Գերագույն համաժողով
Տեղ իջևանում
2021թ․ ապրիլի գերագույն համաժողով


Տեղ իջևանում

Զատիկի այս օրերին Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ դառնալ Իր նման բարի սամարացի` Իր իջևանը դարձնելով (Իր Եկեղեցին) ապաստան բոլորի համար:

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, չնայած հայրս կյանքից հեռացել է 20 տարի առաջ, լինում են պահեր, երբ ես կարոտում եմ նրան: Զատիկը խոստանում է, որ ես կրկին կտեսնեմ Նրան:

Երբ ես գիտական աստիճան էի ստանում Անգլիայում, հայրս եկավ ինձ տեսնելու: Նրա հայրական սիրտը գիտեր, որ ես տան կարոտ էի զգում:

Հայրս սիրում էր արկածներ, բայց ոչ ուտելիքի հարցում: Նույնիսկ Ֆրանսիայում, որը հայտնի է իր խոհանոցով, նա սովորաբար ասում էր. «Արի չինական կերակուր ուտենք»: Լինելով Եկեղեցու երկարատև ծառայության հայրապետ, հայրս հոգևոր էր և կարեկից: Մի գիշեր, երբ Փարիզի միջով վթարային տագնապի բարձր ազդանշաններով սլանում էին շտապ օգնության մեքենաները, նա ասաց. «Գերիթ, դրանք քաղաքի մարդկանց վերքերի աղաղակներն են»:

Այդ ճամփորդության ժամանակ ես զգացի այլ աղաղակներ ու վերքեր: Մի երիտասարդ կին պաղպաղակ էր վաճառում մի փոքրիկ ձեռնասայլակի վրայից: Նրա վաֆլե կոները հենց պաղպաղակի չափով էին: Ինչ-որ պատճառով մի խոշորամարմին տղամարդ հարձակվեց երիտասարդ կնոջ վրա: Գոռալով և հրելով՝ նա շրջեց նրա սայլակը, ցրիվ տալով նրա պաղպաղակի կոները: Չկար մի բան, որ կարող էի անել, երբ նա իր կոշիկների տակ փշրեց նրա կոները: Ես դեռ տեսնում եմ այդ երիտասարդ կնոջը ծնկի եկած փողոցում`դեմքի վրայով վար հոսող տառապանքի արցունքներով, փորձելով փրկել ջարդված կոների կտորները: Նրա պատկերը հետապնդում է ինձ` հիշեցնելով անբարյացակամության, անուշադրության, թյուրըմբռնման մասին, որը մենք շատ հաճախ պատճառում ենք միմյանց:

Մեկ այլ օր կեսօրին ես ու հայրս այցելեցինք Փարիզի մոտ գտնվող Շարտրի վեհաշուք մայր տաճարը: Մալքոլմ Միլլերը՝1 մայր տաճարի մի համաշխարհային մասնագետ, մատնացույց արեց Շարտրի՝ ապակենկարով երեք շարք պատուհանները: Նա ասաց, որ դրանք պատմում են մի պատմություն:

Առաջին պատուհանները ցույց են տալիս Ադամին ու Եվային՝ Եդեմի պարտեզից հեռանալիս:

Երկրորդը` պատմում է բարի սամարացու առակը:

Երրորդը` նկարագրում է Տիրոջ Երկրորդ Գալուստը:

Միասին վերցված՝ այս ապակենկարներով պատուհանները կարող են նկարագրել մեր հավերժական ճամփորդությունը: Դրանք հրավիրում են մեզ ողջունել բոլորին` տեղ տալով Նրա իջևանում :2

Նկար
Պատուհան Շարտրի մայր տաճարում

iStock.com/digitalimagination

Ադամի ու Եվայի նման մենք գալիս ենք փշերի և տատասկների մի աշխարհ:3

Նկար
Պատուհան Շարտրի մայր տաճարում

iStock.com/digitalimagination

Երիքով տանող մեր փոշոտ ճամփաներում մենք հարձակման ենք ենթարկվում, վիրավորվում և թողնվում ցավի մեջ:4

Չնայած մենք պետք է միմյանց օգնենք, սակայն շատ հաճախ ինչ-ինչ պատճառներով, անցնում ենք ճանապարհի մյուս կողմը:

Այնուամենայնիվ, բարի սամարացին կարեկցանքով կանգ է առնում և կապում մեր վերքերը գինով ու յուղով: Հաղորդության խորհրդանիշները և մյուս արարողությունները, գինին և յուղը մեզ մատնանշում են հոգևոր բժշկությունը Հիսուս Քրիստոսում:5 Բարի սամարացին դնում է մեզ Իր սեփական ավանակի վրա, կամ ինչպես որոշ ապակենկարների պատմություններում, տանում է մեզ Իր ուսերի վրա: Նա բերում է մեզ իջևանը, որը կարող է ներկայացնել Իր Եկեղեցին: Իջևանում բարի սամարացին ասում է. «Դորան հոգ տար, … միւս անգամ ետ դառնալիս կվճարեմ քեզ»:6 Բարի սամարացին՝ մեր Փրկիչի մեկ այլ խորհրդանիշը, խոստանում է վերադառնալ՝ այս անգամ վեհությամբ ու փառքով:

Նկար
Պատուհան Շարտրի մայր տաճարում

iStock.com/digitalimagination

Զատիկի այս օրերին Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ դառնալ Իր նման բարի սամարացի՝ Իր իջևանը (Իր Եկեղեցին) դարձնելով ապաստան բոլորի համար՝ կյանքի հարվածների և փոթորիկների դեմ:7 Մենք պատրաստվում ենք Նրա խոստացած Երկրորդ Գալուստին, երբ ամեն օր մենք անում ենք «այս փոքրերից մեկին»,8 ինչպես կանեինք Նրա համար: «Այս փոքրերից մեկը» մեզանից յուրաքանչյուրն է:

Երբ մենք բարի սամարացու հետ գալիս ենք իջևան, մենք սովորում ենք հինգ բան Հիսուս Քրիստոսի և մեր մասին:

Առաջինը՝ մենք գալիս ենք իջևան ինչպես կանք` թուլություններով և թերություններով, որ յուրաքանչյուրս ունենք: Սակայն, մենք բոլորս ունենք ինչ-որ բան, որը պետք է ներդնենք: Մեր ճանապարհը դեպի Աստված հաճախ գտնում ենք միասնաբար: Մենք պատկանելության զգացում ենք ունենում, երբ միաբանված ենք լինում համայնքում`լինի համավարակին, փոթորիկներին, հրդեհներին, երաշտներին դիմակայելիս, թե ամենօրյա կարիքները լուռ բավարարելիս: Մենք ոգեշնչում ենք ստանում, երբ միասին խորհրդակցում ենք, ականջ դնելով յուրաքանչյուր անձնավորության, ներառյալ յուրաքանչյուր քրոջը և Հոգուն:

Երբ մեր սրտերը փոխվում են, և ստանում ենք Նրա պատկերը մեր դեմքին,9 մենք տեսնում ենք Նրան և մեզ Իր Եկեղեցում: Նրա միջոցով մենք հստակություն ենք գտնում, ոչ թե անհամաձայնություն: Նրա միջոցով մենք գտնում ենք պատճառ՝ բարիք անելու, պատճառ՝ բարի լինելու և աճող կարողունակություն՝ ավելի լավը դառնալու: Նրա միջոցով մենք հայտնաբերում ենք մնայուն հավատք, ազատագրող անձնուրացություն, հոգատար փոխարինում և վստահություն առ Աստված: Նրա իջևանում մենք գտնում ենք և խորացնում մեր անձնական փոխհարաբերությունը Աստծո` մեր Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Նա վստահում է մեզ՝ օգնելով դարձնել իջևանը այն տեղը, ինչպիսին Նրան պետք է, որ լինի: Երբ ներդնում ենք մեր տաղանդները և լավագույն ջանքերը, Նրա հոգևոր պարգևները նույնպես զորացնում են և օրհնում:10

Իսպաներենի մի թարգմանիչ ասաց ինձ. «Երեց Գոնգ, ես Հոգով իմացա, թե ինչ էիք պատրաստվում ասել, այնպես որ ես կարողացա թարգմանել լեզուների պարգևով»,- ասաց այդ հավատարիմ եղբայրը:

Հավատքի պարգևները և համոզմունքը գալիս են, դրսևորվում տարբեր ձևերով տարբեր իրավիճակներում: Մի սիրելի քույր հոգևոր մխիթարություն ստացավ, երբ նրա ամուսինը COVID-19-ի պատճառով հեռացավ կյանքից: Նա ասաց. «Ես գիտեմ՝ իմ սիրելի ամուսինը և ես կրկին միասին կլինենք»: COVID-19-ի հետ կապված մեկ այլ իրավիճակում մեկ այլ սիրելի քույր ասաց. «Ես զգացի, որ պետք է աղերսեմ Տիրոջը և բժիշկներին, որ ամուսնուս մի քիչ էլ ժամանակ տան»:

Երկրորդը՝ Նա աղերսում է մեզ դարձնել Իր իջևանը շնորհի և տարածքի վայր, որտեղ յուրաքանչյուրը կարող է այնպես նստել, որ տեղ լինի բոլորի համար: Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, բոլորը հավասար են՝ առանց երկրորդ կարգի խմբերի:

Բոլորը հրավիրվում են մասնակցել հաղորդության ժողովին, ինչպես նաև այլ կիրակնօրյա ժողովներին ու հասարակական միջոցառումներին:11 Մենք ակնածալից երկրպագում ենք մեր Փրկիչին, լինելով խորամիտ և ուշադիր միմյանց հանդեպ: Մենք տեսնում ենք և ընդունում ենք յուրաքանչյուր մարդու: Մենք ժպտում ենք, նստում նրանց կողքին, ովքեր մենակ են նստած, սովորում ենք անուններ` ներառյալ նորադարձների, վերադարձած եղբայրների և քույրերի, երիտասարդ կանանց և երիտասարդ տղաների, Երեխաների միության յուրաքանչյուր սիրելի երեխայի անունը:

Մեզ պատկերացնելով նրանց փոխարեն՝ մենք ողջունում ենք ընկերների, այցելուների, նոր տեղափոխվածների, զբաղված անհատների, որոնք ներգրավված են չափազանց շատ ուղղություններում: Մենք սգում ենք, ուրախանում և այնտեղ ենք միմյանց համար: Երբ մենք թերանում ենք կատարել մեր բոլոր իդեալական սպասումները և շտապում ենք, անտեղյակ ենք, դատապարտող կամ նախապաշարված, մենք ձգտում ենք միմյանցից ներողություն խնդրել և ավելի լավ գործել:

Աֆրիկայից եկած Միացյալ Նահանգներում ապրող մի ընտանիք ասել է. «Սկսած առաջին օրվանից Եկեղեցու անդամները ընկերական էին և սիրալիր: Բոլորն օգնում էին մեզ` զգալ ինչպես տանը: Ոչ մեկը մեզ վերևից չէր նայում»: Հայրն ասաց. «Սուրբ Աստվածաշունչն ուսուցանում է, որ ավետարանական պտուղները գալիս են ավետարանական արմատներից»: «Իսկ միսիոներները,- ասացին հայրն ու մայրը,- մենք ցանկանում ենք, որ մեր որդին և դուստրը մեծանան և լինեն այդ միսիոներների նման»: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, եկեք ջերմորեն ողջունենք բոլորին Նրա իջևանում:

Երրորդը՝ Նրա իջևանում մենք սովորում ենք, որ կատարելությունը Հիսուս Քրիստոսում է, ոչ թե աշխարհի կատարելության մեջ: Անիրական և անիրատեսական՝ աշխարհի «ակնթարթորեն կատարյալ» դարձնող զտված կատարելությունը կարող է մեզ ստիպել զգալ անհամապատասխան` թերթումների, հավանումների կամ կրկնակի հպումների գերին: Ի տարբերություն սրա՝ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը գիտի այն բոլոր բաները մեր մասին, որ մենք չենք ուզում որևէ մեկն իմանա, բայց Նա տակավին սիրում է մեզ: Նրա ավետարանը երկրորդ և երրորդ հնարավորության ավետարան է:12 Նա ոգեշնչում է մեզանից յուրաքանչյուրին լինել բարի սամարացի, ավելի քիչ դատապարտող և ավելի շատ ներողամիտ ինքներս մեզ հետ և մեկս մյուսի հետ, նույնիսկ, երբ մենք ձգտում ենք ավելի լիարժեք պահել Նրա պատվիրանները:

Մենք օգնում ենք ինքներս մեզ, երբ օգնում ենք միմյանց: Մի ծանոթ ընտանիք, ապրում էր բանուկ ճանապարհի կողքին: Ճամփորդները հաճախ էին կանգ առնում` օգնություն խնդրելու համար: Մի վաղ առավոտյան ընտանիքը լսեց իրենց դռան բարձր թակոցը: Հոգնած և անհանգստացած, թե ով կարող էր լինել գիշերվա 2:00-ին, նրանք մտածում էին, թե հենց այս անգամ մեկ ուրիշը կարող էր օգնել: Մինչ համառ թակոցը շարունակվում էր, նրանք լսեցին. «Հրդե՜հ, ձեր տան հետևում հրդեհ է»: Բարի սամարացիներն օգնում են միմյանց:

Չորրորդը՝ Նրա իջևանում մենք Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնացած ավետարանի համայնքի մասն ենք դառնում, որը խարսխված է վերականգնված ճշմարտության, ապրող մարգարեների և առաքյալների և Հիսուս Քրիստոսի մասին ևս մեկ վկայության`Մորմոնի Գրքի վրա: Նա մեզ բերում է Իր իջևանը և նաև Իր տունը` սուրբ տաճարը: Տիրոջ տունը մի տեղ է, որտեղ, ինչպես Երիքովի ճանապարհին վիրավոր մարդուն, բարի սամարացին կարող է մաքրել և հագցնել մեզ, պատրաստել մեզ վերադառնալ Աստծո ներկայություն, և միավորել մեզ հավերժորեն Աստծո ընտանիքում: Նրա տաճարները բաց են բոլորի համար, ովքեր հավատքով և հնազանդությամբ ապրում են Նրա ավետարանով:

Տաճարային ուրախությունը ներառում է ավետարանական միասնություն` բազմազան ժառանգությունների, մշակույթների, լեզուների և սերունդների միջև: Թեյլորսվիլ Յուտայի տաճարի հողատարածքի բացմանը 17-ամյա Մաքս Հարքերը կիսվեց ընտանեկան հավատի մի ժառանգությամբ, որը սկսվել էր վեց սերունդ առաջ՝ իր նախապապ Ջոզեֆ Հարքերի և նրա կնոջ՝ Սյուզաննա Սնիթի կողմից: Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանում յուրաքանչյուրս կարող ենք դառնալ ուժեղ օղակ մեր ընտանիքի սերունդներում:

Վերջապես, հինգերորդը՝ մենք ուրախանում ենք, որ Աստված սիրում է Իր զավակներին մեր տարբեր ծագումներով և հանգամանքներով հանդերձ, ամեն ազգում, ցեղում և լեզվում` բոլորի համար տեղ տալով Իր իջևանում:

Վերջին 40 տարիների ընթացքում Եկեղեցու անդամները աստիճանաբար միջազգային են դարձել: 1998 թվականից ի վեր Եկեղեցու ավելի շատ անդամներ ապրում են դրսում, քան Միացյալ Նահանգների և Կանադայի ներսում: Մինչև 2025 թվականը մենք ակնկալում ենք, որ Եկեղեցու այնքան անդամներ կապրեն Լատինական Ամերիկայում, որքան Միացյալ Նահանգներում և Կանադայում: Հայր Լեքիի հավատարիմ հետնորդների հավաքումը իրականացող մարգարեություն է: Հավատարիմ Սրբերը, ներառյալ ռահվիրաների միջանցքը [Յուտա, Այդահո, Արիզոնա], մնում են հավատքի և ծառայության աղբյուր համաշխարհային Եկեղեցու համար:

Հայտնի է նաև, որ Եկեղեցու մեծահասակ անդամների մեծ մասը այժմ ամուսանցած չեն, այրի կամ ամուսնալուծված են: Սա նշանակալից փոփոխություն է: Այն ներառում է մեր Սփոփող միության քույրերի կեսից ավելին և մեր մեծահասակ քահանայություն կրող եղբայրների կեսից ավելին: Ժողովրդագրական պատկերն այսպիսին է` 1992 թ.-ից համաշխարհային եկեղեցում, իսկ 2019 թվականից՝ ԱՄՆ-ի և Կանադայի եկեղեցում:

Մեր դիրքը Տիրոջ առջև և Նրա Եկեղեցում ամուսնական կարգավիճակի հարց չէ, այլ հավատարիմ և քաջարի Հիսուս Քրիստոսի աշակերտներ դառնալը:13 Չափահասները կամենում են համարվել որպես չափահասներ և լինել պատասխանատու ու ներդրում կատարել` որպես չափահասներ: Հիսուս Քրիստոսի աշակերտները գալիս են տարբեր վայրերից, ամեն կերպարանքով, չափերով, գույնով, տարիքով, յուրաքանչյուրը տաղանդներով, արդար ցանկություններով և օրհնելու ու ծառայելու հսկայական կարողություններով: Մենք ձգտում ենք հետևել Հիսուս Քրիստոսին հարատև ուրախությամբ և հավատքով՝ ապաշխարության համար:14

Այս կյանքի ընթացքում մենք երբեմն սպասում ենք Տիրոջը: Գուցե մենք դեռ այնտեղ չենք, որտեղ հույս ունենք և ուզում ենք լինել ապագայում: Մի նվիրված անդամ ասում է. «Տիրոջը օրհնությունների համար հավատարմորեն ապավինելը սուրբ ապրելակերպ է: Այն չպետք է ընդունվի խղճահարությամբ, հովանավորելով կամ դատելով, այլ սրբազան հարգանքով»:15 Այդ ընթացքում, մենք ապրում ենք ներկայով, չսպասելով, որ կյանք սկսվի:

Եսայիան խոստանում է. «Տիրոջն ապավինողները կնորոգվին ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն վաստակիլ, կգնան և չեն հոգնիլ»:16

Մեր բարի սամարացին խոստանում է վերադառնալ: Հրաշքներ են տեղի ունենում, երբ մենք հոգ ենք տանում միմյանց մասին, ինչպես Նա կաներ: Երբ մենք գալիս ենք կոտրված սրտով և փշրված հոգով,17 մեր ձայնը լսվում է Հիսուս Քրիստոսի միջոցով, օղակված Նրա ապահովության ըմբռնող բազուկների մեջ:18 Սրբազան արարողությունները տալիս են ուխտի պատկանելություն և «աստվածայնության զորությունը»՝19 սրբագործելու ներքին միտումը և արտաքին գործողությունը: Նրա սիրառատ բարությամբ և երկայնամտությամբ Նրա Եկեղեցին դառնում է մեր իջևանը:

Երբ մենք տեղ ենք ստեղծում Նրա իջևանում` ողջունելով բոլորին, մեր բարի սամարացին կարող է բժշկել մեզ մեր մահկանացու փոշոտ ճամփաներում: Նրանք խոստանում են. «խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք գալիք աշխարհում»20, «որպեսզի ուր ես եմ, դուք էլ լինեք»:21 Ես երախտագիտությամբ այսպես եմ հաստատում և վկայում Հիսուս Քրիստոսի սրբազան և սուրբ անունով, ամեն: