Մատթեոս 6–7
Ակնարկ
Հիսուսը շարունակեց Լեռան քարոզը՝ ուսուցանելով, որ մենք պետք է բարի գործեր կատարենք՝ Երկնային Հորը գոհացնելու, այլ ոչ թե ուրիշների ուշադրությունը գրավելու համար: Նա Իր աշակերտներին ուսուցանեց նաև «առաջ Աստուծոյ արքայութիւնը … խնդրե[լ]» (Մատթեոս 6.33) և արդար դատել: Այս շաբաթվա նյութերը ներառում են վարդապետության սերտման վարժություն, որը կօգնի ուսանողներին գտնել և մտապահել Նոր Կտակարանի վարդապետության սերտման սուրբ գրությունների առաջին 11 հատվածները, ինչպես նաև մի դաս, որը կօգնի նրանց գնահատել իրենց սովորածը և առաջընթացը:
Մատթեոս 6․1-18
Դասի նպատակը. Այս դասի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան գնահատել բարի գործեր կատարելու իրենց շարժառիթները և որոշել, թե ինչպես կուզենային ավելի լավը դառնալ:
-
Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին մտածել դասից 24 ժամ առաջ կատարած իրենց գործողությունների շարժառիթների մասին:
-
Ցուցադրելու բովանդակություն. Բարի գործերի մասին աղյուսակ
-
Տեսաֆիլմ. «Անկեղծ լինելու մասին» (17:51, դիտեք 15:34-16:29-ը):
Մատթեոս 6․19-34
Դասի նպատակը. Այս դասն ուսանողներին հնարավորություն կտա խորհել և կիսվել Աստծուն իրենց կյանքում առաջին տեղում դնելու կարևորությամբ:
-
Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին խորհել, թե նրանք ինչպես կարող են ուրիշների հետ կիսվել Աստծուն իրենց կյանքում առաջին տեղում դնելու կարևորությամբ:
-
Տեսաֆիլմ. Հետևյալ տեսանյութերից մեկը. «Ոչ մի ափսոսանք» (5:38), «Առաքինի երիտասարդ կանայք» (3:50), «Ձեր միսիայի օրը» (3:31)
-
Ցուցադրելու բովանդակություն. Սուրբ գրությունների հղումներ և բացատրություններ
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարգավորեք ձեր էկրանը սրահի ռեժիմին կամ դիտման որևէ ռեժիմի, որը կարող է միանգամից հնարավորինս շատ ուսանողներ ցուցադրել: Երբ առաջին ուսանողը կիսվի իր առցանց տեսանյութով, կարող եք խնդրել նրան ցույց տալ վերև, ներքև, աջ կամ ձախ: Այն ուսանողը, որը էկրանի վրա կլինի վերևում, ներքևում, աջից կամ ձախից, կշարունակի վարժությունը: (Օգտակար կլինի իմանալ, որ ձեր էկրանին ուսանողների ցուցադրման եղանակը միշտ չէ, որ համապատասխանում է ուսանողների տեսածին):
Մատթեոս 7․1-5
Դասի նպատակը. Այս դասն ուսանողներին հնարավորություն կտա իմանալ, թե ինչպես կարելի է արդար դատողություններ անել:
-
Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչ գիտեն այն մասին, թե որ դատողությունները պետք է անեն, իսկ որոնք՝ ոչ: Հորդորեք նրանց մտածել, թե ինչ հարցեր ունեն դատելու մասին:
-
Առարկա. Շյուղ և գերան (կամ յուրաքանչյուրի նկարը)
-
Տեսաֆիլմ. «Լուսամուտի միջով նայելիս» (2:19)
-
Առցանցուսուցման առաջարկ. Դասի վերջում ուսանողների ընտրությամբ ցուցադրեք չորս սցենար՝ քննարկման համար: Առաջարկեք մեկ կամ մի քանի ուսանողի օգտագործել իրենց նկարելու գործիքը, որպեսզի շրջանակով նշեն առնվազն մեկ սցենար՝ դասարանով քննարկելու համար կամ հարցաթերթ ստեղծել, որտեղ կարող են նշել իրենց ընտրությունը:
Վարդապետության սերտման կրկնություն 1
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ձեզ գտնել և փորձել մտապահել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները Նոր Կտակարանի վարդապետության սերտման սուրբ գրությունների առաջին 11 հատվածների համար:
-
Ցուցադրելու բովանդակություն. Վարդապետության սերտման սուրբ գրությունների առաջին 11 հատվածները պարունակող աղյուսակ
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք օգտագործել խմբային քննարկումների սենյակները, որպեսզի ուսանողներն ավելի լավ ճանաչեն միմյանց՝ սուրբ գրությունները փնտրելիս և հիմնական արտահայտությունները անգիր սովորելիս:
Գնահատեք ձեր գիտելիքները 2
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր նպատակները, ձեր սովորածը, ինչպես նաև ձեր աճը Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում:
-
Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին մտածել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի օգնությամբ գայթակղությանը դիմադրելու և այն հաղթահարելու իրենց ջանքերի մասին:
-
Ուսանողների համար նախատեսված նյութեր. Եթե դուք ընտրում եք կառույց սարքելու վարժությունը, ձեզ պետք կլինեն բաժակներ, նաև կայուն և անկայուն մակերեսներ:
-
Առցանց ուսուցման առաջարկ. Հանձնարարեք որևէ ուսանողի համադասարանցիների առջև բաժակներից մի հասարակ կառույց սարքել՝ սկզբում կայուն մակերեսի (հատակի կամ սեղանի) վրա, ապա անկայուն մակերեսի, օրինակ՝ մահճակալի, ծալված վերմակի կամ բարձի վրա: