Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 5


Վարդապետության սերտման կրկնություն 5

Անգիր սովորեք վարդապետության սերտման հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները

Նկար
Young single adult reading her scriptures deep in thought

Հիշելով սուրբ գրությունների հատվածները և դրանց ուսուցանածը՝ դուք կօրհնվեք բազմաթիվ եղանակներով: Այս դասը կօգնի ձեզ անգիր սովորել սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածների հղումները և հիմնական արտահայտությունները:

Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին մտածել, թե վարդապետության սերտման որ հատվածներն են իրենց հույս պարգևում Քրիստոսում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:

Հույս Հիսուս Քրիստոսում

Հույսը «արդարության դիմաց խոստացված օրհնությունների վստահ սպասում ու փափագ» է (Սուրբ գրքերի ուղեցույց, « Հույս », scriptures.ChurchofJesusChrist.org):

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչու եք ցանկանում ունենալ կամ ինչու է ձեզ անհրաժեշտ ունենալ ավելի շատ հույս:

Պողոս առաքյալը ուսուցանել է «Համբերության և սուրբ գրությունների սփոփանքի միջոցով մենք կարող ենք հույս ունենալ» ( Հռովմայեցիս 15.4):

Ուսանողներին առաջարկեք դասի այս հատվածում կիսվել ուսանողի պատրաստման վարժության գաղափարներով:

  • Վարդապետության սերտման հատվածներից Հիսուս Քրիստոսի մասին ինչ ուսմունքներ կամ ճշմարտություններ սովորեցիք, որոնք ձեզ հույս են տալիս: Ինչպե՞ս են դրանք ձեզ հույս պարգևում:

  • Անգիր սովորելով վարդապետության սերտման հղումներն ու սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները՝ ինչպե՞ս կարող եք ավելի շատ հույս ստանալ Փրկիչից:

Այս դասի ընթացքում դուք հնարավորություն կունենաք մտապահել ստորև բերված աղյուսակում պարունակվող սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները: Դա անելիս որոշեք, թե սուրբ գրությունների հետևյալ հատվածներից և դրանց հիմնական արտահայտություններից որոնք են ձեզ առավել շատ հույս պարգևում, և ինչու:Կարող եք նշել այդ հատվածները և դրանց հիմնական արտահայտությունները, եթե մինչև հիմա դա չեք արել:

Ըստ ձեր հայեցողության որոշեք, թե վարդապետության սերտման քանի հատված ուսանողները պետք է անգիր սովորեն այս դասի ընթացքում: Ուսանողներին կարող եք հորդորել օգտագործել անգիր սովորելումի քանի եղանակ: Ստորև ներկայացված է անգիր սովորելու մեկ եղանակ:

Ցույց տվեք հետևյալ աղյուսակը, երբ ուսանողները թղթի վրա գրում են սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները: Սակայն անգիր հիշելու գործընթացը սկսելուն պես պահեք աղյուսակը:

Այս վարժությունը կատարելու համար ուսանողներին բաժանեք զույգերի կամ փոքր խմբերի:

Նկար
Doctrinal Master - Matthew - John

Սուրբ գրությունների հղումներ

Սուրբ գրությունների հիմնական արտահայտություններ

Ղուկաս 2.10-12

«Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»:

Հովհաննես 3.5

«Եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել»:

Հովհաննես 3․16

«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»:

Մատթեոս 5.14–16

«Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին»:

Մատթեոս 11.28–30

«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»:

Մատթեոս 16.15–19

Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»:

Հովհաննես 7.17

«Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»։

Մատթեոս 22.36–39

«Սիրիր քո Տէր Աստուծուն։ … Սիրիր քո ընկերին»։

Ղուկաս 22.19-20

Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»:

Հովհաննես 17.3

«Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Հիսուս Քրիստոսին»։

Ղուկաս 24.36–39

«Ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ»

Խառնեք և համապատասխանեցրեք

Վերցրեք թուղթը և կտրեք այն՝ բաժանելով չորս հավասար շերտերի: Աղյուսակից ընտրեք սուրբ գրությունների չորս հատված: Թղթի ամեն շերտի վրա գրեք սուրբ գրությունների մեկ հղում և դրա հիմնական արտահայտությունը:

Այնուհետև կտրեք հիմնական արտահայտությունները իրենց հղումներից, ինչպես ցույց է տրված հետևյալ օրինակում («/» նշանը ցույց է տալիս, թե որտեղ պետք է կտրել).

Հովհաննես 7․17 / «Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»։

Առնվազն չորս հղումների և հիմնական արտահայտությունների հետ նույնը անելուց հետո թղթի շերտերը դրեք իրար վրա և խառնեք:

Այժմ, առանց որևէ օգնության փորձեք յուրաքանչյուր հղմանը համապատասխանեցնել իր ճիշտ հիմնական արտահայտությունը: Կարող եք կատարել սա երկու կամ երեք անգամ: Ամեն անգամ վարժությունը կատարելիս դուք կարող եք տեսնել, թե ինչպես է բարելավվում ձեր համապատասխանեցման արագությունը:

Այժմ դժվարացրեք այս վարժությունը՝ կտրելով արտահայտությունները, ինչպես դա արվում է հետևյալ օրինակներում («/» նշանը ցույց է տալիս, թե որտեղ պետք է կտրել).:

Մատթեոս 22․36–39 /«Սիրիր քո Տէր Աստուծուն։/ Սիրիր քո ընկերին»։

Մատթեոս / 22․ / 36 / –39 / «Սիրիր / քո / Տէր / Աստուծուն։/ Սիրիր / քո / ընկերին»։

Խառնեք բառերն ու թվերը, իսկ հետո փորձեք դրանք ճիշտ հավաքել: Կարող եք խառնել բառերն ու թվերը միանգամից բոլոր հղումներից կամ աշխատել միայն մեկ հղման վրա: Կարող եք կատարել սա երկու կամ երեք անգամ: Ամեն անգամ վարժությունը կատարելիս դուք կարող եք տեսնել՝ արդյոք բարելավվում է ձեր համապատասխանեցման արագությունը:

Որոշ ժամանակ անց առաջարկեք ուսանողներին մտածել դասի սկզբում տրված հարցերի շուրջ և իրենց՝ ավելի շատ հույս ունենալու անհրաժեշտության և ցանկության մասին: Առաջարկեք նրանց ուսումնասիրել սուրբ գրությունների յուրաքանչյուր հղումը և դրա հետ կապված հիմնական արտահայտությունը: Ժամանակ տվեք նրանց՝ իրենց օրագրերում պատասխանելու հետևյալ հարցերին, այնուհետև իրենց մտքերը կիսելու դասըկերոջ, ուսանողների փոքր խմբի կամ ամբողջ դասարանի հետ:

  • Վարդապետության սերտման ո՞ր չորս հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները անգիր սովորեցիք:

  • Այս հատվածներից որո՞նք են ձեզ համար առավել օգտակար այս պահին ձեր կյանքում:

  • Այս հատվածներից որո՞նք են ձեզ ամենից շատ հույս պարգևում Հիսուս Քրիստոսում: Ինչո՞ւ: