Սեմինարիա
Ղուկաս 10.25–37


Ղուկաս 10.25–37

Բարի Սամարացին

Նկար
The painting depicts the Good Samaritan administering to the beaten and injured man stripped of his clothing. A camel rests behind to the right. The scene takes place in a rocky desert setting reminiscent of the Holy Land.

Երբ օրինականը հարցրեց Հիսուսին. «Եւ իմ ընկերն ո՞վ է» (Ղուկաս 10.29), Փրկիչը պատասխանեց՝ պատմելով բարի սամարացու առակը: Այս դասը կարող է օգնել ձեզ հետևել Հիսուսի օրինակին, թե ինչպես սիրել մերձավորին:

Ընդգծեք և նշումներ կատարեք սուրբ գրություններում Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928–2015) առաջարկել է երիտասարդներին «ընդգծել կարևոր սուրբ գրությունները … և հաճախակի անդրադառնալ դրանց» («Տան խաղաղության համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 30): Հնարավորություններ փնտրեք՝ ուսանողներին առաջարկելով ընդգծել և նշումներ կատարել իրենց սուրբ գրություններում: Մի պարտադրեք նրանց անել դա որոշակի ձևով, այլ հորդորեք անել այնպես, որ իմաստալից դառնա իրենց համար:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Ղուկաս 10.30-35 հատվածները՝ փնտրելով, թե այս առակի որ մասերում են նրանք տեսնում Հիսուս Քրիստոսին: Հարցրեք նաև, թե այդ առակում որտեղ են նրանք տեսնում իրենց:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ուսանողների համար օգտակար կլինի բարի սամարացու առակին տրամադրել ավելի քան մեկ դաս:

Լրացուցիչ ուսումնական վարժությունները ներառված են այս դասի «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում:

Հետևյալ վարժության համար ուսանողներին առաջարկեք իրենց օրագրերում գրել հետևյալ հարցերի իրենց պատասխանները: Կարող եք կիսվել անձնական փորձառությամբ և առաջարկել մի քանի կամավորների նույնպես կիսվել իրենց փորձառություններով:

Օգնեք կարիքի մեջ գտնվողներին

Մտածեք, թե երբ է որևէ մեկը ձեզ օգնել, երբ դուք կարիքի մեջ էիք:

  • Ձեր կարծիքով, այդ մարդն ինչո՞ւ օգնեց ձեզ:

  • Ի՞նչ զգացիք նրա արածի արդյունքում:

Մտածեք, թե դուք ինչպե՞ս կօգնեիք կարիքի մեջ գտնվող մեկին, և ինչո՞ւ կօգնեիք կամ չէիք օգնի նրան: Ուսումնասիրելիս փնտրեք Հիսուս Քրիստոսի մասին սովորած այն ճշմարտությունները, որոնք կարող են ավելացնել կարիքի մեջ գտնվողներին օգնելու ձեր ցանկությունը:

Մի առակ

Մի օր Հիսուս Քրիստոսն ուսուցանում էր, երբ մի օրինական հարցրեց Նրան, թե ինքն ինչ պետք է անի, որ հավերժական կյանք ստանա: Փրկիչն ասաց, որ հավերժական կյանք ժառանգելու համար մենք պետք է ամբողջ սրտով սիրենք Աստծուն և սիրենք մեր մերձավորին մեր անձի պես ( Ղուկաս 10.27): Ապա օրինականը մի այլ հարց տվեց:

Կարդացեք Ղուկաս 10.29-ը, և ընդգծեք երկրորդ հարցը, որ օրինականը տվեց Հիսուսին:

  • Ինչպե՞ս կպատասխանեիք այդ հարցին:

Հիսուսը պատասխանեց օրինականի հարցին՝ պատմելով բարի սամարացու առակը: Այս առակն ուսումնասիրելիս հիշեք, որ սամարացիներն ու հրեաները սովորաբար արհամարհում էին իրար և հաճախ խուսափում էին միմյանց հետ շփվելուց: Պատճառներից մեկը, թե հրեաներն ինչու չէին ընդունում սամարացիներին այն էր, որ սամարացիները մասամբ հրեա էին, մասամբ հեթանոս և խառնում էին երկու կրոնական համոզմունքները:

Առակում տեսեք Փրկիչին

Տես բարի սամարացու առակը Ղուկաս 10.30–35 հատվածներում: Կարող եք նաև դիտել «Բարի Սամարացու առակը» տեսանյութը (5:11)՝ զուգահեռ հետևելով տեքստին: Տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Այս առակն ուսումնասիրելիս մտածեք, թե սամարացին ինչպես է խորհրդանշում Հիսուս Քրիստոսին:

Կարող եք ցուցադրել Հիսուս Քրիստոսի նկարը հետևյալ հարցին պատասխանելուց առաջ.

  • Ի՞նչ կարող ենք իմանալ Հիսուս Քրիստոսի մասին այս առակից: (Ձեր օրագրում կարող եք թվարկեք այս հարցի ձեր պատասխանները):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.

Նկար
Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

Փրկիչը մեր Բարի Սամարացին է, ով ուղարկված է «սրտով կոտրուածներին բժշկելու» [ Ղուկաս 4.18 , տես նաև Եսայիա 61.1 ]: Նա մոտենում է մեզ այն ժամանակ, երբ մյուսները պարզապես անցնում են մեր կողքով։ Գթասրտությամբ Նա բուժիչ բալասան է քսում ու փաթաթում է մեր վերքերը։ Նա տանում է մեզ: Նա հոգում է մեր մասին։

(Նիլ Լ․ Անդերսեն, «Ջոզեֆ Սմիթ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 85)

  • Ի՞նչ օրինակներ կան սուրբ գրություններում, երբ Փրկիչը կատարում է Երեց Անդերսենի նկարագրած քայլերը:

  • Ե՞րբ է Փրկիչը բարի սամարացի եղել ձեզ համար:

Կարող եք կիսվել անձնական փորձառությամբ, երբ դուք ճանաչել եք Փրկիչի կարեկցանքն ու հոգևորապես վնասված մարդկանց օգնելու Նրա պատրաստակամությունը:

Հետևեք Հիսուս Քրիստոսի օրինակին

Բարի սամարացու առակը պատմելուց հետո Հիսուս Քրիստոսը հարցրեց օրինականին, թե նա ինչ սովորեց, ապա նրան առաջարկեց գործել: Կարդացեք Ղուկաս 10.36-37-ը , ուշադրություն դարձնելով օրինականին ուղղված Փրկիչի առաջարկին:

  • Ինչպե՞ս կարող եք կիրառել Փրկիչի առաջարկը ձեր կյանքում:

  • Այս առաջարկն ի՞նչ է ձեզ ուսուցանում այն զգացմունքների մասին, որ Փրկիչն ունի Երկնային Հոր բոլոր զավակների հանդեպ:

Մենք բազում հնարավորություններ ունենք տարբեր իրավիճակներում հետևել Փրկիչի «գնա, դու էլ այնպէս արա» խորհրդին ( Ղուկաս 10.37)՝ տանը, դպրոցում, առցանց, մեր ծխում կամ ցցում, ինչպես նաև անծանոթ մարդկանց շրջապատում:

Դասարանը բաժանեք փոքր խմբերի և քննարկեք հետևյալ հարցերը: Յուրաքանչյուր խմբի հանձնարարեք հարցերին պատասխանելիս կենտրոնանալ նախորդ պարբերությունում թվարկված իրավիճակներից մեկի կամ մի քանիսի վրա:

  • Ի՞նչ հատուկ եղանակներով կհետևեիք Փրկիչի օրինակին՝ տվյալ իրավիճակում մերձավորի հանդեպ ձեր սերը ցուցադրելու համար:

  • Տվյալ իրավիճակում ի՞նչը կարող է ձեզ խանգարել ցուցադրել ձեր սերը մերձավորի հանդեպ:

  • Եթե տվյալ իրավիճակում մարդը դժվարանում է սեր ցուցաբերել իր մերձավորի հանդեպ, ի՞նչ օգտակար բան կուսուցանեիք նրան Հիսուս Քրիստոսի մասին:

Երբ ուսանողներն ավարտեն քննարկումը, առաջարկեք յուրաքանչյուր խմբից մեկական կամավորի կիսվել իր պատասխաններով:

Առաջարկեք ուսանողներին մտածել, թե ինչ սովորեցին այս դասի արդյունքում: Կարող եք նրանց ժամանակ տալ, որպեսզի օրագրերում գրեն իրենց մտքերն ու տպավորությունները: Կարող եք ուսանողներին հնարավորություն տալ կիսվելու, թե ինչ են ցանկանում անել այսօրվա իրենց սովորածի արդյունքում:

  • Այսօրվա ձեր սովորածից հետո ի՞նչ կցանկանայիք անել։

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ինչպե՞ս է բարի սամարացու առակը խորհրդանշում մեր կյանքի ճամփորդությունը

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջերիթ Վ. Գոնգն ուսուցանել է.

Նկար
Official Portrait of Gerrit W. Gong. Photographed in 2018.

Երիքով տանող մեր փոշոտ ճամփաներում մենք հարձակման ենք ենթարկվում, վիրավորվում և թողնվում ցավի մեջ:

Չնայած մենք պետք է միմյանց օգնենք, սակայն շատ հաճախ ինչ-ինչ պատճառներով, անցնում ենք ճանապարհի մյուս կողմը:

Այնուամենայնիվ, բարի սամարացին կարեկցանքով կանգ է առնում և կապում մեր վերքերը գինով ու յուղով: Հաղորդության խորհրդանիշները և մյուս արարողությունները՝ գինին և յուղը մեզ մատնանշում են հոգևոր բժշկությունը Հիսուս Քրիստոսում: Բարի սամարացին դնում է մեզ Իր սեփական ավանակի վրա, կամ ինչպես որոշ ապակենկարների պատմություններում, տանում է մեզ Իր ուսերի վրա: Նա բերում է մեզ իջևանը, որը կարող է ներկայացնել Իր Եկեղեցին: Իջևանում բարի սամարացին ասում է. «Դորան հոգ տար, … միւս անգամ ետ դառնալիս կվճարեմ քեզ» [ Ղուկաս 10.35 ]: Բարի սամարացին՝ մեր Փրկիչի մեկ այլ խորհրդանիշը, խոստանում է վերադառնալ՝ այս անգամ վեհությամբ ու փառքով:

(Ջերիթ Վ. Գոնգ, «Տեղ իջևանում», Լիահոնա, մայիս 2021, 24-25)

Ինչո՞ւ էր Փրկիչն օգտագործել սամարացուն, այլ ոչ թե հրեային՝ վիրավոր մարդուն օգնելու համար

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը Տասներկու Առաքյալների Քվորումից բացատրել է.

Նկար
Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Քրիստոսի ժամանակներում հրեաներն ու սամարացիները չէին սիրում միմյանց: Սովորաբար այս երկու խմբերը խուսափում էին միմյանց հետ շփվելուց: Նույնիսկ, եթե գողերի մեջ ընկած մարդուն փրկեր հրեան, այս առակը միևնույն է կլիներ լավը և ուսանելի:

Նրա կողմից հրեաների և համարացիների մտադրված ներառումը պարզորոշ ուսուցանում է, որ մենք բոլորս ընկերներ ենք և հարկավոր է, որ սիրենք, գնահատենք, հարգենք և ծառայենք միմյանց, անկախ մեր հսկայական տարբերություններից` ներառյալ կրոնական, քաղաքական և մշակութային տարբերությունները:

(Մ. Ռասսել Բալլարդ, «Ներառման վարդապետությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2001, 36)

Ի՞նչ պետք է անեմ, եթե ուրիշներին օգնելու հնարավորությունները գալիս են անհարմար պահերին

Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է.

Նկար
Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Ըստ մեր կապած ուխտերի ուրիշներին իմաստալի կերպով ծառայելու հնարավորությունները հազվադեպ են ժամանակին գալիս: Սակայն հարմարավետ ապրելու մեջ չկա ոչ մի հոգևոր զորություն: Զորությունը գալիս է, երբ մենք պահում ենք մեր ուխտերը:

(Մ․ Ռասսել Բալլարդ, «Անմար կրակի պես», Ensign, մայիս 1999, 86)

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) հիշեցրել է մեզ.

Նկար
Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Երբեք թույլ մի տվեք, որ այն խնդիրը, որը պետք է լուծվի, ավելի կարևոր դառնա, քան մարդը, որին պետք է սիրել:

(Թոմաս Ս. Մոնսոն, «Ուրախություն գտնենք ճանապարհին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 86)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Զուգահեռներ բարի սամարացու առակի և փրկության ծրագրի միջև

Ուսանողներին առաջարկեք կարդալ Ղուկաս 10.30-35-ը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես է բարի սամարացու առակը խորհրդանշում փրկության ծրագիրը: Որոշ խորհրդանիշներ ներառում են հետևյալը.

Երուսաղեմից գալը՝ նախաերկրային գոյությունը լքելը և երկիր գալը

Մի մարդ՝ մենք

Սամարացին՝ Հիսուս Քրիստոսը

Դեպի Երիքով ուղևորվելը՝ այս մահկանացու ճամփորդությունը

Ուսանողներին առաջարկեք քննարկել, թե այս դասի առակն ինչ է ուսուցանում մահկանացու կյանքի և Հոր մոտ վերադառնալու մասին: Հետևյալի նման լրացուցիչ հարցեր տվեք. Ի՞նչ եղանակներով ենք հոգևոր վերքեր ստանում երկրի վրա մեր կյանքի ընթացքում: Ինչպե՞ս է Փրկիչը կապել ձեր վերքերը:

Եթե ցանկանում եք գտնել այլ գաղափարներ այն մասին, թե ինչպես է այս առակը խորհրդանշում փրկության ծրագիրը, կարդացեք Ջոն Վ. Վելիչ, «Բարի սամարացին. մոռացված խորհրդանիշները», Ensign, փետրվար 2007, 40-47:

Ուսումնասիրեք այս առակը քահանայի և ղևտացիների տեսանկյունից

Կարող եք ուսանողներին առաջակել ուսումնասիրել այս առակը քահանայի և ղևտացիների տեսանկյունից: Խնդրեք նրանց մտածել, թե քահանան և ղևտացիները ինչ հնարավոր պատճառներով չկանգնեցին՝ կարիքի մեջ գտնվող մարդուն օգնելու համար:

Խնդրեք ուսանողներին այդ պատճառները համեմատել ծառայելու հնարավորություններին իրենց սեփական արձագանքների հետ: Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչպես են նրանք հաղթահարում այն խոչընդոտները, որոնք նրանց խանգարում են սիրել և ծառայել իրենց մերձավորին:

Մենք կարող ենք սովորել՝ Տիրոջ իջևանը (Եկեղեցին) այցելելիս

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջերիթ Վ. Գոնգը առակում նկարագրված իջևանը համեմատեց Տիրոջ եկեղեցու հետ (տես “Room in the Inn,” Liahona, May 2021, 24–25)։ Նրա կարծիքով, Նրա իջևանն այցելելիս մենք կարող ենք կարևոր դասեր սովորել մեր և Հիսուս Քրիստոսի մասին: Կարող եք ընտրել այս ելույթից մի քանի մաս և ուսանողներին առաջարկել ուսումնասիրել դրանք, որպեսզի ավելին իմանան այն մասին, թե իրենք ինչպես կարող են օգնել ուրիշներին զգալ այն բժշկող ուժը, որը Փրկիչը նրանց առաջարկում է՝ հրավիրելով նրանց Իր Եկեղեցի: