Սեմինարիա
Հովհաննես 6․60-71


Հովհաննես 6․60-71

«Ո՞ւմ մոտ գնանք»

Նկար
Jesus talking to a large group of people.

Երբ Հիսուսն ուսուցանեց, որ Ինքն է կյանքի հացը (տես Հովհաննես 6.35), շատերը չհասկացան և որոշեցին այլևս չհետևել Նրան: Երբ Հիսուսը հարցրեց Տասներկու Առաքյալներին՝ արդյոք նրանք էլ էին ուզում գնալ, Պետրոսը պատասխանեց. «Տեր, ո՞ւմ մոտ գնանք. Յաւիտենական կեանքի խոսքեր ունիս դու» (Հովհաննես 6.68): Այս դասը ձեզ կօգնի հզորանալ և հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսին հետևելու ձեր որոշմանը, նույնիսկ, եթե մյուսները որոշել են չհետևել Նրան:

Օգնեք խնդիրներ ունեցող ուսանողներին Դասարանի որոշ ուսանողներ կարող են անձնական խնդիրներ ունենալ իրենց հավատքի հետ: Հիշեք Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդի խոսքերը. «Սրտանց խնդրում եմ, որ խրախուսենք, ընդունենք, հասկանանք և սիրենք նրանց, ովքեր մաքառում են իրենց հավատքի հետ: Երբեք չպետք է անտեսենք մեր եղբայրներից և քույրերից ոչ մեկին: Մենք բոլորս էլ ճանապարհի տարբեր հատվածներում ենք գտնվում և, համապատասխանաբար, պետք է ծառայենք միմյանց» («Ո՞ւմ մոտ գնանք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 92):

Ուսանողի պատրաստում. Հրավիրեք ուսանողներին մտածել, թե նրանք ինչ օրհնություններ են ստացել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ և մասնակից լինելու շնորհիվ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Արձագանքներ Փրկիչի ուսմունքներին

Նրբանկատ եղեք այն ուսանողների նկատմամբ, ովքեր կարող են անհանգստանալ կամ վիրավորվել Եկեղեցին լքելու ուրիշների որոշումից: Մի քանի ուսանողներ կարող են ցանկություն հայտնել դասարանի հետ կիսվել իրենց սցենարներով:

Ստեղծեք մի սցենար՝ իրական կամ մտացածին, որտեղ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մի անդամ որոշում է այլևս չհետևել Փրկիչի ուսմունքներին: Օգտակար կլինի լրացնել հետևյալ սցենարի բաց թողնված մասերը.

[Անունը և ազգակցական կապը ձեզ հետ] որոշել է լքել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին: Երբ դուք նրան հարցնում եք՝ ինչու, նա ասում է. «[Եկեղեցին լքելու պատճառը]»: Երբ մտածում եք նրա պատասխանի մասին, դուք զգում եք [նկարագրեք զգացմունքը]:

Այս դասի ժամանակ լուսաբանվող ճշմարտությունները կարող են ձեզ օգնել հավատարիմ մնալ այն ժամանակ, երբ ձեր սիրելի մարդիկ հեռանում եմ Փրկիչի Եկեղեցուց: Այս ճշմարտությունները կարող են նաև ձեզ օգնել, երբ դուք փորձում եք որոշել, թե որքանով եք ցանկանում մասնակցել Եկեղեցու գործունեությանը: Բացեք ձեր սրտերը այն ոգեշնչման համար, որով Տերը ցանկանում է օրհնել ձեզ:

Հորդորեք ուսանողներին խորհել հետևյալ ինքնագնահատման շուրջ։

Մի պահ մտածեք, թե հետևյալ նախադասություններից որն է վերաբերում ձեզ, եթե այդպիսին կա.

  • Երբ ես տեսնում եմ, թե ինչպես են ուրիշները կորցնում իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, դա ազդում է իմ հավատքի վրա:

  • Թեև իմ սիրտը ցավում է, իմ հավատքը մնում է կայուն, երբ ուրիշները կորցնում են իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու հանդեպ:

  • Ինձ չի անհանգստացնում այն փաստը, որ ինչ-որ մեկը լքում է Եկեղեցին, եթե դա նրան երջանկացնում է:

  • Ես որոշեցի, որ հավատարիմ կմնամ Եկեղեցուն:

  • Ես դեռևս չեմ որոշել՝ արդյո՞ք ցանկանում եմ Եկեղեցու հավատարիմ անդամ լինել, թե՞ ոչ:

Հովհաննես 6.26-58-ում Հիսուսն ուսուցանել է, որ Ինքն է կյանքի հացը, որ երկնքից է իջել, և նրանք, ովքեր կուտեն Իր մարմինը և կխմեն Իր արյունը, հավերժական կյանք կունենան:

Կարդացեք Հովհաննես 6.60-66-ը՝ փնտրելով, թե ինչպես են որոշ մարդիկ արձագանքում Տիրոջ ուսմունքներին:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էին մարդիկ դժվարությամբ ընդունում Հիսուսի այդ նոր ուսմունքները:

  • Փրկիչի ո՞ր ուսմունքներն են դժվարությամբ ընկալվում որոշ մարդկանց կողմից մեր օրերում:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ պատճառներով են որոշ մարդիկ իրենց հեռու պահում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուց:

Հիշեք, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը բոլորին են սիրում, այդ թվում նրանց, ովքեր որոշել են լքել Եկեղեցին: Մենք կարող են շարունակել սիրել և փորձել հասկանալ նրանց, ովքեր հեռացել են: Որևէ մեկի հեռանալու որոշումը չի նշանակում, որ նա վատ մարդ է կամ, որ նա միշտ դժբախտ կլինի, միայն այն պատճառով որ հեռացել է: Դա նաև չի նշանակում, որ նա չի որոշի մի օր վերադառնալ Եկեղեցի: Տերը կարող է ոգեշնչել ձեզ, թե ինչ ասել և անել նրանց համար, ովքեր հեռացան:

«Մի՞թէ դուք էլ ուզում էք գնալ»

Կարդացեք Հովհաննես 6.67-ը և ուշադրություն դարձրեք առաքյալներին տված Հիսուսի հարցին:

Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է, թե ինչպես է Փրկիչի այս հարցը վերաբերում մեզ:

Նկար
Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրը պետք է պատասխանի Փրկիչի հարցին. «Մի՞թե դուք էլ ուզում եք գնալ»: ( Հովհաննես 6․67): Բոլորս էլ պետք է փնտրենք այդ հարցի մեր անձնական պատասխանը: Ոմանց համար պատասխանելը հեշտ է, մյուսների համար՝ դժվար:

(Մ. Ռասսել Բալլարդ, «Ու՞մ մոտ գնանք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 92)

Կարդացեք Հովհաննես 6.68-69-ը՝ ուշադրություն դարձնելով Փրկիչի հարցին տված Պետրոսի պատասխանին:

  • Ձեր կարծիքով, Պետրոսն ինչո՞ւ կարողացավ այդպես պատասխանել:

Ուսանողների համար օգտակար կլինի կարդալ Պետրոսի վկայությունը վարդապետության սերտման Մատթեոս 16.15-19 հատվածում:

  • Մենք ի՞նչ կարող ենք անել՝ Պետրոսի օրինակին հետևելու համար։

Ուսանողները կարող են տալ նմանատիպ պատասխաններ. Մենք կարող ենք որոշել հավատալ Հիսուս Քրիստոսին և հավատարիմ մնալ Նրան՝ անկախ ուրիշների որոշումից:

Ընտրության մասին խոսելիս Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է.

Նկար
Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Այն պահին, երբ մյուսներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել էին այն բանի վրա, թե ինչ չէին կարող ընդունել, առաքյալները նախընտրեցին կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչին էին իրենք հավատում և ինչ գիտեին, և արդյունքում նրանք մնացին Քրիստոսի հետ:

(Մ. Ռասսել Բալլարդ, «Ու՞մ մոտ գնանք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 90):

  • Պետրոսը հայտարարեց, որ Փրկիչը «յաւիտենական կեանքի խոսքեր» ունի ( Հովհաննես 6.68): Որո՞նք են Հիսուս Քրիստոսի այն ուսմունքները, որոնց ճշմարտացիության մեջ դուք համոզված եք:

  • Որո՞նք են այն օրհնությունները, որոնք ձեզ տրվել են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու շնորհիվ:

Կարող եք գրատախտակին գրել նախորդ հարցերի պատասխանների ցանկը:

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը խոսել է այն անձանց հետ, ովքեր մտածում են Փրկիչի Եկեղեցին լքելու մասին: Դիտեք «Ո՞ւմ մոտ գնանք» տեսաֆիլմը ChurchofJesusChrist.org կայքում 5:35-8:16-ը: Նախագահ Բալլարդին լսելիս ուշադրություն դարձրեք նրա կողմից տրված հարցերին:

  • Ի՞նչ մտքեր ունեցաք, երբ լսեցիք նախագահ Բալլարդին։

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք օգնում են ձեզ հավատալ Հիսուս Քրիստոսին և միանալ կամ մնալ Նրա Եկեղեցում:

  • Հիշելով այդ փորձառությունները, ինչպե՞ս եք օգնում ձեզ այն պահերին, երբ ձեր հավատքը փորձության է ենթարկվում:

Կարող եք կիսվել Փրկիչի մասին ձեր վկայությամբ և մեկ կամ երկու անձնական պատճառներով, թե ինչու եք որոշել Նրա Եկեղեցու անդամը լինել:

Եթե մաքառումների մեջ եք ձեր հավատքի հետ, հիշեք, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում եմ ձեզ: Դուք կարող են միշտ աղոթել Երկնային Հորը օգնության համար: Ձեր հարցերի և մտահոգությունների մասին կարող եք խոսել նաև ձեր ծնողների, Եկեղեցու ղեկավարների կամ սեմինարիայի ուսուցչի հետ:

Կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը և խնդրել ուսանողներին իրենց օրագրերում պատասխանել դրանցից երկուսին կամ մի քանիսին:

  • Ինչպե՞ս կպատասխանեիք, եթե Տերը ձեզ հարցներ. «Մի՞թէ դուք էլ ուզում էք գնալ»: ( Հովհաննես 6․67):

  • Ի՞նչ կարող եք անել Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու մասին ձեր վկայությունը ձեռք բերելու և ամրապնդելու համար:

  • Ի՞նչ կուզեիք հիշել, եթե ձեր սիրելի մարդը որոշի հեռանալ Փրկիչի Եկեղեցուց:

  • Ի՞նչ կասեիք այն մարդուն, ով վիրավորված է, որովհետև մարդիկ, ում մասին նա հոգ է տանում, որոշել են հեռանալ Փրկիչի Եկեղեցուց:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հովհաննես 6․67-69 : Պետրոսը և Տասներկու Առաքյալները ի՞նչ հասկացան, որ օգնեց նրանց հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսին

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը գրել է.

Նկար
Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Ես չգիտեմ, արդյոք այդ պահին Պետրոսն ու նրա Եղբայրները հասկացան, թե Տերն ինչ էր ուսուցանում ավելի լավ, քան աշակերտները, ովքեր այժմ լքում էին Տիրոջը, բայց Պետրոսը իրոք գիտեր Հոգու հատուկ վկայությամբ, որ Հիսուսը Քրիստոսն էր, կենդանի Աստծո Որդին (տես նաև Մատթեոս 16.15–17), իսկ այդ փրկությունը հնարավոր չէր գտնել որևէ այլ տեղ: Ուստի նա լիարժեք հանձնառություն ուներ՝ հետևել Հիսուսին, անկախ ամեն բանից: Եթե նա հարցեր ուներ, դրանք կարող էին լուծվել իրենց ժամանակին, բայց նա արդեն հավատարիմ էր Աստծո Որդուն՝ հրաշալի օրինակ ծառայելով մեզ բոլորիս:

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Կենդանի հացը, որն իջնում է երկնքից», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 39, նշում 8)

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ի՞նչ էին զգում հեռացողների նկատմամբ

Առաջին նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է.

Նկար
Official Portrait of President Henry B. Eyring taken March 2018.

Նախքան աշխարհի ստեղծումը սիրող Երկնային Հայրը և Նրա սիրելի Որդին սիրեցին և աշխատեցին նրանց հետ, ովքեր պետք է շեղվեին ուղուց, և դրա մասին Նրանք գիտեին: Աստված կսիրի նրանց հավերժ:

(Հենրի Բ. Այրինգ, «Իմ թոռներին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 72)

Ի՞նչ կարող եմ անել նրանց համար, ովքեր ակտիվ չեն կամ լքել են Եկեղեցին

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է.

Նկար
Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Իմ պատասխանն է՝ խնդրում եմ մի՛ քարոզեք նրանց: Ձեր ընտանիքի անդամները կամ ընկերները արդեն գիտեն Եկեղեցու ուսմունքները: Նրանք ևս մեկ դասախոսության կարիք չունեն: Այն, ինչի կարիքը նրանք ունեն, բոլորս էլ ունենք՝ սեր և ըմբռնում, բայց ոչ՝ դատապարտում: Կիսվեք կենդանի ավետարանի ձեր դրական փորձառություններով: Ամենահզոր բանը, որ դուք կարող եք անել՝ կիսվել ձեր հոգևոր փորձառություններով ընտանիքի և ընկերների հետ: Նաև, անկեղծորեն հետաքրքրվեք նրանց կյանքով, նրանց հաջողություններով և նրանց դժվարություններով: Միշտ եղեք ջերմ, նրբանկատ, սիրող և բարի:

(Մ. Ռասսել Բալլարդ, «Հարցեր և պատասխաններ» [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, նոյեմբերի 14, 2017], 5, speeches.byu.edu):

Օժանդակ ուսումնական վարժություններ

Մեր հարցերի պատասխանները կգան Տիրոջ ժամանակին

Աշակերտներից շատերը դժգոհում էին, քանզի նրանք չէին հասկանում, թե Փրկիչն ինչ նկատի ուներ, երբ խոսում էր Իր մարմինն ուտելու և Իր արյունը խմելու մասին (տես Հովհաննես 6.51-61): Գուցե նրա առաքյալները նույնպես չհասկացան: Այնուամենայնիվ, նրանք որոշեցին վստահել այն ամենին՝ ինչ գիտեին և ինչին հավատում էին:

Քննարկեք, թե այս օրինակն ինչպես կարող է օգնել ուսանողներին, երբ նրանք չունեն իրենց հարցերի բոլոր պատասխանները:

Կարող եք կարդալ Ղուկաս 22.19-20-ը և քննարկել, թե հաղորդության մասին իմանալով, առաքյալներն ինչպեսհասկացան Հովհաննես 6.51-61-ում ներկայացված Տիրոջ ուսմունքները: (Օգտակար կլինի նշել, որ Ղուկաս 22.19-20-ը վարդապետության սերտման հատվածներ են):

Երբ ընտրում ենք հավատքը

Եթե որոշ ուսանողներ մաքառումների մեջ են՝ արդյոք մնալ Եկեղեցում, թե հեռանալ, կարող եք դիտել «Ո՞ւմ մոտ գնանք» տեսաֆիլմը ChurchofJesusChrist.org, 2:46-5:35-ը: Ուսանողները կարող են նաև քննարկել, թե ինչպես կիրառել նախագահ Մ. Ռասսել Բալլարդի խորհուրդը:

Երբ որոշում ենք վիրավորվել

Փրկիչի աշակերտներից ոմանք վիրավորվեցին Նրա վարդապետությունից (տես Հովհաննես 6.60-61): Կարող եք ուսանողների հետ քննարկել, թե ինչու են որոշ մարդիկ մեր օրերում իրենց վիրավորված զգում, և ինչ կարող են անել՝ չվիրավորվելու համար: Հետևյալ ելույթների հատվածները կարող են օգտակար լինել.

  • Դեյվիդ Ա. Բեդնար, «Եվ ոչ մի բան չի վիրավորի նրանց», Ensign կամ Լիահոնա, նոյեմբերի 2006, 89-92

  • Նեյլ Լ. Անդերսեն, «Երբեք չլքեք Նրան», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 39-42