Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 4


Գնահատեք ձեր գիտելիքները 4

Մատթեոս 14-20, Մարկոս 6-10, Ղուկաս 10, 12, 14-18, Հովհաննես 5-11

Նկար
Newport Beach Seminary

Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր սահմանած նպատակները, ձեր գիտելիքները, ինչպես նաև ձեր անհատական աճը՝ Նոր Կտակարանի ուսումնասիրման ընթացքում:

Աղոթեք ուսանողների համար Ուսանողներից յուրաքանչյուրի վրա ավելի լավ կենտրոնանալու համար աղոթեք նրանց համար՝ նշելով նրանց անունները: Խնդրեք Երկնային Հորը, որ Նա օգնի ձեզ հասկանալ ուսանողների կարիքները, և թե որ ուսումնական մարտավարությունները պետք է օգտագործեք՝ այդ կարիքները հոգալու համար: Լսեք Նրա հուշումներն այն մասին, թե ինչպես օգնել յուրաքանչյուր ուսանողի:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչպիսի հոգևոր աճ են նրանք ունեցել Նոր Կտակարանի ուսումնասիրության ընթացքում: Արդյո՞ք Նոր Կտակարանի ուսումնասիրությունն օգնում է նրանց ճանաչել, սիրել և ծառայել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Ինչպիսի՞ նշանակալից փորձառություններ են նրանք ունեցել:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին գնահատել իրենց նպատակները, Նոր Կտակարանի ուսմունքները բացատրելու իրենց կարողությունը, և թե ինչպես են փոխվում իրենց մոտեցումները, ցանկությունները և ավետարանով ապրելու կարողությունը: Մատթեոս 14-20, Մարկոս 6-10, Ղուկաս 10, 12, 14-18, Հովհաննես 5-11 հատվածների ուսումնասիրությունը դասարանով, հնարավոր է, ընդգծել է ճշմարտություններ, որոնք տարբերվում են հետևյալ վարժություններում ներկայացված ճշմարտություններից: Այդ դեպքում վարժությունները կարող են հարմարեցվել և ընդգրկել այդ ճշմարտությունները:

Եկեք Հիսուս Քրիստոսի մոտ և դարձեք Նրա աշակերտը

Մի պահ խորհեք, թե ինչպես եք աճում որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ, և ինչ եք անում, որպեսզի ավելի շատ մոտենաք Նրան՝ Նոր Կտակարանն ուսումնասիրելիս: Դա անելու եղանակներից են՝ ստանալ և հետևել անձնական հայտնությանը և բացատրել Հիսուս Քրիստոսի դերերն ու տիտղոսները, ինչպես նաև այս կյանքում խաղաղություն փնտրել Հիսուս Քրիստոսի միջոցով: Փորձեք իմանալ ձեր Երկնային Հորից, թե ինչպես եք դուք այս ձևով աճում և զարգանում, ինչպես նաև այն գործողությունների մասին, որոնք դուք պետք է շարունակեք կատարել կամ շտկել՝ ձեր աշակերտությունը խորացնելու համար:

Մեծացրեք հայտնություն ստանալու ձեր կարողությունը:

Սկսեք դասը՝ որևէ ծանոթ երգ շատ ցածր նվագելով: Այն պետք է բավականին ցածր լինի նույնիսկ այն ուսանողների համար, ովքեր շատ քիչ աղմուկ են հանում և նույնիսկ նրանց համար, ովքեր շատ մոտ կլինեն ձայնի աղբյուրին: Խնդրեք ուսանոնղերին ասել, թե ինչ երգ է հնչում:

Մի քանի րոպե լսեք ձեզ շրջապատող ձայները:

  • Ո՞ր ձայները դուք կարող եք լսել, միայն եթե շատ ուշադիր եք լսում:

  • Ի՞նչ կարող եք անել, երբ լսում եք որևէ ծանոթ բան և ցանկանում եք իմանալ, թե ինչ է դա:

Ուսանողները կարող եք պատասխանել, որ նրանք կարող են փորձել մոտենալ ձայնի աղբյուրին, լռություն պահպանել, կենտրոնանալ լսելու վրա կամ մեկուսացնել կողմնակի ձայները: Կարող եք ուսանողների պատասխանները գրել գրատախտակին և ապա խնդրել նրանց օգտագործել այդ մեթոդները՝ երգը ճանաչելու համար:

  • Այս գործողությունն ինչո՞վ է նման Սուրբ Հոգուց հայտնություն ստանալուն:

Սեմինարիայի կարևոր նպատակներից է օգնել ձեզ մեծացնել Սուրբ Հոգուց անձնական հայտնություն ստանալու ձեր կարողությունը:

Մտածեք ուսանողների կարիքների մասին և այն մասին, թե արդյոք հետևյալ պարբերություննում ներկայացված տեղեկությունը օգտակար կլինի նրանց համար:

Մորմոնի Գրքում Նեփին նկարագրել է Սուրբ Հոգուն որպես «մեղմ հանդարտ ձայն», որը մենք ավելի շատ զգում ենք, քան լսում ( 1 Նեփի 17.45): Մենք կարող են բարելավել սրտով Սուրբ Հոգուն լսելու կամ զգալու մեր կարողությունը այնպես, ինչպես մենք դա անում ենք ցածր ձայն լսելու համար: Աստծուն հոգեպես մոտենալը, մտքով մեղմ լինելը, մտքերի վրա կենտրոնանալը և կողմնակի աղմուկը չնկատելը՝ այս բոլորն արդյունավետ միջոցներ են, որոնք կօգնեն ձեզ մեծացնել Սուրբ Հոգու շշնջոցը ճանաչելու ձեր կարողությունը:

Մի պահ մտածեք, թե երբ եք անձնական հայտնություն ստացել Սուրբ Հոգուց: Կարող եք վերանայել ձեր սուրբ գրություններում կամ օրագրում կատարած նշումները: Կարող եք նաև խնդրել Երկնային Հորը, որ նա ձեզ օգնի ճանաչել կամ հիշել անցյալում ստացած անձնական հայտնությունը: Ապա գրանցեք այն մտքերն ու զգացմունքները, որոնք կառաջանան ձեր մտքում և սրտում:

  • Ե՞րբ եք վերջերս անձնական հայտնություն ստացել: Ինչպե՞ս եք իմացել, որ այդ փորձառություններն Աստծուց էին:

  • Ի՞նչ եք սովորել Նոր Կտակարանի ձեր ուսումնասիրությունից, որը կարող է օգնել ձեզ ճանաչել Սուրբ Հոգուն:

  • Ինչպիսի՞ գաղափարներով կարող եք կիսվել որևէ մեկի հետ, ով փորձում է ճանաչել Սուրբ Հոգուն:

Սուրբ Հոգու կարևորագույն դերերից մեկն է վկայել Հոր և Որդու մասին (տես Մատթեոս 16.17 , Հովհաննես 15.26 , 3 Նեփի 11.32):

  • Ի՞նչ եք հասկացել կամ զգացել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին Սուրբ Հոգու օգնությամբ:

  • Սուրբ Հոգու պարգևը և անձնական հայտնության հնարավորությունն ինչպե՞ս են վկայում ձեր հանդեպ Աստծու սիրո մասին:

Անհրաժեշտության դեպքում, կարող եք ցուցադրել «Լույսի նմուշներ. Հայտնության ոգին» տեսանյութը (3:04) ChurchofJesusChrist.org կայքում, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ մեծ, դրամատիկ հոգևոր փորձառությունները հավանաբար ավելի հազվագյուտ են, քան Սուրբ Հոգուց ստացած մեղմ ու հասարակ տպավորությունները:

Հորդորեք ուսանողներին շարունակել անձնական հայտնություն փնտրել, նույնիսկ, եթե նրանք դժվարանում են ճանաչել Սուրբ Հոգու հուշումները:

Բացատրեք Հիսուս Քրիստոսի դերերն ու տիտղոսները

Ցուցադրեք հացի և ոչխարի հետևյալ նկարները: Խնդրեք ուսանողներին բացատրել, թե Փրկիչն ինչպես է օգտագործել այս խորհրդանիշները՝ Իր մասին ուսուցանելիս:

Նկար
Making Bread
Նկար
Photographic illustration of Jesus Christ holding a white lamb in his arms.
  • Փրկիչն ինչպե՞ս է օգտագործել հացն ու ոչխարը՝ Իր մասին ուսուցանելիս:

Կարող եք հիշել Փրկիչի փոխաբերությունները, օրինակ՝ «Ես եմ կյանքի հացը» (տես Հովհաննես 6.35, 41, 48 51), «Ես եմ բարի հովիվը» ( Հովհաննես 10.11) և «Ես եմ յարութիւնը եւ կեանքը» ( Հովհաննես 11.25):

  • Այդ տիտղոսներն ի՞նչ են ձեզ սովորեցնում Տիրոջ բնավորության և ձեր կյանքում Նրա դերի մասին:

  • Նրա բնավորությունը և դերերը հասկանալն ինչպե՞ս է ձեզ օգնում Նրան ավելի շատ սիրել:

Նոր Կտակարանն ուսումնասիրելիս դուք օրագրում հավանաբար կազմել եք Հիսուս Քրիստոսի դերերի և տիտղոսների մի ցուցակ: Եթե դուք ունեք այդպիսի մի ցուցակ, վերանայեք այն: Ավելացրեք պակասող տիտղոսները կամ դերերը: Եթե դուք չեք ստեղծել այդպիսի ցուցակ, կարող եք անել դա հիմա՝ թվարկելով ցանկացած դերեր կամ տիտղոսներ, որոնք կգան ձեր միտքը: Եթե ոչինչ չեք կարող մտածել, կարող եք վերանայել « Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը » (ChurchofJesusChrist.org) կա՛մ «Հիսուս Քրիստոս» Սուրբ գրքերի ուղեցույցում, կա՛մ Թեմաների ուղեցույցում :

Ուսանողները կարող են ավելի մեծ հաճույքով անել դա զույգերով կամ փոքր խմբերով: Առաջարկեք ուսանողներին դասարանի հետ կիսվել իրենց ստեղծածով:

  • Շնորհակալական բացիկ գրեք Փրկիչին՝ կենտրոնանալով Նրա դերերից կամ տիտղոսներից մեկի կամ մի քանիսի վրա: Նշեք փորձառություններ, երբ դուք ճանաչել եք այդ դերը ձեր կյանքում, և երախտագիտություն հայտնեք դրա համար:

Եթե նախորդ դասի ընթացքում ուսանողները արդեն ստեղծել են կոլաժ, կարող եք բաց թողնել հաջորդ վարժությունը:

  • Ստեղծեք մի տեսողական նյութ, որը կբացատրի Փրկիչի դերերը կամ տիտղոսները: Ներառեք համապատասխան հղումներ և բացատրեք, թե այդ դերերը կամ տիտղոսները ինչու են իմաստալի ձեզ համար: Կարող եք այդ նյութով կիսվել սոցիալական ցանցերում:

  • Կարճ ելույթ կամ փոքր դաս պատրաստեք՝ ներկայացնելով Փրկիչի այն դերերը կամ տիտղոսները, որոնց մասին դուք կկարողանաիք ուսուցանել սեմինարիայի հոգևոր հավաքի ժամանակ, որպես տնային դաս կամ եկեղեցական դասարանում: Նշեք, թե այդ դերը կամ տիտղոսն ինչ է նշանակում, և Նա ինչպես է իրագործել այն ձեր կյանքում:

Զգացեք Քրիստոսում խաղաղություն գտնելու աճող ցանկություն

Եթե հետևյալ պարբերության մեջ նշված դասերի ժամանակ դուք օգտագործել եք տեսողական նյութեր, կարող եք ցուցադրել նույն նյութերը, որպեսզի օգնեք ուսանողներին հիշել այդ դասերը: Պարբերությունը կարդալու փոխարեն կարող եք ուսանողներին հարցնել, թե նրանք ինչ են հիշում այդ դասերից:

Եթե դուք ուսումնասիրում եք Նոր Կտակարանը, հավանաբար հնարավորություններ եք ունեցել սովորել և մտածել Հիսուս Քրիստոսից եկող խաղաղության մասին: Օրինակ՝ դուք կարող եք հիշել Փրկիչի առաջարկը՝ «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ» (տես Մատթեոս 11.28-30), կամ ինչպես էր Հիսուսը քայլում ջրի վրայով, և Նա ինչպես օգնեց Պետրոսին, երբ վերջինս սկսեց խորտակվել (տես Մատթեոս 14.26-33): Դուք հավանաբար հնարավորություն եք ունեցել ձեր օրագրում նկարել մի պատկեր, երբ ուսումնասիրում էիք Մարկոս 4.35-41 հատվածները, որոնք ներկայացնում են, թե Հիսուս Քրիստոսն ինչպես հանդարտեցրեց Գալիլեայի ծովում բարձրացած փոթորիկը: Եթե ձեր օրագրում ունեք նշումներ այդ դասերի վերաբերյալ, կարող եք կրկնել դրանք:

Խորհեք և պատասխանեք հետևյալ հարցերին ձեր օրագրում, որպեսզի կարողանաք հետևել ձեր հոգևոր առաջընթացին:

  • Ինչպե՞ս է փոխվել Քրիստոսում խաղաղություն գտնելու ձեր ցանկությունը Նրա կյանքի և ծառայության ուսումնասիրության ընթացքում:

  • Արդյոք վերջին մի քանի շաբաթվա ընթացքում դուք զգացե՞լ եք Քրիստոսում խաղաղության աճ կամ նվազում: Եթե այո, ապա, ձեր կարծիքով, ի՞նչն է նպաստել այդ փոփոխությանը:

  • Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ է խաղաղության աղբյուր համարվում:

  • Ձեր կարծիքով, Փրկիչն ինչո՞ւ է ցանկանում ձեզ տալ Իր խաղաղությունը:

Առաջարկեք կամավորների կիսվել իրենց մտքերով, տպավորություններով կամ հարցերով: Թույլ տվեք ուսանողներին լինել «այնքան անկեղծ [իրենց] հարցերի վերաբերյալ, որքան [նրանք] պետք է լինեն» և հորդորեք նրանց «թույլ չտալ, որպեսզի այդ հարցերը խոչընդոտեն հավատքի հրաշալի գործին» (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Հաւատում եմ, Տէր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 94):

Կարող եք վկայել այն մասին, թե Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների ուսումնասիրությունն ինչպես է մեծացնում հավատքը: Օգտակար կլինի կիսվել անձնական պատմությամբ և վկայությամբ: