2021
Եկեղեցու անունը և Սիոնի կառուցումը
Սեպտեմբեր/հոկտեմբեր 2021


Ծնողների համար

Եկեղեցու անունը և Սիոնի կառուցումը

Թանկագի՛ն ծնողներ

Դուք կարող եք օգտագործել հետևյալ հոդվածներն ու դրանցում պարունակվող նկարները, որպեսզի ձեր ընտանիքի հետ անցկացնեք քննարկումներ և օգնեք նրանց հասկանալ այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են՝ Եկեղեցու անվան ճիշտ օգտագործումը և Սիոնի կառուցումը:

Եկեղեցու ճիշտ անունը

Ընտանիքով կարդացեք նախագահ Այրինգի «Քանզի այսպես պիտի կոչվի իմ եկեղեցին» հոդվածի որոշ պատմություններ, որոնք սկսվում են էջ 8-ում: Այս թեմայի վերաբերյալ վերանայեք նաև նախագահ Նելսոնի ելույթը 2018 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովում: Ինչպե՞ս եք դուք և ձեր ընտանիքն օրհնվել, երբ ջանքեր եք գործադրել՝ օգտագործելու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ճիշտ անունը։

Կառուցելով Սիոնը

Հարցրեք երեխաներին, թե իրենց կարծիքով, ինչ է նշանակում Սիոն։ Ապա, օգտագործելով երեց Ջերիթ Վ, Գոնգի «Առաջ բերել Սիոնը» հոդվածը էջ 12-ում, օգնեք նրանց ավելին սովորել այն մասին, թե ինչ է նշանակում Սիոն՝ թե՛ նախկինում, թե՛ այժմ: Քննարկեք, թե ձեր ընտանիքն ինչ եղանակներով կարող է օգնել Սիոնի կառուցմանը ձեր տանը և ձեր համայնքում:

Օգնություն Եկ, հետևիր Ինձ ձեռնարկն ուսումնասիրելիս

Եկ, հետևիր Ինձ ձեռնարկում տրված տարբեր թեմաներին վերաբերող հոդվածների համար տես էջ 26-ը, որը կօգնի ձեզ այս ամիս ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտերը: