Սեմինարիա
Մատթեոս 16.13-18


Մատթեոս 16.13-18

«Դու ես Քրիստոսը»

Նկար
Jesus talking to the disciples

Հիսուսը հարցրեց Իր աշակերտներին, թե ուրիշների կարծիքով ով էր Ինքը, և առաքյալներն անձամբ ինչ էին մտածում Իր մասին: Պետրոսը պատասխանեց, վկայություն տալով, որ Հիսուս Քրիստոսն է: Այդ վկայությունը նա ստացել էր Սուրբ Հոգու միջոցով: Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ և զգալ Երկնային Հորից Սուրբ Հոգու միջոցով Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ստանալու կարևորությունը:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատրաստվել պատասխանել հետևյալ հարցին. Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը ինչպե՞ս կարող է փոխել մարդու կյանքը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Խոսեք Փրկիչի հետ

Կարող եք ուսանողներին առաջարկել պատկերացնել, որ նրանք և իրենց մոտ ընկերներից մի քանիսը հնարավորություն են ստացել խոսել Փրկիչի հետ: Այնուհետև նրանք կարող են պատասխանել հետևյալ հարցերին զույգերով կամ փոքր խմբերով:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ զգացողություններ կունենաք, եթե խոսեք Փրկիչի հետ:

  • Եթե Նա հարցներ, թե մարդիկ ինչ են այսօր մտածում կամ խոսում Իր մասին, ի՞նչ կասեիք:

Կարդացեք Մատթեոս 16.13-14-ը և տեսեք, թե Նրա աշակերտներն ինչպես պատասխանեցին նմանատիպ հարցին:

Կարդացեք և նշեք Փրկիչի հաջորդ, ավելի անձնական հարցը, որը կարող եք գտնել Մատթեոս 16.15 հատվածում: Ձեր օրագրում գրեք, թե ինչ կպատասխանեիք, եթե Փրկիչը տար ձեզ այդ հարցը:

Այս դասի ընթացքում մտածեք, թե ինչ եք արել կամ կարող էիք անել՝ Փրկիչի մասին վկայություն ձեռք բերելու կամ այն ամրապնդելու համար:

Սուրբ գրությունները գրանցել են միայն Պետրոս առաքյալի պատասխանը Փրկիչի այս հարցին:

Կարդացեք Մատթեոս 16.16-ը և նշեք, թե ինչպես է Պետրոսը պատասխանել:

  • Ի՞նչ է նշանակում, որ Հիսուսը «Քրիստոսն» է:

  • Ի՞նչ է նշանակում, որ Նա «կենդանի Աստծո Որդին» է:

Եթե այս հարցերին պատասխանելու համար դուք օգնության կարիք ունեք, տեսեք « Հիսուս Քրիստոս » Սուրբ գրքերի ուղեցույցում կամ « Օծվածը » Աստվածաշնչի բառարանում:

Կարող եք նշել Մատթեոս 16.17-ը, որպեսզի հիշեք, որ Փրկիչն ասաց Պետրոսին, որ նա «օրհնված» է իր վկայության շնորհիվ:

Ուսումնասիրեք հետևյալ սցենարները և բացահայտեք, թե Հիսուս Քրիստոսի մասին վկայություն բերելը ինչպես կարող է օրհնություն դառնալ:

Կարող եք գրատախտակին արտագրել հետևյալ սցենարները: Ուշադիր եղեք այն ուսանողների նկատմամբ, ովքեր կարող եք տվյալ պահին նմանատիպ իրավիճակներում լինել:

  1. Դուք տառապում եք որևէ հիվանդությամբ, որը սահմանափակում է ձեր ֆիզիկական գործունեությունը:

  2. Դուք չափազանց հարուստ կամ չափազանց աղքատ եք դարձել

  3. Դուք ձեզ անտեսված եք զգում

  4. Դուք կորցրել եք ձեր սիրած մարդուն

  • Որքանո՞վ կտարբերվեին այս հանգամանքների վերաբերյալ ձեր արձագանքները, եթե դուք չունենայիք Հիսուս Քրիստոսի մասին վկայություն:

  • Ի՞նչ փորձառություններ եք դուք կամ ձեր ծանոթներն ունեցել, երբ Հիսուս Քրիստոսի մասին վկայությունն օգնել է:

Տվեք լրացուցիչ հարցեր: Օրինակներից են՝ «Ի՞նչ եք դուք սովորել Փրկիչի մասին այս փորձառությունից» կամ «Ի՞նչ արեցիք այդ փորձառության ժամանակ, որ թույլ տվեց, որ Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունն օգնի ձեզ: Այդ գործողություններն ինչո՞ւ օգնեցին»:

Վկայություն

Պատկերացրեք, որ որևէ մեկն ասել է ձեզ. «Հիանալի է, որ Պետրոսը վկայություն ուներ, բայց դրա համար նա ամեն օր պետք է Փրկիչի կողքին լիներ: Ինչպե՞ս կարող եմ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ստանալ առանց Նրա կողքին լինելու»: Դասի այս բաժինն ուսումնասիրելիս մտածեք, թե դուք ինչպես կպատասխանեիք:

Կարդացեք Մատթեոս 16.17-ը՝ փնտրելով մի ճշմարտություն այն մասին, թե մենք ինչպես ենք Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ստանում: (Նշում. «Բար-յոնա» նշանակում է «Հովհանի որդի»:)

  • Ի՞նչ ճշմարտություններ գտաք այն մասին, թե ինչպես Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ստանալ:

Գրատախտակին գրեք հետևյալ խոշոր ընդգծված տառերով ճշմարտությունը, որպեսզի այն տեսանելի լինի դասի ընթացքում: Ուշադիր եղեք այն ուսանողների նկատմամբ, ովքեր զգում են, որ չունեն Հիսուս Քրիստոսի մասին վկայություն: Փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը, երբ որոշում եք, թե ինչպես մոտենալ այս հարցին:

Դուք կարող եք բացահայտել նմանատիպ մի ճշմարտություն. Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը գալիս է Երկնային Հորից ստացած հայտնության միջոցով:

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ մեր Երկնային Հայրը հայտնության աղբյուրն է:

  • Երկնային Հայրն ինչո՞ւ է ցանկանում մեզ Հիսուս Քրիստոսի մասին ճշմարտություն հայտնել:

Հիսուս Քրիստոսի մասին այս վկայությունը գալիս է Հորից՝ Սուրբ Հոգու հայտնության միջոցով ( Ա Կորնթացիս 12.3): Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է.

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Ամենակարևոր ճշմարտությունը, որ Սուրբ Հոգին երբևէ կվկայի ձեզ, այն է, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Կենդանի Աստծո Որդին:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 96)

Հիշեք, որ Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը չափազանց անձնական և տարբեր է մեզանից յուրաքանչյուրի համար:

Ձեր օրագրում գրեք, թե հետևյալ նախադասություններից որն է լավագույն կերպով նկարագրում ձեզ զգացմունքները.

  • Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությունը ես ստացել եմ Սուրբ Հոգու միջոցով, սակայն ուզում եմ, որ այն ավելի ամուր լինի:

  • Ես չեմ զգում, որ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն եմ ստացել Սուրբ Հոգու միջոցով:

  • Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությունը այնքան ամուր է, որքան ես կցանկանայի:

  • Ես չեմ հասկանում, թե ինչու պետք է ցանկանամ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ստանալ:

Հետևյալ վարժություններից մեկը կամ մի քանիսը կատարելիս հիշեք, թե երբ եք զգացել, որ Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը ձեզ հետ էր: Սուրբ Հոգուց հայտնություն ստանալու ճանապարհներից մեկը մտքերն ու զգացմունքներն են: Ուշադրություն դարձրեք ձեր այն մտքերին և զգացմունքներին, որոնք օգնում են ձեզ ցանկանալ, ձեռք բերել կամ ամրապնդել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը:

Ուսանողները կարող են ընտրել հետևյալ տարբերակներից և հրահանգներից:

Վարժություն Ա. Մենք ի՞նչ կարող ենք անել Հիսուս Քրիստոսի մասին վկայություններ ստանալու կամ դրանք ամրապնդելու համար

Թվարկեք այն գործողությունները, որոնք պետք է անեք՝ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ձեռք բերելու կամ այն ամրապնդելու համար: Այս ցուցակը լրացնելու համար մտածեք, թե Պետրոսն ինչ փորձառություններ ունեցավ Փրկիչի հետ Նոր Կտակարանում: Օրինակ՝ ուսումնասիրեք Ղուկաս 5.1-11 կամ Մատթեոս 14.22-33 հատվածները: Բացահայտեք այդ փորձառություններում Պետրոսի կողմից կատարված ընտրությունները, որոնք կարող էին ազդել Հիսուս Քրիստոսի մասին նրա վկայության վրա: Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, երբ գրեք, թե ինչպես կարող եք նմանատիպ ընտրություններ կատարել: Մտածեք, թե Պետրոսի փորձառություններն ինչպես են ցուցադրում Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ունենալու կարևորությունը:

Վարժություն Բ. Ինչպե՞ս կարող է որևէ մեկը, ում վստահում եք, Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ստանալ

Զանգահարեք, հաղորդագրություն կամ էլեկտրոնային նամակ ուղարկեք ծնողին կամ վստահելի ընկերոջը: Խնդրեք նրանց կիսվել, թե ինչպես են ստացել Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայությունը, և ինչու է այն կարևոր իրենց համար: Հարցրեք, թե որ գործողություններն են օգնել նրանց հանգել այդ վկայությանը: Ուշադրություն դարձրեք, թե ինչ եք զգում, երբ մտածում եք, որ կարող եք հետևել նրանց օրինակներին:

Վարժություն Գ. Որտե՞ղ ես կարող եմ ավելին իմանալ այն մասին, թե ինչպես կարելի է Սուրբ Հոգու միջոցով Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ձեռք բերել

Դիտեք «Ամրապնդեք ձեր վկայութնունը» (4:59) կամ «Աստծո լույսի հույսը» (6.46) տեսանյութերը ChurchofJesusChrist.org կայքում, կարդացեք կամ դիտեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոնալդ Ռասբանդի Build a Fortress of Spirituality and Protection : (Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 107–10)՝ որոնելով գաղափարներ այն մասին, թե ինչպես և ինչու պետք է Սուրբ Հոգու միջոցով վկայություն փնտրել:

  • Ի՞նչ եք մտածել կամ զգացել՝ ելույթը կարդալիս կամ տեսանյութը դիտելիս:

  • Ուրիշ որտե՞ղ կարող եք փնտրել փորձառություններ և տեղեկություններ Սուրբ Հոգու միջոցով Հիսուս Քրիստոսի մասին վկայություններ ստանալու վերաբերյալ:

  • Ինչո՞ւ է կարևոր շարունակել մեծացնել և ամրապնդել Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի մասին ձեր վկայությունը:

Ուսանողներին առաջարկեք իրենց գտածով համառոտ կիսվել դասարանի հետ, զույգերով կամ փոքր խմբերով:

Մտածեք որևէ մեկի մասին, ում համար ձեր սովորածը կարող է օգտակար լինել: Մի կարճ նամակ գրեք նրանց՝ բացատրելով, թե ձեր սովորածն ինչպե՞ս կարող է օգնել նրանց: Կարող եք կիսվել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությամբ և հայտնել, թե ինչպես եք այն ձեռք բերել:

Երբ ավարտեք ձեր նամակը, դադար տվեք և լսեք, թե Սուրբ Հոգին ձեզ ինչ է հուշում՝ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ձեռք բերելու կամ այն ամրապնդելու վերաբերյալ: Ձեր օրագրում գրանցեք ձեր տպավորությունները և ծրագրեք, թե ինչպես եք գործելու ըստ այդ տպավորությունների:

Ժամանակի առկայության դեպքում, հորդորեք կամավորների կիսվել իրենց նամակներով դասարանի հետ և պատմել, թե ինչպես են ձեռք բերել Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայությունները: Հորդորեք նրանց գործել ըստ իրենց ստացած տպավորությունների։

Բացատրական և պատմական տեղեկություն

Ինչպե՞ս կարող եմ վկայություն ստանալ Հիսուս Քրիստոսի մասին

Դիտեք «Անձնական վկայության զորությունը» տեսաֆիլմը ChurchofJesusChrist.org կայքում, 9:27-13:19:

Ինչպե՞ս կարող եմ ամրապնդել Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությունը

Նախագահ Ջին Բ. Բինգհեմը՝ Սփոփող միության գերագույն նախագահը, հանդես է եկել հետևյալ գաղափարներով.

Նկար
Official Portrait of Sister Jean B. Bingham. Photographed in 2017.

Արդյո՞ք մեր վկայությունները կառուցված են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հիմքի վրա։ Երբ հանդիպում ենք կյանքի փոթորիկներին, արդյո՞ք մենք խելահեղորեն չենք փնտրում օգնություն գրքերում կամ համացանցում։ Հիսուս Քրիստոսի վերաբերյալ գիտելիք և վկայություն ձեռք բերելու և դրանք ամրացնելու համար ժամանակ հատկացնելը մեծ արդյունք կունենա դժվարությունների և փորձությունների ժամանակ։ Այս հասարակ գործողություններից յուրաքանչյուրը հիմնաքար է դառնում մեր ուրախ կյանքի համար. ամեն օր կարդալ սուրբ գրությունները և խորհել ապրող մարգարեների խոսքերի շուրջ, անձնական իմաստալի աղոթքները, ամեն շաբաթ զգուշությամբ ճաշակել հաղորդությունը, ծառայել Փրկիչի նման:

(Ջին Բ. Բինգամ, «Եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 87)

Որքանո՞վ է կարևոր ապրել Հիսուս Քրիստոսի մասին վկայությամբ

Երեց Քվենթին Լ. Քուքը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է.

Նկար
Official portrait of Elder Quentin L. Cook. Called to the Quorum of the Twelve Apostles on 6 October 2007.

Վարդապետություն և Ուխտերի 76-րդ բաժինը պարզաբանում է, որ «Հիսուսի վկայությունում անվեհեր լինելը» [ վարդապետություն և Ուխտեր 76․79 ] պարզ, հիմնական ստուգարք է նրանց միջև, ովքեր կժառանգեն սելեստիալ արքայության օրհնությունները, և նրանց միջև, ովքեր կժառանգեն ավելի ցածր՝ թերեստրիալ արքայության օրհնությունները: Անվեհեր լինելու համար մենք պետք է կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի զորության և Նրա քավիչ զոհաբերության վրա, որը հաղթահարում է մահը և մեր ապաշխարության միջոցով մեղքից մաքրում է մեզ, ինչպես նաև պետք է հետևենք Քրիստոսի վարդապետությանը: Մենք նաև Փրկիչի կյանքի լույսի, գիտելիքի և ուսմունքների կարիքն ունենք, որ առաջնորդի մեզ ուխտի արահետում, ներառյալ՝ տաճարի սրբազան արարողությունները: Մենք պետք է անսասան լինենք Քրիստոսում, սնվենք Նրա խոսքով և համբերենք մինչև վերջ:

(Քվենթին Լ. Քուք, «Հիսուսի վկայությունում անվեհեր», Ensign կամ Լիահոնա, նոյեմբերի 2016, 43)

Ինչպե՞ս են ժամանակակից առաքյալները վկայում Հիսուս Քրիստոսի մասին

Դիտեք «Կենդանի առաքյալները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին» տեսանյութը (2:16) կամ այլ տեսանյութեր ChurchofJesusChrist.org/prophets-and-apostles/what-are-the-prophets-testimonies-ում՝ օրինակներ տեսնելու համար:

Ո՞րն է այն վեմը, որի վրա Հիսուսը պատրաստվում էր կառուցել Իր Եկեղեցին

Երբ Փրկիչն ուսուցանեց Պետրոսին հայտնության վերաբերյալ, նա օգտագործեց մի բառախաղ Պետրոսի անվան հետ, հայտարարելով Սիմոնին. «Դու ես Պետրոս» [Petros], եւ այդ վէմի վերայ [petra] կշինեմ իմ եկեղեցին» ( Մատթեոս 16.18): Հունարեն petros բառը նշանակում է մեկուսացված փոքր վեմ կամ քար։ Հունարեն petra բառը նույնպես կարող է նշանակել «քար», սակայն բացի դրանից այն նաև կարող է վերաբերել քարքարոտ հողի, հիմնաքարի կամ զանգվածով մեծ ժայռի։ Այդ բառերից սովորում ենք, որ Պետրոս մարդու վրա չէր, որ Եկեղեցին պետք է կառուցվեր, այլ՝ հայտնության հիմնաքարի:

Լրացուցիչ ուսումնական վարժություն

Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը չի գալիս միանգամից

Կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ Մարկոս 8.22-26 հատվածները, որոնք պատմում են, թե ինչպես կույրը քիչ-քիչ բուժվեց և մտածել, թե այս պատմությունն ինչպես է ցուցադրում այն, որ մենք քիչ-քիչ ենք սկսում «տեսնել» Փրկիչին և Նրա ձեռքը: Հենց այդպես է սովորաբար գալիս հայտնությունը (տես 2 Նեփի 28.30 և Ալմա 12.9-11):