2021
Հաստատվել են տարածքային նոր յոթանասունականներ
Նոյեմբեր 2021


Հաստատվել են տարածքային նոր յոթանասունականներ

Երկու նոր տարածքային յոթանասունականներն անհատապես հաստատվել են գերագույն համաժողովի շրջանակներում անցկացված ղեկավարների ուսուցման ժողովի ժամանակ։ Բոլոր տարածքային յոթանասունականները խմբով հաստատվել են գերագույն համաժողովի շաբաթ օրվա ցերեկային նիստի ժամանակ։

Կոնգոյի Հանրապետության Պուանտ-Նուար քաղաքից 41-ամյա երեց Շարդեն Նդինգան կծառայի Յոթանասունի երրորդ քվորումում (Աֆրիկայի կենտրոնական, հարավային և արևմտյան տարածքներ): Վենեսուելայի Պունտո Ֆիջո քաղաքից 51-ամյա երեց Պեդրո Ի. Հերնանդեսը կծառայի Յոթանասունի իններորդ քվորումում (Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմտյան և հարավային տարածքներ):

Շատ այլ տարածքային յոթանասունականներ ազատվել են հուլիսին։ Տարածքային յոթանասունականները Հիսուս Քրիստոսի «հատուկ վկաներն» են այն աշխարհագրական տարածքներում, որտեղ նրանք բնակվում են (տես Վարդապետություն և Ուխտեր 27․12)։ Նրանք ծառայում են Յոթանասունի նախագահության ղեկավարության ներքո։

Ղեկավարների ժողովին անձամբ կամ հեռավար ներկա էին մոտ 300 Բարձրագույն իշխանություններ, Բարձրագույն պաշտոնյաներ և Տարածքային յոթանասունականներ: