Սեմինարիա
Ղուկաս 10.38–42


Ղուկաս 10.38–42

Կենտրոնացրեք ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի վրա

Նկար
Christ seated in the home of Mary and Martha. Mary kneels at Christ’s feet, her hands clasped in her lap. Martha stands at Mary’s side. Martha is holding a mixing bowl and spoon in her hands. She is looking at Christ. A stone arched doorway is in the background.

Երբ Հիսուսն ուսուցանում էր Մարթայի տանը, Նրան հնարավորություն ընձեռվեց ուսուցանել Իր ուսմունքները մեր կյանքում առաջնահերթություն դարձնելու մասին: Այս դասը կօգնի ձեզ սովորել, թե ինչպես բացահայտել այն ընտրություններն ու գործողությունները, որոնք ձեզ կօգնեն Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանը ձեր կյանքի կենտրոնը դարձնել:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք կազմել դասին նախորդող օրվա բոլոր գործողությունների ցուցակը և դասարան բերել:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Առաջնահերթություններ

Կարող եք դասարան բերել մի տարա և տարբեր չափերիի քարեր: Բերեք ավելի շատ քարեր, քան կարող եք տեղավորել տարայի մեջ: Ուսանողներին առաջարկեք փորձել տարայի մեջ տեղավորել որքան հնարավոր է շատ քարեր: Տվեք հետևյալ հարցը. «Եթե այս քարերը ներկայացնում են հնարավոր գործողությունները, որ մենք կարող ենք կատարել մեկ օրում, ապա ինչպե՞ս կարող է այս առարկայական դասը համեմատվել մեր կյանքի հետ»:

Ամեն օր մենք բազմաթիվ որոշումներ ենք կայացնում այն մասին, թե ինչպես օգտագործել մեր ժամանակը:

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է.

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Շատերս ավելի շատ բան ենք ակնկալում ինքներս մեզանից, քան իրականում կարող ենք անել: … Մենք ունենք բազմաթիվ ընտրություններ, թե ինչ անել մեր ժամանակի և այլ միջոցների հետ:

(Դալլին Հ․ Օուքս, «Լավ, ավելի լավ, ամենալավ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 104)

Եթե ուսանողներն ավարտեն առաջարկված պատրաստման վարժությունը, խնդրեք նրանց անդրադառնալ իրենց ցուցակին:

Մտածեք, թե հետևյալ հայտարարություններից որոնք են նկարագրում ձեզ (կարող եք ընտրել ավելի քան մեկ հայտարարություն):

  1. Ես ժամանակ եմ գտնում ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ գործողությունների համար:

  2. Ես ցանկանում եմ հետևել Փրկիչին, բայց հաճախ չափազանց զբաղված եմ այլ խնդիրներով:

  3. Իմ կյանքը կենտրոնացած է Հիսուս Քրիստոսի վրա:

  4. Ինձ հետաքրքիր չէ ժամանակ տրամադրել՝ Հիսուս Քրիստոսին ավելի շատ մոտենալու համար:

Այս դասին դուք կսովորեք սուրբ գրություներից մի պատմության մասին, որն ուսուցանում է, թե որքան կարևոր է կենտրոնացնել մեր կյանքը Հիսուս Քրիստոսի վրա: Ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու հուշումներին, որոնք կարող են ձեզ օգնել հասկանալ, թե ինչպես Հիսուս Քրիստոսին դարձնեք ձեր բարձրագույն առաջնահերթությունը:

Փրկիչն ուսուցանում է Մարիամին և Մարթային

Երբ Փրկիչը ճամփորդեց Բեթանիա, Նա այցելեց Մարթա անունով մի կնոջ, ով հավատարիմ և նվիրված աշակերտ էր:

Կարդացեք Ղուկաս 10.38-42-ը ՝ ուշադրությունը կենտրոնացնելով Փրկիչի օրինակից և խոսքերից ձեր սովորածի վրա: Օգտակար կլինի իմանալ, որ զբաղմունքի մէջ էր նշանակում է անհանգստացած կամ ծանրաբեռնված:

  • Ի՞նչ է ուսուցանում մեզ այս հատվածը Հիսուս Քրիստոսի և մեր համար Նրա ունեցած նպատակների մասին:

  • Որքանո՞վ էր Մարիամի ընտրությունը համապատասխանում այս իրավիճակին:

Այս հատվածից մեր սովորած ճշմարտությունն է. Այն ընտրությունները, որոնք մեզ մոտեցնում են Հիսուս Քրիստոսին, պետք է բարձրագույն առաջնահերթություն լինեն մեր կյանքում:

  • Ինչու եք կարծում, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր Որդին՝ Հիսուս Քրիստոսը, դառնա մեր կյանքի կենտրոնը:

Չնայած Մարիամը կարող էր ուրիշներին ծառայել, նա որոշեց սովորել Հիսուս Քրիստոսից, ինչը ամենակարևոր բանն էր, որ նա կարող էր անել այդ պահին (տես Ղուկաս 10.42):

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսը բացատրել է, թե մենք բոլորս ինչպես ունենք ընտրության նմանատիպ հնարավորություններ.

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Միայն այն, որ ինչ-որ բան լավ է, բավարար պատճառ չէ դա անելու համար: Լավ բաների թիվը, որոնք մենք կարող ենք անել, գերազանցում է այն հասանելի ժամանակը, որն անհրաժեշտ է դրանք իրականացնելու համար: Որոշ բաներ ավելի լավն են ուղղակի լավը լինելուց, և դրանց պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնենք մեր կյանքում:

(Դալլին Հ․ Օուքս, «Լավ, ավելի լավ, ամենալավ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 104)

Կարող եք գրատախտակին ստեղծել երկու սյունակից բաղկացած աղյուսակ՝ երկու վերնագրով Քիչ կարևոր և Ավելի կարևոր: Այնուհետև համապատասխան սյունակի տակ գրեք ուսանողների պատասխանները հետևյալ հարցերին:

  • Որո՞նք են ձեր կյանքի քիչ կարևոր բաները, որ ձեզ շեղում են Հիսուս Քրիստոսից:

  • Որո՞նք են այն ընտրությունները, որոնք ձեզ կմոտեցնեն Հիսուս Քրիստոսին:

  • Ի՞նչը կարող է ձեզ օգնել գերագույն առաջնահերթություն տալ կարևորագույն ընտրություններին:

Եթե օգտագործել եք քարերի վարժությունը, ուսանողներին առաջարկեք քարերի վրա գրել գրատախտակին թվարկված գործողություններից մի քանիսը: Նրանք կարող են ամենամեծ քարերին գրել այն գործողությունները, որոնք նրանց մոտեցնում են Հիսուս Քրիստոսին, իսկ միջին և փոքր չափի քարերի վրա՝ քիչ կարևոր գործողությունները: Այնուհետև ուսանողները կարող են փորձել սկզբում դնել ավելի մեծ քարերը՝ հետզհետե դնելով ավելի փոքր քարերը, մինչև տարան լցվի:

  • Ի՞նչ օրհնություններ եք ստացել Հիսուս Քրիստոսի վրա ձեզ կյանքը կենտրոնացնելու ջանքերի համար:

Ծրագիր կազմեք

Եթե որոշ ուսանողներ արդեն կազմել են իրենց առօրյա գործողությունների ցուցակ դասին պատրասվելիս, համապատասխանաբար հարմարեցրեք այս հրահանգները:

Կազմեք ձեր սովորական առօրյա գործողությունների ցուցակ և որոշեք, թե որ գործողություններն են ձեզ օգնում ավելի շատ մոտենալ Փրկիչին: Մտածեք, թե ինչ կարող եք ավելացնել կամ հանել՝ հիմնվելով ձեր այսօրվա սովորածին և զգացածին: Հատուկ ծրագիր կազմեք, թե ինչ եք անելու՝ ձեր կյանքը Փրկիչի վրա ավելի շատ կենտրոնացնելու համար:

Կարող եք առաջարկել կամավորներին կիսվել իրենց ծրագրերով: Փորձեք գովել ուսանողներին Փրկիչի վրա կենտրոնանալու նպատակով իրենց կատարած գործողությունների համար: Կիսվեք վկայությամբ այն օրհնությունների մասին, որոնք գալիս են մեր կյանքը Փրկիչի վրա կենտրոնացնելու արդյունքում:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Սատանան ինչպե՞ս է փորձում խանգարել մեզ խելամտորեն օգտագործել մեր ժամանակը

Նախագահ Ստիվեն Վ. Օուենը՝ Երիտասարդ տղամարդկանց նախկին նախագահը, հայտարարել է.

Նկար
Brother Stephen W. Owen Young Men General President. Official Portrait 2018.

Հակառակորդը կփորձի համոզել ձեզ, որ հոգևոր սնուցումն անհրաժեշտ չէ, կամ ավելի խորամանկորեն կհամոզի, որ այն կարող է սպասել: Նա է կործանման վարպետը և հապաղման հեղինակը: Նա ձեր ուշադրությանը կկենտրոնացնի այնպիսի բաների վրա, որոնք հրատապ են թվում, բայց իրականում այդքան էլ կարևոր չեն: Նա կկամենա ստիպել ձեզ այնքան «անհանգստանալ շատ բաների մասին», որ դուք կանտեսեք «այն մեկ բանը [որն] անհրաժեշտ է» [ Ղուկաս 10.41-42 ]:

(Ստիվեն Վ. Օուեն, «Հավատքով լի եղեք, ոչ անհավատ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 13)

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928-2015) հայտարարել է.

Նկար
Brother Stephen W. Owen Young Men General President. Official Portrait 2018.

Արդյո՞ք կան բազմաթիվ հմայիչ ու ոգևորիչ բաներ կամ բազում դժվարություններ, որոնք խանգարում են ձեզ կենտրոնանալ կարևոր բաների վրա: Երբ չափից շատ բան է կուտակվում, հաճախ սխալ բաները առաջնային են թվում: Այդ դեպքում հեշտ է մոռանալ կյանքի հիմնական նպատակը: Սատանան մի հզոր զենք ունի բարի մարդկանց դեմ օգտագործելու համար: Այն է` ուշադրության շեղումը: Նա լավ մարդկանց կյանքը կլցնի «լավ բաներով», որպեսզի տեղ չմնա էական բաների համար: Արդյո՞ք դուք անգիտակցաբար եք ընկել այդ ծուղակի մեջ:

(Ռիչարդ Գ. Սքոթ, «Աոաջնահերթ բաները սկզբից արեք», Ensign, մայիս 2001, 7)

Որո՞նք են ուրիշների ընտրությունները դատելու վտանգները

Նախագահ Բոննի Դ. Փարքինը՝ Սփոփող միության նախկին գերագույն նախագահը, հայտարարել է.

Նկար
Brother Stephen W. Owen Young Men General President. Official Portrait 2018.

Մարթայի օգնության խնդրանքի մեջ կար չասված, բայց պարզ մի դատողություն. «Ես ճիշտ եմ, իսկ նա սխալ»:

Արդյո՞ք մենք դատում ենք միմյանց: Արդյո՞ք մենք քննադատում ենք միմյանց մեր անձնական ընտրությունների համար՝ մտածելով, որ ավելի լավ գիտենք, երբ իրականում մենք հազվադեպ ենք հասկանում ուրիշի եզակի հանգամանքը կամ անձնական ոգեշնչումը: … Այդպիսի դատողությունները … մեզ զրկում են լավ բաժնից՝ Քրիստոսի մաքուր սիրուց:

Մենք նաև չենք տեսնում այդ լավ բաժինը, երբ մեզհամեմատում ենք ուրիշների հետ: Նրա մազերն ավելի գեղեցիկ են, իմ ոտքերը ավելի գեր են, նրա երեխաներն ավելի տաղանդավոր են, կամ նրա այգին ավելի բերքառատ է. քույրեր, դուք գիտեք ինչի մասին եմ խոսում: Մենք ուղղակի չենք կարող սյդպես վարվել: Մենք չենք կարող մեզ թույլ տալ՝ անհամապատասխան զգալ՝ կենտրոնանալով այն բանի վրա, թե ով չենք, այլ թե ով ենք մենք::

(Բոննի Դ. Փարքին, «Ընտրել գթությունը. բարի բաժինը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2003,105)

Երկուսից ո՞րը ընտրել, եթե երկուսն էլ ի սկզբանե վատը չեն

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսը հայտարարել է.

Նկար
Brother Stephen W. Owen Young Men General President. Official Portrait 2018.

Երբ ընտրության առջև ենք կանգնած, բավարար չէ ընտրել այն մեկին, որը լավն է: Այլ ընտրություններ ավելի լավն են, և դեռ կան ուրիշները, որ լավագույնն են: …

Ապա մտածեք, թե ինչպես ենք օգտագործում մեր ժամանակը, երբ հեռուստացույց նայելու, տեսախաղեր խաղալու, համացանցի մի կայքից մյուսը անցնելու կամ գրքեր ու ամսագրեր կարդալու ընտրություններ ենք կատարում: Իհարկե, լավ է դիտել զվարճալի ներկայացում կամ ձեռք բերել հետաքրքիր տեղեկատվություն: Բայց նման բաներից ամեն ինչ չէ, որ արժանի է մեր կյանքի այն ժամանակահատվածին, որը նվիրում ենք՝ այդ ամենը ձեռք բերելու համար: Որոշ բաներ ավելի լավն են, կան նաև այլ բաներ, որոնք լավագույնն են: …

… Մենք պետք է հրաժարվենք որոշ լավ բաներից, որպեսզի ընտրենք ավելի լավը կամ լավագույնը, որովհետև դրանք զարգացնում են Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը և ամրացնում մեր ընտանիքները:

(Դալլին Հ. Օուքս, «Լավ, ավելի լավ, ամենալավ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 104-5, 107)

Լրացուցիչ ուսումնական վարժություն

Երբ սխալներ ենք գտնում ուրիշների ընտրությունների մեջ

Փրկիչն ուղղեց Մարթային, երբ նա սխալ գտավ Մարիամի գործողություններում: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ մենք չպետք է ուրիշների վզին փաթաթենք Տիրոջը հետևելու մեր ընկալումը (տես «Որո՞նք են ուրիշների ընտրությունները դատելու վտանգները» «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում):

Այս վարժությունը կարող եք ներկայացնել՝ տալով հետևյալ հարցերից մեկը. Արդյո՞ք ձեզ երբևէ քննադատել են ձեր ընտրության համար: Արդյո՞ք հնարավոր է, որ երկու մարդ ընտրեն տարբեր գործողություններ, որոնք երկուսն էլ ընդունելի են Տիրոջ համար: