Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 3


Գնահատեք ձեր գիտելիքները 3

Մատթեոս 8-13, Մարկոս 2-5, Ղուկաս 7-9, 11, 13

Նկար
Mendoza, Argentina. A group of young men and young women attend an early morning seminary class.

Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր սահմանած նպատակները, ձեր գիտելիքները, ինչպես նաև ձեր անհատական աճը՝ Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրման ընթացքում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մտածեք, թե ինչպիսի աճ եք վերջերս ունեցել

Ուսանողներին հնարավորություն տվեք մտածել վերջերս ունեցած իրենց հոգևոր աճի մասին: Դրա համար կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը և ուսանողներին ժամանակ տալ գրանցել իրենց մտքերն ու պատասխանները իրենց օրագրերում:

Սեմինարիայի նպատակներից մեկն է օգնել ձեզ ավելի շատ մոտենալ Հիսուս Քրիստոսին և դառնալ Նրա աշակերտը: Մի պահ մտածեք վերջերս ունեցած ձեր հոգևոր աճի մասին: Հետևյալ հարցերը կարող են ուղղորդել ձեզ: Կարող եք այս հարցերի պատասխանները գրել ձեր օրագրում:

  • Վերջերս ձեր կյանքում կատարած փոփոխություններից ո՞րն է ձեզ ավելի շատ մոտեցրել Հիսուս Քրիստոսին:

  • Վերջերս Փրկիչի մասին սովորածից ո՞րն է հատկապես իմաստալի եղել ձեզ համար:

  • Ի՞նչ եղանակներով եք ավելի շատ մոտենում Հիսուս Քրիստոսին:

Երբ ուսանողներն ավարտեն մտածել իրենց հոգևոր աճի մասին, առաջարկեք նրանց իրենց գաղափարներով կիսվել դասարանի հետ:

Հետևյալ վարժությունների նպատակն է օգնել ուսանողներին գնահատել իրենց գիտելիքները և աճը: Օգտագործեք այս վարժությունները կամ այլ վարժություններ, որոնք ավելի շատ կհամապատասխանեն ուսանողների կարիքներին:

Գնահատեք սուրբ գրությունները հասկանալու ձեր ունակությունը

Այս տարվա սեմինարիայի ընթացքում ձեզ ուսուցանվել են սուրբ գրություններն ավելի լավ հասկանալու բազմաթիվ հմտություններ: Այս հմտություններից մի քանիսը, օրինակ՝ դժվար բառերը սահմանելը, կարող են ձեզ օգնել ավելի լավ հասկանալ սուրբ գրությունների լեզուն: Այլ հմտություններ, ինչպես առակներում օգտագործվող խորհրդանիշների համար նախատեսված չորս քայլից կազմված օրինակը, կարող են ձեզ օգնել ավելի լավ հասկանալ սուրբ գրությունների ուղերձները:

Հետևյալ հարցման նպատակն է օգնել ուսանողներին մտածել, թե իրենք ինչ են արել՝ սուրբ գրություններն ավելի լավ հասկանալու համար: Մի այլ տարբերակով կարող եք կազմակերպել դասարանային քննարկում այն մասին, թե ինչն է օգնում ուսանողներին սուրբ գրությունների ուսումնասիրման մեջ, և ինչ դժվարությունների են նրանք դեռևս հանդիպում: Երրորդ տարբերակով ուսանողներին հնարավորություն տվեք ցուցադրել որևէ հմտություն, որն օգնել է իրենց:

  • Ըստ մեկից հինգ սանդղակի՝ որքանո՞վ են հետևյալ հմտություններն օգնել ձեզ ավելի լավ հասկանալ սուրբ գրությունները:

0. Ես չեմ օգտագործել այս հմտությունը:

1. Չի օգնել

2. Շատ քիչ

3. Մասամբ

4. Բավականին

5. Լիարժեք

______ Բացահայտել սկզբունքները

______ Հասկանալ խորհրդանիշներն ու փոխաբերությունները (օրինակ՝ Փրկիչի առակներում)

______ Ստեղծել պիտակներ (Ավետարանի գրադարանում), նշել, ընդգծել և այլն

______ Ուսումնասիրելիս գրանցել մտքերն ու տպավորությունները

______ Ստեղծել հղումներ (Ավետարանի գրադարանում) և հատվածների խաչաձև հղումներ

______ Ուսումնասիրել բազմաթիվ հեռանկարներ (օրինակ՝ ուսումնասիրել նույն պատմությունը տարբեր տեսանկյուններից)

______ Պատկերացնել սուրբ գրությունները

  • Ձեր կողմից փորձարկված ի՞նչ այլ հմտություններ կավելացնեիք այս ցանկին:

  • Սուրբ գրությունների ուսումնասիրման հմտություններն ինչպե՞ս են ձեզ օգնել ավելի լավ ճանաչել Հիսուս Քրիստոսին և ավելի լավ հասկանալ Նրա ուսմունքները:

Բացատրեք մարգարեների և առաքյալների կարևոր դերը Փրկիչի Եկեղեցում

Վերջերս դուք սովորեցիք, որ Փրկիչը կանչեց Իր Տասներկու Առաքյալներին՝ Իր Եկեղեցին հիմնելու նպատակով (տես Մատթեոս 10):

Որպես այլընտրանք, կարող եք ցուցադրել մեկ այլ սցենար, որը Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը ներկայացրել է «Երկրում նորից մարգարեներ կան» տեսանյութում, որը կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում: Դիտեք տեսաֆիլմը 0:00-2:28-ը: Տեսաֆիլմը դիտելուց հետո տվեք հետևյալ հարցերը.

Պատկերացրեք, որ դուք մի ընկեր ունեք, ով նոր է սովորում Եկեղեցու մասին և ցանկանում է ավելի շատ բան իմանալ այն մասին, թե մարգարեներն ու առաքյալները ինչ դեր ունեն Փրկիչի Եկեղեցում մեր օրերում: Պատկերացրեք, որ ձեր ընկերը ձեզ տալիս է հետևյալ հարցերը: Պատրաստվեք պատասխանել: Օգտակար կլինի ձեր պատասխանում օգտագործել Մատթեոս 10 գլխի ճշմարտությունները:

Ուսանողների համար օգտակար կլինի պատասխանները քննարկել զուգընկերոջ հետ հետ: Այնուհետև որևէ զույգի խնդրեք իրենց պատասխաններով կիսվել մեկ այլ զույգի հետ դերախաղի միջոցով:

  • Ինչո՞ւ է Տերը առաքյալներ կանչում:

  • Մենք ինչո՞ւ ապրող առաքյալների կարիք ունենք այսօր:

Գնահատեք, թե դուք ինչպես եք գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը՝ ձեր մեղքերից ապաշխարելու համար

Գուցե դուք տեսել եք այս սխեման անցյալ դասին: Մի պահ մտածեք, թե ներկայումս ձեզ որտեղ կտեղադրեիք այս սխեմայում: Մտածեք, թե որքան մոտ եք դուք Տիրոջը, և որ ուղղությամբ եք շարժվում:

Նկար
Shows two stick figures, one going toward Christ, the other going away from Christ

Նոր Կտակարանն ուսումնասիրելիս դուք, գուցե, ոգեշնչում եք զգացել ավելի շատ մոտենալ Հիսուս Քրիստոսին՝ Նրա հանդեպ հավատք գործադրելով և ձեր մեղքերի համար ապաշխարելով: Թեպետ երբեմն կարող է թվալ, որ ապաշխարությունը տհաճ հետևանքներ կարող է ունենալ, Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը և անկեղծ ապաշխարությունը կարող են մեզ օգնել հաղթահարել այդ վախերը:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը կիսվել է մի փորձառությամբ, որը ցուցադրում է այն օրհնությունները, որոնք մենք կարող ենք ստանալ Փրկիչից՝ մեր մեղքերի համար ապաշխարելիս: Կարող եք դիտել «Ապաշխարություն. ուրախալի ընտրություն » տեսաֆիլմը (4:36), որը կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում: Դիտելիս մտածեք ապաշխարության միջոցով ձեր կողմից ստացած օրհնությունների մասին:

Նկար
Shows two stick figures, one going toward Christ, the other going away from Christ

Եթե Ղուկաս 7.36-50-ի դասը չի ուսուցանվել, կարող եք հարմարեցնել հետևյալ բովանդակությունը, որպեսզի օգնեք ուսանողներին խորհել, թե նրանք ինչ են արել վերջերս՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու և իրենց մեղքերը ապաշխարելու համար:

Եթե մասնակցել եք Ղուկաս 7.36-50-ի դասին, կարող եք հիշել, որ ձեզ խնդրել էին ծրագիր կազմել, որպեսզի խորացնեք ձեր սերը Փրկիչի հանդեպ՝ ապաշխարելով ձեր մեղքերի համար: Այդ դասի ժամանակ ձեզ խնդրել էին ձեր օրագրում պատասխանել հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ պետք է դադարեք անել՝նչ Փրկիչին ավելի շատ մոտենալու համար: Ինչպե՞ս կանեք դա:

  • Ի՞նչը պետք է սկսեք անել՝ Փրկիչին ավելի շատ մոտենալու համար: Ինչպե՞ս կանեք դա:

Հնարավորության դեպքում վերընթերցեք ձեր օրագրում արված այս գրառումը՝ տեսնելով, թե ինչպես եք պատասխանել այս երկու հարցերին: Մտածեք, թե ինչպիսի առաջընթաց եք ունեցել ձեր նպատակներին հասնելու գործում: Հետևյալ հարցերը կարող են ուղղորդել ձեզ:

Կարող եք ցուցադրել հաջորդ երեք հարցերը, որպեսզի ուսանողները դրանց պատասխանեն անհատապես՝ իրենց օրագրերում: Այս հարցերը նախատեսված չեն ընդհանուր քննարկման համար:

  • Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել կամ ի՞նչ առաջընթաց եք ունեցել, երբ փորձում էիք փոխվել և ավելի շատ մոտենալ Հիսուս Քրիստոսին:

  • Ինչպե՞ս է Տերն օգնել ձեզ:

  • Ըստ ներկայիս առաջընթացի՝ ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլը:

Երբ ուսանողները պատասխանեն նախորդ հարցին, ընդհանուր քննարկում կազմակերպեք ապաշխարության վերաբերյալ: Անպայման հորդորեք ուսանողներին քննարկման ժամանակ չկիսվել խիստ անձնական տեղեկություններով: Կարող եք օգտագործել նմանատիպհարցեր.

  • Դեռևս ի՞նչ հարցեր ունեք ապաշխարության վերաբերյալ:

  • Ապաշխարելու ձեր որոշումն ինչպե՞ս է ձեզ օգնել հոգևորապես աճել և ուրախություն ստանալ:

  • Ինչպե՞ս եք զգում Փրկիչի սերը, երբ փորձում եք ապաշխարել կամ փոխվել:

Վկայեք, որ մենք կարող ենք զգալ Փրկիչի սերը անկեղծ ու խոնարհ ապաշխարությամբ, իսկ ուսանողներին հորդորեք գործադրել Փրկիչի հանդեպ իրենց հավատքը և ապաշխարել: