Սեմինարիա
Մատթեոս 6․1-18


Մատթեոս 6․1-18

Փրկիչն Իր աշակերտներին ուսուցանում է արդար գործեր կատարել

Նկար
Հիսուս Քրիստոսը քարոզում է մարդկանց բազմությանը։ Քրիստոսը նստած է քարքարոտ սարալանջին։ Նրա հագին կարմիր ու կապույտ պատմուճան է։ Նա բարձրացրել է իր մի ձեռքը։ Ներկաներից ոմանք ձեռքերն իրար են սեղմել՝ ի նշան ակնածանքի։

Հիսուսը շարունակեց Լեռան քարոզը՝ ուսուցանելով, որ մենք պետք է բարի գործեր կատարենք՝ Երկնային Հորը գոհացնելու, այլ ոչ թե ուրիշների ուշադրությունը գրավելու համար: Այս դասի ընթացքում դուք հնարավորություն կունենաք գնահատել բարի գործեր կատարելու ձեր շարժառիթները և որոշել, թե ինչպես կուզենայիք ավելի լավը դառնալ:

Սովորել և հասկանալ Քրիստոսի վարդապետությունը Օգնեք ուսանողներին «սովորել և հասկանալ» Քրիստոսի վարդապետությունը: Սովորելն ու հասկանալը «մտքի և սրտի գիտելիք է»: Երբ Սուրբ Հոգին վկայի ավետարանական սկզբունքի ճշմարտացիության մասին, ուսանողները «ավելի լավ կզգան այդ սկզբունքի ճշմարտությունը և կսկսեն ավելի լավ տեսնել, ավելի խիստ ցանկանալ և իրենց սրտերում ավելի խորը հասկանալ այդ սկզբունքի ազդեցություններն իրենց կյանքում»: (Քիմ Բ․ Քլարկ, «Խորը ուսումնասիրում և ուրախություն Տիրոջով» [Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների տարեկան ուսուցման հեռարձակման ուղերձ, հունիսի 13, 2017])

Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին մտածել դասից 24 ժամ առաջ իրենց կատարած գործողությունների շարժառիթների մասին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Նշում. Տիրոջ աղոթքը և համապատասխան հատվածները (Մատթեոս 6.9-15) կուսուցանվեն հաջորդ դասերից մեկի ժամանակ, երբ կուսումնասիրվի Ղուկաս 11-ը:

Մեր շարժառիթները

Մտածեք հետևյալ հայտարարության մասին. Գուստավոն վերանորոգեց իր հարևանի ցանկապատը:

Կարող եք գրատախտակին նկարել մի մարդուկ, ում ձեռքին մուրճ կա: Գրեք այս հայտարարությունը մարդուկի կողքին:

Նկար
Փակցրեք մի մարդու պատկեր՝ մուրճը ձեռքին
  • Ի՞նչ եք մտածում Գուստավոյի մասին:

Ջնջեք «Գուստավոն վերանորոգեց հարևանի ցանկապատը» նախադասության վերջակետը և վերջում գրեք որովհետև …: Խնդրեք ուսանողներին ավարտել հայտարարությունը՝ նշելով տարբեր պատճառներ, թե Գուստավոն ինչու վերանորոգեց ցանկապատը: Պատասխանները կարող են ներառել հետևյալ արտահայտությունները՝ «նա բարի է», «նա մասնակցում էր ծառայության նախագծին իր մոր նախաձեռնությամբ», «նա ցանկանում էր տպավորություն թողնել իր հարևանի դստեր վրա», «նա չէր ուզում, որ իր հարևանի շունը իր բակը մտնի» և «նա կոտրեց ցանկապատը զայրույթի նոպայի մեջ, և նրա հայրը ստիպեց նրան վերանորոգել այն»:

  • Ինչո՞ւ են մեր շարժառիթները կարևոր։

Մատթեոս 6-ում մենք կարդում ենք, որ Փրկիչը շարունակեց Լեռան քարոզը և ուսուցանեց բարի գործեր կատարելու շարժառիթների մասին: Կատարեք հետևյալ վարժությունը, որպեսզի կարողանաք մտածել, թե դուք ինչու եք բարի գործեր կատարում՝ ծառայում, աղոթում և հաճախում սեմինարիա:

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք երեք սյունակից կազմված աղյուսակ։ Աղյուսակի վերևի մասը լրացրեք հետևյալ կերպ.

Գրատախտակին ցուցադրեք հետևյալ աղյուսակը: Խնդրեք ուսանողներին իրենց աղյուսակներում գրել աղյուսակի վերևում ներկայացված հարցերի իրենց պատասխանները:

Որո՞նք են անցյալ շաբաթ կատարած ձեր երեք լավ գործերը: (Ամեն շարքից նշեք մեկական գործ):

Որո՞նք էին այդ գործերը կատարելու ձեր պատճառները:

Ի՞նչ եք զգացել այդ գործերը կատարելուց հետո:

Նկար
անձնական շարժառիթների թերթիկ

Կարդացեք Մատթեոս 6.1–6, 16–18-ը` փնտրելով, թե Փրկիչն ինչ ուսուցանեց արդար գործեր կատարելու մեր շարժառիթների մասին: Ողորմություն բառը նշանակում է «կրոնական նվիրվածության գործողություն» (հատված 1, ծանոթագրություն բ), օրինակ՝ աղքատներին ողորմություն տալը: Կեղծավորներ բառը վերաբերում է «ձևացող մարդկանց» (հատված 2, ծանոթագրություն ա):

  • Ինչպե՞ս կամփոփեք Փրկիչի ուսուցանածը:

Առաջարկեք ուսանողներին ամփոփել կարդացածը և հարցեր տալ: Ամփոփելիս ուսանողները կարող են հնչեցնել հետևյալ սկզբունքները. Եթե մենք արդար գործեր ենք կատարում Երկնային Հորը գոհացնելու համար, ապա Նա հայտնապես կհատուցի մեզ: Եթե մենք արդար գործեր ենք կատարում, որպեսզի ուրիշները տեսնեն դա, մենք չենք ստանա երկնային օրհնություններ մեր ջանքերի համար: Հրավիրեք ուսանողներին, ովքեր ցանկանում են, գրատախտակին գրել իրենց հայտնաբերած սկզբունքները։

Կարևոր է հասկանալ, որ հասարակական աղոթքը սխալ չէ միայն նրա համար, որ այն «ծածուկ» չի արվում (Մատթեոս 6.6): Աղոթքը և կրոնական այլ սովորույթները կարող են կատարվել հասարակայնորեն, եթե դրանք կատարվել են անկեղծությամբ, նվիրումով և Աստծուն փառաբանելու ցանկությամբ: Նույնը ճշմարիտ է նաև ծոմի վերաբերյալ: «Երեսները տխրեցնում» և «տրտում մի լինիք» արտահայտությունները Մատթեոս 6.16 հատվածում վերաբերում են Հիսուսի ժամանակների այն մարդկանց, ովքեր արտաքուստ ցույց էին տալիս իրենց ծոմը՝ ուրիշների ուշադրությունը գրավելու համար:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ Տիրոջ համար կարևոր են մեր շարժառիթները, նույնիսկ, երբ մենք արդար գործեր են կատարում:

Վերանայեք ձեր աղյուսակը և համեմատեք ձեր բարի գործերի շարժառիթները Մատթեոս 6 գլխում Փրկչի ուսուցանածի հետ:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ դուք պետք է «ձգտեք ծառայել այն պատճառների համար, որոնք ամենավեհն ու ամենալավն են»: (Դալլին Հ. Օուքս, «Ինչո՞ւ ենք մենք ծառայում», Ensign, նոյ․ 1984, 13):

  • Եթե որևէ մեկը չի կարող լավ գործեր կատարել, ի՞նչ խորհուրդ կտաք այդ մարդուն:

Այն ժամանակ Առաջին նախագահության նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ուսուցանել է Փրկչի շարժառիթների մասին, երբ Նա կատարում էր Իր գործերը։ Դիտեք «Անկեղծ լինելու մասին» տեսանյութը 15:34- 16:29-ը կամ կարդացեք հետևյալ տեքստը:

Նկար
Տասներկու առաքյալների քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի պաշտոնական դիմանկարը, 2006 թ.։ Կանչվել է որպես Առաջին Նախագահության երկրորդ խորհրդական 2008 թվականի փետրվարի 3-ին: Պաշտոնական դիմանկարն արվել է 2008 թվականին՝ փոխարինելով 2004 թվականին արված դիմանկարին։

Ամենամեծ, առավել ընդունակ, ամենակայացած մարդը, ով երբևէ քայլել է այս երկրի վրա, նաև ամենից խոնարհն էր: Իր առավել տպավորիչ ծառայություններից շատերը նա կատարել է առանձին՝ միայն մի քանի ականատեսների ներկայությամբ, ում խնդրել է «ոչ ոքի չասել» Իր արածի մասին [տես Ղուկաս 8:56]: Երբ մեկը նրան «բարի» էր կոչում, Նա շատ արագ շեղում էր հաճոյախոսությունը, պնդելով, որ միայն Աստված է իսկապես բարի [տես Մարկոս 10.17–18]: Ակնհայտ է, որ աշխարհի գովասանքը նշանակություն չուներ նրա համար. Նրա միակ նպատակն էր ծառայել Իր Հորը, և «միշտ նորան հաճելի բաներն անել» [Հովհաննես 8.29]: Լավ կլիներ, որ հետևեինք մեր Վարդապետի օրինակին:

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Անկեղծ լինելու մասին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 83)

Մտածեք օրինակների մասին, որոնք ցուցադրում են Փրկիչի շարժառիթները:

  • Այդ օրինակների մեջ ի՞նչն է տպավորում ձեզ։

  • Ինչպես են այդ օրինակներն օգնում ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչու է Փրկիչը սիրում մեզ, և ինչու է Նա քավել մեր մեղքերը:

Ցուցադրեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին պատասխանել դրանց իրենց օրագրերում:

  • Ի՞նչ եք զգում բարի գործեր կատարելու ձեր շարժառիթների վերաբերյալ:

  • Այդ շարժառիթներն ինչպե՞ս կարող են ազդել Երկնային Հոր հետ ձեր հարաբերությունների վրա:

  • Ինչ կարող եք անել՝ բարի գործեր կատարելու Փրկիչի օրինակին հետևելու համար:

Հրավիրեք մի քանի կամավորի կիսվել իրենց գրածով կամ զգացածով: Ասեք ուսանողներին, որ հաջորդ դասի ժամանակ նրանք հնարավորություն կունենան գնահատել, թե ինչպես են փոխվել բարի գործեր կատարելու իրենց շարժառիթները, ինչ սկսել են ուսումնասիրել այս դասը: Վկայություն բերեք այս դասում ուսուցանված սկզբունքների վերաբերյալ:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Որո՞նք են մեր ծառայելու ճիշտ դրդապատճառները

Առաջին նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է ծառայելու ճիշտ դրդապատճառների մասին.

Նկար
Նախագահ Դալլին Հ. Օուքսի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ մարտ

Մորոնի մարգարեն ուսուցանել է, որ եթե ուզում ենք, որ մեր գործերը բարի համարվեն, դրանց դրդապատճառները պետք է անկեղծ լինեն: Եթե մարդ «ընծա է մատուցում կամ աղոթում Աստծուն, եթե նա չի անում դա անկեղծ միտումով, դա նրան ոչ մի օգուտ չի տալիս:

«Քանզի ահա, դա նրա համար արդարություն չի համարվում ( Մորոնի 7․6-7)։ …

․․․ Մեր ծառայությունը պետք է լինի Աստծո հանդեպ սիրո և մերձավորների հանդեպ սիրո համար, ոչ թե անձնական նպատակների կամ ցանկացած այլ քիչ կարևոր շարժառիթի համար:

(Դալլին Հ. Օուքս, «Ինչո՞ւ ենք մենք ծառայում», Ensign, նոյ․ 1984, 12, 14):

Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին վկայությունը մղել մեզ բարի գործեր անելու

Տասներկու առաքյալների քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է «մեր կյանքում ամենահզոր խթանիչ ուժի մասին»:

Նկար
Տասներկու առաքյալների քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի պաշտոնական դիմանկարը, 2006 թ.։ Կանչվել է որպես Առաջին նախագահության երկրորդ խորհրդական 2008 թվականի փետրվարի 3-ին: Պաշտոնական դիմանկարն արվել է 2008 թվականին՝ փոխարինելով 2004 թ․ դիմանկարը։

Մեր շարժառիթներն ու մտքերը, ի վերջո, ազդում են մեր գործողությունների վրա: Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ճշմարտացիության վկայությունը ամենահզոր խթանիչ ուժն է մեր կյանքում: Հիսուսը հաճախակի շեշտում էր լավ մտքերի և պատշաճ շարժառիթների ուժը. «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք» (Վ&Ու 6.36):

… Մեր վկայությունը մեզ դրդում է արդար ապրել, իսկ արդար ապրելակերպը ամրապնդում է մեր վկայությունը: …

… Վկայությունը մեզ դրդում է ընտրել լավը բոլոր դեպքերում և հանգամանքներում: Այն մեզ դրդում է ավելի շատ մոտենալ Աստծուն և թույլ տալ Նրան ավելի շատ մոտենալ մեզ (տես Հակոբոս 4.8):

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Անձնական վկայության ուժը», Ensign կամ Լիահոնա, նոյ․ 2006, 37, 39)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Դասի այլընտրանքային սկիզբ

Մինչ ուսանողները դասարան կմտնեն, գրատախտակին գրեք հետևյալ հարցը. «Ինչո՞ւ են մարդիկ ծառայում ուրիշներին»: Խնդրեք ուսանողներին իրենց պատասխանները գրել գրատախտակին։ Ապա խնդրեք նրանց դասակարգել իրենց պատճառները ամենալավից մինչև ամենավատը: Հետո տվեք նրանց հետևյալ հարցը. «Վերջերս ձեր կատարած գործերից ո՞րն էր բարի»: Ո՞րն էր դա անելու ձեր շարժառիթը:

Ավելացնել աստվածային հատկանիշների ցանկին

Անցյալ դասին ուսանողներն իրենց օրագրերում գրել են հետևյալը. «Մատթեոս 5-7. Ես կարող եմ ավելի շատ նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ կատարելով․․․»: Խնդրեք նրանց ավարտել այս նախադասությունը՝ օգտվելով այսօրվա դասի գաղափարներից: