Գերագույն համաժողով
Աստվածային ծնողավարման դասեր
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Աստվածային ծնողավարման դասեր

Ծնողները համագործակցության մեջ են մտնում իրենց Երկնային Հոր հետ, որպեսզի իրենց թանկագին երեխաներին առաջնորդեն դեպի երկինք։

Դուք երբևէ ձեր գրկում պահե՞լ եք նորածնի։ Կա լույս, որը բխում է յուրաքանչյուր նորածնից՝ բերելով սիրո հատուկ կապ, որը կարող է ուրախությամբ լցնել ծնողների սրտերը:1 Մեքսիկացի մի գրող ասել է. «Ես իմացել եմ, որ երբ նորածինն առաջին անգամ իր փոքրիկ բռունցքով սեղմում է հոր մատը, նա ընդմիշտ գրավում է նրան»:2

Ծնողավարումը կյանքի առավել արտասովոր փորձառություններից է: Ծնողները համագործակցության մեջ են մտնում իրենց Երկնային Հոր հետ, որպեսզի իրենց թանկագին երեխաներին առաջնորդեն դեպի երկինք։3 Այսօր ես կցանկանայի կիսվել ծնողավարության որոշ դասերով, որոնք գրված են սուրբ գրություններում և ուսուցանվում են կենդանի մարգարեների կողմից, որպեսզի օգնեն մեզ թողնել ծնողական ժառանգություն։

Բարձրացեք ավետարանի մշակույթի ավելի բարձր մակարդակ

Մենք պետք է մեր ընտանիքների հետ բարձրանանք ավետարանի մշակույթի ավելի բարձր մակարդակ: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է. «Ընտանիքները արժանի են առաջնորդություն ստանալ երկնքից։ Ծնողները չեն կարող երեխաներին բավարար չափով խորհուրդ տալ անձնական փորձից, կամ վախից ու կարեկցանքից դրդված»։4

Թեև մեր մշակութային անցյալը, ծնողավարման ոճը և անձնական փորձը կարող են արժեքավոր լինել ծնողավարման համար, սակայն այս ունակությունները բավարար չեն օգնելու մեր երեխաներին վերադառնալ երկինք։ Մեզ անհրաժեշտ է ավելի բարձր «արժեքների և … գործելակերպի» հասանելիություն՝5 թե սիրո և թե ակնկալիքների մշակույթ, որտեղ մենք մեր երեխաների հետ շփվում ենք «ավելի բարձր, ավելի սրբազան ձևով»:6 Նախագահ Դալլին Հ. Օուքսը ավետարանի մշակույթը նկարագրել է որպես «կյանքի առանձնահատուկ ուղի, արժեքների, ակնկալիքների եւ գործելակերպի մի հավաքածու: … Ավետարանի այդ մշակույթը սերում է փրկության ծրագրից, Աստծո պատվիրաններից և ապրող մարգարեների ուսմունքներից: Այն ուղղորդում է մեր ընտանիքները զարգացնելու և մեր անձնական կյանքը վարելու հարցում»։7

Հիսուս Քրիստոսն այս ավետարանի մշակույթի առանցքն է: Ավետարանի մշակույթը մեր ընտանիքներում ընդունելը շատ կարևոր է բեղմնավոր միջավայր ստեղծելու համար, որտեղ հավատքի սերմը կարող է ծաղկել: Ավելի բարձր մակարդակ բարձրանալու համար նախագահ Օուքսը հրավիրում է մեզ «հրաժարվել Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսմունքներին հակասող անձնական կամ ընտանեկան ավանդույթներից և սովորույթներից»:8 Ծնողներ, մեր կողմից ավետարանի մշակույթը հաստատելիս կաշկանդվածությունը կարող է թույլ տալ հակառակորդին մտնել մեր տները, կամ նույնիսկ ավելի վատ՝ մեր երեխաների սրտերը։

Երբ մենք որոշում ենք ավետարանի մշակույթը դարձնել մեր ընտանիքի հիմնական մշակույթը, ապա Սուրբ Հոգու9 հզոր ազդեցությամբ մեր ներկայիս ծնողավարման ոճը, ավանդույթները և սովորույթները կհղկվեն, կուղղվեն, կթարմացվեն և կբարելավվեն:

Տունը դարձրեք ավետարանի ուսուցման կենտրոն

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանել է, որ տունը պետք է լինի «ավետարանի ուսուցման կենտրոն»:10 Ավետարանի ուսուցման նպատակն է՝ խորացնել մեր դարձը դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը և օգնել մեզ ավելի շատ նմանվել Նրանց:11 Եկեք քննարկենք ծնողավարման երեք կարևոր պարտականություններ, որոնք նկարագրված են մարգարեների և առաքյալների կողմից, և կարող են օգնել մեզ ավելի բարձր ավետարանի մշակույթ հաստատել մեր տներում։

Առաջին. Ուսուցանեք ազատ կերպով

Երկնային Հայրը Ադամին ուսուցանեց Հիսուս Քրիստոսի և Նրա վարդապետության մասին։ Նա սովորեցրեց նրան «ազատ սովորեցնել այդ բաները [իր] զավակներին»։12 Այլ կերպ ասած, Երկնային Հայրը սովորեցրեց Ադամին ուսուցանել այս բաները ազատ, առատորեն և անկաշկանդ:13 Սուրբ գրությունները մեզ ասում են, որ Ադամն ու Եվան օրհնեցին Աստծո անունը, և նրանք բոլոր բաները հայտնի դարձրին իրենց որդիներին ու դուստրերին»:14

Մենք առատորեն ուսուցանում ենք մեր երեխաներին, երբ իմաստալից ժամանակ ենք անցկացնում նրանց հետ։ Մենք ուսուցանում ենք անկաշկանդ, երբ քննարկում ենք այնպիսի նուրբ թեմա, ինչպիսին է՝ «էկրանի դիմաց անցկացվող ժամանակը» Եկեղեցու մատչելի նյութերի ուսումնասիրությանը տրամադրելը։15 Մենք ազատորեն ուսուցանում ենք, երբ մեր երեխաների հետ ուսումնասիրում ենք սուրբ գրությունները՝ օգտագործելով Եկ, ինձ հետևիր ծրագիրը և թույլ տալով, որ Հոգին լինի ուսուցիչը։

Երկրորդ. Աշակերտության օրինակ ծառայեք

Հովհաննեսի գրքում մենք կարդում ենք, որ երբ մի քանի հրեաներ հարցրին Փրկչին Նրա վարքի մասին, Հիսուսը նրանց ուշադրությունը հրավիրեց Իր Օրինակի՝ Իր Հոր վրա։ «Որդին իրանից կարող չէ ոչինչ անել, թե որ չտեսնէ Հորն անելիս. Որովհետեւ [ինչ որ նա անում է], հենց Որդին էլ այն բանը նորա նման է անում»։16 Ծնողներ, ինչպիսի՞ օրինակ պետք է մարմնավորենք մեր երեխաների համար։ Աշակերտություն

Որպես ծնողներ՝ մենք կարող ենք սովորեցնել Աստծուն առաջին տեղում դնելու կարևորությունը, երբ քննարկենք առաջին պատվիրանը, սակայն մենք այն մարմնավորում ենք, երբ մի կողմ ենք դնում աշխարհիկը և ամեն շաբաթ հանգստության օրը սուրբ ենք պահում։ Մենք կարող ենք ուսուցանել տաճարային ուխտերի կարևորությունը, երբ խոսենք սելեստիալ ամուսնության վարդապետության մասին, սակայն մենք այն մարմնավորում ենք, երբ պատվում ենք մեր ուխտերը՝ արժանապատվությամբ վերաբերվելով մեր կողակցին։

Երրորդ․ Հրավիրեք գործելու

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը պետք է լինի մեր երեխաների վկայությունների հիմքը, և այդ վկայությունները յուրաքանչյուր երեխա պետք է ստանա անձնական հայտնության միջոցով:17 Որպեսզի օգնենք մեր երեխաներին կառուցել իրենց վկայությունները, պետք է խրախուսենք նրանց օգտագործել իրենց ազատ կամքը՝ ընտրելով ճիշտը,18 և նախապատրաստել նրանց ողջ կյանքում մնալ Աստծո ուխտի ուղու վրա:19

Խելամիտ կվարվենք, եթե քաջալերենք մեր բոլոր երեխաներին ընդունել Նախագահ Նելսոնի հրավերը՝ աշխատել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին անձնական վկայություն ստանալու ուղղությամբ, սնուցել այն, որպեսզի այն աճի, կառուցել այն ճշմարտության վրա և թույլ չտալ, որ անհավատ տղամարդկանց և կանանց կեղծ փիլիսոփայությունները աղտոտեն այն։20

Արդար և նպատակային ծնողավարում

Որպես ծնող՝ մեր Երկնային Հոր աստվածային մտադրությունները հայտնի դարձան Մովսեսին տրված հայտնության միջոցով․ «Քանզի ահա սա է իմ գործը եւ իմ փառքը՝ մարդու անմահությունն ու հավերժական կյանքը իրականացնելու համար»:21 Նախագահ Նելսոնն ավելացրել է․ «Աստված կանի այն ամենը, ինչ կարող է, բացի ձեր ազատ կամքը խլելուց, որ օգնի ձեզ բաց չթողնել ողջ հավերժության մեծագույն օրհնությունները»:22

Մենք՝ որպես ծնողներ, Աստծո գործակալներն ենք մեր երեխաների խնամքի հարցում։23 Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ստեղծենք մի միջավայր, որտեղ մեր երեխաները կզգան Նրա աստվածային ազդեցությունը։

Երկնային Հայրը երբևէ չի ակնկալել, որ մենք՝ որպես ծնողներ, կողքից նստած հանդիսատեսի նման հետևենք, թե ինչպես է զարգանում մեր երեխաների հոգևոր կյանքը։ Թույլ տվեք անձնական փորձառության օրինակով ցուցադրել նպատակային ծնողավարման կարևորությունը։ Երբ ես Գվատեմալայում մի փոքր ճյուղում հաճախում էի Երեխաների միություն, ծնողներս սկսեցին ուսուցանել ինձ հայրապետական օրհնությունների արժեքի մասին։ Մայրս պատմեց իր թանկագին հայրապետական օրհնությունը ստանալու փորձառության մասին։ Նա սովորեցրեց ինձ այն վարդապետությունը, որը կապված էր հայրապետական օրհնությունների հետ, և վկայեց խոստացված օրհնությունների մասին։ Նրա նպատակային ծնողավարումը ոգեշնչեց ինձ և ես ցանկացա ստանալ իմ հայրապետական օրհնությունը։

Երբ 12 տարեկան էի, ծնողներս օգնեցին ինձ հայրապետ գտնելու հարցում։ Դա պետք էր անել, քանի որ մեր տարածքում հայրապետ չկար։ Ես ճամփորդեցի հայրապետի մոտ, որը գտնվում էր 156 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ցցում։ Հստակ հիշում եմ՝ ինչպես հայրապետը ձեռքերը դրեց գլխիս, որ օրհնի ինձ։ Զորեղ հոգևոր հաստատումով և առանց կասկածի ես գիտեի, որ իմ Երկնային Հայրը ճանաչում է ինձ։

Մի փոքրիկ քաղաքից եկած տասներկուամյա տղայի համար դա ամեն ինչ էր։ Այդ օրը սիրտս շրջվեց դեպի իմ Երկնային Հայրը՝ մորս և հորս նպատակային ծնողավարման արդյունքում, և ես ընդմիշտ շնորհակալ կլինեմ նրանց։

Քույր Ջոյ Դ․ Ջոնսը՝ Երեխաների միության նախկին գերագույն նախագահը, ասել է․ «Մենք չենք կարող սպասել, որ դարձը պարզապես տեղի ունենա մեր երեխաների կյանքում։ Պատահական տեղի ունեցած դարձը Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունք չէ»։24 Մեր սերը և ոգեշնչված հրավերները կարող են ազդել այն բանի վրա, թե ինչպես են մեր երեխաներն օգտագործում իրենց ազատ կամքը։ Նախագահ Նելսոնը շեշտել է. «Ոչ մի այլ աշխատանք իր կարևորությամբ չի կարող գերազանցել արդար, նպատակային ծնողավարումը»:25

Եզրափակում

Ծնողներ, այս աշխարհը լի է փիլիսոփայություններով, մշակույթներով և գաղափարներով, որոնք մրցակցում են մեր երեխաների ուշադրության համար: Մեծ ու ընդարձակ շենքը ամեն օր գովազդում է իրեն անդամակցելու համար՝ օգտագործելով առավել ազդեցիկ լրատվամիջոցները: «Բայց իր Որդու պարգևով, - ուսուցանել է Մորոնի մարգարեն, - Աստված ավելի հիանալի ճանապարհ է պատրաստել»։26

Եթե մենք համագործակցենք Աստծո հետ ուխտերի միջոցով և դառնանք Նրա գործակալները մեր զավակների մասին հոգ տանելու գործում, Նա կսրբացնի մեր մտադրությունները, կոգեշնչի մեր ուսուցումները, որպեսզի «մեր երեխաներն իմանան, թե ինչ աղբյուր կարող են փնտրել իրենց մեղքերի թողության համար»:27 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Սաղմոս 127․3։

  2. Johnny Welch, “The Puppet,” reproduced at inspire21.com/thepuppet; see also Johnny Welch, Lo que me ha enseñado la vida (1996).

  3. Սա կարող է դժվարին աշխատանք թվալ, սակայն երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդն ասել է․ «Երկնային Հոր օգնությամբ մենք կարող ենք ավելի մեծ ծնողական ժառանգություն թողնել, քան կթողնեինք առանց Նրա» (“The Hands of the Fathers,” Liahona, July 1999, 18)։

  4. Russell M. Nelson, “Thou Shalt Have No Other Gods,” Ensign, May 1996, 15.

  5. Dallin H. Oaks, “The Gospel Culture,” Liahona, Mar. 2012, 22.

  6. Ռասսել Մ. Նելսոն, «Պահանջվում են խաղարարարներ», Լիահոնա, մայիս, 2023, 99:

  7. Dallin H. Oaks, “The Gospel Culture,” 22.

  8. Dallin H. Oaks, “The Gospel Culture,” 22.

  9. Տես Մորոնի 10.5:

  10. Ռասսել Մ. Նելսոն, «Դառնալ օրինակելի Վերջին Օրերի Սրբեր», Լիահոնա, նոյեմբեր 2018, 113:

  11. «Դարձը մեր նպատակն է», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 v:

  12. Մովսես 6.58։

  13. Sես American Dictionary of the English Language, “freely,” webstersdictionary1828.com/Dictionary/freely։

  14. Մովսես 5.12։

  15. Sես Taking Charge of Technology և For the Strength of Youth: A Guide for Making Choices (2022), Gospel Library։

  16. Հովհաննես 5.19։

  17. Sես «Մաթևոս 16․17–18։ Individual Revelation Needed for a Testimony of Jesus Christ», in New Testament Student Manual (2018), 52.

  18. Sես Դեյլ Գ․ Ռենլանդ, Ընտրիր այս օրը, Լիահոնա, նոյ. 2018, 104: «Մեր Երկնային Հոր նպատակը ծնողավարման հարցում այն չէ, որ Իր զավակներն անեն այն, ինչը ճիշտ է, այլ որ Իր զավակներն ընտրեն անել այն, ինչը ճիշտ է և, ի վերջո, դառնան Իր նման»։

  19. Sես “Appendix: Preparing Your Children for a Lifetime on God’s Covenant Path,” in Come, Follow Me—For Individuals and Families: New Testament 2023, Gospel Library։

  20. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Հաղթել աշխարհին և գտնել հանգստություն», Լիահոնա, նոյ. 2022, 97:

  21. Մովսես 1.39։ Այս հատվածում Հիսուս Քրիստոսը խոսում է Երկնային Հոր անունից:

  22. Ռասսել Մ․ Նելսոն, «Ընտրություններ հավերժության համար», համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, մայիսի 15, 2022, Ավետարանի գրադարան։

  23. Տես Ռասել Մ. Նելսոն, «Փրկություն եւ վեհացում», Լիահոնա, մայիս 2008, 10: «Մի փորձեք վերահսկել ձեր երեխաներին: Փոխարենը, լսեք նրանց, օգնեք նրանց սովորել ավետարանը, ոգեշնչեք նրանց և առաջնորդեք դեպի հավերժական կյանք: Դուք Աստծո գործակալներն եք երեխաների մասին հոգ տանելու գործում, որոնց Նա վստահել է ձեզ: Թող Նրա աստվածային ազդեցությունը մնա ձեր սրտերում, երբ դուք ուսուցանում և համոզում եք»:

  24. Ջոյ Դ․ Ջոնս, «Կարևոր զրույցներ», Լիահոնա, մայիս 2021, 12։

  25. Ռասսել Մ. Նելսոն, «Կիրակին բերկրանք է», Լիահոնա, մայիս 2015, 131։

  26. Եթեր 12․11:

  27. 2 Նեփի 25.26։