Սեմինարիա
Մատթեոս 15-17, Մարկոս 7-9


Մատթեոս 15-17, Մարկոս 7-9

Ակնարկ

Հիսուսը նախատեց դպիրներին և փարիսեցիներին, ովքեր օգտագործում էին ավանդույթը՝ որպես Աստծո պատվիրանները խախտելու պատրվակ: Պետրոսը վկայություն բերեց Հիսուսի մասին, որը նա ստացել էր Սուրբ Հոգու հայտնության միջոցով: Փրկիչը խոստացավ Պետրոսին քահանայության բանալիները, որոնք Նա հետագայում տվեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին Կերպարանափոխության սարի վրա: Հիսուսը բժշկեց մի մարդու զավակի, ով հավատք ցուցադրեց Փրկիչի հանդեպ:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Մատթեոս 15․1-9

Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին որոշել, թե իրենց ավանդույթներից որոնք են օգնում իրենց ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին, իսկ որոնք են բաժանում նրանց Հիսուսից:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին խնդրեք մտածել իրենց ավանդույթների մասին կամ իրենց «համոզմունքների և գործելակերպերի մասին, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ» (Սուրբ գրքերի ուղեցույց, « Ավանդույթներ », scriptures.ChurchofJesusChrist.org կայքում), և ինչու են նրանք հետևում դրանց: Ուսանողների համար օգտակար կլինի իրենց ընտանիքներին ընդգրկել նախապատրաստման այս վարժության մեջ:

  • Նյութեր ուսանողների համար. Թերթ կամ օրագիր

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք օգտագործել վիրտուալ գրատախտակի գործառույթը, որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել տարբեր ավանդույթներ միասին՝ դասարանով, այլ ոչ միայն իրենց օրագրերում: Թույլ տվեք ուսանողներին գրատախտակին ավանդույթներ գրել, ծանոթագրել ու մեկնաբանել այդ գրատախտակին ամբողջ դասի ընթացքում:

Մատթեոս 16․13-18

Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ և զգալ Երկնային Հորից Սուրբ Հոգու միջոցով ստացած Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատրաստված գալ դասի և կիսվել, թե Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ունենալը ինչպես կարող է փոխել մարդու կյանքը:

  • Նյութեր ուսանողների համար. Թուղթ, երեց Ռոնալդ Ա. Ռասբանդի «Հոգևորության և պաշտպանության ամրոց կառուցեք» ելույթի օրինակներ (Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 107-10) այն ուսանողների համար, ովքեր կընտրեն վարժություն Գ-ն և չեն կարողանա կարդալ ելույթը էլեկտրոնային սարքի միջոցով:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք մեկ կամ երկու ուսանողի խնդրել հրավիրել մոտիկ ընկերոջը կամ ընտանիքի անդամին մասնակցել դասի մի մասին և կիսվել, թե ինչպես են ձեռք բերել Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայությունը, և ինչու է այն կարևոր նրանց համար:

Մատթեոս 16․18-19, 17․1-7

Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ քահանայության բանալիների նշանակությունը և դրանց կարևորությունը Աստծո փրկության ծրագրում:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել որևէ օգտագործվող բանալիի մասին և դասին գալ պատրաստված՝ կիսվելու, թե ինչի համար է այդ բանալին օգտագործվում, ինչու է այն կարևոր, և ինչ կպատահի, եթե այն կորի: Ցանկության դեպքում ուսանողները կարող են իրենց բանալիները դասարան բերել:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին առաջարկել բերել առնվազն մեկ բանալի կամ բանալիների խուրձ և նկարագրել, թե ինչի համար են դրանք օգտագործվում, և ինչու են դրանք կարևոր: Կարող եք դա անել դասի սկզբում, որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ քահանայության բանալիների նշանակությունը:

Վարդապետության սերտում. Մատթեոս 16.15–19

Դասի նպատակը. Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա ավելի լավ սերտել այս վարդապետությունը՝ անգիր անելով հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրելով վարդապետությունը և կիրառելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչպես է նրանց կյանքը օրհնվել քահանայության բանալիների շնորհիվ:

  • Թերթիկ. Թերթիկը՝ բազմաթիվ բանալիներով: Կարող եք մկրատ տրամադրել, որպեսզի ուսանողները կարողանան կտրել բանալիները կամ կտրեք դրանք դասից առաջ:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք հրավիրել տեղական քահանայության ղեկավարին, ով կրում է քահանայության բանալիներ՝ պատասխանելու քահանայության բանալիների մասին հարցերին և կիսվելու փորձառություններով, որոնք կօգնեն ուսանողներին հասկանալ դրանց կարևորությունը: Քահանայության ղեկավարը կարող է նաև օգնել ուսանողներին գործնականորեն կիրառել իրենց գիտելիքները:

Մարկոս 9.14–29

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին քննել իրենց հավատքը Տիրոջ հանդեպ և հայտնություն փնտրել, թե ինչպես կարելի է այն ամրապնդել:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել այն փորձառությունների մասին, որոնք ամրապնդել են Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքը: Նրանք կարող են նաև հարցնել ուրիշներին, թե վերջիններս ինչպես են կառուցել իրենց հավատքը:

  • Տեսանյութ. «Հաւատում եմ, Տէր» (14:43, դիտեք 1:12-2:59-ը և, ցանկության դեպքում՝ 5:57-10:28-ը):

  • Նյութեր ուսանողների համար. Թերթ կամ օրագիր

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ցուցադրել ուսուցչի ձեռնարկի «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնի երկու տեսանյութերից մեկը կամ երկուսը: Ավելի ճիշտ կլինի նախօրոք ներբեռնել այդ տեսանյութերը: