Սեմինարիա
Մատթեոս 14, Մարկոս 6, Հովհաննես 5-6


Մատթեոս 14, Մարկոս 6, Հովհաննես 5-6

Ակնարկ

Փրկիչը հինգ հազար մարդու կերակրեց հինգ հացով և երկու ձկով: Շատերն արձագանքեցին՝ Նրան փնտրելով և Նրանից ավելի շատ ուտելիք խնդրելով: Փոթորկի ժամանակ Հիսուսը ջրի վրայով քայլեց դեպի աշակերտների նավակը: Նա Պետրոսին ևս առաջարկեց քայլել ջրի վրայով և փրկեց նրան խորտակվելուց, երբ վերջինս կասկածեց: Փրկիչը կարդաց «Կյանքի հացը» քարոզը: Նա հարցրեց Իր աշակերտներին, թե արդյոք նրանք կլքեն Իրեն՝ ինչպես հետևորդներից մի քանիսը: Պետրոսը վկայեց, որ Հիսուսն ունի հավերժական կյանքի խոսքերը

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Մատթեոս 14.13-23, Հովհաննես 6.5-14

Դասի նպատակը. Այս դասը կարող է ուսանողներին օգնել լինել Հիսուս Քրիստոսի նման ավելի կարեկցող և անձնուրաց: Այն նաև կարող է օգնել նրանց համոզվել, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ իրենց համեստ նվիրատվությունները բավարար կլինեն: 

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք դասից առաջ աղոթել որևէ մեկի համար և հնարավորություն գտնել ծառայել նրան: Հորդորեք նրանց ուշադրություն դարձնել, թե ինչ են զգում ծառայելիս:

  • Թերթիկ. Դասից առաջ պատրաստեց երկու սցենարով մի թերթիկ:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ստեղծել երկու քննարկման սենյակներ` երկու տարբեր սցենարների համար: Ուսանողներին թույլ տվեք ընտրել իրենց ուզած քննարկման սենյակը: Հերթով մտեք յուրաքանչյուր սենյակ և օգնեք ուսանողների քննարկմանը:

Մատթեոս 14.22-33

Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին հետևել Պետրոսի օրինակին և դիմել Փրկիչին՝ վախեցնող և ճնշող իրավիճակներում:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել Եկ, հետևիր ինձ ձեռնարկից հետևյալ հարցերի շուրջ. «Ի՞նչը կարող էր ոգեշնչել Պետրոսին Գալիլեայի ծովի մեջտեղում թողնել իր նավակի ապահովությունը մոլեգին փոթորկի ժամանակ: Ի՞նչը ստիպեց նրան հավատալ, որ եթե Հիսուսը կարող էր քայլել ջրի վրայով, ինքը ևս կարող էր»: («Մարտի 27-ից ապրիլի 2-ը Մատթեոս 14, Մարկոս 6, Հովհաննես 5-6. «Մի վախենար»» «Ե՛կ, հետևիր ինձ». Անհատների և ընտանիքների համար. Նոր կտակարան 2023):

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին առաջարկել գտնել ջրի վրայով քայլող Պետրոսի և Փրկիչի իրենց նախընտրած նկարները: Ապա ուսանողներին թույլ տվեք կիսվել իրենց էկրանով՝ իրենց ընտրած նկարի մանրամասները ցուցադրելու և այս պատմությունից իրենց սովորածով կիսվելու համար:

Հովհաննես 6.22-58

Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին բացահայտել, թե իրենք ինչպես կարող են գալ Փրկիչի մոտ, որպեսզի Նա հագեցնի իրենց հոգևոր կարիքները:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչու է Հիսուս Քրիստոսը խորհրդանշում հացը, և գալ պատրաստ՝ մտքերով կիսվելու համար:

  • Դասի առարկա. Կարող եք հաց բերել դասարան՝ դասի սկզբում ուտելու համար:

  • Տեսաֆիլմ. «Ես եմ կյանքի հացը» (3:20-5:08-ը)

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին խնդրել հաց բերել տնից՝ դասի առաջին վարժության ժամանակ այն օգտագործելու համար:

Հովհաննես 6․60-71

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսին հետևելու ձեր որոշմանը, նույնիսկ եթե մնացածը որոշել են չհետևել Նրան:

  • Ուսանողի պատրաստում. Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ օրհնություններ են ստացել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ լինելու շնորհիվ:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին առաջարկել խնդրել իրենց ընտանիքի անդամին կամ ընկերոջը, ով որոշել է ակտիվ մնալ Եկեղեցում, երբ ուրիշները հեռացել են, կիսվել իր փորձառությամբ և վկայությամբ:

Վարդապետության սերտման կրկնություն 5

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին մտապահել սուրբ գրությունների հղումները և վարդապետության հիմնական արտահայտությունները վարդապետության սերտման հատվածների համար:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածեք, թե վարդապետության սերտման հատվածներից որոնք են նրանց հույս պարգևել Քրիստոսում:

  • Նյութեր ուսանողների համար. թուղթ, գրելու պարագաներ և մկրատ

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք շնորհանդես պատրաստել՝ վարդապետության սերտման հատվածներից տարբեր բառերով և արտահայտություններով, և այն վերածել կենդանի, առցանց խաղի: