Սեմինարիա
Մատթեոս 18, Ղուկաս 10


Մատթեոս 18, Ղուկաս 10

Ակնարկ

Հիսուս Քրիստոսն ուսուցանել է, որ Ինքը և Իր Երկնային Հայրը սեր և հոգատարություն են դրսևորում բոլորիս հանդեպ: Նա ուսուցանեց երկու առակ, որոնք կարող են մեզ օգնել հասկանալ Նրանց սերը և սովորել, թե ինչպես կարելի է Նրանց օրինակով վերաբերվել ուրիշներին: Անգութ ծառայի մասին առակը հիշեցնում է մեզ, որ մենք պետք է գթասիրտ լինենք ուրիշների հանդեպ, այնպես ինչպես Աստված է գթասիրտ մեր հանդեպ: Բարի սամարացու առակը կարող է օգնել մեզ հետևել Փրկիչի օրինակին, թե ինչպես պետք է սիրել մերձավորին: Բացի այդ՝ Նա Մարթային և Մարիամին ուսուցանեց, թե որքան կարևոր է կենտրոնացնել մեր կյանքը Իր վրա:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Մատթեոս 18․11-14

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ձեզ զգալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարեկցող են և ցանկանում են փրկել յուրաքանչյուր մոլորված հոգուն:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատրաստված գալ դասարան և կիսվել սուրբ գրությունների պատմություններով, որոնք ցուցադրում էն Աստծո սերը հոգևորապես մոլորված մարդկանց հանդեպ:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Դասի սկզբում կարող եք օգտագործել առցանց ուսումնասիրության գործիքը, որն ուսանողներին առաջարկում է պատասխանել, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչ են զգում մեղք գործած մարդկանց հանդեպ:

Մատթեոս 18.21-35

Դասի նպատակը. Այս դասը կարող է ուսանողներին օգնել ավելի շատ նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, երբ նրանք փորձում են ներել ուրիշներին:

  • Ուսանողի պատրաստում. Վարդապետության սերտման հատվածում Տերն ասում է. «Ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց» ( Վարդապետություն և Ուխտեր 64․10): Ուսանողներին առաջարկեք խորհել, թե Հիսուսն ինչու է պատվիրում մեզ ներել միմյանց: Օգտակար կլինի նաև ուսանողներին առաջարկել կարդալ Վարդապետություն և Ուխտեր 64․9-11-ը և մտածել, թե Տերն ինչ է ուզում ասել այդ հատվածներում:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Դասի սկզբում կարող եք ցուցադրել հետևյալ սուրբ գրությունը. «Ես Տերս կներեմ, ում որ կներեմ, բայց ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց» ( Վարդապետություն և Ուխտեր 64.10) : Երբ ուսանողները խորհեն այդ հատվածի շուրջ, առաջարկեք նրանց կիսվել, թե ինչու է այդ պատվիրանն օրհնություն դարձել մեր կյանքում: Խնդրեք նրանց կիսվել, թե ինչու է երբեմն դժվար այն պահել:

Ղուկաս 10.25–37

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին հետևել Փրկիչի օրինակին, թե ինչպես սիրել մերձավորին:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Ղուկաս 10.30-35-ը՝ փնտրելով, թե այս առակի որ մասերում են նրանք տեսնում Հիսուս Քրիստոսին: Հարցրեք նաև, թե այդ առակում որտեղ են նրանք տեսնում իրենց:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Դասի այն մասում, երբ ուսանողները քննարկում են տարբեր իրավիճակներում մերձավորին սիրելու մասին հարցերը, կարող եք օգտագործել խմբակային քննարկումների սենյակները: Յուրաքանչյուր խմբին հանձնարարեք մեկական իրավիճակ և ժամանակ տվեք՝ տվյալ իրավիճակին վերաբերող երեք հարցերը քննարկելու համար:

Ղուկաս 10.38–42

Դասի նպատակը. Այս դասը կարող է ուսանողներին օգնել բացահայտել ընտրություններ և գործողություններ, որոնք կօգնեն նրանց իրենց կյանքը կենտրոնացնել Հիսուս Քրիստոս վրա:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք դասին նախորդող օրվա բոլոր գործողությունների ցուցակ կազմել և այն դասարան բերել:

  • Առարկայական դասի նյութեր. Տարա և տարբեր չափի քարեր, որոնք կարող են այնտեղ տեղավորվել:

Վարդապետության սերտման կրկնություն 6Դասի նպատակը. Ուսանողներին հնարավորություն տվեք ավելի լավ հասկանալ և բացատրել Նոր Կտակարանի վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածների մեկի կամ մի քանիսի մասին ճշմարտությունները:

Նշում. Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք բացահայտել սուրբ գրություններ ուսումնասիրելու մի հմտություն կամ ռազմավարություն, որը օգտակար է իրենց համար և մտածել, թե ինչու է դա այդպես:

  • Թերթիկ. Պատրաստվեք ցուցադրել վարդապետության սերտման հատվածների և դրանց հետ կապված հիմնական արտահայտությունների ցուցակը կամ դրանք տրամադրել ուսանողներին թերթիկի ձևով:

  • Նյութեր. Համոզվեք, որ ուսանողներն ունեն գրելու պարագաներ և օրագիր կամ թերթիկ՝ վարժություների ժամանակ օգտագործելու համար:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Ուսանողները իրենց ցանկությամբ կարող են ստեղծել «Տող առ տող» թվային էջ կամ վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածի տեսողական ներկայացում: Այնուհետև ուսանողները կարող են կիսվել իրենց էկրանով՝ դասարանին իրենց ստեղծագործությունը ցուցադրելու և բացատրելու համար: