Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 6


Վարդապետության սերտման կրկնություն 6

Հասկացեք և բացատրեք

Նկար
A group of teenagers sit in a classroom learning together while a young woman reads from the scriptures, the other youth follow along. The teacher can be seen standing to the side.

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ հասկանալ վարդապետության սերտման հատվածներում ներկայացված Փրկիչի ուսմունքները և կարողանալ բացատրել դրանք ձեր խոսքերով: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ և բացատրել Նոր Կտակարանի վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներից մեկի կամ մի քանիսի մասին ճշմարտությունները:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք բացահայտել սուրբ գրությունների ուսումնասիրման մի հմտություն կամ ռազմավարություն, որն օգտակար է իրենց համար, և մտածել, թե ինչու է դա այդպես:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելու համար, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:

Հասկացեք սուրբ գրությունները

Քննարկումը սկսելուց առաջ ուսանողներին առաջարկեք մի քանի րոպե խաղալ որևէ հասարակ խաղ, օրինակ՝ խաչ-զրո կամ քար, մկրատ, թուղթ՝ կողքին նստած դասընկերոջ հետ: Երբ խաղն ավարտվի, հարցրեք ուսանողներին, թե ինչ մարտավարություն էին նրանք օգտագործում, և ինչու է մարտավարությունը կարևոր խաղի ժամանակ: Այնուհետև բացատրեք, որ կան մարտավարություններ, որոնք կարող են մեզ օգնել ավելի լավ հասկանալ սուրբ գրությունները:

Ուսանողներին առաջարկեք կիսվել ուսանողի պատրաստման վարժության գաղափարներով: Նրանց պատասխանները գրեք գրատախտակին:

  • Որո՞նք են այն մարտավարությունները, որ դուք օգտագործել եք կամ կարող եք օգտագործել՝ սուրբ գրություններն ավելի լավ հասկանալու համար:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ժամանակ տրամադրել՝ Աստծո ուսմունքներն ավելի լավ հասկանալու համար:

Այդ դասի ժամանակ դուք հնարավորություն կունենաք օգտագործել հասարակ մարտավարություններ՝ Նոր Կտակարանի վարդապետության սերտման սուրբ գրությունների մեկ կամ մի քանի հատված հասկանալու համար: Դուք նաև հնարավորություն կունենաք ուրիշներին բացատրել ձեր կողմից ընտրված հատվածի ճշմարտությունները:

Ստորև ներկայացված է Նոր Կտակարանի առաջին կեսի վարդապետության սերտման հատվածների ցուցակը:

Ցուցադրեք հետևյալ թերթիկը, որպեսզի ուսանողները կարողանան այն օգտագործել որպես հղում դասի ընթացքում:

Սուրբ գրությունների հղումները

Սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները

Ղուկաս 2.10–12

«Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»:

Հովհաննես 3.5

«Եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել»:

Հովհաննես 3․16

«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»:

Մատթեոս 5.14–16

«Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին»:

Մատթեոս 11.28–30

«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»:

Մատթեոս 16.15–19

Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»:

Հովհաննես 7.17

«Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»։

Մատթեոս 22.36–39

«Սիրիր քո Տէր Աստուծուն։ … Սիրիր քո ընկերին»։

Ղուկաս 22.19–20

Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»:

Հովհաննես 17.3

«Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Հիսուս Քրիստոսին»։

Ղուկաս 24.36–39

«Ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ»:

Խորացրեք ձեր ընկալումը

Հետևյալ մարտավարությունը կարող է ձեզ օգնել ավելի լավ հասկանալ վարդապետության սերտման հատվածը:

Երիտասարդներին զորացնելու համար ամսագիրը հաճախ ներառում է «Տող առ տող» կոչվող սուրբ գրությունների ուսումնասիրության վարժությունը, որտեղ բացատրվում են կամ սահմանվում են որևէ սուրբ գրության հիմնական բառերն ու արտահայտությունները: «Տող առ տող» վարժության օրինակը տեսնելու համար, տես «Մի վախեցիր», Երիտասարդներին զորացնելու համար, փետրվար 2021, 32:

Ստեղծեք ձեր սեփական «Տող առ տող» էջը Նոր Կտակարանի առաջին կեսից որևէ հատվածի համար: Կարող եք օգտագործել նկարչության պարագաներ՝ ձեր էջը ավելի գրավիչ դարձնելու համար: Հետևեք ստորև նշված հրահանգներին՝ այս էջը ստեղծելու համար.

  1. Դատարկ թերթիկի վրա գրեք սուրբ գրությունների հատվածից ձեր ընտրած բառերը:

  2. Ընտրեք առնվազն հինգ բառ կամ արտահայտություն:

  3. Գտեք սահմանումներ, բացատրություններ, օրինակներ, այս հատվածի հետ առնչություն ունեցող սուրբ գրություններ կամ Եկեղեցու առաջնորդների հայտարարություններ, որոնք կարող են ձեզ օգնել ավելի լավ հասկանալ ձեր կողմից ընտրված բառերն կամ արտահայտությունները: Թվարկեք դրանք թերթի վրա:

  4. Ձեր էջի որևէ մասում ներառեք առնվազն մեկ պարբերություն, որը կբացատրի, թե այս հատվածն ինչ է ձեզ օգնում հասկանալ Հիսուս Քրիստոսի, Նրա Եկեղեցու կամ մեզ փրկելու Նրա առաքելության մասին:

Ժամանակի առկայության դեպքում կրկնեք այս վարժությունը մի այլ հատվածի հետ:

Կիսվեք ձեր ստեղծագործությամբ

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց ստեղծագործություններով զուգընկերոջ հետ և բացատրել, թե ինչ են նրանք սովորել այդ հատվածից: Ցանկության դեպքում ուսանողները կարող են իրենց ստեղծագործություններով կիսվել ամբողջ դասարանի հետ: