Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 1


Վարդապետության սերտման կրկնություն 1

Գտեք և մտապահեք Ղուկաս 2․10-12 մինչև Ղուկաս 24․36-39

Նկար
Սեմինարիայի դաս

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ հիշել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները վարդապետութան սերտման սուրբ գրությունների հատվածների համար: Այս դասի նպատակն է օգնել ձեզ գտնել և մտապահել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները Նոր Կտակարանի վարդապետության սերտման սուրբ գրությունների առաջին 11 հատվածների համար:

Ստեղծեք սիրո մթնոլորտ Ուսանողներին հնարավորություն տալով ավելի լավ ճանաչել միմյանց՝ դուք դասարանում կզարգացնեք սիրո, հարգանքի և նպատակի մթնոլորտ: Հնարավորություններ գտեք հորդորելու ուսանողներին ուրիշների հետ կիսվել իրենց կյանքի մասին համապատասխան տեղեկություններով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կարող եք վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասն ուսուցանել այս դասի փոխարեն: Վերանայեք ձեր դասարանի ժամանակացույցը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի այս կիսամյակի ընթացքում:

Սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածների համար:

Կարող եք հիշել Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթի (1928–2015)՝ սուրբ գրությունները մտապահելու կարևորության մասին այս հայտարարությունը.

Նկար
Տասներկու առաքյալների քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթի վերջին պաշտոնական դիմանկարը, 2004 թ.։ Մահացել է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին։

Մեծ զորություն է պարունակվում սուրբ գրությունները մտապահելու մեջ: Մտապահելով սուրբ գրությունը՝ մենք, կարծես, նոր ընկեր ենք ձեռք բերում: Այն նման է նոր անձի հայտնաբերելուն, որը կարող է օգնել կարիքի ժամանակ, ոգեշնչում և սփոփանք պարգևել և լինել անհրաժեշտ փոփոխության լիցքի աղբյուր:

(Ռիչարդ Գ. Սքոթ, «Սուրբ գրությունների զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 6)

Որպեսզի կարողանաք սովորել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները վարդապետության սերտման սուրբ գրությունների առաջին 11 հատվածների համար, կարող եք կրկնօրինակել հետևյալ աղյուսակը ձեր օրագրում կամ ներբեռնել վարդապետության սերտման հավելվածը ձեր բջջային հեռախոսի վրա և օգտվել դրա գործառույթներից, որոնք կօգնեն ձեզ մտապահել:

Ցուցադրեք հետևյալ աղյուսակը։

Սուրբ գրությունների հղումները

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Ղուկաս 2.10–12

«Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»:

Հովհաննես 3.5

«Եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել»:

Հովհաննես 3․16

«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»:

Մատթեոս 5.14–16

«Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին»:

Մատթեոս 11.28–30

«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»:

Մատթեոս 16.15–19

Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»:

Հովհաննես 7.17

«Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»։

Մատթեոս 22.36–39

«Սիրիր քո Տէր Աստուծուն։ … Սիրիր քո ընկերին»։

Ղուկաս 22.19-20

Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»:

Հովհաննես 17.3

«Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Հիսուս Քրիստոսին»։

Ղուկաս 24.36–39

«Ոգին մարմին ու ոսկորներ չունի. ինչպես տեսնում եք, ես ունեմ»:

Նկար
Վարդապետության սերտում. Մատթեոս-Հովհաննես

Կախված դասարանի անդամների թվից՝ յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք վարդապետության սերտման սուրբ գրությունների 11 հատվածներից 1-ը կամ մի քանիսը: Անհրաժեշտության դեպքում նույն հատվածները կարող են առաջադրվել մի քանի ուսանողների:

Առաջարկեք ուսանողներին դասարանով քայլել և աշխատել զուգընկերների հետ՝ վարդապետության սերտման սուրբ գրությունների բոլոր 11 հատվածները և հիմնական արտահայտությունները գտնելու և նշելու համար: Հորդորեք ուսանողներին փոխել զուգընկերներին ամեն երկու րոպեն մեկ:

Խնդրեք ուսանողներին միմյանց հետ շփվելիս անել հետևյալը (օգտակար կլինի այս հրահանգները գրել գրատախտակին):

  1. Հարցեր տվեք՝ միմյանց ավելի լավ ճանաչելու համար (օրինակ՝ «Ո՞րն է քո սիրելի զբաղմունքը» կամ «Ո՞րն է ձեր ամենասիրելի վայրերից մեկը»):

  2. Օգնեք միմյանց գտնել առաջադրված վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածը և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունը: Կարող եք նշել հատվածը և հիմնական արտահայտությունը ձեր օրագրում:

  3. Կիսվեք, թե ինչու է հիմնական արտահայտության ճշմարտությունը կարևոր:

  4. Փորձեք մտապահել սուրբ գրության հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը:

Ընտրեք վարդապետության սերտման սուրբ գրությունների առնվազն երեք հատվածներ և արեք հետևյալը.

  • Անգիր գրեք հղումները և հիմնական արտահայտությունները:

  • Կիսվեք, թե ձեր կարծիքով, ինչու են այս հատվածները կարևոր:

Հաջորդ մի քանի օրվա ընթացքում փորձեք հիշել հղումները և հիմնական արտահայտությունները վարդապետության սերտման առնվազն երեք լրացուցիչ հատվածների համար: Փնտրեք, թե այս հատվածների իմացությունն ինչպես կարող է օրհնել ձեր և ձեր ծանոթների կյանքը:

Օժանդակ ուսումնական վարժություն

Այլընտրանքային վարժություն

Կարող եք նաև թերթիկի վրա հարցեր գրել, որոնք սերտ առնչություն ունեն վարդապետության սերտման յուրաքանչյուր հատվածի հետ: Ուսանողները կարող են այդ հարցերին պատասխանել զույգերով: Ստորև բերված են հարցերի տեսակների օրինակներ, որոնք կարելի է տալ․

Ղուկաս 2.10–12

Ի՞նչ եք սիրում անել Սուրբ ծննդյան տոներին:

Գտեք Ղուկաս 2.10-12-ը: Նշեք հետևյալ հիմնական արտահայտությունը. «Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»:

Փորձեք մտապահել սուրբ գրության հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը:

Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր ճանաչել Հիսուս Քրիստոսի դերը՝ որպես Փրկիչ:

Հովհաննես 3.5

Ի՞նչ եք դուք հիշում ձեր մկրտությունից:

Գտեք Հովհաննես 3․5-ը: Նշեք հետևյալ հիմնական արտահայտությունը. «Եթէ մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել»:

Փորձեք մտապահել սուրբ գրության հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը:

Ի՞նչ կասեիք վերջերս դարձի եկած մարդուն Տիրոջ արքայության անդամ լինելու օրհնությունների մասին: