Սեմինարիա
Մարկոս 9.14–29


Մարկոս 9.14–29

«Հավատում եմ, Տե՛ր, օգնի՛ր իմ անհավատությանը»

Նկար
A man holding his son in his arms as he presents the boy to Jesus Christ to be healed. Christ is depicted standing and reaching with His and toward the boy’s head. The painting depicts Jesus Christ healing and casting a devil out of the boy.

Հիսուս Քրիստոսը եկավ մի խումբ մարդկանց մոտ, ովքեր վիճում էին Իր աշակերտների հետ, քանզի նրանք չկարողացան չար ոգուն դուրս հանել մի մարդու որդու միջից: Հորը հավատքի մասին ուսուցանելուց հետո Հիսուս Քրիստոսը բժշկեց նրա որդուն: Այս դասը ձեզ կօգնի քննել ձեր հավատքը Տիրոջ հանդեպ և փնտրել հայտնություն, թե դուք ինչպես կարող եք ամրապնդել այն:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել այն փորձառությունների մասին, որոնք ամրապնդել են Հիսուս Քրիստոսի հանդեպ նրանց հավատքը: Նրանք կարող են նաև հարցնել ուրիշներին, թե վերջիններս ինչպես են կառուցել իրենց հավատքը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մարտահրավերներ հավատքին

Պատկերացրեք, որ դուք հանդիպել եք հետևյալ մարտահրավերներին.

Կարող եք ցուցադրել հետևյալ իրավիճակները կամ ուսանողների կարիքներին ավելի համապատասխան այլ իրավիճակներ:

Եկեղեցու կողմից ընդունված չլինելու զգացումԸնկճախտԸնտանիքի անդամը լքել է ԵկեղեցինԸնկերոջ մահը

  • Ինչպե՞ս կարող են այս փորձառությունները ազդել Հիսուս Քրիստոսի հանդեպ որևէ մեկի հավատքի և վստահության վրա:

  • Ի՞նչ այլ փորձառություններ կարող են փորձության ենթարկել պատանու հավատքը Քրիստոսի հանդեպ:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել դուք կամ ուրիշները, որ ցույց են տվել, թե որքան կարևոր է դժվար պահերին ամուր հավատք ցուցաբերել Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Կարող եք տրամադրել հետևյալ ինքնագնահատումը թերթիկի տեսքով կամ ցուցադրել այն ուսանողներին, մինչ նրանք գրանցեն իրենց պատասխանները իրենց օրագրերում:

Նկար
Attribute Activity Card

Կատարեք հետևյալ ինքնագնահատումը․

Հատկանիշների վերաբերյալ վարժություն. Հավատք

Ընտրեք մի թիվ, որը լավագույնս նկարագրում է, թե որքան հաճախ է յուրաքանչյուր հայտարարություն վերաբերում ձեզ: Հիշեք, որ հոգևոր աճը աստիճանական գործընթաց է, և ոչ ոք կատարյալ չէ:

1 = երբեք, 2 = երբեմն, 3 = հաճախ, 4 = գրեթե միշտ, 5 = միշտ

________ 1. Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին և ընդունում եմ Նրան՝ որպես իմ Փրկիչ: ( 2 Նեփի 25․29):________ 2. Ես ունեմ բավականաչափ հավատք, որպեսզի իմ կամ ուրիշների կյանքում լավ բաներ կատարվեն: ( Եթեր 12.12)________ 3. Ես վստահում եմ Փրկիչին այնքան, որ ընդունում եմ Նրա կամքը և անում այն, ինչ Նա է խնդրում: ( 1 Նեփի 3.7)

  • Մտածեք, թե որ ոլորտներում եք դուք ուժեղ: Ի՞նչ փորձառություններ օգնեցին ձեզ ուժեղ լինել այդ ոլորտներում:

  • Ո՞ր ոլորտներում ամրապնդման կարիք ունեք:

«Գթա մեզ վերայ»

Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ Կերպարանափոխության սարի վրա ունեցած փորձառությունից հետո Հիսուսը եկավ մի մարդու մոտ, ով ցանկանում էր, որ իր որդին բժշկվի չար ոգուց:

Կարող եք դասարանով կարդալ Մարկոս 9.14-22-ը և 23-27-ը խնդրելով ուսանողներից մեկին կարդալ Փրկիչի խոսքերը, մյուսին՝ հոր խոսքերը, իսկ երրորդին՝ ստանձնել պատմիչի դերը և կարդալ հատվածի մնացած մասերը: (Հանձնարարեք այս մասերը և խնդրեք ուսանողներին գտնել իրենց համապատասխան տողերը դասից առաջ): Ուսանողները կարող են կիրառել այս մոտեցումը՝ կարդալով հատվածը երեք մարդուց բաղկացած խմբերով:

Որպես այլընտրանք, կարող եք ցուցադրել տեսանյութը, որտեղ երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը ներկայացնում է այս հատվածը: «Հաւատում եմ, Տէր» տեսանյութը գտնվում է ChurchofJesusChrist.org կայքում: Դիտեք այն 0:00-3:33-ը:

Կարդացեք Մարկոս 9.14-22-ը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ դժվար իրավիճակում էին գտնվում հայրը և որդին:

  • Ձեր կարծիքով, հայրն ի՞նչ զգաց, երբ Փրկիչի աշակերտները չկարողացան բժշկել իր որդուն:

Զգույշ եղեք, երբ խնդրեք, որ ուսանողները բանավոր պատասխանեն հաջորդ հարցին: Պատասխանները կարող են խիստ անձնական լինել՝ կիսվելու համար:

  • Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթներից մեկը պատճառ ունեցել Տիրոջն ասելու. «Գթա մեզ և օգնի մեզ»:

  • Ձեր փորձառություններից ի՞նչ գիտեք գթություն ցուցաբերելու Տիրոջ պատրաստակամության մասին:

  • Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ է ունակ գթություն ցուցաբերել յուրաքանչյուրիս հանդեպ:

Կարդացեք Մարկոս 9.23-27-ը և տեսեք, թե ինչ պատահեց հաջորդիվ: Կարող եք նշել այն բառերը, արտահայտությունները կամ ճշմարտությունները, որոնք ձեզ կարևոր կթվան:

  • Փրկիչն ի՞նչ ասաց հորը, երբ նա օգնություն խնդրեց:

  • Ի՞նչն է նշանակալից ձեզ համար հատված 24 -ում ներկայացված հոր պատասխանի մեջ:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որ օգնել են ձեզ ասել. «Հավատում եմ, Տե՛ր»:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդը շեշտել է այն կարևոր ճշմարտությունները, որոնք մենք կարող ենք սովորել այս հատվածից.

Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Հավատքի մարտահրավերին բախվելիս հայրը նախ հաստատում է իր ուժը և միայն դրանից հետո ընդունում իր սահմանափակումը: Նրա առաջին հայտարարությունը հաստատական է և առանց երկմտության. «Տէր, ես հավատում եմ»: Ես կասեի բոլորին, ովքեր ցանկանում են ավելի ամրացնել իրենց հավատքը, հիշե՛ք այս մարդուն: Վախի, կասկածի կամ մտահոգիչ ժամանակներում, կանգնեք այն հիմքի վրա, որն արդեն ունեք, նույնիսկ, եթե այդ հիմքը սահմանափակ է: Ամուր կառչեք նրանից, ինչ արդեն գիտեք և ամուր կանգնեք այնքան ժամանակ, մինչև լրացուցիչ գիտելիք կստանաք։ …

…Երբ կասկած կամ դժվարություն է առաջանում, մի վախեցեք օգնություն խնդրելուց: … Աստված կուղարկի մեզ օգնություն վարագույրի երկու կողմերից՝ մեր հավատքը ամրացնելու համար:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Հաւատում եմ, Տէր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 93-94)

  • Մենք ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածից և երեց Հոլլանդի ուսմունքներից:

Այս պատմության ճշմարտություններից մեկն այն է, որ եթե մենք վճռում ենք հավատալ Երկնային Հորը և փնտրում ենք Նրա օգնությունը աղոթքով, Նա կօգնի մեզ ամրացնել մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «կանգնեք այն հիմքի վրա, որն արդեն ունեք» և «ամուր կառչեք նրանից, ինչ արդեն գիտեք»:

«Ունեցած հիմքի վրա կանգնելու» և «իմացածից ամուր կառչելու» ձևերից մեկն է հիշել այն փորձառությունները, որոնք ամրացրել են ձեր հավատքը և ապավինել դրանց: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը նկարագրել է այդ փորձառությունները.

Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Սուրբ Հոգու կողմից տրված խաղաղ հրահանգի հետ միասին, ժամանակ առ ժամանակ Աստված հզոր կերպով և խիստ անհատապես հավաստիացնում է մեզանից յուրաքանչյուրին, որ Ինքը ճանաչում է մեզ, սիրում և օրհնում է մեզ՝ մասնավորապես և անկեղծորեն: …

Երբ անձնական դժվարությունները կամ հիասթափությունները խավարեցնում են մեր ճանապարհը … այդ կարևոր հոգևոր հիշողությունները նմանվում են լուսավոր քարերի, որոնք օգնում են լուսավորել մեր առջև գտնվող ճանապարհը, հավաստիացնելով մեզ, որ Աստված գիտի մեզ, սիրում է մեզ և ուղարկել է Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի օգնի մեզ տուն վերադառնալ:

(Նիլ Լ․ Անդերսեն, «Կարևոր հոգևոր հիշողություններ», Ensign և Լիահոնա, մայիս 2020, 19, 21)

Ձեր օրագրում կամ թերթիկի վրա նկարեք ձեր ձեռքերից մեկը: Նկարի մեջտեղում գրեք «Հաւատում եմ, Տէր» արտահայտությունը՝ իմացածից ամուր կառչելը ներկայացնելու համար: Այդ արտահայտության շուրջը համառոտ կերպով թվարկեք փաստարկներ, որոնք դուք գիտեք կամ որոնց դուք հավատում եք, որ «Աստված գիտի [ձեզ], սիրում է [ձեզ] և ուղարկել է Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի օգնի [ձեզ] տուն վերադառնալ»:

Իրենց ձեռքերը նկարելու փոխարեն ուսանողները կարող են ուղղակի օրագրերում թվարկել, թե ինչու են իրենք հավատում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Նրանք կարող են ներառել նախկինում ունեցած փորձառությունները: Եթե հարկ լինի, կարող եք ուսանողներին առաջարկել կիսվել իրենց գրածով և հետևյալ հարցի իրենց պատասխաններով:

  • Աստծո տված փորձառությունները և Նրա ուսուցանած դասերը հիշելով, ինչպե՞ս կարող եք օգնել ձեզ ավելի ուժեղ լինել դժվար պահերին:

Մտածեք, թե ինչ կանեք կամ կշարունակեք անել, որպեսզի հրավիրեք այն փորձառությունները, որոնք օգնում են ձեզ իմանալ, որ Աստված գիտի ձեզ և սիրում է ձեզ:

Կարող եք ամփոփել՝ վկայություն բերելով կամ խնդրելով ուսանողներից մեկին վկայել, թե ինչպես է Փրկիչը մեզ ուժ տալիս դժվար պահերին և հատուցում՝ Իրեն վստահելու մեր ջանքերի համար:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Մարկոս 9.29 Փրկիչն ի՞նչ նկատի ոներ, երբ ասաց. «Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գայ, եթէ ոչ աղօթքով եւ ծոմով»

Ծոմապահությունն ու աղոթքը կարող են ավելի մեծ հոգևոր զորություն խնդրել Տիրոջից: Որոշ մարտահրավերներ, օրինակ՝ երբ առաքյալները փորձում էին դուրս հանել անմաքուր ոգուն, կարող են պահանջել ավելի մեծ զորություն: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․ «Աղոթքի քաղցր զորությունը կարող է ուժեղացվել ծոմապահությամբ, … երբ դա անհրաժեշտ է որոշակի կարիքի համար» («Աղոթքի քաղցր զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2003, 7):

Որտե՞ղ կարող եմ ավելի շատ բան սովորել հավատքի և կասկածի մասին

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է լրացուցիչ ճշմարտություններ այն մասին, թե ինչպես կարելի է ամրապնդել հավատքը և դիմակայել կասկածներին: Այս լրացուցիչ ճշմարտություններից մի քանիսը լսելու համար կարող եք դիտել «Հաւատում եմ, Տէր» տեսանյութը 5:57-10:28-ը:

Օժանդակ ուսումնական վարժություններ

Դասը սկսելու այլընտրանքային եղանակ

Դասի սկզբում թվարկված իրավիճակները քննարկելու փոխարեն կարող եք ցուցադրել կամ «Հավատքի ճամփորդություն. Երբ ծնողները բաժանվում են» տեսանյութը 0:00-0:20-ը կամ «Հավատքի ճգնաժամը. Ինչ ենք անում, երբ ոչինչ չենք զգում» տեսանյութը 0:00-2:15-ը: Այս տեսանյութերը հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում։ Հետագայում՝ ձեռք նկարելու վարժությունից առաջ, ուսանողները կարող են դիտել տեսանյութը մինչև վերջ:

Աղոթք և ծոմապահություն

Մարկոս 9.28-29 հատվածներում կարող եք գտնել մեկ այլ եղանակ, թե ինչպես հորդորել ուսանողներին ամրացնել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքը: Հատված 29 -ում Փրկիչը նշեց, որ գլխավոր պատճառը, թե ինչու Իր աշակերտները չկարողացան դուրս հանել սատանային, հավատքի պակասն էր: Կարող եք ուսանողներին առաջարկել ուսումնասիրել այս հատվածները և փնտրել նմանատիպ մի սկզբունք. Մենք կարող ենք մեծացնել մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ աղոթքի և ծոմապահության միջոցով: Ուսանողները կարող են քննարկել, թե Տերն ինչու է օրհնություններ պարգևում միայն աղոթքի և ծոմապահության արդյունքում: «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնից աղոթքի և ծոմապահության մասին այս հայտարարությունը նույնպես կարող է այս քննարկման առարկա դառնալ: