Սեմինարիա
Մատթեոս 7․1-5


Մատթեոս 7․1-5

Փրկիչն Իր աշակերտներին ուսուցանեց արդար դատել

Նկար
Հիսուս Քրիստոսը նստած է քարին՝ Գալիլեայի ծովի ափին։ Նրա շուրջը հավաքված են բազմաթիվ մարդիկ։ Մարդիկ լսում են Քրիստոսի քարոզը: (Մարկոս 4․1) (Ղուկաս 5․1)

Լեռան Քարոզում Հիսուս Քրիստոսն Իր աշակերտներին ուսուցանեց արդար դատել։ Այս դասի ընթացքում դուք հնարավորություն կունենաք իմանալ, թե ինչպես կարելի է արդար դատողություններ անել:

Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչ գիտեն այն մասին, թե որ դատողությունները պետք է անեն, իսկ որոնք՝ ոչ: Հորդորեք նրանց մտածել, թե ինչ հարցեր ունեն դատելու մասին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մենք պետք է արդար դատենք։

Կարդացեք հետևյալ պատմությունները դասարանով և առաջարկեք ուսանողներին մտածել, թե ինչպիսի դատողություններ կարելի է անել յուրաքանչյուր իրավիճակում: Կարող եք փոխել սցենարները՝ դրանք ուսանողների կարիքներին ավելի համապատասխան դարձնելու համար:

  • Ինչ-որ մեկը հրավիրում է ձեզ խնջույքի, որտեղ բազում պատանիներ օգտագործելու են այնպիսի նյութեր, որոնք հակասում են Իմաստության խոսքին:

  • Ինչ-որ մեկը, ով ապրում է այլ չափանիշներով, ցանկանում է լինել ձեր մոտ ընկերը:

  • Ծխի անդամի Հանգստության օրվա միջոցառումները տարբերվում են ձեր ընտանիքի միջոցառումներից:

  • Դուք իմանում եք, որ ձեր ընկերը ունի պոռնոգրաֆիկ նյութեր դիտելու սովորություն:

Այս դասի ընթացքում դուք կսովորեք արդար դատելու մասին: Դուք հնարավորություն կունենաք վերադառնալ այս պատմություններին և կիրառել ձեր սովորածը:

  • Ի՞նչ հարցեր ունեք դատելու մասին:

Այսօրվա դասը ուսումնասիրելիս մտածեք, թե ինչ եք զգում դատելու մասին և լսեք Սուրբ Հոգու հուշումները: Գրանցեք տպավորությունները, որոնք ձեզ կօգնեն ավելի լավ հասկանալ դատելու մասին Փրկչի ուսմունքները: Կարդացեք Մատթեոս 7․1։ Այդ հատվածը հաճախ սխալ են ընկալում՝ կարծելով, թե Փրկիչն ուսուցանել է, որ մենք երբեք չպետք է դատենք: Այժմ կարդացեք այս հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը (Մատթեոս 7.1, ծանոթագրությունա):

  • Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն ինչպե՞ս է օգնում ձեզ ավելի լավ հասկանալ, թե Փրկիչն ինչ է ուսուցանել դատելու մասին:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում արդարությամբ դատել:

Կարդացեք հետևյալ հայտարարությունը.

Կարող եք ցուցադրել հետևյալ հայտարարությունը, որպեսզի ուսանողները կարողանան հետևել, երբ որևէ մեկը կարդա այն:

Դատելը մեր ազատ կամքի կարևոր օգտագործման ձև է և պահանջում է մեծ զգուշություն, հատկապես, երբ դատողություններ ենք անում ուրիշ մարդկանց մասին։ Մեր բոլոր դատողությունները պետք է առաջնորդվեն արդար չափանիշներով։ Միայն Աստված, Ով գիտի յուրաքանչյուր անհատի սիրտը, կարող է վերջնական դատողություններ անել անհատների վերաբերյալ:

Երբեմն մարդիկ զգում են, որ սխալ է որևէ ձևով դատել ուրիշներին։ Չնայած ճիշտ է, որ մենք չպետք է դատապարտեք կամ անարդարացի դատենք ուրիշներին, սակայն մեզ անհրաժեշտ կլինի դատողություններ անել գաղափարների, իրավիճակների և մարդկանց մասին մեր ողջ կյանքի ընթացքում։ …

… Որքանով կարող ենք, մենք պետք է դատողություններ անենք ավելի շուտ մարդկանց իրավիճակների մասին, քան հենց մարդկանց մասին։ Հնարավորության դեպքում պետք է ձեռնպահ մնանք մարդկանց մասին դատողություններ անելուց, մինչև որ համապատասխան գիտելիք ունենանք փաստերի մասին։ Եվ մենք միշտ պետք է զգայուն լինենք Սուրբ Հոգու հանդեպ, ով կարող է ուղղություն տալ մեզ որոշումներ ընդունելիս:

(Ավետարանական թեմաներ, «Դատել ուրիշներին», topics.ChurchofJesusChrist.org)

  • Այս հայտարարության ո՞ր բառերն ու արտահայտություններն են ձեզ օգնում հասկանալ, թե ինչ է արդար դատողությունը:

Մենք չպետք է կենտրոնանանք ուրիշների սխալների վրա

Նկար
Ձեռքում պահված մանանեխի սերմը։
Նկար
Հին կաղնու գերան կամ հեծան, որը լուսանկարված է սպիտակ ֆոնի վրա: (ուղղաձիգ)

Կարդացեք Մատթեոս 7.2-5-ը՝ փնտրելով այլ ուսմունքներ դատելու մասին: Հատված 3-ում Փրկիչը շյուղ անվանեց փայտի փոքր կտորը (տես ծանոթագրություն բ), և գերան անվանեց փայտի մեծ կտորը (տես ծանոթագրություն գ):

Կարող եք ուսանողներին ցույց տալ շյուղի և գերանի նկարները:

Կարող եք նաև բերել մի շյուղ (կամ մի այլ փոքրիկ առարկա) և փայտի մի մեծ կտոր (կամ մի այլ մեծ առարկա): Առաջարկեք երկու ուսանողների ցուցադրել այս առակը՝ այդ առարկաները զգուշությամբ պահելով իրենց աչքերի առջև:

  • Իր աչքում գերան ունեցող մարդու համար ինչո՞ւ է դժվար շյուղը հանել ուրիշի աչքից:

  • Ձեր կարծիքով, Փրկիչն ինչ է ուսուցանում՝ համեմատելով շյուղն ու գերանը:

Ուսանողները կարող են բացահայտել հետևյալ սկզբունքները.

Այն եղանակը, որով մենք դատում ենք ուրիշներին, ազդում է այն եղանակի վրա, որով մենք կդատվենք Փրկչի կողմից:

Եթե մենք կենտրոնանանք մեր սեփական մեղքերն ու թուլությունները տեսնելու և ապաշխարելու վրա, ապա քիչ հավանական է, որ մենք ուրիշներին անարդարացի կդատենք։

Երբ ապաշխարում ենք սեփական մեղքերը, մենք կարող ենք ավելի լավ օգնել ուրիշներին:

Երբ ուսանողները նշեն այս կամ այլ սկզբունքները, գրեք դրանք գրատախտակին ուսանողների բառերով:

  • Այս ուսմունքները ինչո՞ւ են կարևոր մեզ համար:

  • Ի՞նչ կարող ենք իմանալ Հիսուս Քրիստոսի մասին այս ուսմունքներից:

Փրկիչի ուսուցանած ճշմարտության մեկ այլ նկարագրություն տեսնելու համար կարող եք դիտել «Լուսամուտի միջով նայելիս» տեսանյութը (2:19), որը կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում:

  • Ինչո՞ւ է երբեմն դժվար ապրել՝ դատելու մասին Քրիստոսի ուսմունքների համաձայն:

  • Ինչպե՞ս կարող եք հրավիրել Երկնային Հոր օգնությունը Հիսուս Քրիստոսի միջոցով՝ այս սկզբունքը ձեր կյանքում կիրառելու համար:

Սովորեք կիրառել արդար դատելու սկզբունքները

Ընտրեք դասի սկզբում ներկայացված սցենարներից մեկը կամ նմանատիպ մի սցենար մտածեք:

Այս վարժությունը կատարելու համար ուսանողներին բաժանեք զույգերի կամ փոքր խմբերի։ Անհրաժեշտության դեպքում այցելեք յուրաքանչյուր խումբ՝ մասնակցելով նրանց քննարկումներին:

  • Ո՞ր սցենարն եք ընտրել:

  • Ի՞նչ արդար դատողություններ պետք է անեք այս իրավիճակում:

  • Ո՞ր դատողությունները չպետք է անեք:

  • Հետևելով Փրկիչի ուսմունքներին, ինչպե՞ս կարող եք միաժամանակ արդար և գթասիրտ լինել ձեր դատողություններում:

  • Հիշելով ձեր սեփական մեղքերն ու թուլությունները, ինչպե՞ս կարող եք օգնել ձեզ այսպիսի իրավիճակում:

Հրավիրեք կամավորների՝ կիսվել իրենց մեկնաբանություններով: Ուշադիր լսեք ուսանողների պատասխանները՝ գնահատելով, թե ինչպես են նրանք սովորել:

Երբեմն մարդիկ մտածում են, որ Փրկչի ուսմունքները Մատթեոս 7․1-5-ում նշանակում են, որ մենք երբեք չպետք է դատենք: Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը պարզաբանել է, որ կան դատողությունների որոշ տեսակներ, որոնք մենք պետք է անենք.

Նկար
Նախագահ Դալլին Հ. Օուքսի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ մարտ

Կա դատելու երկու տեսակ՝ վերջնական դատավճիռ, որը մեզ արգելված է կայացնել, և միջանկյալ դատավճիռ, որը մեզ պատվիրված է կայացնել, բայց արդար սկզբունքներով: …

… Եկեք ուսումնասիրենք որոշ սկզբունքներ կամ բաղադրիչներ, որոնք հանգեցնում են «արդար դատաստանի»:

Առաջին՝ արդար դատաստանը պետք է, ըստ սահմանման, միջանկյալ լինի: Այն ձեռնպահ է մնում հայտարարելուց, որ մարդն արժանի է վեհացմանը կամ որոշել, որ մարդն անդառնալիորեն կապված է դժոխքի կրակների հետ: …

Երկրորդ՝ արդար դատաստանն առաջնորդվում է Տիրոջ Հոգու կողմից, ոչ թե՝ բարկությամբ, վրեժխնդրությամբ, նախանձով կամ շահախնդրությամբ: …

Երրորդ՝ որպեսզի մենք արդար լինենք, միջանկյալ դատաստանը պետք է լինի մեր իրավասության տակ: Մենք չպետք է կիրառենք և գործենք դատողությունների հիման վրա, որոնք դուրս են մեր անձնական պարտականություններից: …

Չորրորդ՝ հնարավորության դեպքում մենք պետք է ձեռնպահ մնանք դատելուց, քանի դեռ չենք տիրապետում փաստերի բավարար իմացությանը: …

Եվ հինգերորդ՝ արդար միջանկյալ դատաստանի սկզբունքն այն է, որ հնարավորության դեպքում ձեռնպահ մնանք մարդկանց դատելուց և դատենք միայն իրավիճակները:

(Dallin H. Oaks, “‘Judge Not’ and Judging,” Ensign, Aug. 1999, 7, 9–11)

Հրավիրեք ուսանողներին խորհել առաջին հարցի վերաբերյալ իրենց պատասխանների շուրջ: Մնացած հարցերը կարող են քննարկվել դասարանով կամ ուսանողները կարող են պատասխանել դրանց իրենց օրագրերում:

  • Ո՞ր դատողությունը ես պետք է անեմ և որի կատարումից պետք է զգուշանամ:

  • Այս դասում ի՞նչ եք սովորել արդար դատելու մասին: Ձեր սովորածն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ տեսնել ուրիշներին և ինքներդ ձեզ այնպես, ինչպես Փրկիչն է տեսնում:

  • Ինչպիսի՞ պատասխաններ եք ստացել դատելու վերաբերյալ ձեր հարցերին: Եթե դուք ունեք անպատասխան հարցեր, շարունակեք ձեր ուսումնասիրությունը և փնտրեք պատասխաններ Սուրբ Հոգուց:

  • Ի՞նչը կարող եք ձեզ օգնել ավելի քիչ դատել ուրիշներին ձեր կյանքում:

Կարող եք արդար դատելու մասին վկայություն բերել:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ինչպե՞ս է Աստված տեսնում իր զավակներին

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ մենք հավասար ենք Երկնային Հոր աչքերում.

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ հունվար

Մեզանից յուրաքանչյուրն ունի աստվածային ներուժ, քանի որ յուրաքանչյուրն Աստծո զավակ է: Յուրաքանչյուրը հավասար է Նրա աչքում: Այս ճշմարտության հետևանքները խորն են: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, խնդրում եմ, ուշադիր լսեք, թե ինչ եմ ասելու հիմա: Աստված մի ռասային ավելի պակաս չի սիրում, քան մյուսին: Նրա վարդապետությունն այս հարցում հստակ է: Նա հրավիրում է բոլորին գալ Իր մոտ՝ «սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին» [2 Նեփի 26.33]:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Ensign կամ Լիահոնա, նոյ․ 2020, 94)

Ինչպե՞ս կարող է Քրիստոսանման հատկանիշներ զարգացնելն ազդել ձեր դատողության վրա

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է, որ Քրիստոսանման լինելը կօգնի մեզ արդար դատել:

Նկար
Տասներկու առաքյալների քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդի պաշտոնական դիմանկարը, 2016 թ. հունվար։

Քրիստոսանման լինելու համար մարդը սիրում է ողորմությունը։ Ողորմություն սիրող մարդիկ չեն դատում ուրիշներին. նրանք կարեկցանք են դրսևորում ուրիշների հանդեպ, հատկապես նրանց, ովքեր ավելի քիչ հաջողակ են. նրանք ողորմած են, բարի և հարգալից։ Այս անհատները սիրով և ըմբռնումով են վերաբերվում յուրաքանչյուրին, հաշվի չառնելով ռասան, սեռը, կրոնական պատկանելությունը, սեռական կողմնորոշումը, սոցիալ-տնտեսական կարգավիճակը և ցեղային, տոհմական կամ ազգային տարբերությունները։ Դրանց փոխարինում է Քրիստոսանման սերը։

Օժանդակ ուսումնական վարժություն

Եկեղեցու տեսանյութեր դատելու մասին

Այս դասը սովորելիս հետևյալ տեսանյութերը կարող են բազմազանություն ավելացնել արդար դատողություններ կատարելու մասին: Երկու տեսանյութն էլ հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում։

«Դատո՞ւմ եք ուրիշներին: Վե՛րջ տվեք» (3:18)։ Այն ժամանակ Առաջին Նախագահությունից նախագահ Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ասել է. «Երբ գործը հասնում է ատելությանը, բամբասանքին, արհամարհելուն, ծաղրելուն, վիրավորանքը ներսում պահելուն կամ վնաս պատճառելուն, խնդրում եմ կիրառեք հետևյալը. վե՛րջ տվեք դրան»:

«Արդյո՞ք ես բավականին լավն եմ» (3:28)։ Յոթանասունից երեց Ջ. Դեվն Քորնիշն ասել է. «Մենք սխալմամբ մեր ինքնարժեքը որոշում ենք մեր ունեցած և չունեցած բաներով, ինչպես նաև ուրիշների կարծիքներով»: