2021
Օգնել ուրիշներին պատրաստվել անսպասելի իրադարձություններին
Սեպտեմբեր/հոկտեմբեր 2021


Սպասավորության սկզբունքները

Օգնել ուրիշներին պատրաստվել անսպասելի իրադարձություններին

Որպես սպասավորող եղբայրներ և քույրեր, մենք կարող ենք օգնել մեր եղբայրներին ու քույրերին պատրաստվել անորոշ ապագային:

Նկար
a mother and her toddler son planting an indoor garden

Լուսանկարը տրամադրել է Getty Images կայքը։

Համավարակներ, բնական աղետներ, տնտեսական անկումներ, քաղաքական ցնցումներ և բռնի բախումներ. վերջին մեկ տարվա ընթացքում աշխարհը տեսել է բազմաթիվ այդպիսի աղետներ: Այս մասշտաբային իրադարձություններից բացի, մեր անձնական կյանքում մենք բախվում ենք նաև անսպասելի մարտահրավերների, ինչպիսիք են՝ հիվանդությունը, եկամտի կորուստը, ամուսնալուծությունը և այլն:

Անսպասելի իրադարձություններին պատրաստվելու մեր ջանքերը կարող են ապահովություն և անվտանգություն տրամադրել ինչպես մեզ, այնպես էլ ուրիշներին: Ի՞նչ կարող ենք անել մենք՝ որպես սպասավորող եղբայրներ և քույրեր, որպեսզի օգնենք մեր սիրելի մարդկանց հաղթահարել իրենց կյանքի անսպասելի փոթորիկները:

Կառլոմագնո Ագիլարը Ֆիլիպինների Անջելես քաղաքից պարզապես մի օրինակ է տրամադրում: Երբ նա իմացավ, որ COVID-19 համավարակի պատճառով իր տարածքը կարանտինի մեջ է մտնելու, շտապեց գնել պարագաներ, չնայած նրա ցուցակը տարբերվում էր շրջապատող մարդկանց ցուցակից: Նա պատրաստվելու ծրագիր ուներ՝ գնել սերմեր ու պարարտանյութ իր տան պարտեզի համար:

Նկար
video still of man teaching about growing food

Կառլոմագնո Ագիլարը ստեղծել է առցանց ալիք՝ ուսուցանելով քաղաքային գյուղատնտեսության մասին:

Ձգտելով լինել ինքնապահով՝ Կառլոմագնոն տարիներ շարունակ եղել է քաղաքային ֆերմեր: Նա նաև սպասավորում է իր հարևաններին՝ և՛ իր այգուց պտուղներ տալով, և՛ նրանց սովորեցնելով աճեցնել իրենց սեփական բերքը: Նա նաև ստեղծել է առցանց ալիք, որտեղ իր խորհուրդներն ու ձեռնարկները հասանելի են բոլորին, և դրանով օգնում է իր եղբայրներին ու քույրերին դառնալ ինքնապահով և պատրաստ լինել ապագային:

Եպիսկոպոս Վ. Քրիստոֆեր Վադելը՝ Նախագահող Եպիսկոպոսության առաջին խորհրդականը, ուսուցանել է. «Երբ մենք ընդունում ենք հոգևոր սկզբունքներ և ոգեշնչում ենք փնտրում Տիրոջից, մենք աեաջնորդվում ենք, որ գիտենանք Տիրոջ կամքը մեզ համար՝ ինչպես անհատապես, այնպես էլ որպես ընտանիքներ, և ինչպես լավագույնս կիրառենք նյութական պատրաստվածության կարևոր սկզբունքները»: Ամեն ինչի մեջ ամենակարևոր քայլը սկսելն է» («Հաց կար», Լիահոնա, նոյեմբեր 2020 թ., 44–45):

Քրիստոսանման սեր ցուցաբերելու հիմնական և հիմնարար ուղին դրսևորվում է այն ժամանակ, երբ օգնում ենք միմյանց պատրաստ լինել այսպիսի անորոշ աշխարհում: Եկեք օգնենք միմյանց՝ կատարելու այդ «ամենակարևոր քայլը»:

Առաջարկություններ ուրիշներին օգնելու համար

Ինչպես միշտ, սպասավորումը սկսվում է, երբ միասին աղոթում ենք, քննարկում և խորհրդակցում: Հետևյալ առաջարկությունները կարող են օգնել ձեզ մտածել, թե դուք կամ նրանց, ում սպասավորում եք, ինչպես կարող եք սկսել պատրաստվել՝ դիմակայելու անսպասելի մարտահրավերներին:

  1. Քննարկեք նյութը ամբողջապես և թե ինչպես են բոլոր մասերն աշխատում միասին: Մենք կարող ենք տարբեր ձևերով պատրաստվել մեր կյանքի տարբեր ոլորտների համար: Կարևոր է սննդամթերք պահեստավորել և արտադրել՝ որքան կարող եք, պատրաստվել ֆինանսապես, զարգացնել ուժեղ հուզական կայունություն և ծրագրեր կազմել արտակարգ իրավիճակների համար:

  2. Քննարկեք այն մարտահրավերները, որոնք, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան այնտեղ, որտեղ դուք ապրում եք, և թե ինչպես վարվել դրանց հետ: Աշխարհի տարբեր տեղերում յուրահատուկ մարտահրավերներ կան: Եթե դուք ապրում եք ինչ-որ տեղ, որտեղ երկրաշարժերը սովորական են, քննարկեք, թե ինչպես կարող եք պատրաստել ձեր տունը, որպեսզի օգնի ձեզ ապահով մնալ, օրինակ՝ ծանր կահույքն ամրացնել պատին: Կամ, եթե դուք ապրում եք մի վայրում, որտեղ հաճախ փոթորիկներ են տեղի ունենում, քննարկեք, թե ինչպես արձագանքել այդ իրավիճակում, օրինակ՝ ռադիո պահել լուրերի համար կամ տարհանվել բարձրադիր վայրեր:

  3. Քննարկեք, թե ինչպես ստեղծել արտակարգ իրավիճակների խնայողություն: Խնայողությունը կարող է օգնել ձեզ, եթե կորցնեք ձեր աշխատանքը կամ ունենաք լրացուցիչ անսպասելի ծախսեր: Խոսեք այն մասին, թե ինչպես գումար խնայել, օրինակ`սկսելով փոքր գումարից և խնայելով յուրաքանչյուր աշխատավարձից, մինչև կհասնեք ձեր նպատակին:

  4. Միասին պարագաներ հավաքեք արտակարգ իրավիճակների հավաքածուի համար: Արտակարգ իրավիճակների հավաքածու ունենալը կօգնի ձեզ պատրաստ լինել, եթե անհրաժեշտ է կարճ ժամանակով լքել ձեր տունը: Աշխատեք միասին՝ քննարկելով և հավաքելով անհրաժեշտ իրերը: Դա կարելի է անել որոշակի ժամանակահատվածում, այլ ոչ միանգամից: Հաշվի առեք ապաստարանը, սնունդը և ջուրը, բժշկական պարագաները, լույսը, կապը, կարևոր փաստաթղթերը, փողը, հագուստը, ժամանցի և հարմարավետության իրերը (խաղեր, գրքեր, երեխաների համար խաղալիքներ) և ցանկացած այլ կարիք:

  5. Ընկերացեք այն անձի հետ, ում ծառայում եք: Դժվարությունների հետ ծագող հույզերը կառավարելու համար կարևոր է ունենալ հաղթահարման ուժեղ հմտություններ: Այս հմտություններից մեկը առողջ հարաբերություններ ունենալն է: Մարդու հետ ձեր բարեկամությունն ամրապնդելով՝ կօգնեք նրան ստեղծել աջակցության համակարգ:

  6. Խոսեք սննդի պահպանման մասին: Արտակարգ իրավիճակների դեպքում կարևոր է ձեռքի տակ ունենալ լրացուցիչ սնունդ: Մարտահրավեր ուղարկեք միմյանց՝ սկսելով ստեղծել կարճաժամկետ պաշար, որը դուք օգտագործում և լրացնում եք ձեր սովորական պատրաստման ընթացքում: Դրանից հետո սկսեք աշխատել երկարաժամկետ պաշար հավաքելու վրա: Եթե սննդի պահեստավորման համար շատ տեղ չունեք կամ օրենքով արգելված է մեծ քանակությամբ սնունդ պահել, պարզապես պահեք այնքան, որքան հարմար է ձեր պայմաններին: