Սեմինարիա
Հովհաննես 9


Հովհաննես 9

Հիսուսը բուժում է կույր մարդուն

Նկար
Depiction of Jesus healing a blind man. For Mormon Channel use.

Հիսուսը բժշկում է մի մարդու, ով ի ծնե կույր է եղել: Փարիսեցիները հարցաքննեցին այդ մարդուն և դուրս նետեցին նրան ժողովարանից, որովհետև նա հրաժարվեց Հիսուսին մեղավոր համարել՝ շաբաթ օրը մարդ բուժելու համար։ Փրկիչը գտավ այդ մարդուն և նա երկրպագեց Հիսուսին՝ որպես Աստծո Որդու: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ, որ հավատարիմ մնալով Փրկիչի մասին ձեր իմացածին, նույնիսկ դժվարության պահին դուք կարող եք ամրապնդել ձեր վկայությունը Նրա մասին:

Դադարեցրեք տեսանյութերը՝ քննարկելու համար Կարող եք դադարեցնել տեսանյութերը կարևոր պահերին՝ հարցեր տալու, համատեքստ տրամադրելու կամ ուսանողներից հարցեր ստանալու համար: Տեսանյութի միջոցով ուսուցանելուն պատրաստվելիս մտածեք, թե որտեղ եք դադարեցնելու տեսանյութը՝ ուսանողներին բովանդակության մեջ ներգրավելու համար:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել որևէ դեպք, երբ նրանք, անկախ ընդդիմությունից, հավատարիմ են մնացել Հիսուս Քրիստոսի մասին իրենց գիտելիքին և համոզմունքներին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մնացեք հավատարիմ Հիսուս Քրիստոսին

Կարող եք դասարանում բեմադրել ստորև ներկայացված սցենարը՝ օգտագործելով վարդեր կամ այլ առարկաներ:

Պատկերացրեք, որ ձեզ տվել են մի արկղ, որի մեջ մի դեղին վարդ կա:

  • Ինչպե՞ս կարձագանքեիք, եթե նրանք, ովքեր չեն տեսել վարդը, ասեին, որ այն վարդագույն է:

Երբեմն մենք կարող ենք հանդիպել անձանց կամ գաղափարների, որոնք հակասում են Հիսուս Քրիստոսի մասին մեր գիտելիքներին և վկայություններին: Նույնիսկ, եթե Սուրբ Հոգին մեզ ճշմարտություններ է վկայել Հիսուս Քրիստոսի մասին, ուրիշները կարող են փորձել հերքել այդ ճշմարտությունները:

Որոշ ուսանողներ կարող են պատմել այն պահերի մասին, երբ նրանք բախվել են ընդդիմության՝ Հիսուս Քրիստոսի մասին իրենց գիտելիքներով կիսվելիս: Ուսանողները կարող են կիսվել, թե ինչի մասին էին նրանք մտածում ուսանողի նախապատրաստման վարժության ընթացքում: Անհրաժեշտության դեպքում կարող եք կիսվել Ջոզեֆ Սմիթի օրինակով Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.21-26-ից կամ անձնական փորձառությամբ:

  • Արդյոք հանդիպե՞լ եք ընդդիմության, երբ փորձում էիք հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսի մասին ձեր գիտելիքներին:

  • Եթե այո, ապա ինչպիսի՞ ազդեցություն է դա թողնում ձեր կյանքի վրա:

Կարող եք գրել հետևյալ ճշմարտությունը գրատախտակին, որպեսզի ուսանողները կարողանան հիշել՝ Հովհաննես 9 գլուխն ուսումնասիրելիս:

Հովհաննես 9 գլխից դուք կիմանաք մի կույր մարդու մասին, ում Տերը բժշկեց: Այդ մարդու օրինակից մենք կարող եք սովորել, որ եթե մենք հավատարիմ մնանք Հիսուս Քրիստոսի մասին մեր գիտելիքներին, ապա նույնիսկ ընդդիմության հանդիպելիս, մեր վկայությունները նրա մասին կամրապնդվեն: Փնտրեք այս սկզբունքի ապացույցներ՝ Հովհաննես 9 գլուխն ուսումնասիրելիս:

Կարդացեք Հովհաննես 9.1-12-ը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ սովորեց կույր մարդը Հիսուսի մասին։ Կարող եք նաև դիտել «Հիսուսը բժշկում է ի ծնե կույր մարդուն» տեսանյութի առաջին մասը 0:00-4:01-ը և զուգահեռ հետևել ձեր սուրբ գրություններին: Այս տեսանյութը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:

  • Այս պահին այդ մարդն ի՞նչ գիտի Հիսուս Քրիստոսի մասին:

Երբ մարդը բժշկվեց, որոշ մարդիկ կասկածեցին՝ արդյոք նա ի ծնե կույր էր, իսկ մյուսները զարմացան, թե ինչպես է նա բժշկվել: Նրան բերեցին փարիսեցիների մոտ, ովքեր վրդովված էին, քանի որ հրաշքը գործվել էր շաբաթ օրը: Նրանք սկսեցին հարցաքննել մարդուն: Փարիսեցիները հարցաքննեցին նաև նրա ծնողներին, սակայն ծնողները հրաժարվեցին պատասխանել փարիսեցիներին, որովհետև նրանք վախեցան, որ իրենց դուրս կհանեն ժողովարանից, եթե պաշտպանեն Հիսուսին: Փարիսեցիները կրկին հարցեր տվեցին մարդուն իր բժշկման մասին: (Տես Հովհաննես 19.13-34)

Կարդացեք հատվածներ 11, 17, 25 և 30-33-ը , այդ թվում Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը Հովհաննես 9.32 հատվածում, ծանոթագրություն ա, ուշադրություն դարձնելով, թե մարդն ինչ ասաց Հիսուսի մասին: Կամ կարող եք շարունակել դիտել «Հիսուսը բժշկում է ի ծնե կույր մարդուն» տեսանյութը 4:02-6:18-ը:

Կարող եք ուսանողներին առաջարկել գրատախտակին թվարկել այդ մարդու կողմից Հիսուսի մասին արված տարբեր հայտարարությունները: Ուսանողների համար օգտակար կլինի նշել այդ հայտարարությունները իրենց սուրբ գրություններում:

  • Կույրի մասին պատմության մեջ ի՞նչ վկայություն եք տեսնում հետևյալ սկզբունքի վերաբերյալ. եթե մենք հավատարիմ մնանք Հիսուս Քրիստոսի մասին մեր գիտելիքներին, ապա նույնիսկ դիմադրության հանդիպելիս, մեր վկայությունները նրա մասին կամրապնդվեն:

  • Ձեր կարծիքով, այդ մարդն ինչպե՞ս սկսեց ավելի լավ հասկանալ, թե ով է Հիսուսը:

  • Այս մարդու հայտարարությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին:

Քանի որ մարդը շարունակում էր ասել, որ Հիսուսը Աստծուց է, փարիսեցիները նրան դուրս հանեցին ժողովարանից (տես Հովհաննես 9.34):

Կարդացեք Հովհաննես 9.35–38-ը , ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ինչպես ծառայեց այդ մարդուն: Կարող եք դիտել «Հիսուսը բժշկում է ի ծնե կույր մարդուն» տեսանյութի վերջին մասը (6.19-7.47-ը):

Մտածեք ուսանողների կարիքները մասին և ընտրեք հետևյալ հարցերից մի քանիսը քննարկման համար: Ուսանողները կարող են օգուտ քաղել՝ իրենց ուսումնասիրության օրագրում պատասխանելով ընտրված հարցերին՝ նախքան դրանք դասարանով քննարկելը:

Քննարկման հնարավոր հարցեր

  • Ի ծնե կույր մարդու վկայությունն ինչպե՞ս ամրապնդվեց, երբ նա հավատարիմ մնաց Հիսուս Քրիստոսի մասին իր գիտելիքներին:

  • Մեր վկայությունները Հիսուս Քրիստոսի մասին ինչպես կարող են ամրապնդվել, երբ մենք դիմադրում ենք ընդդիմությանը կամ հավատքի փորձություններին:

  • Ի՞նչ ենք մենք սովորում Հիսուս Քրիստոսի հատկանիշների մասին՝ ի ծնե կույր մարդու հետ ունեցած Նրա հաղորդակցություններից:

  • Փրկիչն ինչպե՞ս օգնեց կույր մարդուն ամրապնդել իր հավատքը: Նա ինչպե՞ս է օգնում մեզ ամրապնդել մեր հավատքը:

  • Այս պատմությունից Փրկիչի մասին ձեր սովորածն ինչպե՞ս կարող է ձեզ օգնել ընդդիմության հանդիպելիս՝ հիմա կամ ապագայում:

Կարող եք պատմել, թե ինչպես եք հավատարիմ մնացել Փրկիչին՝ հակառակ ընդդիմությանը:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Հովհաննես 9․1-3 Հիսուսի աշակերտներն ինչո՞ւ էին համոզված, որ այդ մարդու կուրությունը մեղքի արդյունք էր

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924–2015)՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է.

Նկար
Final official portrait of Elder Boyd K. Packer, President of the Quorum of the Twelve Apostles, 2000. Passed away 3 July 2015.

[Սահմանափակ հնարավորություններ ունեցող] երեխաների ծնողների համար բնական է ինքն իրենց հարց տալ. «Ի՞նչ սխալ ենք գործել»: Գաղափարը, որ բոլոր տառապանքները ինչ-որ ձևով մեղքի անմիջական արդյունքն են, ուսուցանվել է հին ժամանակներից: Սա կեղծ վարդապետություն է: Այս հասկացությունը ընդունված էր նույնիսկ որոշ առաջին աշակերտների կողմից, մինչև որ Տերը ուղղեց նրանց:

«Եւ անցկենալիս մի մարդ տեսաւ ծնունդից կոյր։ …

…Եվ նորա աշակերտները հարցրին նորան եւ ասեցին. Ռաբբի, ո՞վ է մեղանչել, սա՞ թէ իրան ծնողքը, որ կոյր է ծնուել:

Յիսուսը պատասխանեց. Ոչ դա է մեղանչել, եւ ոչ էլ իրան ծնողքը. այլ որ Աստուծոյ գործերը յայտնի լինին դորանում»: ( Հովհաննես 9․1-3)

[Սահմանափակ հնարավորությունների] դեպքում շատ քիչ տեղ կա մեղք զգալու համար: Որոշ հիվանդություններ կարող են անզգուշության կամ բռնության արդյունք լինել, մի քանիսը ծնողների կախվածությունների արդյունք են: Բայց մեծ մասամբ դա այդպես չէ: Չարչարանքները անմեղներին են բաժին ընկնում:

(Բոյդ Ք. Փաքեր, «Ջրի շարժը», Ensign, մայիս 1991, 7-8)

Կույր մարդն ի՞նչ զգաց Փրկիչի հանդեպ հավատք գործադրելուց հետո

Նախագահ Հովարդ Վ. Հանթերը (1907-95) ուսուցանել է:

Նկար
Howard W. Hunter

Այժմ տեսողությունը տրվել էր երկու անգամ. առաջին անգամ՝ բնածին թերություն բուժելու համար, իսկ երկրորդ անգամ՝ Թագավորների Թագավորին տեսնելու համար, մինչև Նրա համբարձումը դեպի Իր հավերժական գահը։ Հիսուսը կենդանացրել էր և՛ նյութական, և՛ հոգևոր տեսողությունը։ Նրա լույսը շողաց մի մութ վայրում, և այդ մարդը՝ ինչպես շատերն այն օրերում ևմեր իսկ օրերում, ընդունեցին լույսը և վերականգնեցին տեսողությունը:

(Հովարդ Վ. Հանթեր, «Աստված, ով հրաշքներ է գործում», Ensign, մայիս 1989, 16-17)

Հոգևոր տեսողություն ստանալն ինչպե՞ս է արտահայտվում մեր կյանքում

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) ուսուցանել է:

Նկար
Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Նրանք, ովքեր զգացել են Տիրոջ ձեռքի հպումը, ինչ-որ ձևով չեն կարողանում բացատրել այն փոփոխությունը, որը տեղի ունեցավ իրենց կյանքում: Ցանկություն է առաջանում ավելի լավ ապրել, հավատարմորեն ծառայել, խոնարհաբար քայլել և ավելի շատ նմանվել Փրկիչին: Ստացած լինելով հավերժական խոստումների այս հոգևոր տեսողությունը և գաղափարը, նրանք արձագանքում են կույր մարդու խոսքերին, ում տեսողությունը վերականգնեց Հիսուսը. «Մի բան գիտեմ, որ կույր էի եւ հիմա տեսնում եմ» [ Հովհաննես 9.25 ]:

(Թոմաս Ս. Մոնսոն, «Պատրաստակամությամբ ներգրավված», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2004, 58)

Հովհաննես 9․22, 34-35 Ո՞րն էր ժողովարանից դուրս հանվելու նշանակությունը

«Ժողովարանները ծառայել են որպես կրոնական և հասարակական կենտրոններ շատ հրեական համայնքների համար։ Ժողովարաններն առաջարկում էին մուտք դեպի հոգևոր ուսուցում և պաշտամունք, ինչպես նաև կրթական և հասարակական հնարավորություններ։ Քանի որ ժողովարանը հրեական հասարակության անբաժանելի մասն էր, ապա ժողովարանից վռնդված լինելը… ավելի ծանր էր, քան հեռացված լինելը կամ կրոնական համայնքի անդամակցությունից զրկվելը: Դա նշանակում էր նաև արտաքսում մշակութային և սոցիալական հարցերից: Այս սպառնալիքն, ամենայն հավանականությամբ, բավական դաժան էր, ինչը հետ պահեց կույր ծնված տղամարդու ծնողներին չափից ավել ներգրավված լինել այս հրաշքի հետազոտության մեջ» (New Testament Student Manual [2014], 230):

Օժանդակ ուսումնական վարժություններ

Հովհաննես 9․1-7 Աստված կարող է օգտագործել մեր ձախորդությունները՝ Իր գործերն ու զորությունը հայտնի դարձնելու համար

Կարող եք օգտվել Հովհաննես 9.1-7-ից՝ հետևյալ ճշմարտությունը ուսուցանելու համար. Աստված կարող է օգտագործել մեր ձախորդությունները՝ Իր գործերն ու զորությունը հայտնի դարձնելու համար: «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնի որոշ հայտարարություններ կարող են օգնել ուսանողներին հասկանալ այս սկզբունքը: Ուսանողները կարող եք քննարկել, թե այս հատվածների պատմությունն ինչպես կարող է ազդել սեփական և ուրիշների ձախորդություններին իրենց մոտեցմանը: Ուսանողները նաև կարող են կիսվել անձնական փորձառություններով, որոնք առնչություն ունեն այս սկզբունքի հետ: Օգտակար կլինի ուսանողներին հիշեցնել, որ նրանք չպետք է կիսվեն այնպիսի փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ գաղտնի:

Նմանատիպ սկզբունք կա Եկ, հետևիր ինձ նյութերում (տես «Ապրիլ 24-30: Հովհաննես 7-10. «Ես եմ բարի հովիւը», «Ե՛կ, հետևիր ինձ». Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023) Ուսանողները կարող են օգտվել իրենց անձնական կամ ընտանեկան ուսումնասիրություններից որևէ փորձառությամբ կամ գաղափարով:

Դասի եզրափակման այլընտրանքային տարբերակ

Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել այս դասի սկզբունքները, տվեք նրանց հետևյալ գծապատկերի օրինակներ: Հրահանգեք ուսանողներին փակել իրենց ձախ աչքը և պահել գծապատկերը ձեռքի երկարության հեռավորության վրա: Խնդրեք նրանց նայել (+) նշանին աջ աչքով՝ թերթիկը դանդաղ մոտեցնելով դեմքին: Ինչ-որ պահի աջ կողմի մուգ շրջանը պետք է վերանա իրենց արտաքին տեսադաշտից: (Դուք կարող եք բացատրել, որ այն պահը, երբ այդ կետն անհետանում է, կոչվում է կույր կետ):

Նկար
A plus sign and a black dot inside a rectangle.

Նշեք, որ, երբ ուսանողները փոփոխեն թղթի և աչքի միջև հեռավորությունը, կետը նորից կհայտնվի: Առաջարկեք նրանց խորհել հետևյալ հարցի շուրջ. Եթե գծապատկերի վրա գտնվող կետը ներկայացնում է Փրկիչին, ինչպիսի՞ փոփոխություններ կկատարեիք ձեր կյանքում՝ Փրկիչին ավելի լավ տեսնելու համար: Ուսանողներին ժամանակ տվեք իրենց օրագրերում գրել, թե իրենք ինչ են անելու: