Սեմինարիա
Մատթեոս 14.22-33


Մատթեոս 14.22-33

«Մի վախենաք»

Նկար
Jesus Christ depicted walking on the sea of Galilee toward a small fishing boat. The Apostles are in the fishing boat and are watching Christ walk toward them. There are storm clouds in the sky.

Հիսուս Քրիստոսը քայլեց ջրի վրայով և Պետրոսին առաջարկեց նույնն անել: Երբ Պետրոսը տեսավ փոթորիկը և ալիքները, նա սկսեց սուզվել ու խնդրել Փրկիչին օգնել իրենց: Այս դասը կարող է օգնել ձեզ հետևել Պետրոսի օրինակին և դիմել Փրկիչին, երբ վախենում եք կամ ճնշված եք:

Ուսանողներին ժամանակ տվեք պատասխանելու համար Երբեմն ուսանողներն անմիջապես չեն պատասխանում արդյունավետ հարցին: Մի վախեցեք ուսանողներին ժամանակ տալ՝ հարցի շուրջ մտածելու համար: Երբեմն ուսանողներին պետք է հնարավորություն տալ քննելու իրենց տրված հարցերը և հնարավոր պատասխանները։ Այդպիսի խոհերը կարող են մտքեր առաջացնել Սուրբ Հոգու կողմից։

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել Եկ, հետևիր ինձ բաժնից հետևյալ հարցերի շուրջ. «Ի՞նչը կարող էր ոգեշնչել Պետրոսին Գալիլեայի ծովի մեջտեղում թողնել իր նավակի ապահովությունը՝ մոլեգին փոթորկի ժամանակ: Ի՞նչը մղեց նրան հավատալ, որ եթե Հիսուսը կարող էր քայլել ջրի վրայով, ինքը ևս կարող է»: (Մարտի 27-ից ապրիլի 2-ը: Մատթեոս 14, Մարկոս 6, Հովհաննես 5-6. «Մի վախենար» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր կտակարան 2023):

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հիսուսը կարող է հանգստացնել մեզ կյանքի փոթորիկների ժամանակ

Այս դասը հորդորում է ուսանողներին նեղության ժամանակ դիմել Հիսուս Քրիստոսին՝ խաղաղություն և ապահովություն ստանալու համար: Գնահատման ապագա դասի ժամանակ ուսանողներին կխնդրեն գնահատել իրենց առաջընթացը՝ նեղության ժամանակ Քրիստոսում խաղաղություն գտնելու գործում: Նկատի ունեցեք, որ «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում կան բազմաթիվ գաղափարներ, որոնք կարող են օգտագործվել այս դասի ընթացքում: Ընտրեք ուսանողներին առավել համապատասխան վարժություններ:

Նկար
Jesus Christ depicted walking on the water of the Sea of Galilee. The Apostle Peter is in the water. Christ is extending His hand to Peter to prevent Peter from sinking.

Կարող եք գրատախտակին գրել հետևյալ մեջբերումը Մատթեոս 14.30-ից և ցուցադրել այս նկարը, մինչ ուսանողները կքննարկեն հետևյալ հարցը:

Այս նկարը պատկերում է մի սարսափելի պահ Պետրոս առաքյալի կյանքից: Մատթեոս 14.30 հատվածն ասում է. «[Պետրոսը] վախեցավ, եւ երբոր սկսեց ընկղմուիլ, աղաղակեց եւ ասեց, Տէր, փրկիր ինձ»:

  • Ներկայիս ինչպիսի՞ իրավիճակներ կարող են երիտասարդներին ստիպել զգալ այն, ինչ Պետրոսն էր զգում:

Ուսանողներին առաջարկեք լուռ խորհել հետևյալ հարցի շուրջ:

  • Կա՞ արդյոք մի բան ձեր կյանքում, որ ստիպում է ձեզ վախենալ կամ զգալ, որ դուք սուզվում եք:

Մտածեք մի պահ, թե ում եք սովորաբար դիմում օգնության և խաղաղության համար, երբ այսպիսի զգացումներ եք ունենում:Հրաշքով 5000 մարդու կերակրելուց հետո Հիսուս Քրիստոսն Իր աշակերտներին «նավով ուղարկեց Գալիլեայի ծովի մյուս ափը» ( Մատթեոս 14.22):

Հետևյալ հատվածը կարդալուց բացի՝ կարող եք ցուցադրել «Ինչո՞ւ երկմտեցիր» տեսանյութը (2:06) ChurchofJesusChrist.org կայքում, որպեսզի ուսանողները կարողանան պատկերացնել պատմությունը:

Կարդացեք Մատթեոս 14.23-33-ը՝ փնտրելով Փրկիչի մասին այն ճշմարտությունները, որոնք կարող են մեզ օգնել դիմել Նրան, երբ մենք վախենում ենք կամ զգում ենք՝ կարծես սուզվում ենք: Ուշադիր եղեք Սուրբ Հոգուց եկած մտքերի ու զգացմունքների հանդեպ: Նա կարող է ձեզ օգնել հասկանալ, թե ինչպես են այս ճշմարտությունները վերաբերում ձեր իրավիճակին: Գրեք բացահայտված ճշմարտությունները ձեր օրագրում կամ սուրբ գրություններում: (Նշում. «Չորրորդ պահը» առավոտյան ժամը 3:00-6:00 ընկած ժամանակահատվածն է)

Ուսանողներին բավարար ժամանակ տրամադրելուց հետո առաջարկեք նրանց գրատախտակին գրել իրենց սովորած ճշմարտությունները: Անհրաժեշտության դեպքում կարող եք նմանատիպ հարցեր տալ, որպեսզի ուսանողները շարունակեն վերլուծել և սովորել այս պատմությունից:

  • Ի՞նչ ճշմարտություն սովորեցիք այս պատմությունից:

  • Ինչի՞ վրա էր Պետրոսը կենտրոնացել, երբ ջրի վրա էր: Ի՞նչը ստիպեց նրան սուզվել:

  • Ի՞նչ եք սովորել Հիսուս Քրիստոս մասին, որ կարող է ձեզ օգնել դիմել Նրան, երբ վախեցած կամ ճնշված եք:

Հետևյալ վարժության և տեսաֆիլմի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ, թե Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալն ինչպես կարող օգնել դժվարության մեջ գտնվող մարդկանց: Կախված ուսանողների կարիքներից՝ կարող եք կենտրոնանալ այլ ճշմարտությունների վրա:

Հետևյալ վարժությունը կարող է կատարվել դասարանով՝ հետևյալ հարմարեցումների միջոցով.

Սենյակի մի կողմում ցուցադրեք Հիսուս Քրիստոսի մի նկար: Ուսանողներին խնդրեք թերթիկի վրա գրել ճնշվածության զգացում առաջացնող որևէ բան և տեղադրել այն սենյակի մյուս կողմում: Ապա առաջարկեք նրանց փոխել իրենց կենտրոնացումը սենյակի մի մասից մյուսը, ինչպես նախատեսված է հետևյալ վարժությունում:

Կենտրոնացեք Փրկիչի վրա

Պետրոսի օրինակն ուսուցանում է մեզ, թե ինչի վրա պետք է կենտրոնանանք: Հիշեք, թե ինչ կատարվեց Պետրոսի հետ, երբ նա կենտրոնացած էր Հիսուս Քրիստոսի վրա, և ինչ պատահեց, երբ նա փոխեց իր կենտրոնացումը փոթորիկի վրա (տես հատվածներ 28-31): Թերթիկի վրա գրեք որևէ բան, որ վախեցնում է ձեր ներկայում կամ ապագայում: Այդ թուղթը տեղադրեք ձեր ձախ կողմում: Հիմա Հիսուս Քրիստոսի նկարը կամ Նրա մասին հիշեցնող որևէ բան տեղադրեք ձեր աջ կողմում: Տեղափոխեք ձեր կենտրոնացումը մի կողմից մյուսը:

  • Կենտրոնանալով Հիսուս Քրիստոսի և Նրա զորության ու սիրո հանդեպ հավատքի վրա՝ ինչպե՞ս կարող եք օգնել ձեզ դժվար պահերին:

  • Ինչպե՞ս կարող ենք կենտրոնանալ Փրկիչի վրա մարտահրավերների ժամանակ:

Կարող եք դիտել «Գտեք Քրիստոսին դժվար պահերին» տեսանյութը (4:35) ChurchofJesusChrist.org-ում՝ փնտրելով, թե տեսանյութում ներկայացված երիտասարդն ինչ արեց՝ դժվար պահերին Հիսուս Քրիստոս վրա կենտրոնանալու համար:

Նկար
Jesus Christ depicted walking on the water of the Sea of Galilee. The Apostle Peter is in the water. Christ is extending His hand to Peter to prevent Peter from sinking.

Կարող եք կիսվել, թե ինչպես եք անձամբ աղոթելով դիմել Աստծուն և դժվար պահին Փրկիչից ստացել ուժ և աջակցություն: Հրավիրեք կամավորների կիսվել իրենց փորձառություններով: Երբ ուսանողները կիսվեն, հարցրեք, թե ինչ են արել դժվար պահերին Աստծուն դիմելու համար:

Այս դասը ամփոփելու համար գրեք ձեր տպավորությունները: Ի՞նչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի մասին և մենք ինչո՞ւ պետք է դիմենք Նրան, երբ սուզվում ենք: Ի՞նչ եք պատրաստվում անել՝ Նրան դիմելու համար:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ինչպե՞ս է մեր կյանքը փոխվում, երբ մենք կենտրոնանում ենք Հիսուս Քրիստոսի վրա

Նախագահ Հովարդ Վ. Հանթերն (1907-95) ուսուցանել է.

Նկար
Howard W. Hunter

Ես խորապես համոզված եմ, որ եթե որպես անհատներ, որպես ընտանիքներ, համայնքներ և ազգեր, մենք կարողանանք Պետրոսի նման սևեռել մեր հայացքները Հիսուսի վրա, մենք նույնպես կկարողանանք հաղթանակած քայլել «անհավատության մեծացող ալիքների» վրա և մնալ «անվախ` կասկածի բարձրացող ալիքների մեջ»: Բայց, եթե մենք հեռացնում ենք մեր հայացքը նրանից, ում մենք պետք է հավատանք, քանի որ դա շատ հեշտ է անել, և աշխարհը մեծապես գայթակղվում է անել դա, եթե մենք նայում ենք մեր շուրջը գտնվող սարսափելի և կործանարար տարրերի զորությանը և ցասմանը, նրան նայելու փոխարեն, ով կարող է օգնել և փրկել մեզ, ապա մենք անխուսափելիորեն կընկղմվենք տարաձայնությունների, վշտի և հուսահատության ծովում:

(Հովարդ Վ․ Հանտեր, «Փարոսը խաղաղության նավահանգստում», Ensign, նոյեմբոր 1992, 19)

Մատթեոս 14․27 Ինչպե՞ս կարող ենք «քաջ լինել» դժվարության պահին:

Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է.

Նկար
Howard W. Hunter

Մենք չենք կարող «ուրախ [լինել]» [ Վարդապետություն և Ուխտեր 68.6 ] և թաղվել վախի մեջ։ Ուրախությունն ու վախը չեն կարող միաժամանակ գոյատևել:

Ուրախ լինել՝ նշանակում է վստահել [Հիսուս Քրիստոսին], երբ գործերը մեր ծրագրածի նման չեն ընթանում։ Դա նշանակում է՝ շարունակել, երբ կյանքի դժվար ցնցումները և առաջադրանքները մեզ անսպասելի ուղղություններով են տանում, երբ ողբերգությունը և դժվարությունները խորտակում են մեր երազանքները: Սակայն Տերը հիշեցնում է մեզ․ «Այս աշխարհում ձեր ուրախությունը լիակատար չէ, բայց ինձանով ձեր ուրախությունը լիակատար է» ( Վարդապետություն և Ուխտեր 101.36):

(Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Հիսուս Քրիստոսն է պատասխանը» [երեկո Բարձրագույն Իշխանության հետ, փետրվարի 8, 2019թ․], 1-2)

Վախն ինչպե՞ս կարող է ստիպել մեզ կորցնել Փրկիչի կողմից առաջարկված օրհնությունները

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, կիսվել է հետևյալ հայտարարությամբ.

Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Այս հոգևոր պատմությունը մեզ հիշեցնում է այն մասին, որ առաջին քայլը, որը մեզ տանում է Քրիստոսի մոտ կամ Նա է գալիս է մեզ մոտ, կարող է մեզ համար իսկապես սարսափելի լինել: Չպետք է այդպես լինի, բայց երբեմն պատահում է։ Ավետարանի ամենամեծ արտասովոր երևույթն այն է, որ մեզ առաջարկվող օգնության և անվտանգության աղբյուրը մի բան է, որից մենք կարող ենք փախչել մեր մահկանացու անհեռատեսության պատճառով։ Ես տեսել եմ, թե ինչպես տարբեր պատճառներով լսողները փախչում են մկրտվելուց, երեցները փախչում են միսիայի կանչն ընդունելուց, սիրահարները փախչում եմ ամուսնանալուց, երիտասարդ զույգերը փախչում են ընտանիք և ապագա կառուցելուց: Շատ հաճախ մեզնից շատ շատերը փախչում ենք հենց այն բաներից, որոնք կօրհնեն, կփրկեն և կհանգստացնեն մեզ։ Շատ հաճախ մենք նայում ենք ավետարանական պարտավորություններին և պատվիրաններին որպես բաների, որոնցից պետք է խուսափել, իսկ հետո հրաժարվել:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Եկեք ինձ մոտ» [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, հունվարի 2, 1997], 8, speeches.byu.edu)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Փրկության ծրագրի զուգահեռը

Նավից դուրս գալու, օգնության կարիք ունենալու և Փրկիչի կողմից անվտանգ հետ բերվելու Պետրոսի փորձառությունը կարող է ուսուցանել մեզ մեր սեփական բարոյական ճամփորդության և փրկության ծրագրի մասին: Ուսանողներին տվեք հետևյալ հարցերը. Ի՞նչ զուգահեռներ եք տեսնում այս պատմության և փրկության ծրագրի միջև: Ի՞նչ եք սովորում Հիսուս Քրիստոսի առաքելության մասին՝ այս պատմությանն այդ տեսանկյունից նայելիս:

Մատթեոս 14․27 «Քաջ եղէք, ես եմ՝ մի վախենաք»

Ուսանողներին առաջարկեք թվարկել օգնության այն ձևերը, որոնք Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն առաջարկում են, սակայն որոնցից մարդիկ երբեմն խուսափում են վախի պատճառով: Դա կարող է ներառել՝ աղոթելը, եպիսկոպոսի հետը զրուցելը, միսիա ծառայելը, կոչում ընդունելը կամ ամուսնանալը: Օգնեք ուսանողներին կենտրոնանալ այն փաստի վրա, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը իրենց առաջարկում են այս օգնությունը: Պետք չէ վախենալ Նրանց մոտ գալուց կամ Նրանց կողմից առաջարկված օգնությունը ընդունելուց: Կարող եք ցուցադրել երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի «Եկեք ինձ մոտ» ելույթը այս դասի «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնից և քննարկել այն:

Մարկոսի և Հովհաննեսի ավետարաններումներկայացված լրացուցիչ մանրամասները

Տարբեր ավետարանիչներ հաճախ կիսվել են նույն պատմության մասին եզակի մանրամասներով: Այդ պատճառով ավետարանը տարբեր տեսակետներից կարդալը կարող է մեզ օգնել ավելի շատ բան իմանալ Հիսուս Քրիստոսի մասին՝ Նոր Կտակարանն ուսումնասիրելիս: Օրինակ՝ Հովհաննես 6.16-19-ում ներկայացված մանրամասնությունն ասում է, որ նախքանՓրկիչը կգար աշակերտների մոտ, փոթորիկի պատճառով նրանք իրենց նավակով անցնել էին միայն 25-30 5-6 կիլոմետր, այսինքն ճանապարհի շուրջ 70 տոկոսը, չնայած գրեթե ամբողջ գիշեր թիավարել էին ( Մարկոս 6.48):

Գրատախտակին գրեք Մարկոս 6.47-51 և Հովհաննես 6.19-21 և ուսանողներին առաջարկեք որոնել այս հատվածների այն մանրամասները, որոնք ներկայացված չեն Մատթեոսի պատմության մեջ, և կիսվել, թե ինչ են սովորել Փրկիչի մասին այդ լրացուցիչ մանրամասներից:

Մատթեոս 14․27 «Քաջ եղեք»

Ուսանողների ուշադրությունը հրավիրեք այն փաստի վրա, որ Փրկիչն Իր աշակերտներին հորդորեց՝ «քաջ եղեք» ( Մատթեոս 14.27), չնայած նրանք դժվար կացության էին: Ուսանողնրին առաջարկեք որոնել սուրբ գրությունների այլ հատվածներ, որտեղ Փրկիչը հորդորում է մեզ՝ «քաջ եղեք»: Քննարկեք, թե ինչպես կարող ենք «քաջ» լինել նույնիսկ դժվար հանգամանքներում: