Սեմինարիա
Հովհաննես 7


Հովհաննես 7

Կատարեք Աստծո կամքը, որպեսզի իմանաք Նրա վարդապետությունը

Նկար
Jesus Christ is teaching in the temple and being approached by the chief priests, elders and scribes who ask Him the source of his authority. Christ questions them whether the baptism of John the Baptist was of heaven or of man. Outtakes include closeups of people in the crowd and of Caiaphas.

Տաղավարահարաց տոնի ժամանակ Երուսաղեմ այցելելիս Հիսուսը բացատրեց, թե մարդն ինչպես կարող է ինքնուրույն հասկանալ, որ Իր ուսուցանած վարդապետությունը Երկնային Հորից է: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ, թե դուք ինչ կարող եք անել՝ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ուսմունքների ճշմարտությունը իմանալու համար:

Ներգրավեք ուսանողներին Փորձեք քաջալերել բոլոր ուսանողներին մասնակցել դասին: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է, որ մեր նպատակն է օգնել ուսանողներին «հոգեպես ինքնապահով դառնալ, քանզի մենք օգնում ենք նրանց սովորել գործելով» («Ձգտեք հավատքով սովորել» [ուղերձ ԵկեղեցուԿրթական Համակարգի կրոնի ուսուցիչներին, փետրվարի 3 2006 թ.], byu.edu):

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ով կամ ինչն է նպաստել Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների մասին իրենց ներկայիս հասկացողության և համոզմունքների ձևավորմանը: Խնդրեք նրանց գրել իրենց մտքերը թղթի վրա և դասարան բերել:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Տարբեր համոզմունքներ Հիսուս Քրիստոսի մասին

  • Ի՞նչ համոզմունքներ ունեն մարդիկ այն մասին, թե ով է Հիսուս Քրիստոսը:

  • Ձեզ համար ինչո՞ւ է կարևոր իմանալ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի մասին՝ անկախ նրանից, թե ուրիշներն ինչ են մտածում:

Եթե ուսանողները կատարել են ուսանողի նախապատրաստման վարժությունը, կարող եք նրանց խնդրել կիսվել իրենց գրածով:

Մի րոպե մտածեք, թե ինչն է ազդել Հիսուս Քրիստոսի մասին ձեր համոզմունքների վրա: Որոշեք, թե ինչ աղբյուրների եք հակված դիմել՝ ճշմարտությունն իմանալու համար, և խորհեք, թե դրանք ինչպես են ազդում ձեր համոզմունքների վրա: Այսօր սովորելիս մտածեք, թե դուք ինչ կարող եք անել՝ Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների մասին ճշմարտությունն իմանալու համար:

Քանի որ Երուսաղեմում շատերն էին ցանկանում սպանել Հիսուսին, Նա գաղտնի մասնակցեց տաղավարահարաց տոնին (տես Հովհաննես 7․1, 10): Մինչ հրեաները փնտրում էին Հիսուսին, ինչպես նաև տոնի ողջ ընթացքում մարդիկ տարբեր կարծիքներ էին հայտնում այն մասին, թե ով է Հիսուսը:

Ցուցադրեք կամ գրատախտակին գրեք հետևյալ աղյուսակը: Կարող եք հատվածներն ու հարցերը բաժանել ուսանողների միջև, որպեսզի շատ ժամանակ չծախսեք դասի այս մասի վրա:

Հովհաննես 7.12, 40-41

Ինչպիսի՞ կարծիքներ ունեին մարդիկ Հիսուսի մասին:

Հովհաննես 7.31

Ինչո՞ւ էին որոշ մարդիկ հավատում Հիսուսին:

Հովհաննես 7․41-42, 52

Ինչո՞ւ էին մարդիկ քննարկում, թե որտեղ է ծնվել Հիսուսը:

Հովհաննես 7.45-46

Ի՞նչն էր ամենից շատ տպավորել Հիսուսին ձերբակալելու նպատակով ուղարկված սպասավորներին:

Հովհաննես 7.47

Ինչպե՞ս էին փարիսեցիները նկարագրում Հիսուսին հավատացող մարդկանց:

  • Մարդիկ ի՞նչ պատճառներ էին բերում Հիսուս Քրիստոսին հավատալու կամ չհավատալու համար:

  • Ներկայումս մարդիկ ի՞նչ կարծիքներ ունեն Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների մասին:

  • Մենք ինչպե՞ս կարող ենք իմանալ Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների մասին ճշմարտությունը:

Ինչպե՞ս իմանալ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների մասին

Տաղավարահարաց տոնի ժամանակ Հիսուսը գնաց տաճար՝ ուսուցանելու: Նա բացատրեց այնտեղ գտնվող մարդկանց, որ Իր վարդապետությունը և հենց Ինքը Երկնային Հորից են (տես Հովհաննես 7,14, 16–18, 28–29)

Կարդացեք Հովհաննես 7.17-ը՝ ուշադրություն դարձնելով, թե ըստ Հիսուսի, մարդիկ ինչ կարող էին անել, որպեսզի համոզվեին, որ Իր ուսուցանածը ճշմարիտ է, և Ինքն ուղարկված է Երկնային Հոր կողմից:

Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե իրենք ինչ սկզբունքներ կարող են սովորել այդ հատվածից։ Գրատախտակին գրանցեք նրանց պատասխանները:

Այս հատվածից մենք կարող ենք սովորել հետևյալ սկզբունքը. Եթե մենք կատարում ենք Երկնային Հոր կամքը, մենք կարող ենք համոզվել, որ Նրա վարդապետությունը ճշմարիտ է:

Կատարել Երկնային Հոր կամքը՝ նշանակում է ապրել այնպես, ինչպես Նա է ցանկանում, որ մենք ապրենք: Փրկիչ Հիսուս Քրիստոսը միշտ ապրել է Երկնային Հոր կամքի համաձայն և ուսուցանել է այն:

  • Ի՞նչ օրինակներ կարող եք բերել, երբ Հիսուսը կատարել է Հոր կամքը:

  • Որքանո՞վ է դժվար ապրել մի սկզբունքով, որի ճշմարտացիության մեջ մենք դեռևս համոզված չենք:

Նախագահ Բոննի Լ. Օսկարսոնը՝ Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահը, հետևյալ խորհուրդն է տվել.

Նկար
Official portrait of Bonnie Lee Green Oscarson, Young Women general president, 2013. Sustained at the April 2013 general conference.

Երբեմն մենք փորձում ենք անել դա հակառակ ուղղությամբ: Օրինակ՝ գուցե մենք կիրառենք այս մոտեցումը՝ Ես երջանիկ կլինեմ ապրել տասանորդի օրենքով, բայց նախ՝ ես պետք է իմանամ, որ այն ճշմարիտ է: Գուցե մենք նույնիսկ աղոթում ենք տասանորդի օրենքի վերաբերյալ վկայություն ձեռք բերելու համար և հույս ունենք, որ Տերը կօրհնի մեզ այդ վկայությամբ՝ նախքան մեր տասանորդի ձևաթուղթը լրացնելը: Դա ուղղակի այդ ձևով չի գործում: Տերն ակնկալում է, որ մենք հավատք գործադրենք: Մենք պետք է հետևողականորեն լրիվ և ազնիվ տասանորդ վճարենք, որպեսզի ձեռք բերենք վկայություն տասանորդի վերաբերյալ: Այս նույն գործելակերպը վերաբերում է ավետարանի բոլոր սկզբունքներին, լինի դա մաքրաբարոյության օրենքը, համեստության սկզբունքը, Իմաստության խոսքը կամ ծոմի օրենքը:

(Բոննի Լ. Օսկարսոն, «Դարձի եկեք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 77)

  • Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ է ցանկանում, որ մենք համոզվենք, որ Իր վարդապետությունը Երկնային Հորից է, և այն ճշմարիտ է:

  • Այդ համոզմունքն ինչպե՞ս կարող է մեզ օգնել ավելի լավ ճանաչել Նրան:

Օգնեք ուսանողներին խորապես հասկանալ Հովհաննես 7.17-ում ուսուցանվող սկզբունքը: Դա անելու եղանակներից մեկն է պատմել այն մարդկանց մասին, ովքեր ճշմարտության վկայություն են ձեռք բերել՝ գործելով այդ ճշմարտությամբ:

Այս դասի վերջում գտնվող «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում կան տեսաօրինակներ, որոնք կարող են ձեզ օգնել ուսուցանել Հովհաննես 7.17-ի սկզբունքը: Ուսանողները կարող են նաև կիսվել սեփական փորձառություններով կամ կատարել հետևյալ վարժությունը:

Ընտրեք Տիրոջ այն ուսմունքը, որի մասին վկայությունը կկամենայիք ամրապնդել: Գաղափարների համար կարող եք ուսումնասիրել երիտասարդներին ուղղված զեկույցները վերջին գերագույն համաժողովից: Կարող եք նաև գաղափարներ գտնել Երիտասարդներին զորացնելու համար (2011) գրքույկում կամ Երիտասարդներին զորացնելու համար ամսագրում: Հրավիրեք Սուրբ Հոգուն, որպեսզի օգնի ձեզ ընտրել Տիրոջ այն ուսմունքը, որը ձեզ առավելագույնս կօրհնի ձեր կյանքի այս փուլում:

Գրեք ընտրված ուսմունքը ձեր օրագրի դատարկ էջի վերևում կամ դատարկ թերթիկի վրա: Ապա մտածեք մի հասարակ պատկեր կամ առարկա, որը կարող է ներկայացնել այս վարդապետությունը և նկարեք այն թղթի մեջտեղում:

Օրինակ՝ գուցե դուք որոշել եք ամրապնդել ձեր վկայությունը Մորմոնի Գրքի՝ որպես Աստծո խոսքի մասին: Կարող եք նկարել Մորմոնի Գրքի հասարակ մի պատկեր:

Որպեսզի ինքներդ ձեզ օգնեք հասկանալ, թե ինչ է նշանակում ընտրված ուսմունքի մասին վկայություն ստանալ, մտածեք, թե Երկնային Հայրն ինչ կուզեր, որ դուք անեիք՝ այդ ուսմունքը յուրացնելու համար: Նկարված պատկերի շուրջ գրեք առնվազն երեք գործողություն:

Մտածեք, թե այս վարդապետության մասին ավելի ամուր վկայություն ստանալն ինչպես կարող է ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա:

  • Ի՞նչ խոչընդոտներ կարող են ձեզ խանգարել ապրել ըստ այս վարդապետության: Ինչպե՞ս եք պատրաստվում հաղթահարել այդ խոչընդոտները:

  • Ի՞նչ է կարևոր իմանալ այն ժամանակի ու ջանքերի մասին, որոնք կպահանջվեն՝ համոզվելու համար, որ այս վարդապետությունն Աստծուց է:

Ուսանողներին առաջարկեք փոքր խմբերով կիսվել գրածով, նկարածով և ընտրված վարդապետությամբ:

Ձեր ծրագրերով կիսվեք ընտանիքի այն անդամի հետ, ով կարող է ձեզ օգնել ապրել վարդապետության համաձայն և համոզվել, որ այն Աստծուց է:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Հովհաննես 7․2 Ի՞նչ է տաղավարահարաց տոնը

Տաղավարահարաց տոնը (որը նաև կոչվում է տաղավարների օր) սկսում և ավարտվում էր շաբաթ օրը և տևում էր ութ օր: Տոնակատարությունները ներառում էին ժամանակավոր տաղավարների կառուցումը երեք ճյուղերով: Տոնի ընթացքում մարդիկ ապրում էին այդ տաղավարներում, որպեսզի հիշեն, որ Աստված օրհնել է Նրա ժողովրդին 40 տարվա ընթացքում, մինչ նրանք ապրում էր Սինայի անապատում:

Հովհաննես 7.17 Ո՞րն է հնազանդության միջոցով ճշմարտությունը փնտրելու արժեքը

Փրկիչն ասաց Իր աշակերտներին, որ նրանք, ովքեր շարունակում են ապրել Իր ուսմունքների համաձայն, կճանաչեն ճշմարտությունը և դա նրանց ազատություն կպարգևի (տես Հովհաննես 8.31-32):Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է, թե մենք ինչու պետք է ցանկանանք ստանալ այդ ճշմարտության անձնական վկայությունը:

Նկար
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Ոմանք կարող են ասել, որ քայլերը շատ բարդ են կամ որ չարժե ջանք թափել դրանց համար: Սակայն ես երաշխավորում եմ, որ այս անձնական վկայությունը ավետարանի և Եկեղեցու մասին ամենակարևոր բանն է, որը դուք կարող եք ձեռք բերել այս կյանքում: Այն ոչ միայն կօրհնի և կառաջնորդի ձեզ այս կյանքում, այլև իր հետևանքները կթողնի ձեր կյանքում՝ ողջ հավերժության մեջ:

Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ստանալ վկայություն լույսի և ճշմարտության մասին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 22)

Հովհաննես 7.39 : Հովհաննեսն ինչո՞ւ ասաց, որ «դեռ Սուրբ Հոգին տրուած չէր»

Հովհաննեսը նկատի ուներ «միայն Սուրբ Հոգու պարգևը, որը ներկա չէր, քանի որ Սուրբ Հոգու զորությունը գործում էր Հովհաննես Մկրտիչի և Հիսուսի ծառայության ընթացքում, այլապես ոչ ոք վկայություն չէր ստանա այն ճշմարտությունների մասին, որոնք այդ մարդիկ ուսուցանեցին [ Մատթեոս 16.16–17 , տես նաև Ա Կորնթացիս 12.3 ]» (Աստվածաշնչի Բառարան, « Սուրբ Հոգի »):

Օժանդակ ուսումնական վարժություն

Տեսաօրինակներ այն մասին, թե հնազանդությունն ինչպես կարող է վկայության բերել

Հետևյալ տեսանյութերը ավետարանով ապրող և հնազանդության միջոցով վկայություն ստացած մարդկանց մասին են: Կարող եք ցուցադրել այս տեսանյութերից մեկը կամ երկուսը, որպեսզի քաջալերեք ուսանողներին գործել հավատքով և ձգտել ստանալ իրենց սեփական վկայությունները Երկնային Հոր ուսմունքների մասին:

Տեսանյութ 1. Նախագահ Բոննի Լ. Օսկարսոնը՝ Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահը, նկարագրել է, թե ինչ էր նշանակում պատանի լինելը 1960-ական թվականներին: Իմաստության խոսքին նրա հնազանդությունն օգնեց Սուրբ Հոգուն հաստատել այս ավետարանական սկզբունքի ճշմարտությունը նրա սրտում: (Տես Բոննի Լ. Օսկորսոն, «Դարձի եկեք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 77):

Տեսանյութ 2. Առաջին նախագահության նախագահ Հենրի Բ. Այրինգը բացատրել է, թե Երկնային Հայրն ինչպես օգնեց իրեն հասկանալ հավիտենական ընտանիքների մասին ճշմարտությանը, երբ նա փորձեց խուսափել վեճերից և իր տուն խաղաղություն բերել: (Տես Հենրի Բ. Այրինգ, «Կենդանի վկայություն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 126-27)