Սեմինարիա
Վարդապետության սերտում. Հովհաննես 7.17


Վարդապետության սերտում. Հովհաննես 7.17

«Եթէ մէկը կամենում է նորա կամքն անել, նա կ’իմանայ այս վարդապետութեան համար»

Նկար
Young adult woman ponders scriptures near lake.

Հովհաննես 7-րդ գլուխն ուսումնասիրելիս դուք սովորեցիք, որ Հիսուսը հրավիրում է մեզ կատարել Երկնային Հոր կամքը, որպեսզի մենք իմանանք, որ Նրա վարդապետությունը ճշմարիտ է (տես հատված 17): Այս դասը ձեզ կօգնի մտապահել վարդապետության սերտման այս հղումն ու հիմնական արտահայտությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել Փրկիչի տարբեր պատվիրաններ, ուսմունքներ կամ վարդապետություններ, որոնց մասին պատանիները պետք է ձգտեն վկայություն ունենալ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս պարբերությունը նախատեսված է անցկացնել «Հովհաննես 7» դասից հետո, որը հանդիսանում է համատեքստային դաս վարդապետության սերտման Հովհաննես 7.17 հատվածի ուսումնասիրման համար: Եթե վարդապետության սերտման այս հատվածն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Մտապահեք և բացատրեք

Հնարավորություն տվեք ուսանողներին մտապահել հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը Հովհաննես 7.17 հատվածի համար: Դա անելու եղանակներից մեկն է՝ գրատախտակին գրել սուրբ գրության հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը՝ երեք առանձին աղյուսակներով: Դասարանը բաժանեք երեք խմբի և յուրաքանչյուրին հանձնարարեք մասերից մեկը: Խմբերին առաջարկեք կարդալ իրենց մասերը՝ հերթով և միասին: Կարող եք ուսանողներին հանձնարարել տարբեր մասեր, մինչև նրանք անգիր կանեն հղումը և հիմնական արտահայտությունը: Վարդապետության սերտման հավելվածը ChurchofJesusChrist.org կայքում նույնպես կարող է օգնել ուսանողներին մտապահել հղումն ու հիմնական արտահայտությունը:

Հովհաննես 7.17

«Եթէ մէկը կամենում է նորա կամքն անել,

նա կ’իմանայ այս վարդապետութեան համար»:

Կարդացեք Առաջին նախագահությունից Նախագահ Դալլին Հ. Օուքսի հետևյալ հայտարարությունը:

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Դուք պետք է հիշեք, որ վկայություն ձեռք բերելը պասիվ բան չէ, այլ գործընթաց, որտեղ մենք պետք է ինչ-որ բան անենք:

(Դալլին Հ․ Օուքս, «Վկայություն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 27)

  • Ձեր կարծիքով, Նախագահ Օուքսի հայտարարությունն ինչպե՞ս է առնչվում Փրկիչի՝ Հովհաննես 7.17 հատվածում ուսուցանածի հետ:

Գործնական կիրառում

Դասարանը բաժանեք փոքր խմբերի։ Ուսանողներից յուրաքանչյուրին առաջարկեք ընտրել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից մեկը (տես Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում [2022], «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ», պարբերություններ 5-12): Խնդրեք ուսանողներին իրենց խմբին բացատրել սկզբունքը՝ այն համառոտ ուսումնասիրելուց հետո:

Մի քանի րոպե տրամադրեք և վերանայեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5-12-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում(2022): Ընտրեք սկզբունքներից մեկը՝ ավելի խորը ուսումնասիրման համար:

  • Ձեր ընտրած սկզբունքն ինչպե՞ս համառոտ կբացատրեիք մեկին, ով անծանոթ է դրան:

Երբ դուք հասկանում եք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, դուք կարող եք օգնել ինքներդ ձեզ և ուրիշներին՝ վկայություն ձեռք բերել կամ հաղթահարել անորոշությունը: Օգտագործեք հետևյալ սցենարը, որպեսզի փորձեք օգնել ընկերոջը:Ձեր ընկեր Լուիսը ձեզ ասում է, որ ինքը չունի [ընտրեք մի որևէ վարդապետություն] վկայությունը: Դուք հիշում եք, թե ինչ եք սովորել Հովհաննես 7.17 հատվածից և վստահաբար բացատրում եք, որ նա կարող է ստանալ այդ վարդապետության վկայությունը, եթե [բացատրեք, թե Լուիսը ինչ պետք է անի՝ այդ վարդապետության վկայությունը ստանալու համար]: Կարող եք ասել, որ Լուիսը հիասթափված է, երբ ասում է ձեզ. «Ես փորձել եմ դա անել մի քանի անգամ, բայց դեռևս համոզված չեմ, որ այն ճշմարիտ է»:

  • Որո՞նք են հնարավոր պատճառները, որ Լուիսը չի զգում, որ վկայություն ունի:

Օգտագործելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ օգնեք Լուիսին հասկանալ, թե նա ինչ խոչընդոտներ պետք է հաղթահարի՝ վկայություն ձեռք բերելու համար: Կարող եք օգտագործել հետևյալ հարցերը կամ այլ հարցեր, որպեսզի պատրաստ լինեք պատասխանել Լուիսին:

Գործեք հավատքով

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր շարունակել ապրել Փրկիչի ուսմունքների համաձայն, նույնիսկ, եթե վկայությունը չի գալիս ցանկացած պահի:

  • Ի՞նչ փորձառությունով կարող եք կիսվել Լուիսի հետ՝ բացատրելով, թե ինչպիսի ջանքեր են հարկավոր վկայություն ձեռք բերելու համար:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Ձեր կարծիքով, Երկնային Հայրն ի՞նչ կցանկանար, որ Լուիսի նման մարդիկ իմանան վկայություն ձեռք բերելու մասին:

  • Ինչպե՞ս կարող է Լուիսը հասկանալ, որ վկայությունը գալիս է Երկնային Հորից, այլ ոչ թե ուղղակի ժամանակի ընթացքում (տես Մատթեոս 16.13–17):

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Որո՞նք են աստվածայնորեն նշանակված աղբյուրները, որոնք կարող են Լուիսին օգնել դիմել Տիրոջը, որ օգնի իրեն վկայություն ստանալ:

Աստվածայնորեն նշանակված աղբյուր օգտագործելու օրինակներից մեկը կարող է լինել Նախագահ Դալլին Հ. Օուքսի «Վկայություն» վերնագրով ելույթը, որը կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում, և որի կարճ հատվածով կարող եք կիսվել Լուիսի հետ:

Օգտագործելով մտքերը, որ եկել են հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների մասին մտածելու ընթացքում, պատասխան գրեք Լուիսին: Կարող եք ներառել որևէ անձնական փորձառություն, ձեր վկայությունը և հրավեր Լուիսին՝ գործել հավատքով:

Կարող եք առաջարկել ուսանողներին իրենց ծրագրերով կիսվել դասընկերների կամ ամբողջ դասարանի հետ: Օգտակար կլինի կիսվել անձնական փորձառությամբ այն մասին, թե ինչպես եք ձեռք բերել Փրկիչի որևէ ուսմունքի վկայությունը:

Կրկնեք

Օգնեք ուսանողներին կրկնել Հովհաննես 7.17 հատվածի հղումը և հիմնական արտահայտությունը: Հետևյալ կրկնության վարժությունը պետք է օգտագործվի մոտակա դասերից մեկի համար:

Գրատախտսակին երեք տողով գրեք սուրբ գրության հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը, ինչպես բացատրված է դասի սկզբում՝ «Հիշեք և բացատրեք» բաժնում: Ուսանողներին առաջարկեք արտասանել արտահայտություններից յուրաքանչյուրը, ապա ջնջեք տողերից մեկը և խնդրեք կրկնել արտահայտությունները: Մի քանի կրկնությունից հետո ջնջեք ևս մեկ տող: Կրկնեք այս գործընթացը մինչև բոլոր երեք տողերը ջնջվեն և ուսանողները կարողանան հեշտությամբ կրկնել բոլոր երեք տողերը: