Սեմինարիա
Հովհաննես 8


Հովհաննես 8

Շնության մեջ բռնված կնոջը բերում են Փրկիչի մոտ

Նկար
Depiction of Jesus and the woman taken in adultery. They are both kneeling on the ground. For Mormon Channel use.

Մինչ Հիսուսն ուսուցանում էր տաճարում, մի քանի դպիրներ և փարիսեցիներ Նրա մոտ բերեցին մի կնոջ, ով շնացել էր: Նրանք հարցրին Նրան՝ արդյոք կնոջը պետք է քարկոծեն ըստ Մովսեսի օրենքի (տես Ղևտացոց 20.10): Հիսուսը պատասխանը նրանց և կնոջը կարող է ձեզ համար բացահայտել Նրա բնավորությունը և օգնել ձեզ զգալ Նրա ողորմության զորությունը:

Կենտրոնացեք ուսանողների վրա Ուսուցանելիս կենտրոնացեք ուսանողների անհատական կարիքների վրա: Թույլ մի տվեք, որ ձեր ծրագրերն ավելի կարևոր լինեն, քան դասարանում գտնվող ուսանողները: Անընդհատ գնահատեք ուսանողների ներգրավվածությունը և մտածեք, թե ինչպես կարող եք հորդորել նրանց մասնակցել դասին:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել որևէ դեպք, երբ նրանք ողորմություն են ցուցաբերել ինչ-որ մեկի հանդեպ կամ իրենք ողորմության հույս և կարիք ունեին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հիսուս Քրիստոսի հատկանիշները

Ցուցադրեք հետևյալ հարցերը, որպեսզի ուսանողները տեսնեն ներս մտնելիս: Ուսանողների համար օգտակար կլինի աշխատել զույգերով կամ փոքր խմբերով՝ իրենց պատասխանները դասարանին ներկայացնելուց առաջ:

  • Ե՞րբ է ինչ-որ մեկը բարի եղել ձեր հանդեպ, նույնիսկ եթե զգացել եք, որ արժանի չեք դրան:

  • Դա ինչպիսի՞ ազդեցություն թողեց ձեզ վրա:

Հիսուսը շատ բարի գտնվեց շնության մեջ բռնված կնոջ հանդեպ, ինչը մեծ ազդեցություն թողեց նրա վրա:Կարդացեք Հովհաննես 8.1-5-ը և բացատրեք, թե ինչու էր այդ իրավիճակը դժվար լուծելի:

Երբ դպիրներն ու փարիսեցիները կնոջը բերեցին Հիսուսի մոտ և հարցրին՝ արդյոք նա պետք է քարկոծվի, նրանք միտումնավոր կերպով Նրան դրեցին դժվարին իրավիճակի մեջ (տես Հովհաննես 8.6): Եթե Հիսուսն ասեր, որ կնոջը չպիտի քարկոծեն, Նրան կմեղադրեին այն բանում, որ Նա չի հարգում Մովսեսի օրենքը ( Ելից 20.14): Եթե Նա ասեր՝ այո, Նա կգործեր ժողովրդի կարծիքին և Հռոմի օրենքին հակառակ: Եվ Նա գթություն չէր ցուցադրի կնոջ հանդեպ, ինչը Նա շարունակաբար անում էր իր ծառայությունների ժամանակ (տես Նոր Կտակարանի ձեռնարկ ուսանողի համար [2018], ChurchofJesusChrist.org):

Երբ ուսումնասիրեք Փրկիչի արձագանքը այս դժվարին իրավիճակին, կբացահայտեք մի քանի հատկանիշներ, որոնք կարող են ձեզ օգնել ավելի լավ հասկանալ, թե ինչպիսին էր Փրկիչը: Փրկիչի հատկանիշները փնտրելը մի հմտություն է, որը դուք պետք է օգտագործեք Նոր Կտակարանի ուսումնասիրության ողջ ընթացքում: Այդ հատկանիշները հասկանալով՝ կարող եք ամրապնդել Քրիստոսին մոտենալու ձեր ցանկությունը:

Կարդացեք Հովհաննես 8.6-11-ը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպիսի հատկանիշներ էր դրսևորել Հիսուս Քրիստոսը՝ մեղադրողների և կնոջ հետ շփվելիս:

Կարող եք դիտել «Գնա, և այսուհետև մեղք մի գործիր» տեսանյութը (3:21) ChurchofJesusChrist.org կայքում: Տեսանյութը դիտելիս օգտակար կլինի մտածել հետևյալ հարցերի շուրջ.

Օգտակար կլինի ցուցադրել հետևյալ հարցերը, որպեսզի ուսանողները կարողանան դրանց անդրադառնալ անհրաժեշտության դեպքում:

  • Փրկինչն ինչպիսի՞ հատկանիշներ ցուցադրեց՝ կնոջը մեղադրող տղամարդկանց հետ շփվելիս:

  • Փրկիչն ինչպիսի՞ հատկանիշներ ցուցադրեց՝ կնոջ հետ շփվելիս:

Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին հասկանալ, որ չնայած Փրկիչը համբերատար ու գթասիրտ Էր կնոջ նկատմամբ, Նա նրան ներում չէր պարգևում այդ պահին: (Տես Նախագահ Օուքսի հայտարարությունը «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում)

  • Սուրբ գրությունների ո՞ր արտահայտություններն են ցուցադրում այդ հատկանիշները:

Կարող եք ուսանողներին թույլ տալ իրենց նկատառումներով կիսվել ամբողջ դասարանի հետ կամ փոքր խմբերով: Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին բացահայտել Փրկիչի հատկանիշները, ինչպիսիք են՝ համբերատար լինել լարված իրավիճակում, հասկանալ իրավիճակը, ողորմություն և կարեկցանք ցուցաբերել կնոջ հանդեպ և այլն:

Կարող եք նշել Հովհաննես 8.6-11-ի այն արտահայտությունները, որոնք ցուցադրում են Հիսուսի այդ հատկանիշները: Նկատի ունեցեք, որ Փրկիչն այդ պահին չներեց կնոջ մեղքերը, այլ հորդորեց նրան՝ «գնա, և այսուհետև մեղք մի գործիր» ( Հովհաննես 8.11):

Օգտակար կլինի խնդրել ուսանողներից մեկին օրինակ բերել մի արտահայտություն, որը ցուցադրում է Հիսուս հատկանիշը, կամ ուսուցիչն ինքը կարող է այդպիսի օրինակ բերել: Եթե ուսանողներին անհրաժեշտ կլինի խորհել որևէ հատկանիշի մասին, որը նրանք ցանկանում են զարգացնել, հետևյալ հարցերը կարող են օգտակար լինել: Կարող եք ուսանողներին ժամանակ տալ՝ խորհելու հետևյալ հարցերի շուրջ և պատասխանելու դրանց իրենց օրագրերում:

  • Ո՞ր հատկանիշը կցանկանայիք զարգացնել: Ինչո՞ւ:

  • Ինչպե՞ս կարող եք թույլ տալ Փրկիչին օգնել ձեզ զարգացնել կամ ամրապնդել այդ հատկանիշը ձեր կյանքում:

Փրկիչի ողորմությունը մղում է մեզ փոխվել

Հիսուս Քրիստոսի աստվածային հատկանիշներից մեկն է Նրա ողորմությունը: «Ողորմածությունը կարեկից վերաբերմունքն է անձի հանդեպ, որը տրվում է ավելի մեծ չափով, քան նա արժանի է» («Ողորմություն», topics.ChurchofJesusChrist.org):

Երեց Դեյլ Գ. Ռենլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ներկայացրել է հետևյալ գաղափարները Փրկիչի կարեկցող ողորմության և այն ազդեցության մասին, որը այն թողեց կնոջ վրա.

Նկար
Official portrait of Elder Dale G. Renlund of the Quorum of the Twelve Apostles, January 2016.

Անշուշտ Փրկիչը չխրախուսեց շնությունը: Բայց Նա նաև չդատապարտեց կնոջը: Նա խրախուսեց նրան վերափոխել իր կյանքը: Նրա կարեկցանքն ու ողորմածությունը դարձան այն շարժառիթը, որի շնորհիվ կինը գիտակցաբար փոխվեց: Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը վկայում է նրա սկսված աշակերտության մասին. «Եվ կինը փառաբանում էր Աստծուն այդ պահից սկսած և հավատում նրա անվանը» [Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 8.11 ( Հովհաննես 8․11 , ծանոթագրություն գ]):

(Դեյլ Գ. Ռենլանդ, «Մեր Բարի Հովիվը», Ensign կամ Լիահոնա, մայիս, 2017թ․, 30)

Կարող եք նշել [Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը Հովհաննես 8.11 հատվածում, ծանոթագրություն գ, եթե այն առկա է ձեր սուրբ գրություններում:

  • Ինչպիսի՞ ազդեցություն թողեց Փրկիչի ողորմությունը կնոջ վրա:

  • Ձեր կարծիքով, Նրա ողորմությունն ինչո՞ւ այդպիսի ազդեցություն թողեց:

  • Այն գիտակցումը, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են ողորմությունը, ինչպե՞ս է ազդում Նրանց հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:

Չնայած Փրկիչը չի խրախուսում մեղքը, սակայն Նա ներողամիտ է: Նա ցանկանում է, որ դուք ձգտեք ապաշխարել և շարունակեք փորձել ավելի լավը դառնալ:

Որոշ ուսանողների համար օգտակար կլինի քննարկել, թե Փրկիչն ինչպես է ցանկանում, որ մենք կրկին փորձենք, երբ սխալներ ենք գործում: Այդ դեպքում կարող եք օգտագործել երեց Լին Գ. Ռոբբինսի հայտարարությունը, որը կարող եք գտնել «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում:

Կարող եք ուսանողներին ժամանակ տալ խորհել այն մասին, թե նրանք ինչ են սովորել, որը կարող է նրանց օգնել ավելի շատ մոտենալ Փրկիչին և զգալ Նրա ողորմությունը: Հետևյալ հարցերը (կամ այլ հարցեր) կարող են ցուցադրվել գրատախտակին, և ուսանողները կարող են պատասխանել դրանց իրենց օրագրերում:

  • Ի՞նչ եք այսօր սովորել Փրկիչի մասին, որը ձեզ դրդում է ապաշխարել և շարունակել փորձել ավելի շատ նմանվել Նրան:

  • Ձեր կարծիքով, Փրկիչն ի՞նչ է ուզում, որ դուք անեք կամ փոխեք ձեր կյանքում՝ Նրան ավելի շատ նմանվելու համար:

Կարող եք ամփոփել՝ կիսվելով Փրկիչի կարեկցանքի և ողորմության մասին ձեր վկայությունով կամ անձնական զգացմունքներով:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Մենք ինչպե՞ս ենք օրհնված Փրկիչի ողորմությամբ

Խոսելով այն մասին, թե Փրկիչն ինչու է ցանկանում, որ մենք կրկին փորձենք սխալվելիս, Յոթանասունից երեց Լին Գ. Ռոբբինսն ուսուցանել է իր ելույթում.

Նկար
Former Official Portrait of Elder Lynn G. Robbins. Photographed March 2017. Replaced October 2019 (with Telescope ID: 2298123)

Երախտապարտ լինելով մեր սխալների կամ մտքի սայթաքումների դիմաց երկրորդ հնարավորությունն ունենալու համար՝ մենք բոլորս հրճվում ենք Փրկիչի շնորհով, որը մեզ տալիս է մեղքը կամ ձախողումները հաղթահարելու երկրորդ հնարավորությունը:

Ոչ ոք ավելի շատ մեր կողմից չէ, որքան Փրկիչը … Նրան նմանվելու համար բնական մարդու հետ մեր ամենօրյա պայքարում մեզանից կպահանջվեն անհամար երկրորդ հնարավորություններ, ինչպես օրինակ՝ վերահսկել ախորժակը, սովորել համբերել և ներել, հաղթահարել ծուլությունը, խուսափել անփույթ մեղքերից և սրանք պարզապես մի քանիսն են …

Ես հավերժ երախտապարտ եմ մեր Երկնային Ծնողների և Փրկիչի սիրառատ բարության, համբերության և երկայնամտության համար, ովքեր թույլ են տալիս մեզ ունենալ անսպառ երկրորդ հնարավորություն՝ դեպի Իրենց ներկայություն տանող մեր ճամփորդության ընթացքում:

(Լին Գ. Ռոբբինս, «Մինչև յոթանասուն անգամ յոթը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 22-23)

Ինչպե՞ս կարող եմ սովորել լինել ավելի գթասիրտ՝ Փրկիչի նման

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ Առաջին Նախագահությունից, ուսուցանել է.

Նկար
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Մեղադրանքների և անբարյացակամության աշխարհում հեշտ է քարեր հավաքել և նետել: Բայց նախքան դա անելը, եկեք հիշենք խոսքերը Նրա, ով մեր Վարդապետը և օրինակն է. «Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քար գցե դրա վրա» [Հովհաննես 8:7]:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, եկեք քարերը ցած դնենք:

Լինենք բարի:

Լինենք ներողամիտ:

Միմյանց հետ հանգիստ խոսենք:

Թող Աստծո սերը լցնի մեր սիրտը:

«Բարի գործենք ամենին» [Գաղատացիս 6.10]:

(Dieter F. Uchtdorf, “The Merciful Obtain Mercy,” Ensign or Liahona, May 2012, 76)

Երեց Դեյլ Գ. Ռենլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է:

Նկար
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Քրիստոսանման լինելու համար մարդը սիրում է ողորմությունը։ Ողորմություն սիրող մարդիկ չեն դատում ուրիշներին. նրանք կարեկցանք են դրսևորում ուրիշների հանդեպ, հատկապես նրանց, ովքեր ավելի քիչ հաջողակ են. նրանք ողորմած են, բարի և հարգալից։ Այս անհատները սիրով և ըմբռնումով են վերաբերվում յուրաքանչյուրին, հաշվի չառնելով ռասան, սեռը, կրոնական պատկանելությունը, սեռական կողմնորոշումը, սոցիալ-տնտեսական կարգավիճակը և ցեղային, տոհմական կամ ազգային տարբերությունները։ Դրանց փոխարինում է Քրիստոսանման սերը։

(Dale G. Renlund, “Do Justly, Love Mercy, and Walk Humbly with God,” Ensign or Liahona, Nov. 2020, 111)

Փրկիչն ինչպե՞ս ողորմություն ցուցաբերեց՝ առանց անմաքուր վարքը խրախուսելու

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է.

Նկար
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Տերն իհարկե չարդարացրեց կնոջ մեղքը։ Նա պարզապես ասաց, որ չէր դատապարտում նրան, այսինքն՝ Նա այդ պահին վերջնական դատաստանի չէր ենթարկում նրան … Շնության մեջ բռնված կնոջը ժամանակ տրվեց ապաշխարելու՝ ժամանակ, որից նրան զրկում էին այն մարդիկ, ովքեր ուզում էին քարկոծել նրան:

(Դալլին Հ․ Օուքս, ««Մի դատեք» և դատելը», Ensign, օգոստոս 1999, 8)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Հովհաննես 8․12 «Ես եմ աշխարհի լոյսը»

Կարդացեք Հովհաննես 8.12 հատվածը և քննարկեք Փրկիչի տիտղոսն ու դերը՝ որպես «աշխարհի լույս»:

Կարող եք օգտագործվել հետևյալ մեջբերումը: Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսը բացահայտել է երեք ուղիներ, որոնցով Հիսուս Քրիստոսը հանդիսանում է «աշխարհի լույսը»:

Նկար
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Հիսուս Քրիստոսն աշխարհի լույսն է, որովհետև նա աղբյուրն է լույսի, որը «դուրս է գալիս Աստծո ներկայությունից, որ լցնի տարածության անսահմանությունը» ( ՎևՈւ 88.12):

Հիսուս Քրիստոսն աշխարհի լույսն է նաև այն պատճառով, որ նրա օրինակը և նրա ուսմունքները լուսավորում են այն ճամփան, որով մենք քայլում ենք՝ մեր Երկնային Հոր մոտ վերադառնալու համար …

Հիսուս Քրիստոսը աշխարհի լույսն է նաև այն պատճառով, որ նրա զորությունը համոզում է մեզ բարի գործեր անել:

(Դալլին Հ․ Օուքս, «Աշխարհի լույսը և կյանքը», Ensign, նոյեմբեր 1987, 63-64)

«Հիսուսը հայտարարում է. Ես եմ աշխարհի լոյսը. Ճշմարտութիւնը կազատէ ձեզ» աստվածաշնչյան տեսանյութը (4:26) կարող է ձեզ օգնել ուսուցանել 12-59 հատվածները:

Հովհաննես 8.13, 17-18, 25-29 Հիսուսի հարաբերությունը Իր Հոր հետ

Հիսուս Քրիստոսը հստակ ուսուցանել է Իր Հոր հետ Իր հարաբերությունների մասին, այդ թվում այն մասին, որ Ինքը և Իր Հայրը առանձին էակներ էն: Ուսանողներին առաջարկեք կարդալ Հովհաննես 8.13, 17-18, 25-29 հատվածները՝ ուշադրություն դարձնելով այն բառերին և արտահայտություններին, որոնք նկարագրում են Փրկիչի հարաբերությունները Իր Հոր հետ:

Հովհաննես 8.30-36 «Ճշմարտութիւնը կազատէ ձեզ»

Հիսուսը դիմեց նրանց, ովքեր «հավատում էին Նրան» և ուսուցանեց մեզ ազատող ճշմարտության մասին: Ուսանողները կարող են կարդալ հատվածներ 31-33-ը և գտնել այն, ինչը կօգնի իրենց բացահայտել ճշմարտությունը: Ուսանողները կարող են ճանաչել Փրկիչի տիտղոսներից մեկը՝ որպես «ճշմարտություն», (տես Հովհաննես 14.6) և դնել Փրկիչի անունը՝ «ճշմարտության» փոխարեն Հովհաննես 8.31-36 հատվածներում:

Ուսանողները կարող են նաև քննարկել, թե ինչպես է մեղքը տանում դեպի գերություն, և ինչպես է Հիսուս Քրիստոսը տանում դեպի ազատություն: Նրանք կարող են նաև քննարկել 2 Նեփի 2.27 հատվածը: