն համաժողովի ամփոփում

Մենք փոխվում ենք, երբ կիրառում ենք մեր սովորած ավետարանի ճշմարտությունները: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվեց այդ պարզ, բայց բովանդակալից ուղերձով՝ բացելով և փակելով գերագույն համաժողովը:

«Քրիստոսի մաքուր վարդապետությունը զորավոր է»,- ասել է նա իր բացման ելույթում: «Այդ վարդապետությունը փոխում է այն մարդու կյանքը, ով հասկանում և ձգտում է իրագործել այն իր կյանքում»: Հաջորդ օրը, իր եզրափակիչ ելույթում նա ասաց. «Մեզ լավ են ուսուցանել: … Հիմա հարցն այն է, թե այն ինչ լսեցինք ու զգացինք, ինչպե՞ս կփոխի մեզ»։

Այս գերագույն համաժողովի ընթացքում տրված բազմաթիվ կարևոր դասերի շարքում են․

  • Մենք իմացանք, որ ժամանակն է արտակարգ միջոցներ ձեռնարկել՝ ամրացնելու մեր անձնական հոգևոր հիմքերը (տես նախագահ Նելսոն, էջ 93):

  • Մենք սովորեցինք աշակերտության կարևորության, ինչպես նաև դրա պարզության մասին (տես նախագահ Մ. Ռասսել Բալլարդ՝ էջ 51, երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ՝ էջ 77 և Երեց Գարի Ի. Սթիվենսոն՝ էջ 47):

  • Մենք սովորեցինք, թե ինչու Եկեղեցին մեր կարիքն ունի, և որ մենք կարող ենք շատ բան անել, որպեսզի օրհնենք մյուսներին՝ աշխատելով միասին (տես նախագահ Դալլին Հ. Օուքս՝ էջ 24, եպիսկոպոս Լ. Թոդ Բադջ՝ էջ 100, Բոնի Հ. Քորդոն՝ էջ 10 և Շերոն Յուբենկ՝ էջ 53):

  • Մենք սովորեցինք, որ Աստծուն սիրելով կարող ենք հաղթահարել այն երկպառակությունները, որոնք խոչընդոտում են մեզ լինել մեկ (տես Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ՝ էջ 8, երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն՝ էջ 16 և երեց Դեյլ Գ. Ռենլանդ՝ էջ 83):

  • Մենք սովորեցինք, որ կարող ենք հայտնություն ստանալ մեր կյանքում՝ Տիրոջ կամքին ենթարկվելու միջոցով, և նորմալ է հարցեր ունենալը և տալը, որոնց պատասխանները չունենք (տես նախագահ Հենրի Բ. Այրինգ՝ էջ 74, Կամիլ Ն. Ջոնսոն՝ էջ 80 և Սյուզան Հ. Պորտեր՝ էջ 33):

Դուք ի՞նչ լսեցիք։ Դուք ի՞նչ զգացիք: Ձեր կյանքում ինչպե՞ս կկիրառեք այն մաքուր ճշմարտությունը, մաքուր վարդապետությունը և մաքուր հայտնությունը, որոնք դուք կստանաք, եթե շարունակեք ուսումնասիրել գերագույն համաժողովի ուղերձները: