Սեմինարիա
Հովհաննես 7–10


Հովհաննես 7–10

Ակնարկ

Տաղավարահարաց տոնի ժամանակ Երուսաղեմ այցելելիս Հիսուսն ուսուցանեց մարդկանց, որ եթե նրանք ցանկանում են իմանալ՝ արդյոք Իր վարդապետությունն Աստծուց է, թե ոչ, ապա պետք է ապրեն դրանով: Նա օգնեց շնության մեջ բռնված կնոջը: Հիսուսը վկայեց, որ Ինքն Աշխարհի Լույսն է և բժշկեց ի ծնե կույր մի մարդու: Հիսուսն ուսուցանեց, որ Ինքը Բարի Հովիվն է:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Հովհաննես 7

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե նրանք ինչ կարող են անել՝ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ուսմունքների ճշմարտությունն իմանալու համար:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ով կամ ինչն է նպաստել Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների մասին իրենց հասկացողության և համոզմունքների ձևավորմանը: Խնդրեք նրանց գրել իրենց մտքերը թղթի վրա և այն դասարան բերել:

  • Բովանդակություն՝ ցուցադրման համար. Նախագահ Բոննի Լ. Օսկարսոնի հայտարարությունը

  • Նյութեր ուսանողների համար. «Երիտասարդներին զորացնելու համար» (գրքույկ, 2011), թվային կամ տպագիր ձևով:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Աղյուսակում նշված սուրբ գրությունները կարող են նախօրոք բաժանվել ուսանողների միջև՝ խմբային քննարկումների սենյակներում: Ուսանողներից յուրաքանչյուրը կարող է կիսվել Հիսուս Քրիստոսի մասին կարդացած կարծիքով:

Վարդապետության սերտում. Հովհաննես 7.17

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին մտապահել վարդապետության սերտման այս հղումն ու հիմնական արտահայտությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել Փրկիչի տարբեր պատվիրաններ, ուսմունքներ կամ վարդապետություններ, որոնց մասին պատանիները պետք է ձգտեն վկայել:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Վարդապետության սերտման բջջային հավելվածում կարող եք ցուցադրել Հովհաննես 7.17 հատվածի բովանդակությունը: (Այս բովանդակությունը տեսնելու համար, սեղմեք Մտապահել կոճակը, ապա գտեք Հովհաննես 7.17 հատվածը:) Ուսանողները կարող են օգտագործել հավելվածը՝ սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները միասին մտապահելու համար:

Հովհաննես 8

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսի բնավորությունը և զգալ Նրա ողորմության զորությունը:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել մի դեպք, երբ նրանք ողորմություն են ցուցաբերել որևէ մեկի հանդեպ, կամ երբ իրենք ողորմության կարիք կամ հույս ունեին:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք օգտագործել խմբային քննարկումների սենյակները, որպեսզի ուսանողներին հնարավորություն տաք տեսանյութի դիտումից հետո կիսվել իրենց տպավորություններով: Կարող եք հրավիրել մեկին, ում ծննդյան օրն ամենամոտն է՝ վարելու քննարկումը: Նա կարող է տալ այս դասում տեսանյութի տակ նշված հարցերը:

Հովհաննես 9

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, որ հավատարիմ մնալով Փրկիչի վերաբերյալ իրենց գիտելիքին, նույնիսկ դժվարության պահին կարող են ամրապնդել իրենց վկայությունը Նրա մասին:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել որևէ դեպք, երբ հակառակ ընդդիմությանը, նրանք հավատարիմ են մնացել Հիսուս Քրիստոսի մասին իրենց գիտելիքին ու համոզմունքներին:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Դասարանով դիտեք Jesus Heals a Man Born Blind։ Դիտելու ընթացքում խնդրեք ուսանողներին օգտվել զրուցարանի գործառույթից՝ բժշկված կույր մարդու կյանքի սկզբունքի մասին վկայությունով կիսվելու համար:

Հովհաննես 10

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ավելի շատ վստահել Հիսուս Քրիստոսին՝ որպես իրենց Հովիվի, և մեծացնել Նրա ձայնը լսելու և Նրան հետևելու ցանկությունը:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ « Բարի Հովիվը » հոդվածը սուրբ գրքերի ուղեցույցում: Խնդրեք նրանց պատրաստվել պատասխանել, թե ինչու է «Բարի Հովիվ» տիտղոսը լավ նկարագրում Հիսուս Քրիստոսին:

  • Բովանդակություն՝ ցուցադրման համար. Բարի Հովիվի նկարը

  • Առցանց ուսուցման առաջարկ. Օգտագործեք վիրտուալ գրատախտակի գործառույթը, որպեսզի թվարկեք, թե ուսանողներն ինչ են սովորում Քրիստոսի՝ Բարի Հովիվի մասին, որը կարող են լրացնել դասի ընթացքում: