Սեմինարիա
Մատթեոս 19․1–12


Մատթեոս 19․1–12

Ամուսնությունը կարգվել է Աստծո կողմից

Նկար
Temple Marriage

Հիսուս Քրիստոսը պատասխանեց հարցերին և ճշմարտություններ ուսուցանեց ամուսնության և ամուսնալուծության մասին: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչ հնարավորություն են պարգևել ձեզ՝ ապագայում երջանիկ, հավերժական ամուսնություն ունենալու համար:

Ճանաչեք ձեր ուսանողներին Ավելի լավ ճանաչելով ձեր ուսանողներից յուրաքանչյուրին, դուք ավելի պատրաստ կլինեք անհատական մոտեցում ցուցաբերել նրանց: Նախօրոք մտածեք, թե որ հայտարարություններն ու թեմաները կարող են անհարմար լինել որոշ ուսանողների համար: Ճշմարիտ վարդապետություն ուսուցանելիս փորձեք սեր և հոգատարություն ցուցաբերել յուրաքանչյուր ուսանողի հանդեպ:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե իրենք ինչ կարող են անել այժմ՝ երջանիկ ամուսնության պատրաստվելու համար: Հորդորեք նրանց խորհուրդ հարցնել իրենց ծանոթներից մեկից, ով երջանիկ և արդար է իր ամուսնության մեջ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ամուսնությունը Աստծո ծրագրի մասն է

Դասարան բերեք հեծանիվի մի անիվ կամ ցույց տվեք դրա նկարը և տվեք հետևյալ հարցը: (Կարող եք օգտագործել ցանկացած առարկա, որն ունի առանցք):

Նկար
A bicycle wheel photographed against a white background.
  • Ի՞նչ կկատարվի այս հեծանիվի անիվի հետ, եթե մենք հեռացնենք առանցքը (անիվի կենտրոնը):

Կարդացեք « Ընտանիք. Հայտարարություն աշխարհին » հռչակագրի առաջին պարբերությունը (ChurchofJesusChrist.org), փնտրելով, թե ինչն է կենտրոնական Երկնային Հոր փրկության ծրագրում:

Մենք՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Խորհուրդը, պաշտոնապես հայտարարում ենք, որ տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից և, որ ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարիչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար:

  • Ընտանիքների դերը Աստծո ծրագրում ինչո՞վ է նման անիվի առանցքին:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ ամուսնությունը «հաստատվել է Աստծո կողմից»:

  • Հետևյալից ո՞րն է նկարագրում ձեր ներկայիս վերաբերմունքը ամուսնության նկատմամբ: (Նշեք այն ամենը, ինչը կիրառելի է):

Կարող եք ցուցադրել հետևյալ տարբերակները կամ օգտագործել առցանց ուսումնասիրության գործիքը, որպեսզի ուսանողները կարողանան ընտրել իրենց պատասխանը (պատասխանները):

  • Ոգևորված. «Ես անհամբեր սպասում եմ, երբ կգա ճիշտ ժամանակը»:

  • Նյարդայնացած. «Արդյոք կգտնե՞մ հավերժական ընկերակցի»:

  • Անհանգստացած. «Ես տեսնում եմ չափազանց շատ դժբախտ ամուսնություններ և ամուսնալուծություններ»:

  • Շփոթված. «Այնքան տարբեր կարծիքներ կան ամուսնության մասին»:

Ուսանողներին որոշ ժամանակ տվեք՝ ամուսնության մասին իրենց մտքերով ու զգացմունքներով կիսվելու համար: Իմանալով նրանց զգացմունքները՝ ավելի արդյունավետ կհարմարեցնեք դասը :

Ամուսնությունը նախատեսված է հավերժության համար

Նոր Կտակարանի ժամանակներում որոշ մարդիկ պնդում էին, որ Մովսեսի օրենքն արդարացնում էր ամուսնալուծությունը նույնիսկ չնչին կամ եսասիրական նպատակների համար: Ի պատասխան ամուսնալուծության վերաբերյալ փարիսեցիների հարցերին՝ Փրկիչն ուսուցանեց կարևոր ճշմարտություններ ամուսնության մասին: Նրա ուսմունքներն ուսումնասիրելիս խորհեք, թե որքան եք վստահում ամուսնության մասին Փրկիչի ուսմունքներին, նույնիսկ, երբ դրանք տարբերվում են աշխարհում ընդունված ուսմունքներից:

Կարդացեք Մատթեոս 19.3-8-ը : Մարկոսի խոսքերը կամ արտահայտությունները, որոնք ցուցադրում են, թե Տերն ինչ է մտածում ամուսնության մասին: Նկատի ունեցեք, որ այս հատվածներում «արձակէ» նշանակում է բաժանվել, իսկ «սկզբիցն» նշանակում է այնպես, ինչպես Աստվածն է սահմանել աշխարհի ստեղծման պահին:

  • Հիսուս Քրիստոսի՝ ամուսնության և ամուսնալուծության մասին ճշմարտություններից որո՞նք կկամենայիք, որ ավելի շատ մարդիկ հասկանային: Ինչո՞ւ:

  • Այս հատվածում ո՞ր արտահայտություններն են օգնում ձեզ հասկանալ Հիսուսի ուսմունքը:

  • Եթե կարողանայիք Փրկիչին հարցեր տալ ամուսնության և ընտանիքի մասին, ինչպես որոշ մարդիկ արեցին Մատթեոս 19 գլխում, ի՞նչ կցանկանայիք իմանալ:

Կարող եք գրատախտակին գրել ուսանողների հարցերից մի քանիսը:

Ճշմարտություններից մեկը, որը մենք կարող ենք սովորել Փրկիչի այս ուսմունքներից այն է, որ տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը սրբազան հարաբերություն է, որը ծրագրվել և հաստատվել է Աստծո կողմից և նախատեսված է հավերժության համար:

  • Այս ճշմարտությունն ինչպե՞ս կարող է պատասխանել ձեր կամ ուրիշների՝ ամուսնության մասին հարցերին:

Երկնային Հայրը ցանկանում է, որ ամուսնությունը հավերժ շարունակվի: Այժմ երբ ամուսնալուծությունը հասարակ մի բան է դարձել, Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է. «Ամուսնության հետ կապված խնդիրների մեծ մասի պատասխանը ոչ թե ամուսնալուծությունն է, այլ ապաշխարությունը» (Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 71): Մեր Երկնային Հայրը հնարավոր է դարձրել հավերժ և երջանիկ ամուսնությունը այն պայմանով, որ ամուսինները պահեն իրենց ուխտերը, ապրեն ըստ Փրկիչի ուսմունքների և կանոնավոր կիրառեն ապաշխարության սկզբունքը: Ցավոք, երբեմն ամուսնալուծությունը անհրաժեշտություն է: Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին (1910–2008) բացատրել է. «Երբեմն կարող է լինել օրինական պատճառ ամուսնալուծության համար» («Ինչն Աստված միացրել է», Ensign, մայիս 1991 74): Չնայած մենք պետք է խուսափենք ուրիշների որոշումները քննադատելուց, մեզանից յուրաքանչյուրը կարող է ավելի լավ պատրաստվել ապագա հավերժական ամուսնությանը՝ վստահելով Երկնային Հորը և Նրա Որդուն և սովորելով ամբողջ սրտով հետևել Նրանց:

  • Ի՞նչ եք սովորում Երկնային Հոր մասին, երբ իմանում եք, որ Նա ցանկանում է, որ ամուսնությունները հավերժ տևեն:

Ընտրեք, թե մնացած վարժություններից որոնք են առավել օգտակար լինելու ուսանողների համար առկա ժամանակի սահմաններում:

Օգտագործեք հետևյալ նյութերը, որպեսզի գտնեք լրացուցիչ ճշմարտություններ, որոնք ձեզ կօգնեն պատասխանել ամուսնության մասին ձեր կամ ուրիշների հարցերին: Խորհեք, թե փրկության ծրագրի մասին ձեր գիտելիքներն ինչպես են ձեզ օգնում պատասխանել որոշ հարցերին: Պատրաստ եղեք՝ կիսվելու ձեր սովորածով։

Կարող եք ուսանողներին տրամադրել լրացուցիչ նյութեր այս դասի «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնից: Ուսանողները կարող են այս վարժությունը կատարել զույգերով կամ փոքր խմբերով:

  • Գերագույն համաժողովի ելույթները կամ Եկեղեցու տեսանյութերը, որոնք ուսուցանում են ամուսնության մասին (փնտրեք ChurchofJesusChrist.org կայքում կամ գերագույն համաժողովի թեմաների ցանկում՝ Լիահոնա ամսագրում)

  • Վստահելի սիրված մարդ, ով երջանիկ է իր ամուսնության մեջ և ում դուք կարող եք զանգել դասի ժամանակ

Ուսումնասիրության համար ժամանակ տրամադրելուց հետո ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց սովորածով այնպես, որ նրանք բազմաթիվ ճշմարտություններ լսեն: Օրինակ՝ ուսանողները կարող են քայլել սենյակով և տրված ժամանակի սահմաններում կիսվել իրենց սովորածով հնարավորինս շատ համադասարանցիների հետ:

Սովորեք արդար օրինակներից

Պողոսը մատնանշեց Փրկիչի՝ Եկեղեցու հանդեպ սերը որպես օրինակ այն բանի, թե ինչպիսի սեր պետք է լինի ամուսնության մեջ: Կարդացեք Եփեսացիս 5.25-ը և պատկերացրեք, թե ինչպիսին կլիներ ամուսնությունը, եթե ամուսինն ու կինը հոգ տանեին միմյանց համար այնպես, ինչպես Փրկիչն է հոգ տանում Իր Եկեղեցու անդամների համար:

Արդար ամուսնություն ունեցող մարդկանց վրա կենտրոնանալով՝ կարող ենք ամրապնդել մեր հավատն առ այն, որ Աստված այս օրհնությունը կպարգևի բոլոր նրանց, ովքեր հավատարմորեն փնտրում են այն, նույնիսկ, եթե որոշ մարդիկ կարող են այդ օրհնությունը ստանալ միայն իրենց մահկանացու կյանքից հետո:

Կարող եք հրավիրել ձեր ցցից որևէ ամուսնական զույգի, ովքեր կօգնեն ձեզ անցկացնել այս դասը, կպատասխանեն հարցերին և կվկայեն, թե ինչպիսի ուրախություն է իրենց պարգևում Հիսուս Քրիստոսի ուսմունքներին հետևելը:

Կարող եք դիտել «Սիրո արտահայտումներ» տեսանյութը (3:26) ChurchofJesusChrist.org կայքում՝ փնտրելով, թե ինչպիսի ուրախություն կարող է պարգևել արդար ամուսնությունը:

Նկար
A bicycle wheel photographed against a white background.
  • Ո՞վ է ձեզ համար երջանիկ և արդար ամուսինների օրինակ ծառայել: Ո՞ր Քրիստոսանման հատկանիշներն են օգնել նրանց երջանիկ ամուսնություն կառուցելու գործում:

  • Ձեզ համար ինչո՞ւ է կարևոր այժմ պատրաստվել ապագա ամուսնությանը:

Կարող եք կիսվել երջանիկ ամուսնությունների օրինակներով և ուսանողներին առաջարկել կիսվել, թե նրանք ինչ են սովորել այս դասին պատրաստվելիս:

Խորհեք, թե այս դասի ժամանակ ինչ եք սովորել Աստծո ծրագրում ամուսնության դերի մասին և ինչ եք զգում՝ ձեր ապագայի մասին մտածելիս:

  • Ի՞նչ եք այժմ անելու՝ հավերժական ամուսնության պատրաստվելու համար:

  • Ի՞նչ կարող եք անել՝ Փրկիչի օգնությունը ստանալու համար:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ի՞նչ է տեղի ունենում հավատարիմ մարդկանց հետ, ովքեր հավերժական ամուսնության հնարավորություն չեն գտնում այս կյանքում

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է․

Նկար
Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Ձեզանից ոմանք զրկված են ամուսնության օրհնությունից բազմաթիվ պատճառներով, ինչպիսիք են օրինակ՝ կենսունակ հեռանկարների բացակայությունը, նույն սեռի հանդեպ համակրանքը, ֆիզիկական կամ մտավոր խնդիրները, կամ պարզապես ձախողվելու վախը, որը առնվազն մի պահ ստվերում է թողնում հավատքը: …

… Մենք վստահաբար վկայում ենք, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը նախատեսված էր և, ի վերջո, կփոխհատուցի բոլոր նրանց զրկանքներն ու կորուստները, ովքեր դիմում են Նրան։ Ոչ ոքի համար նախատեսված չէ, որ պետք է ստանա ավելի քիչ, քան այն ամենը, որ Հայրն ունի Իր զավակների համար։

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ինչո՞ւ ամուսնանալ, ինչո՞ւ ընտանիք ունենալ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 52)

Ի՞նչ է ուսուցանել Տերը օրինականացված նույնասեռ ամուսնության մասին

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Որպես Եկեղեցու անդամներ, մենք հարգում և ենթարկվում ենք երկրի օրենքներին ․․․ այդ թվում՝ քաղաքացիական ամուսնության օրենքներին։ Սակայն, ճշմարտությունն այն է, որ սկզբում ամուսնությունը կարգվեց Աստծո կողմից։ Եվ մինչ օրս Նրա կողմից ամուսնությունը սահմանվում է տղամարդու և կնոջ միջև։ Աստված չի փոխել ամուսնության Իր սահմանումը։

(Ռասսել Մ․ Նելսոն, «Աստծո սերը և օրենքները» [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, սեպտեմբերի 17, 2019 թ.], speeches.byu.edu)

Ի՞նչ պետք է անեմ, որ կարողանամ լավ կողակից գտնել

Կիրակնօրյա Դպրոցի Գերագույն Նախագահության նախկին նախագահ Թեդ Ռ. Քալիստերը կիսվել է, թե իր մայրն ինչ է ուսուցանել, երբ ինքը 17 տարեկան էր.

Նկար
Brother Tad R. Callister, Sunday school General President. Official Portrait 2018.

Նա ասաց, «Թեդ, դու խնդրո՞ւմ ես Տիրոջը, որ օգնի քեզ լավ կին գտնել»:

Ես պատասխանեցի՝ ո՛չ, որին ի պատասխան նա ասաց. «Դե՜, ժամանակն է տղաս. դա լինելու է քո ամենակարևոր որոշումը»: Նրա խոսքերը մխրճվեցին իմ սրտում, այնպես որ հաջորդ վեց տարիների ընթացքում ես աղոթում էի, որ Աստված օգնի ինձ լավ կին գտնել: Եվ խոսքերը բավական չեն նկարագրելու, թե ինչ հրաշալի եղավ աղոթքիս պատասխանը:

(Թեդ Ռ. Քալիստեր, «Ծնողներ՝ ավետարանի գլխավոր ուսուցիչներ երեխաների համար», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 33)

Մատթեոս 19․9 : Արդյո՞ք նորմալ է նորից ամուսնանալ ամուսնալուծությունից հետո

Առաջին Նախագահությունից Նախագահ Դալլին Հ. Օուքսը ասել է.

Նկար
Brother Tad R. Callister, Sunday school General President. Official Portrait 2018.

Վեհացման համար պահանջվող ամուսնության տեսակը՝ տևողությամբ հավերժական և աստվածանման որակով, չի մտածում ամուսնալուծության մասին: «[Մեր] քարասրտութեան համար» [ Մատթեոս 19.8 ], Տերը ներկայումս չի կիրառում սելեստիալ չափանիշի հետևանքները: Նա թույլ է տալիս ամուսնալուծված անձանց կրկին ամուսնանալ առանց անբարոյականության բծի, որը սահմանված է բարձրագույն օրենքում:

(Դալլին Հ․ Օուքս, «Ամուսնալուծություն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 70)

Իմ հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ ինչպե՞ս կարող է օգնել ինձ հավերժական զուգընկեր գտնել:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Հավատացեք, որ ձեր հավատքն անմիջականորեն կապված է ձեր սիրավեպի հետ: Առանձնացնելով ժամադրությունը աշակերտությունից՝ դուք ձեզ վտանգի տակ եք դնում։ Կամ, եթե ավելի դրական արտահայտվենք, Հիսուս Քրիստոսը՝ Աշխարհի Լույսը, միակ ճրագն է, որով դուք կարող եք հաջողությամբ տեսնել սիրո և երջանկության ուղին ձեզ համար և ձեր սիրած էակի համար:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Ինչպես եմ սիրում Քեզ» [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, հունվարի 15, 2000 թ.], speeches.byu.edu)